Միակազմ նախադասություններ

1. Դե արի ու բան հասկացիր
Շուրջդ ամպ ու մեգ է,
Կուզես ժպտա, կուզես լացիր,
Դարի համար մեկ է…
Անդեմ

2. Գիշեր է սև, սևակնած.
Ա՜խ, ձիերս, ձիերս :
Երեկ ամպ էր ու ամպամած :
Խոր գիշեր է:
Ժամն է լռելու:
Մութ է:
Անդեմ

3.Հավատացեք՝ սև կայծակ է ու սև կարկուտ,
Շուրջդ ամպ ու մեգ է,
Երբ ոչ արև է, ոչ էլ անձրև,
Ձեռքից գնում են ծաղիկները…
Դիմավոր

4.Մթնում է օրն…արտին ինչ.
Արտը աստղեր է խմում:
Մթնում են օրվա բոլոր պահերին,
Իրար են բախվում ամպերն անխնա:
Անդեմ

5.Ինձ խաբեցին ամենուր,
Խաբեու­թյամբ խաչեցին:
Ձեռքիս խաչբուռը առան
Ու վրաս խաչ քաշեցին
Դիմավոր

6.Հիվանդ է ձեր խոնարհ երգիչը,
Երևի հոգեվարք է ապրում,
Ասում են.—Այդքանը դեռ քիչ է,
Արժանի պատիժը դեռ չի կրում:
Դիմավոր

7.Ինչ էլ որ լինի, ինչ էլ որ ասեն,
Փուշը զինված է, ծաղիկն՝ անզեն:
Մեզ ասում են.
Դուք մերը չեք,
Մինչև անգամ դուք ձերը չեք,
Ձեր տեղը չեք, ձեր տերը չեք,
Դուք տերը չեք ձեր երգերի,
Տաճարների ու բերդերի:
Ինչ էլ լինի, ասում են, թե
Խառն է մատը սատանայի…
Դիմավոր

8.Լեռներն ի վար քարերի երթ,
Քարերի լուռ տեղատարափ…
Քանդուքարափ Որոտնաբերդ,
Որոտնավանք քանդուքարափ:
Քո մեռնելուց հետո…
Սև դագաղ, ճերմակ պարան,
Լուռ մի լաց՝ մեռնելուց հետո
Հոգու պարտք, հոգեհանգիստ,
Հոգեհաց՝ մեռնելուց հետո:
Դիմավոր

Оставьте комментарий