Ընտրել ամենաշատը դուր եկած բանաստեղծությունը, դուրս գրել բոլոր բնութագրող բառերը, բառարանի օգնությամբ գտեք նշված բառերի հոմանիշները, հականիշները:
Բուքն է լալիս. հողմ ու ձյուն,
Մառախուղ է և մշուշ. —
Ո՞վ է անվերջ հեծեծում,
Ո՞վ է կանչում այսպես ուշ։
Ո՞վ է շրջում անդադար,
Ու՞մ է կանչում հիմա նա,
Ես հեռու եմ, ես օտար,
Ասացե՛ք՝ թող հեռանա…
Ասացե՛ք՝ թող հեռանա.
Թող մոռանա ինձ հավետ,—
Անդարձություն է հիմա,—
Չկա դարձի արահետ։
Մեկը կորած շիրմիս մոտ
Հեկեկում է և երգում. —
Ո՞ւմ լացն է այն, ո՞ւմ ցավոտ
Երգն է ճերմակ մրրկում…
Իմ շիրիմը հեռավոր,
Ե՛վ մոռացված, և՛ մենակ,
Ո՞վ է հուզում մենավոր
Իր թախիծով շարունակ։
Օտար երկրի դաշտերում,
Ցուրտ գիշերում ձմեռվա
Ո՞վ է անքուն դեգերում,
Անվերջ սգում իմ վրա….
օտար
հոմանիշ— 1. Անհարազատ, խորթ, անծանոթ: || Անսովոր, օտարոտի, տարասեռ: || Ուրիշ: Անընտել, անընտանի;
2. Տարաշխարհիկ (բույս, կենդանի):
3. Օտարամուտ, փոխառյալ, եկամուտ, ներքսածական, ներքսածողական:
4. Նորամուտ (սովորություն, տարազ, գաղափար):
5. Օտարազգի, այլազգի, այլացեղ, այլատոհմիկ, խուժ, Օտարածին, օտարածնունդ
հականիշ-հարազատ, հայրենի, բնիկ, տեղացի
հավետ
հոմանիշ— Հավիտյան, միշտ, ընդմիշտ, հավերժ, շարունակ, հարատև, հանապազ
հականիշ-ժամանակավոր, թռուցիկ, անցողիկ
ճերմակ
հոմանիշ— 1. Սպիտակ, սպիտակագույն, սպիտակաթույր, սպիտակավուն, ճերմակագույն, ճերմակավուն, ճերմակաթույր, ճերմակորակ, ձյունագույն, ձյունաթույր, ձյուներանգ. ձյունասպիտակ, ձյունաճերմակ, կաթնագույն, կաթնաթույր, կաթնավուն, սիւի-սպիտակ, ճեփ-ճերմակ ամբողջապեսի, սպիտակաթորմի, սպիտակահեղց, ճերւմակկապ, ճերմակկեկ, ճերմկոտ, ճերմկոտիկ. Ճերմկուկ, ճերմլուկ:
հականիշ-սև
մենավոր
հոմանիշ— Մենակ, առանձին, միայնակ. մինավոր
հականիշ- շփվող
անքուն
հոմանիշ— Աննինջ, աննիրհ, արթուն
հականիշ- ննջած
անվերջ
հոմանիշ— անծայր, անծայրածիր, անսահման, անեզր, անեզերք, անհուն, անվախճան, անբավ, անսպառ, անհատնում. անդադար, միշտ, շարունակ, միալար, անդուլ, անդլակի, հարատև, հավիտյան, հավիտենական, մշտնջենական, անզրավ, անզրավական
հականիշ— վերջ ունեցող