Դավաճանություն

Սարսափելի բառերի շարքում է իմ վերնագիրը․․․ Անգամ թշնամուս չեմ ցանկանա հանդիպել այս բառին դեմ առ դեմ։ Իմ համար դավաճանությունը շատ զզվելի, չկանխատեսնված բան է։ Դվաճանությունը լինում է՝ թե ընկերների, թե սիրային հարբերությունների, թե ազգի մեջ։ Պատերազմի ընթացքում շատերը վաճառեցին ինֆորմացիա Հայաստանի մասին։ Այդպիսի մարդիկ արդարացում չունեն, նրանք ամենավերջին տականքն են։ Նրանք ծնվել են հայ, դաստիրակվել են որպես հայ, ոմանք ապրել են Հայաստանում․․․ Եվ այդ ամենից հետո նրանք իրավունք չունեին ուրանալ Հայաստատին։ Ինչպես կարող են իրենք իրեց բնակայվայրը, ամենահարազատը, վաճառեն, այն էլ ու՞մ։ Թուրքին
Ընկերությոան մեջ դավաճանությունը, նույնպես շատ տհաճ է, ես ինքս եմ հանդիպել այդ ամենին։ Բայց այդ դավաճանությունը օգնում է քեզ ավելի լուրջ, ավելի դանդաղ, ավելի զգուշ շփվել մարդկանց հետ, և ընտրել լավագույններին որպես քեզ ընկեր։ Առաջ ամեն մի ծանոթիս ընկերուհի էի համարում, բայց երբ եկան իմ կյանքի դժվար օրերը հասկացա, որ նրանցից ոչ ոք էլ իմ ընկերուհին չէ, ու չի էլ եղել։ Այժմ ես չունեմ ընկերներ, ունեմ ծանոթներ, նրանքցից ոչ-ոքին մետ չեմ ընդունում, այնպես ինչպես իմ հին ընկերուհուն։ Իմ լավագույն ընկերը ինձ չի դավաճանել, ոչ էլ ես եմ իրան ինչոր վատ բան արել, ուղղակի կյանքն է այդպես դասավորվել որ այլևս անգամ իրար բարև չենք տալիս։ Բայց մարդը պետք է սովորի ապրել առանց ընկերների։ Ճիշտ է կյանքի ինչոր երանգներ ընկերներնն են ներկում, բայց առանց այդ երանգների էլ կյանքը կարող է շատ վառ լինել։
Դավաճանությունը սիրային հարաբերություններում չեմ կարծում որ կկարելի է ներել, քանիզի եթե նա է քո ընտրյալը, ում ինքդ դու վստահում ես սիրում, իսկ նա իր կյանք է մցնում մեկ այլ էակի։ Դա չպետք է ներվի։ Ինձ համար հարաբերությունը այնպիսի բան է որ յուրաքնչյուր կողմ պետք է հավասարաչափ ջերմություն մցնի այդ ամենի մեջ։

Оставьте комментарий