Մեր պարտքը

Վահան տերյանի ամեն մի հնչյունը, կարծես մեր օրերից վերցված լինի։ Այժմ մենք շատ լարված լուրջ իրավիճակում ենք, քանզի կա հավանականություն որ թուրքը կարող է տիրանալ հայ հողին։ Որքան էլ ցավոտ է այդ ամենը գիտակցել, իրականությունից չենք կարող փախչել։ Իմ համար դա մեծ գետտնիք է, թե ինչպես հայ հանճարը կարողացավ կանխագուշակել իր ժողովրդի ապագան, ճակատագիրը։ Կարծում եմ եթե նա տեսներ Հայաստանը հիմա, Հայաստանի իրավիճակը, Հայաստանի տարածքը, Արցախի կորուստը, նա ևս մեկ անգամ սարսափից կմահանար։

Արդյոք կենդանի՞ է դեռ հայ ժողովրդի հավատը, որը դարավոր փորձության է ենթակա եղել, որը արյունաքամ է արել մեր ժողովրդին, խլել է նրանից այնքան նյութական և բարոյական զոհեր:
Այո’, այդ հավատը դեռ կենդանի է, այդ հերոսական ոգևորությանն ընդունակ է մեր ժողովուրդը:

Հենց հավատն էլ կործանեց մեզ։ Կուրացրեց։ Մենք թողնելով իրականությունը, մտովի շարժվում ենք դեպի մեր «Ծովից ծով Հայաստան», մենք կախված լինելով անցյալից, մտածելով միայն նրա մասին կործանումենք մեր ներկան։ Այո Հայաստանը շատ ուժեղ է եղել,նրանից գրեթե ոչինչ չի մնացել, բայց չէ որ ինչ էլ մնացել է պետք է պահենք, պետքա ապրենք այսօրվա Հայաստանը սրտերումս այլ ոչ թե միշտ գովաբանենք Մեծ Հայքը մոռանալով Հայաստանը։

Եվ այդ գիտակցելով, ելնենք այս պատմական րոպեին, կազմակերպված ուժերով կանգնենք որպես մի մարդ, մի կամք, մի հոգի:
Չմոռանանք, որ ճակատագրական է րոպեն, որ մեր գործը սուրբ է:

Կարծում եմ հայը երբեք միասնական չի կարող լինել։ Մեր գեներում միշտ էլ կա դավաճանի գենը։ Մենք ժամանակ առ ժամանակ ունեցել ենք շատ հզոր ղեկավարներ, որոնք կյանքից հեռացել են՝ ոչ թե թուրքի, այլ հենց մեր մեղքով։

Оставьте комментарий