1․ Ձեր կարծիքով՝ ինչու՞ 20-րդ դարի սկզբին սրվեց պայքարը աշխարհի վերաբաժանման համար։
Աշխարհի վերաբաժանման համար պայքարւ սրվեց, քանի որ նկատվում էր տնտեսական մեծ աճ և բոլոր երկրները ցանկանում էին նոր տարածքներ և նոր միջոցներ իրենց տնտեսությունը ավելի զարգացնելու համար։
2․ Ի՞նչ նպատակներ էին հետապնդում Առաջին աշխարհամարտի մասնակից գլխավոր երկրները։
Գերմանիան նպատակ ուներ ստեղծել Մեծ Գերմանիան։ Ավստրո-Հունգարիան ցանկանում էր գրավել Սերբիան և Չեռնոգորիան։ Իտալիան ցանկանում էր գրավել Ալբանիան և Փոքր Ասիայի հողերը։ Մեծ Բրիտանիան ուզում էր պահպանել գաղութները, գրավել Պաղեստինը։ Ֆրանսիան ցանկանում էր գրավել Սերբիան, Կիլիկիան, վերադարձնել Գերմանիայի կողմից խլված տարածքները և գրավել Հռենոսի ձախ ափը։ Ռուսաստանը ցանկանում էր գրավել Բոսֆոր և Դարդանելի նեղուցները, Արևմտյան Հայաստանը։ Օսմանյան կայսրության նպատակն էր Ռուսաստանի մասնատումը, Արևմտյան Հայաստանի գրավումը և հայաթափման պլանի իրագործումը։ Ճապոնիան ցանկանում էր տիրել Չինաստանին, իսկ ԱՄՆ տարածել ազդեցությունը Լատինական Ամերիկայում։
3․ Ներկայացրե՛ք Առաջին աշխարհամարտի հետևանքները։ Ի՞նչ փոփոխություններ կրեց աշխարհի քաղաքական քարտեզը
Առաջին աշխարհամարտից հետո եղան շատ մեծ մարդկային կորուստներ։ Սպանվեց 23 մլն մարդ, իսկ 20 միլիոնը վիրավորվեցին։ Հասցվեց 350 մլրդ դոլարի վնաս, որը հիմիկվա ժամանակով կլիներ մոտավոր 7 մլրդ դոլար։ Ոչնչացվեցին քաղաքներ և մշակույթային արժեքներ։ Ստեղծվեցին նոր պետություններ, իսկ Ռուսաստանի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Օսմանյան կայսրությունները փլուզվեցին։