Երկաթե ընկերությունն, որն զեփյուռից փշուրների վերածվեվ

Ալին սպասի, — բղավեց Մարիան, բայց Ալինան ուշադրություն չդարձնելով գնաց։

Հորդառատ անձրև էր, Մարիայի վարսերը թաց-թաց էին, իսկ Ալինայի խուճուճ մազերը դարձել էին շատ ուղիղ։ Ալինային առանց իր խուճուճ մազերի դժվար էր ճանաչել։ Նա կարծես մարմնափոխվում էր մեկ այլ անձի, բայց նրա գեղեցկությունը դրանից բնավ չէր փոխվում, նրա աչքերի երանգը ողջ աշխարհին միշտ լույս էր տալիս։

Մարիան, հագել էր դեղին մեծ հուդի։ Հուդի վրա պատկերված էր կերպար Մարիայի աշխարհից։ Մարիան տարբերվում էր բոլորից իր հոբիներով, իր արտաքին տեսքով, իր սիրելի արտիստներով։ Նա կարծես, թե ուրիշ աշխարհից լիներ։ Նա ատում էր ստանդարտը, և որքան հնարավոր է փորձում էր տարբերվել մարդկանցից։

Եկեք սկսենք ամենասկզբից։

Ալինան և Մարիան լավագույն ընկերներ էին։ Ավագ դպրոցում էին ծանոթացել, բայց որպես լավագույն ընկերներ շփվում էին միայն մի քանի ամիս։

~~~Սկսվեց ճամբարից~~~

-Մար, ես արդեն պատրաստ եմ։

-Ի’ քնած ե՞ս, արագացրու։ Ընկեր Գրետան արդեն մեզ ա սպասում պետք ա օգնենք։

-Հա-Հա, հելա։

~~~

-Մար ի՞նչ գույնի ծաղիկներով սարքենք աբադոկը։

-Ալին, լսի ուզում եմ, որ մի հատ դեղին լինի, մի հատ մանուշակագույն։

~~~

-Ո՞նց դու տեղ էի՞ր: Բա ներսում ո՞վա։-Չգիտեմ։ ԵՒ նրանք միասին խոտերի միջով վազեցին դեպի վրաններ։

~~~-Քունդ տանումա՞։

-Մի քիչ։

-Արի խոսանք հետո կքնես։

~~~

Հենց այսպիսի դրվագներից էլ սկսվեց ամեն ինչ։ Իրենց «Ամուր» ընկերությունը, որն անհիմն պատճառներով վերածվեց փշուրների։ Դպրոցում նրանք միշտ միասին էին, ժամանակի ընթացքում ձեռք բերեցին նոր ընկերներ։ Նրանք երջանիկ էին քանզի նրանք կարող էին տեսնել կյանքը ընկերների բոլոր երանգներով։ Թե ուրախության, թե վշտության ժամանակ նրանք թև ու թիկունք էին։ Անցավ 5-6 ամիս, ամեն ինչ փոխվեց, Մարիայի փոքրիկ անմտածված կատակը, ընկերության աշտարակի հիմքը կոտրեց։ Աշտարակը, սրընթաց, ընկավ ցած և բաժանվեց հազարավոր մասերի։ Մարիամը հիասթափությունից կոտրեց աշտարակի մեծ բեկորները և վերածեց փշուրների։ Արդեն շատ դժվար կլիներ նորոգել աշտարակը, չնայած դա պետք էլ չէր, ոչ Մարիանին, ոչ Ալինային։ Պարզապես ցանկություն չունեին այն վերանորոգելու։

Անցավ մեկ տարի, ոչինչ չփոխվեց, անցավ ևս մեկ քանի ամիս և նույն կերպ, ոչ բարև, ոչ ինչպես ես, և ոչ էլ անգամ c#:

Հորդառատ անձրևը իր հետ տարավ ամեն ինչ, ամեն մի հիշողություն։ Այժմ երկինքը նրանք տարբեր են տեսնում։ Մարիայի համար միշտ ամպամած է, բայց ամպերի հետևից փայլում է արևը, իսկ Ալինայի համար երկինքը փայլում է իր բոլոր երանգներով։

Оставьте комментарий