Ինքնակենսագրություն

Թումանյանը ինչպես միշտ իր մասին շատ պատկերավոր է պատմում։ Ինքն իր թղթում շատ ազատ է եղել, կատակակել է, իր խոսակցական ձևով էլ է գրել։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա՛ այբ»։

– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում «Ասա ախ

– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա ա՛յբ»։

Հովհաննես Թումանյանը ապրել է շատ տարօրինակ և ոչ ջերմ ընտանիքում։ Ջերմ, անող դնող, սարեցի մոր` Սոնայի հետ, և կոպիտ, բռի, անփույթ հոր հետ։ Նրանք հաճախ էին վիճում։ Զարմանում եմ ինչպես կարող էին այդպիսի մարդիկ անգամ ամուսնանալ, անգամ հարաբերություններ սկսել։ Տեսնես ինչ է եղել Սոնայի գլխում, որ իր հիասքանչ բնավորությունը և եսը նվիրել է Թադեոսի։

Այս երեխայի բանը հենց սկզբի՛ց վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։

Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ԵՒս մեկ անգամ մայրը փրկեց որդուն անսրտաբար ծեծից։ Չեմ կորող պատկերացնել, թե ինչպես մարդիկ կարող են ավելի շատ վախենալ ընտանիքի, մորից` լույսից, ջերմությունից, քան հորից` ընտանիքի սյունից։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ՝ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս, Ներսիսյան դպրոց, որ չե՛մ ավարտել։

Փաստորեն առանց դպրոց ավարտելու էլ են հանճար դառնում. Այն էլ ինչ հանճար` ամենայն Հայոց բանաստեղծ։

Оставьте комментарий