Գոյական անդամի լրացումներ

1. Գտնե՛լ գոյականական անդամի լրացումները և որոշե՛լ տեսակը։

Արևագալից առաջ դարան էինք մտել կիրճում: Գիշերային ամոթխած գեղեցկուհին՝ լուսինը, (բացահայտիչ) վաղուց արդեն թաքնվել էր հանդիպակաց (որոշիչ) երկնակարկառ (որոշիչ) լեռան հետևում: Հատուկենտ (որոշիչ) աստղերն էլ դանդաղորեն (որոշիչ) հեռանում էին իրենց (որոշիչ) ասպարեզից: Խավարչտին գիշերը հետզհետե աղոտացավ, տարրալուծվեց օդում: Գիշերվա նիրհից արթնացավ վաղորդյան (որոշիչ) մեղմօրոր (որոշիչ) զեփյուռը, և հազարաթույր (որոշիչ) ծաղիկների (հատկացուցիչ) զգլխիչ (որոշիչ) բույրով տոգորվեց ողջ (որոշիչ) մթնոլորտը։ Ես աննկատելի դուրս էի եկել իմ (բացահայտիչ) թաքստոցից և զմայլված ու անէացած շուրջս էի դիտում: Հանկարծ ինչ-որ ձայն լսվեց. չորացած (որոշիչ) մի (որոշիչ) ճյուղ էր, որ ճռռոցով կոտրվեց մոտիկ (հատկացուցիչ) անտառում: Ես առաջին անգամ էի տեսնում եղջերուին ազատ բնության գրկում քայլելիս: Դուրս եկավ մի (որոշիչ) խաղաղ (որոշիչ) հպարտությամբ, վեհ (որոշիչ) ու չքնաղ (որոշիչ) քայլվածքով: Վայրենի շնորհքով ոլորեց երկայն (որոշիչ) վիզը՝ զգուշորեն նայելով շուրջը (մասնավորող բացահայտիչ): Ապա սուրաց դեպի բացատում բխող (որոշիչ) ականակիտ (որոշիչ) աղբյուրը: Հասնելով ջրին՝ եղջերուն հանկարծ կանգ առավ և գլուխը գիրթ բարձրացնելով՝ հայացքն ուղղեց դեպի ինձ:

Оставьте комментарий