1․ Ներկայացրե՛ք Մեծ Բրիտանիայի ունեցած դերը աշխարհի քաղաքական կյանքում մինչև Երկրորդ աշխարհամարտը։
Կարող ենք միայն ասել, որ Մեծ Բրիտանիայի տարածքը և բնակչությունը ամբողջ աշխարհի 1/4 էր։ Դա արդեն շատ մեծ դեր է տալիս նրան քաղաքական կյանքում։ Մեծ Բրիտանիան նաև Ազգերի լիգայի իշխողներից էր և Մեծ Քառյակի անդամ։
2․ Նկարագրե՛ք Ֆրանսիայում տիրող իրավիճակը Առաջին աշխարհամարտից հետո։
Առաջին աշխարհամարտից հետո այնտեղ ճգնաժամ չկար, քանի որ նրանք հաղթել էին և չէին կրել այնքան մեծ տնտեսական կորուստներ, որքան պարտված երկրները։ Ֆրանսիայում քաղաքական ուժերը շատ բազմազան էին՝ պահպանողականներ, սոցիալիստներ, կոմունիստներ և այլն։ Այնտեղ նաև ստեղծվեց ֆաշիստական կազմակերպություն, բայց ոչ մի վնաս չտվեց Ֆրանսիային։
3․ Ի՞նչ քաղաքականություն էր վարում ԱՄՆ-ն արտաքին բնագավառում 20-րդ դարի առաջին կեսին
ԱՄՆ-ն վարում էր մեկուսացված քաղաքականություն։ Դա նրանց օգտակար էր, քանի որ կարող էին ոչ ոքի հետ ռազմաքաղաքական դաշինքներ չկնքել և պատերազմների ժամանակ առևտուր անել պատերազմող երկրների հետ առանց պայմանագրերի կետերից վախի։ Բայց մեկուսացումը նաև վնասակար էր, քանի որ ավելի դժվար էր լինում առևտուր անելը և բաց շուկայական տնտեսությունը զարգացնելը։