Կաքավաբերդ

Կաքավաբերդն առաջին անգամ հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին (9-10-րդ դարերում) որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։ 11-րդ դարն անցել է Պահլավունիներին, 12-13-րդ դարերում այն տիրել են Պռոշյանները։

Դրասխանակերտցին հաղորդում է, որ 924 թվականին Գեղիի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուն։ Գեղին վերջին անգամ հիշատակվում է 1224 թվականին, երբ Գառնու մոտ մարտում պարտված Իվանե Զաքարյանը պատսպարվել է այնտեղ։ Ամրոցն այժմ կանգուն է, լավ պահպանված։ Այն կառուցված է բարձր լեռան գագաթին, որ երեք կողմից անմատչելի է։ Դեպի հյուսիս-արևելք ձգվում են պարիսպները, որոնք ունեն 2-2,5 մ հաստություն, 8-10 մ բարձրություն և աշտարակներ։ Բերդի ներսում պահպանվել են եկեղեցին, այլ շենքերի ավերակներ։ Բերդը հիշատակվում է նաև Գեղի կամ Քեղի անուններով։ Նույնանուն բերդ եղել է նաև Սյունիքում, այժմյան Գեղի գյուղի տեղում։ Գեղի բերդը հիշատակում է նաև Մուրացանը իր «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում։

Оставьте комментарий