1․Ընդգծիր պարզ բառերը.
արագիլ, հրավեր, արձան, գոմեշ, գեղարդ, բարակ, ամրակ, բողոք, զարմիկ, դադար, գալար, (հով+ար(անել), հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ, պատում։
2․Ընդգծիր բարդ բառերը.
առաջնեկ, քննադատ, հախճապակի, փոխըմբռնում, ախորժալուր, տանտիկին, ձեռնարկ, հոգեթով, ամենուր, , ձեռնասուն, շքամուտք, ինչքան, մշտապես, որտեղ, այսօր։
3․Ընդգծիր մեկից ավելի ածանց ունեցող բառերը.
անմնացորդ, համաստեղություն, երկնային, փախստական, ընդունելի, պարունակ, թարգմանչություն, հայրենիք, հարգանք, խորհրդական, ենթաշրջան, ձեռնարկություն, թերագնահատում, հակոտնյա, նախանձելի, բանտարկյալ։
4․Ընդգծիր բարդածանցավոր բառերը.
ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան, աչքաբաց, ավտոկայան, , տարրալուծում, լեզվաբանություն, հայազգի, թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։
5․Տրված բառերի բառակազմական վերլուծություններից ո՞րն է սխալ.
ա) խմբագրել= խ(ու)մբ+ա+գ(ի)ր+ել
բ)խճանկար= խ(ի)ճ+ա+նկար
գ) տարորոշել= տար(ր)+որոշ+ել
դ) հակառակորդ = հակ+նռ+ակ+որդ
6․Բառակազմական վերլուծության ենթարկիր տրված բառերը.
ա) առաջնություն-առաջ-ն-ություն առ+աջ+ին+ություն
բ) հետախուզել-հետ-ա-խույզ-ել
գ) հետաքննչական-հետ-ա-քնին-իչ-ական
դ) հայելազարդ-հայել+-ա-զարդ
7․ Ընդգծիր հապավումները.
ժողդատարան, զինծառայող, ուսխորհուրդ, շինջոկատ, նորընտիր, կուստոմս, քաղբանտարկյալ, պետպատվեր, ուսմասվար, մարզկենտրոն, գրապահոց, սոցհարցում, բանավան, շինհրապարակ, պետեկամուտ։