Սեպտեմբերի 9-13

1. Ներկայացրե՛ք  Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները։

Հայկական լեռնաշխարհն ունի գերազանցապես լեռնային տեղանք։ Հայաստանի տարածքը հարևան երկրների համեմատ բարձր է։ Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են Հայկական Տավրոսի, հյուսիս արևմուտքում՝Պոնտոսի լեռներին։Հյուսիսում Կուր գետն է, արևելքում՝Կասպից ծովը և Ուրմիա լիճը, արևմուտքում Փոքրասիական սարահարթը։ Լեռնաշխարհի կենտրոնական մասը կոչվել է Միջնաշխարհ։ Արարատ լեռը Հայերի համար համարվում է սուրբ լեռ, որովհետև ըստ Աստվածաշնչի՝ջրհեղեղի ժամանակ Նոյ նահապետի տապանը հանգրվանել է Արարատի գագաթին։ Հայաստանի Հանրապետության տարածքի ամենաբարձր լեռը Արագածն է։ Ըստ ավանդության՝Արագածի գագաթին է Հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի կանթեղը։ Հայոց հայրենիքի տարածքը հարուստ է ջրային պաշարներով։ Կան երեք խոշոր լճեր՝Սևանը, Վանը և Ուրմիան։ Հայկական լեռնաշխարհը հարուստ է մեծ և փոքր գետերի առկայությամբ։ Հայաստանից են սկզբնավորվում մի քանի հայտնի գետեր՝Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Ճորոխը և Կուրը։ Մեծ Հայքի 15 նահանգներն են, Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, Վասպուրական, Սյունիք, Արցախ, Ուտիք, Փայտական, Տայք, Գուգարք, Այրարատ։


2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ ներկայացրե՛ք հայոց ծագումնաբանության վերաբերյալ հայկական ավանդազրույցը։

Մինչև 19-րդ դարի վերջը տարածված էր հայ ժողովրդի ծագման առասպելական տարբերակը, որ գրի էր առնվել Մովսես Խորենացու կողմից։ Սակայն ինչպես մյուս հին պատմիչները, Մովսես Խորենացին նույնպես չգիտեր Ուրարտու պետության գոյության մասին և Վանի շրջակայքի ուրարտական հուշարձանները վերագրում էր լեգենդար Արա Գեղեցիկին։

Նախաքրիստոնեականում չէր ասվում թե հայերի նախահայր՝ Հայկի հայրը ով է։ Սակայն Ք.ա. III հազարամյակով թվագրվում է շումերաքադդական սեպագիր արձանագրությունը, որտեղ ասվում է, որ Հայկը Հայի որդին է։ Հայը եղել է տիեզերական ջրերի և իմաստության աստվածը։ Նրա թիկունքից են բխել Եփրատ և Տիգրիս գետերը։

Քրիստոնեական շերտում Հայկը Նոյի որդի Հաբեթի որդի Թորգոմի ժառանգներից է։ Այդտեղից էլ՝ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված «Թորգոմա տուն» և հայերին տրված «թորգոմյան ազգ» անվանումները:Աստվածաշնչի Թորգոմ նահապետը համարվում է Հայաստանի հնագույն պետական կազմավորումներից մեկի՝ Եփրատի ավազանում գտնված Թեգարամա-Թոգարմայի անվանադիր նախնին. այդ պետական կազմավորման մասին վաղագույն տեղեկությունները վերաբերում են Ք.ա. 20-18-րդ դարերին։

Վրացական ավանդազրույց

11-րդ դարի վրաց պատմիչ Լեոնտի Մրովելիի «Վրաց թագավորների և նախահայրերի պատմություն»-ում ասվում է, որ կովկասյան բոլոր ազգերի նախահայրը Նոյի որդի Հաբեթի թոռ Թարգամոսն էր՝ մի քաջ մարդ, որը Բաբելոնի աշտարակաշինությունից ու լեզուների բաժանումից հետո իր տոհմով եկավ ու բնակություն հաստատեց մարդկանց համար անմատչելի երկու լեռների՝ Արարադի (Կորդվաց լեռներ) և Մասիսի միջև ընկած տարածքում: Նրա ութ որդիները հզոր ու անվանի հսկաներ էին: Նրանցից Հայոսը, որն առավել զորեղն էր, ստացավ հոր ժառանգության (երկրի) կեսը: Մյուս յոթ եղբայրները հպատակվում էին նրան: Վրացական ավանդության համաձայն Հայկը (Հայոսը) հայերի նախահայրն է,Քարթլոսը՝ վրացիների, Ռանոսը՝ աղվանների, Եգրեսը՝ եգերների և այլն: Այս ավանդությունը առանձնակի, որոշիչ արժեք չի ներկայացնում, քանի որ ստեղծվել է արդեն գոյություն ունեցող հայկական ավանդության ազդեցությամբ ու նմանությամբ:

Հինեբրայական (հրեական) ավանդություն

Գրի է առնվել Հովսեպոս Փլավիոսի (Ք.ա. I – Ք.հ. I դդ.) «Հրեական հնախոսության» էջերում։ Հաղորդման համաձայն՝ «Ուրոսը հաստատեց Հայաստանը»։ Հայագիտության մեջ այդ տեղեկության սկզբնաղբյուրի և մեկնաբանության վերաբերյալ չկա միասնական տեսակետ։ Կա կարծիք, որ այստեղ խոսքը Արամ նահապետի որդի Արա Գեղեցիկի մասին է, քանի որ հրեական ավանդության մեջ Ուրոսը (Ուլոսը) համարվում էր Հին Կտակարանի Արամ նահապետի որդին։ Ըստ մեկ այլ տեսակետի, Ուրոսը կարող է լինել Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում հիշատակվող արքա «Ռուսա Էրիմենայի որդին». ասորեստանյան սեպագիր աղբյուրներում «Ռուսա» անունը հիշատակվում է նաև «Ուրսա» տարբերակով, իսկ «Էրիմենա» անունը կարող է մեկնաբանվել և’ որպես անձնանուն, և’ որպես ցեղանուն։

Հունական ավանդազրույց

Հույն պատմիչ, աշխարհագրագրետ Ստրաբոնն իր«Աշխարհագրություն» աշխատությունում, հիմք ընդունելով Հոմերոսի Ոդիսական պոեմի վկայությունը, նշում է, որ արգոնավորդներից մեկը՝ Թեսալիայի Արմենիոն քաղաքից Արմենոսը անցել է Իբերիան ու Աղվանքը, հասել՝ մինչև Կասպից ծով և Արմենիա ու Մեդիա, ապա իր ուղեկիցների հետ հաստատվել է Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան շրջաններում, բնակեցրել Եկեղիքն ու Սպերը: Հենց Արմենոսն էլ իր անունը թողել է Արմենիային: Սակայն այդ ժամանակաշրջանում Առաջավոր Ասիայի խորքերը հույների թափանցելու վերաբերյալ պատմական տեղեկություններ չկան:


3. Ներկայացրե՛ք Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները։

Սարդուրի 1 ( Ք. ա. մոտ 835 – 825թթ.)

  • Ք. ա. մոտ 830ական կառուցեց նոր մայրաքաղաք ՝ Տուշպան
  • Վանի թագավորությունը ընդլայնվում էր

Իշպուինի ( Ք. ա. մոտ 825 – 810)

  • Տեղական սեպագրի ստեղծումը
  • ողջ թագավորության համար միասնական դիցարանի ստեղծումը
  • նախկին դաշնային աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ կանոնավոր բանակով
  • ընդլայնվեց Վանի թագավորությունը Ուրմիո լճի ավազանի հարավում

Մենուա (Ք. ա. մոտ 810 – 786)

  • Կառուցվեց 72կմ երկարությամբ «Մենուայի ջրանցքը»
  • Արարատյան դաշտում հիմնում է ռազմավարական խոշոր հենակետ ՝ Մենուախինլին
  • Դիաուխին հարկատու է դարձնում
  • հաղթարշավում է դեպի Ասորեստան
  • հարկատու է դարձնում Մելիտեայի թագավորությունը
  • Մանայի թագավորությունը անցնում է Մենուայի գերիշխանության տակ
  • Հայկական լեռնաշխարհի հիմնական մասն անցավ նրա վերահսկողության տակ

Արգիշտի 1 (Ք. ա. 786 – 764թթ. )

  • Վանի թագավորությունը հասավ իր գագաթնակետին
  • Դիաուխին միանում է Արգիշտիի տերությանը
  • կրկին գրավում է Մելիտեան և ուրիշ երկրներ
  • Հիմնում է Էրեբունի ամրոցը
  • նրա առաջնորդությամբ ստեղծվում է Վանի աշխարհակալությունը
  • Բաբելոնիայի նվաճումը
  • Բիայնիլի – Ուրարտու – Արարատ թագավորությունը հասավ աննախադեպ հաջողությունների ՝ վերածվելով Առաջավոր Ասիայի հզորագույն ուժի

Սարդուրի 2րդ ( Ք. ա. 764 – 735)

  • Հայոց աշխարհակալության հարավային սահմանը կրկին հասնում է Պարսից ծոց
  • Դուրս է գալիս Միջերկրական ծովի արևելյան ավազան
  • Վանի թագավորությունը տվել է մեծ տարածքային աճ
  • վերացրել է կախյալ թագավորությունները, վերածելով պետության վարչական միավորների
  • համադաշնային կառավարման համակարգից անցնում է կենտրոնացված պետության

Ռուսա 1 (Ք. ա. 735 – 710)

  • վերակառուցեց 2 խոշոր ամրոցներ և անվանակոչեց Խալդի և Թեյշբա գերագույն աստվածների անուններով
  • գանընկեց արեց Ասորեստանի թագավորին և նշանակեց իր կողմից վստահված անձին
  • ետ է նվաճում Արդինի – Մուսասիրը

Արգիշտի 2րդ

  • Մերձեցում է կատարվում Ասորեստանի և Վանի թագավորության հարաբերություններում

Ռուսա 2րդ (Ք. ա. մոտ 685 – 645)

  • համադաշնությունների համակարգից անցել է գերկենտրոնացված պետական կառավարման տարրաձևի
  • հիմնեց և վերակառուցեց բազմաթիվ ամրոցներ
  • անցկացրեց նոր ջրանցքներ, զարգացրեց արվեստներն ու առևտուրը
  • նրան հաջողվեց բարեկամական և դաշնակցային հարաբերություններ հաստատել կիմերների հետ և նպաստել նրանց ՝ Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն


4. Համեմատե՛ք Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը 

Ե.Սակավակյացի ժամանակ հայոց թագավորությունն ուներ քառասուն հազարանոց զորք: Նրա ժամանակ թագավորության հյուսիս-արևմուտքում՝ Սև ծով, արևելքում՝ Մարաստան, իսկ հարավում Հյուսիսային Միջագետք: Ե. Սակավակյացը Մարաստանի արքա Կիաքսարի դեմ պատերազմում անհաջղություն կրելով, պահպանել էր իր թագավորությունը, սակայն ստիպված ճանաչել էր մարական գերիշխանությունը: Ք.ա. VI դարի կեսին, Երվանդ I-ի որդի Տիգրան Երվանդյանը պարսից արքա Կյուրոս Մեծի հետ միանալով ապստամբեց Մարաստանի դեմ: Մարաստանի դեմ ապստամբությունը սկսվեց Ք.ա. 553 թվականին: Ըստ ավանդության՝ հենց Տիգրանն էլ այդ թեժ պայքարում սպանեց Մարաստանի արքա Աժդահակին: Նաև Տիգրան Երվանդյանը Ք.ա. 538 թվականին գրավեց Բաբելոնը։

Оставьте комментарий