| Ալպիական մանուշակ |

Ակսել Բակունց | Ալպիական մանուշակ |

Ընթերցելիս, ինձ նախ և առաջ գրավեց բնության բնութագիրը, հեղինակը գտել է այնպիսի բառեր որոնք ընթերցելիս մտովի տանում են քեզ բնության մի ուրիշ աշխարհ։ Լեռները , քամու ձայնն ու գետի քչքչոցը զարմանալիորեն լսվում է մեր ականջներում։ Քամու ձայնի ներքո ես պատկերացնում եմ վառ ծիրանագույն Ալպիական մանուշակը, ով ենթարկվելով քամուն այս ու այն կողմ է օրորվում, չնայած օրորվել ասելը շատ մեղմ է այս ու այն կողմ է ծալվում և միայն մի երկու արմատով է բռնված հողից, մոտ է իր դատաստանին․․․

Ճամփորդները մեկը մյուսից տարբեր էին, ամենից տպավորիչը նկարիչն էր, Նա իմ մեջ տպավորվեց իր խորհրդավորությամբ։ Նա կարծես բնության մի մասնիկը լիներ։ Այս աշխարհը տեսնում էր ավելի վառ գույներով քան սովորական մարդիկ, ինչպիսին մենք եք։ Մի փոքրիկ քարի մեջ տեսնում էր մի մեծ գեղեցկություն։

Գեղեցկությունն ամենուր է, մենք պարզապես սովորել ենք դրան, այդ իսկ պատճառով, ինչը մեկ ուրիշի համար գեղեցիկ է, մեր համար սովորական է։ Ես փոքրուց շատ եմ եղել բնության գրկում, այդ իսկ պատճառով, աչքերս սովորել են սարերին, անտառներին։ Երբ նկատեցի ինչպես են զբոսաշրջիկները հիանում ինձ համար սովորական բանով, իմ աչքերը բացվեցին, ես այլևս չէի տեսնում պարզապես ծառեր, սարեր, քարեր։ Ես բացահայտեցի Հայաստանը ինձ համար մեկ ուրիշ կողմից, այճմ ուր էլ լինեմ, ուր էլ գնամ նայում եմ շուրջս և վայելում, Հայաստանն իրոք հրաշք է, այն հայրենի շունչը, վայրերը, որը կա Հայաստանում չկա էլ ոչ մի տեղ։

Այս ստեղծագործությամբ Ակսել Բակունցը սովորեցրեց ինձ ստիրել և զմայլվել հայրենի բնությամբ։

Оставьте комментарий