Նախադասության անդամների կապակցման եղանակները Միակազմ նախադասություններ Նախադասություն, նրա  տեսակներն ըստ կազմության

Նախադասության անդամների կապակցման եղանակները

1․ Գտնե՛լ համաձայնության սխալները։

1. Մարդկանց մի մասը գնացին աշխատելու։
2. Պահանջվում է հմուտ մասնագետներ։
3. Նրան՝ որպես հմուտ մասնագետի, պարգևատրեցին։
4. Արմենը ընկերոջ հետ անցան բակով։
5. Ամեն մեկը գնացին իր աշխատավայրը։
2. Գտնե՛լ խնդրառության սխալները։
1. Նա դաշնամուրի վրա լավ է նվագում։
2. Այդ գործում(գործին) նա չի մասնակցել։
3. Ընկերս համաձայն էր իմ առաջարկի(ն) հետ։
4. Նկարը փակցրեց պատից։
5. Ոչ ոք չհետաքրքրվեց կատարվածից(կատարվածով)։

2․ Նախադասությունների մեջ գտնել խնդրառության սխալները:

1. Նա դաշնամուրի վրա լավ է նվագում։
Նա դաշնամուրով լավ է նվագում։
2. Այդ գործում նա չի մասնակցել։
Այդ գործին նա չի մասնակցել։
3. Ընկերս համաձայն էր իմ առաջարկի հետ։
Ընկերս համաձայն էր իմ առաջարկին։
4. Նկարը փակցրեց պատից։
Նկարը փակցրեց պատից
5. Ոչ ոք չհետաքրքրվեց կատարվածից։
Ոչ ոք չհետաքրքրվեց կատարվածով։

Նախադասություն, նրա   տեսակներն ըստ կազմության

1. Առանձնացնե՛լ տրված հատվածում եղած պարզ և բարդ նախադասությունները։ Կազմել՛ բարդ նախադասությունների գծապատկերները։

Երբ միառժամանակ ձիու ոտնաձայն և վրնջյուն չլսվեց, Թորգոմը սրտի թրթիռով գնաց դեպի անտառի եզրը ու ցաքուցրիվ մացառների մեջ բերանքսիվայր պառկելով՝ նայեց աջ և ձախ: Դիմացը միայն բարձրաբերձ սարն էր՝ լերկ ու քարակարկառ, իսկ շուրջը ամայություն էր: Հավաստիանալու համար, որ իրոք չկա ոչ ոք, նա նույն դիրքով սրտատրոփ դույզն-ինչ էլ սպասեց: Դարձյալ ոչ մի ձայն չլսվեց: Այնժամ նա զգույշ հետ դարձավ։

Բարդ

Երբ միառժամանակ ձիու ոտնաձայն և վրնջյուն չլսվեց, Թորգոմը սրտի թրթիռով գնաց դեպի անտառի եզրը ու ցաքուցրիվ մացառների մեջ բերանքսիվայր պառկելով՝ նայեց աջ և ձախ:

Դիմացը միայն բարձրաբերձ սարն էր՝ լերկ ու քարակարկառ, իսկ շուրջը ամայություն էր:

Հավաստիանալու համար, որ իրոք չկա ոչ ոք, նա նույն դիրքով սրտատրոփ դույզն-ինչ էլ սպասեց:

Պարզ

Դարձյալ ոչ մի ձայն չլսվեց:

Այնժամ նա զգույշ հետ դարձավ։

Միակազմ նախադասություններ

1. Դե արի ու բան հասկացիր
Շուրջդ ամպ ու մեգ է,
Կուզես ժպտա, կուզես լացիր,
Դարի համար մեկ է…
Անդեմ

2. Գիշեր է սև, սևակնած.
Ա՜խ, ձիերս, ձիերս :
Երեկ ամպ էր ու ամպամած :
Խոր գիշեր է:
Ժամն է լռելու:
Մութ է:
Անդեմ

3.Հավատացեք՝ սև կայծակ է ու սև կարկուտ,
Շուրջդ ամպ ու մեգ է,
Երբ ոչ արև է, ոչ էլ անձրև,
Ձեռքից գնում են ծաղիկները…
Դիմավոր

4.Մթնում է օրն…արտին ինչ.
Արտը աստղեր է խմում:
Մթնում են օրվա բոլոր պահերին,
Իրար են բախվում ամպերն անխնա:
Անդեմ

5.Ինձ խաբեցին ամենուր,
Խաբեու­թյամբ խաչեցին:
Ձեռքիս խաչբուռը առան
Ու վրաս խաչ քաշեցին
Դիմավոր

6.Հիվանդ է ձեր խոնարհ երգիչը,
Երևի հոգեվարք է ապրում,
Ասում են.—Այդքանը դեռ քիչ է,
Արժանի պատիժը դեռ չի կրում:
Դիմավոր

7.Ինչ էլ որ լինի, ինչ էլ որ ասեն,
Փուշը զինված է, ծաղիկն՝ անզեն:
Մեզ ասում են.
Դուք մերը չեք,
Մինչև անգամ դուք ձերը չեք,
Ձեր տեղը չեք, ձեր տերը չեք,
Դուք տերը չեք ձեր երգերի,
Տաճարների ու բերդերի:
Ինչ էլ լինի, ասում են, թե
Խառն է մատը սատանայի…
Դիմավոր

8.Լեռներն ի վար քարերի երթ,
Քարերի լուռ տեղատարափ…
Քանդուքարափ Որոտնաբերդ,
Որոտնավանք քանդուքարափ:
Քո մեռնելուց հետո…
Սև դագաղ, ճերմակ պարան,
Լուռ մի լաց՝ մեռնելուց հետո
Հոգու պարտք, հոգեհանգիստ,
Հոգեհաց՝ մեռնելուց հետո:
Դիմավոր

Оставьте комментарий