Սեպտեմբերի 30-հոկտեմբերի 4

Հոկտեմբերի 7-11
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 15․ Հայոց քաղաքակրթությունը ուշ միջնադարում /էջ 191-200/
Թեմա 16․ Միջնադարի հայկական մշակույթը /էջ 205-230/-/բանավոր, էլ․ դասագիրք, օգտվե՛լ նաև այլ աղբյուրներից/․

Առաջադրանք
1․ Ինչու՞ 4-րդ դարի վերջում հրատապ խնդիր դարձավ մայրենի գիր ու գրականություն ունենալու հարցը։
2․ Հիմնավորե՛ք, որ 5-րդ դարը հայ մշակույթի Ոսկեդարի շրջան էր։
3․ Ներկայացրե՛ք 10-14-րդ դարերի կրթական համակարգը։ Համեմատե՛ք այն ներկայիս Հայաստանի կրթական համակարգի հետ․ի՞նչը կուզեիք վերականգնել և կիրառել այսօր /բլոգային աշխատանք/․

Սեպտեմբերի 30-հոկտեմբերի 4

1. Ներկայացրե՛ք Բագրատունյաց Հայաստանի պետական կառավարման համակարգը՝ համեմատելով այն վաղ միջնադարի /Արշակունյաց Հայաստան/ կառավարման համակարգի հետ

Երկրի կառավարիչի պարտականությունները չէին փոխվել։ Թագավորը շարունակում էր ունենալ անսահմանափակ իշխանություն և գահը ժառանգում էր իր որդիներին։ Բագրատունիների օրոք եկեղեցին ավելի մեծ ազդեցություն և դեր ունի կառավարման մեջ, բայց ընդունում էր թագավորի իշխանությունը։ Արշակունների ժամանակ շատ էին լինում անհամձայնություններ թագավորի և կաթողիկոսի մեջ։

2․ Նկարագրե՛ք Լևոն 1-ինի գործունեության կարևոր դրվագները

1132թ․ Լևոն I-ը բյուզանդացիներից գրավեց Մսիս, Ադանա ու Տարսոն քաղաքները, կարողանալով Կիլիկյան Հայաստանի սահմանները հարավում հասցնել մինչև Միջերկրական ծով։ 1137թ․ գարնանը բյուզանդացիները մեծ զորքով հայտնվում են Դաշտային Կիլիկիայում, գրավելով Տարսոնը, Ադանա, Մսիսը և Անավարզան։ Լևոնը զորքով ամրանում է Վահկա բերդում։ Պաշտպանությունը վեց ամիս տևեց։ Վերջապես հանձնվելուց հետո Լևոն, իր կնոջն ու նրանց երկու որդիներին՝ Ռուբենին ու Թորոսին, շղթայակապ տանում են Կոստանդնուպոլիս։ Լևոն I-ը այնտեղ հենց այնտեղ էլ բանտում մահացավ։

Оставьте комментарий