ԴԱՍ 3, 4, 5 ԱՏՈՄՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ: ԷԼԵԿՏՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ: ԼԻՑՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՕՐԵՆՔԸ։ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԻՉՆԵՐ ԵՒ ԱՆՀԱՂՈՐԴԻՉՆԵՐ: ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԴԱՇՏ

  • Ինչի՞ համար են օգտագործվում էլեկտրաչափերն ու էլեկտրացույցերը։

Էլեկտրաչափերի և էլեկտրացուցերի օգտագործման նպատակն այն է՝ որպեսզի այն ցույց տա էլեկտրական լիցքերը։

  • Բերե°ք հաղորդիչների օրինակներ։

Բոլոր մետաղները, և հիմքերի ջրային լուծույթներն էլեկտարականության հաղորդիչներ են։ Անգամ մարդու մարմինը հաղորդիչ է։

  • Ո՞ր նյութերն են կոչվում դիէլեկտրիկներ (մեկուսիչներ), բերե°ք օրինակներ

Մեկուսիչները էլեկտրական հոսանքի վատ հաղորդիչներ։ 

  • Կարելի՞ է արդյոք լիցքն անվերջ փոքրացնել։

Ոչ

  • Ի՞նչ է հողակցումը, ի՞նչ հատկության վրա է հիմնված։

Էլեկտրական հողանցում, մեքենաների, սարքերի էլեկտրական միացումը հողին։ Ըստ նշանակման լինում է պաշտպանական, որը պահպանում է մարդկանց էլեկտրական հոսանքով վնասվելուց։

  • Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել էլեկտրոնը։
Sir J.J. Thomson LCCN2014715407.jpg

Էլեկտրոն՝ բացասական լիցք ունեցող կայուն տարրական մասնիկ, նյութի հիմնական կառուցվածքային միավորը։ Էլեկտրոններից է բաղկացած ատոմների էլեկտրոնային թաղանթը, որտեղ նրանց թիվն ու դիրքը որոշում են նյութի քիմիական հատկությունները։ Ազատ էլեկտրոնների շարժը որոշում է այնպիսի երևույթներ, ինչպիսին էլեկտրական հոսանքն է վակուումում և հաղորդիչներում։

Հայտնագործող Ջոզեֆ Թոմպսոն 1897

  • Ի՞նչ լիցքով է լիցքավորված էլեկտրոնը;

Բացասական լիցքով

  • Ատոմի ներսում ինչի՞ շուրջն են պտտվում էլեկտրոնները։

Միջուկի

  • Ի՞նչ լիցքով է լիցքավորված ատոմի միջուկը։

Դրական

  • Ապացուցեք, որ ամբողջական ատոմը չեզոք է։

 Ցանկացած պինդ մարմին, հեղուկ, գազ կամ պլազմա կազմված է չեզոք կամ իոնացված ատոմներից

  • Միմյանցից ինչո՞վ են տարբերվում ալֆա, բետա և գամմա ճառագայթումները։

Ալֆա ճառագայթները բարձր էներգիայի իոնացնող մասնիկների ճառագայթման ձև են:Բետա ճառագայթումը իոնացնող ճառագայթման ձև է, որն արտանետվում է որոշակի տիպի ռադիոակտիվ միջուկների կողմից: Գամմա ճառագայթները էլեկտրամագնիսական ճառագայթում են, որոնք արտադրվում են ռադիոակտիվությամբ:

  • Բերե°ք ռադիոակտիվ նյութերի օրինակներ

պրոմեթիում, պոլոնիում

  • Քիմիական տարբեր տարրերի ատոմներն ինչո՞վ են տարբերվում միմյանցից։

Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող Էլեկտրոնների թվով: 

  • Իրենցից ի՞նչ են ներկայացնում դրական ու բացասական իոնները։

Դրական իոններ-ատոմները կարող են կորցնել մեկ կամ մի քանի էլեկտրոններ
Բացասական իոններ- ատոմին միանում է մեկ կամ մի քանի էլեկտրոն

  • Ի՞նչ է էլեկտրական դաշտը։

Էլեկտրական դաշտը մատերիայի հատուկ տեսակ է, որը գոյություն ունի ցանկացած լիցքավորված մարմնի շուրջ:

  • Ինչո՞վ է դաշտը տարբերվում նյութից։

Էլեկտրական դաշտի ուժագծերն այն ուղղորդված գծերն են, որոնք ցույց են տալիս դրական լիցքավորված մասնիկի վրա ազդող ուժի ուղղությունն այդ դաշտում:

  • Թվարկե°ք էլեկտրական դաշտի հիմնական հատկությունները։

1,Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը որոշ ուժով ազդում է իր ազդեցության գոտում հայտնված ցանկացած այլ լիցքավորված մարմնի վրա:
2,Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը մարմնին մոտ տիրույթում ուժեղ է, իսկ նրանցից հեռանալիս թուլանում է: 

  • Ինչպե՞ս է որոշվում էլեկտրական դաշտում շարժվող մասնիկի արագացումը։

a=F/m

  • Ո՞ր դեպքում է էլեկտրական դաշտը մեծացնում մասնիկի արագությունը և ո՞ր դեպքում փոքրացնում այն։

Եթե մասնիկի լիցքը դրական է, ապա ուժագծերի ուղղությամբ շարժվելիս նրա արագությունը կաճի, հակառակ ուղղությամբ շարժվելիս՝ կնվազի:

  • Չեզոք թղթի կտորներն ինչու՞ են ձգվում էլեկտրականացած մարմնի կողմից։

Ըստ էլեկտրական դաշտի 1 հատկության։

ԴԱՍ 1,2․ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼԻՑՔ: ԷԼԵԿՏՐԱՑՈՒՅՑ: ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼԻՑՔԻ ԲԱԺԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Դեռ հին ժամանակներից հայտնի էր, որ մի մարմինը մյուսով շփելիս՝ օրինակ, սաթը բրդով կամ ապակին մետաքսով, նրանք ձեռք են բերում այլ մարմիններ դեպի իրենց ձգելու հատկության: Ակնհայտորեն երևում է նաև, որ ձգողության այդ ուժը բազմաթիվ անգամ գերազանցում է նույն մարմինների գրավիտացիոն փոխազդեցության ուժը: Այս նոր փոխազդեցությանն անվանում են էլեկտրական (հուներեն «էլեկտրոն» բառը նշանակում է սաթ), փոխազդող մարմիններին՝ էլեկտրականացած, իսկ պրոցեսը՝ էլեկտրականացում:

Մարմինների էլեկտրական փոխազդեցությունը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է էլեկտրական լիցք և նշանակվում q տառով: ՄՀ-ում էլեկտրական լիցքի միավորը Կուլոնն է (1 Կլ)՝ ի պատիվ Շառլ Կուլոնի (1736−1806 թթ.), ով ձևակերպել է էլեկտրական լիցքերի փոխազդեցության օրենքը:

 Ինչպես ցույց տվեցին փորձերը, բրդով շփված 2 սաթե կամ մետաքսով շփված 2 ապակե միատեսակ ձողերը իրար վանում են, իսկ ապակե և սաթե ձողերը՝ իրար ձգում:  Նշանակում է գոյություն ունի երկու տեսակի էլեկտրական լիցք: Ամերիկացի ֆիզիկոս Բենջամին Ֆրանկլինի առաջարկով մետաքսով շփված ապակու վրա առաջացած լիցքն անվանեցին դրական և վերագրեցին «+» նշան, իսկ բրդով շփված սաթի վրա առաջացած լիցքին՝ բացասական և վերագրեցին «−» նշան: Այս նշանակումից հետո կարելի է սահմանել լիցքավորված մարմինների փոխազդեցության կանոնը։

Նույն նշանի (կամ նույնանուն) լիցքեր ունեցող մարմինները փոխադարձաբար վանում են, իսկ հակառակ նշանի (կամ տատանուն) լիցքեր ունեցող մարմինները փոխադարձաբար ձգում են միմյանց:

Էլեկտրական փոխազդեցության ուժի գոյությունը պայմնավորված է մարմինների վրա ստատիկ լիցքերի առկայությամբ, այդ ուժի ուղղությանը՝ լիցքերի նշանով: Փորձը ցույց է տալիս, որ լիցքավորված մարմինների փոխազդեցության ուժի մեծությունը կախված է նրանց լիցքերի մեծություններից և լիցքավորված մարմինների միջև եղած հեռավորությունից:

Երկու անշարժ, կետային (փոքր չափեր ունեցող) լիցքերի փոխազդեցության ուժի մեծությունը ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրային և հակադարձ համեմատական է դրանց հեռավորության քառակուսուն:  F=Kq1q2/R2    որտեղ q1-ը և q2-ը փոխազդող մարմինների էլեկտրական լիցքերի մեծություններն են, R-ը՝ նրանց միջև եղած հեռավորությունը: k-ն համեմատականության գործակից է, հաստատուն մեծություն, որը հավասար է k=9⋅109Ն⋅մ2/Կլ2  

Հարցեր․

1.Ինչպիսի ուժերի եք ծանոթ ֆիզիկայի նախորդ դասընթացից․

Ձգողության ուժը Երկրի և Արեգակի միջև

Ձգողության ուժը Երկրի և Լուսնի միջև

2.Ինչու ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չե

Ապակե բաժակի ու թղթի կտորի գրավիտացիոն փոխազդեցություն նկատելի չէ, քանի որ թղթի կտորի մակերևույթին առացանում է լիցքավորված մասնիկներ:

3.Ինչպես են փոխազդում շփված պլաստմասսայե գրիչը և թերթի շերտը․

Շփված պլաստմասսյաե գրիչը և թերթի շերտերին է գործում ձգողականության ուժը

4.Ինչպես են փոխազդում նույն ձողով շփված թղթի երկու շերտերը․

Նույն ձողով շփված թղթի երկու շերտերը հեռացնում են միմյանց։

5.Ինչպես են կոչվում իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժերը․

Իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժը կոչվում է էլեկտրականացում։

6.Ինչպես է առաջացել <<էլեկտրականություն>> անվանումը․

Հին սաթն անվանում են <<Էլեկտրոն>>, այտեղից էլ, առաջացել է <<Էլեկտրականություն>> անվանումը։

7.Էլեկտրական լիցքերի ինչ տեսակներ կան

Էլեկտրական լիցքերն ունեն երկու տեսակներ՝ դրական և բացասական։

8.Ինչպես են փոխազդում նույն նշանի լիցք ունեցող մարմինները․

Նույն նշանի լիցք ունեցող մարմինները հեռացնում են միմյանց։

9.Ձևակերպեք Կուլոնի օրենքը․

Երկու անշարժ կետային լիցքերի էլեկտրական փոխազդեցության ուժի մոդուլն ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալին և հակադարձ համեմատական է դրանց միջև հեռավորության քառակուսուն։

10.Որն է էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում

 Էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում 1 Կլ – ն է։

Պայմանագիր

Պայմանագիր է համարվում երկու և ավելի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ առաջացնելուն, փոփոխելուն կամ դադարելուն։

Պայմանագիրը կամային ակտ է, կողմերի կամավոր համաձայնություն։ Պայմանագիր կնքելուն հարկադրել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիր կնքելու պարտականությունը նախատեսված է օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորությամբ։

Պայմանագրի հասկացությունը և պայմանները, պայմանագրի կնքման, փոփոխման և լուծման կարգն ամրագրված են ՀՀ քաղաքացիական օրերնսգրքի 436-469 հոդվածներում։

Պայմանագրի տեսակներ

Հիմնական և նախնական պայմանագրեր

Հիմնական է համարվում այն պայմանագիրը, որը կողմերի համար անմիջականորեն առաջացնում է գույքի փոխանցման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման կամ քաղաքացիաիրավական պարտականությունների իրականացման հարաբերություններ։

Նախնական են համարվում այն պայմանագրերը, որոնցով պայմանավորվող կողմերը պարտավորվում են դրանով նախատեսված պայմաններով ապագայում կնքել հիմնական պայմանագիր։

Հատուցելի և անհատույց պայմանագրեր

Հատուցելի են համարվում այն պայմանագրերը, որոնցով մի կողմի կատարվածի դիմաց մյուս կողմը պետք է փոխհատուցի։ Հատուցումը կարող է լինել դրամով, այլ գույքով կամ որոշակի աշխատանքի կատարմամբ։ Պայմանագրերը հիմնականում լինում են հատուցելի։

Անհատույց է ճանաչվում այն պայմանագիրը, որով կողմը պարտավորվում է որևէ բան հանձնել մյուս կողմին, առանց նրանից վճար կամ այլ հանդիպական կատարում ստանալու։ Օրինակ` գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, նվիրատվության պայմանագիր։

Կոնսենսուալ և ռեալ պայմանագրեր

Կոնսենսուալ են համարվում այն պայմանագրերը, որոնց կնքման համար բավական է միայն կողմերի համաձայնությունը, որևէ գործողության կատարում չի պահանջվում։ Ռեալ են կոչվում այն պայմանագրերը, որոնք կնքված են համարվում, երբ կողմերի փոխադարձ համաձայնության հիման վրա կողմը մյուսին իր է հանձնում։զասքասղղղղղղղղղ

Փոխհամաձայնեցված և միանալու պայմանագրեր

Փոխհամաձայնեցված պայմանագրեր կնքելիս կողմերը ոչ միայն պայմանագիր կնքելու փոխադարձ լրացնող կամք են դրսևորում, այլև փոխադարձ կամահայտնությամբ համաձայնություն են կայացնում պայմանագրի բոլոր պայմանների կապակցությամբ։

Միանալու պայմանագրում կողմերից մեկը տեղեկաքարտերում կամ այլ ստանդարտ ձևերում սահմանում է պայմանագրի պայմանները։ Մյուս կողմն իրավունք չունի փոփոխել կամ լրացնել սահմանված պայմանները։ Նա կարող է այդպիսիք ամբողջությամբ ընդունել կամ չընդունել։ Եթե ամբողջությամբ ընդունում է, ապա միանում է պայմանագրին։

Աղմուկը Գիշերային ժամերին

Գիշերային ժամանակ է համարվում ժամը 23.00-ից մինչև 7.00-ն։ Լռությունը խախտել նշանակում է բարձրաձայն երգելը, երաժշտական գործիքներ նվագելը, ձայնային ազդանշաններ տալը, բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ բնակարանից դուրս՝ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք հույժ անհետաձգելի չեն և խախտում են գիշերային անդորրը`առաջացնում է նախազգուշացում։
Նշված խախտումը 1 տարվա ընթացքում կատարելը առաջացնում է տուգանք՝ 40.000 ՀՀ դրամի չափով։

Իսկ, հանրային սննդի օբյեկտների և սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում ծառայություններ մատուցող կամ գործունեություն իրականացնող անձանց կողմից, ըստ տվյալ առևտրի և ծառայությունների օբյեկտի գտնվելու վայրի, համայնքի ավագանու կողմից սահմանված ժամերին՝ 22.00-ից մինչև 7.00-ն լռությունը կամ գիշերային անդորրը չապահովելը՝ առաջացնում է տուգանք՝ 200.000-300.000 ՀՀ դրամի չափով։
Նշված խախտումը 1 տարվա ընթացքում նորից կատարելը առաջացնում է կրկին տուգանք՝ արդեն 1մլն դրամի չափով։

Դաս 8, 9 և 12 Միտոզ

Միտոզ

Կորիզակիսում, կարիոկենեզ կամ միտոզ, բջջի անուղղակի բաժանում, որի դեպքում կորիզում և ցիտոպլազմայում տեղի են ունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր գործընթացներ, որոնք ի վերջո բերում են բջջի գենետիկական նյութի հավասար բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև։ Վերոհիշյալ բոլոր պրոցեսներն ընթանում են միտոտիկ ցիկլի ընթացքում։ Կորիզակիսումը օնտոգենեզի կարևոր գործընթացներից մեկն է։ Միտոտիկ բաժանումը ապահովում է բազմաբջիջ էուկարիոտ օրգանիզմների աճը հյուսվածքային բջիջների հաշվին։

Հնարավոր է դառնում որոշել քրոմոսոմների չափսերը , ձևը, կառուցվածքը,քանակաը ։ Յուրաքանչյուր քրոմոսոմ երկարավուն,խիտ մարմնիկ է, որը կազմված է սեղմվածքներով միմյանցից սահմանազատված մի քանի մասերից։ Տարբերում են առաջնային սեղմվածքը կամ ցենտրօմերը։ Ցենտրմերն այն տեղն է, որին բաժանման յամանակ միանում են բայանման իլիկի թելիկները։ Քրոմոսոմի վրա կառող է լինել երկրորդային սեղմվածք։

Յուրաքանչյուր քրոմոսոմ բաղկացած է պարուրաձև ոլորված ԴՆԹ-ի երկու թելից (մոլեկուլ) ,որոնք կոչվում են քրոմատիդներ կամ դուստր քրոմոսոմներ։

Բջջի կենսական կամ միտոտիկ ցիկլում տարբերում են.

  1. ինտերֆազ կամ նախապատրաստական շրջան. դա երկու բաժանումների միջև ընկաց ժամանակահատված է, որի ընթացքում բջիջն աճում է, գործում և նախապատրաստվում բաժանման,
  2. բջջի բուն բաժանման շրջան։

Բջջի բուն բաժանումը ընթանում է միմյանց հաջորդող չորս փուլերով՝ պրոֆազ, մետաֆազ, անաֆազ, թելոֆազ։

Պրոֆազ

Պրոֆազի ժամանակ քրոմոսոմները սկսում են պարուրվել, կարճանալ և հաստանալ, հետագայում նրանք ընդունում են բարակ թելի տեսք, և պրոֆազի վերջում բոլոր քրոմոսոմները լավ տեսանելի են դառնում լուսաըին մանրադիտակի տակ։ Այդպիսի փաթեթավորման հետևանքով ԴՆԹ-ից տեղեկատվության արտագրումը դադարում է։ Քրոմոսոմների պարուրումը պարտադիր է դուստր բջիջների միջև ժառանգական ինֆորմացիայի հաջող բայանում իրականացնելու համար։

Պրոֆազի ժամանակ ցենտրոիլները իրարից հեռանում են դեպի բջջի հակադիր բևեռները, և դրանց միջև գոյանում է բաժանման իլիկ։ Պրոֆազի վեջում կորիզաթաղանթը լուծվում է, իսկ քրոմոսոմներն ազատ դասավորվում են ցիտոպլազմայի մեջ,կորիզակները վերանում են։

Մետաֆազ

Մետաֆազում քրոմոսոմների պարուրումը և հաստացումը ավելի է արտահայտվում. նրանք տեղաշարժվում են բջջի հասարակածային շրջան՝ առաջացնելով հասարակածային թիթեղիկ։ Քրոմոսոմներն առաջացնում են մետաֆազային թիթեղ ,և յուրաքանչյուր քրոմոսոմին կենտրոնական մասում (ցենտրոմներ) կպչում է իլիկի թելիկներից մեկը։ Յուրաքանչյուր քրոմոսոմում տեղի է ունենում բաժանում ՝ քրոմատիդների միմյանցից առանձնացում։
Երբ բոլոր քրոմոսոմները կպած են լինում բաժանման իլիկի թելիկներին , յուրաքանչյուր քրոմոսոմի քրոմատիդները սկսում են միմյանցից հեռանալ դեպի բջջի բևեռները, մեկ բևեռին մոտենում է մի քրոմատիդ, հակադիր բևեռին՝ մյուսը։

Թելոֆազ

Միտոզի վեջի փուլը թելոֆազն է։ Թելոֆազում բջջի բևեռներին մոտեցած քրոմոսոմներն սկսում են ապապարուրվել , դրանք երկար թելիկների տեսք են ընդունում և միահյուսվում իրար, որը բնորոշ է չբաժանվող կորիզին։ Դուստր կորիզներում նորից կորիզաթաղանթ է գոյանում, ձևավորվում են կորիզակները և լրիվ վերականգնվում է ինտերֆազին բնորոշ կորիզի կառուցվածքը։ Թելոֆազի ընթացքում տեղի է ունենում նաև ցիտոպլազմայի բայանում՝ ցիտոկինեզ, որի հետևանքով բջջաթաղանթի բաժանման արդյունքում երկու դուստր բջիջներն անջատվում են միմյանցից։ Այս բջիջներն լրիվ կերպով նման են մայր բջջին։

Նոյեմբերի 12

1. Դո՛ւրս գրել անձնական դերանունները և որոշե՛լ դրանց
դեմքը, թիվը, հոլովը։
Ես եմ, դու ես, ես ու դու-Առաջին դեմք,երկրորդ դեմք,եզակի,Ուղղական
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք – ես ու դու.-Առաջին դեմք,երկրորդ դեմք,եզակի,Ուղղական
Ես էլ դու եմ. ես չըկամ…-Առաջին դեմք,եզակի,Ուղղական
Կապույտ երկնքի ոսկեղե՛ն աստղեր
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան-երկրորդ դեմք,հոգնակի,Ուղղական
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր-Երրորդ դեմք,եզակի,ուղղական
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման-Երրորդ դեմք,եզակի,ուղղական
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ-Երկրորդ դեմք,հոգնակի,ուղղական
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման-Երրորդ դեմք,եզակի,ուղղական հոլով
Թե՛ ընկեր գտած ժպտում էր անվիշտ
Եվ փայփայում էր և սիրում նրան
Խորհրդագետնե՛ր, դուք ժպտում եք լուռ-Երկրորդ դեմք,հոգնակի,ուղղական
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վրա-երկրորդ դեմք,հոգնակի,ուղղական
-Նա, քեզ մոռացած, վաղուց ամենուր-Երրորդ դեմք,եզակի,հայցական,տրական
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…
2. Գտնե՛լ, թե որ հատվածներում նշված հոլովով անձնական
դերանուններ կան։
Ուղղական
1.Կյանքիս բերքն ու բարին ես ցրեցի լրիվ
Հողի նման բարի, հողի նման….
2. Իմ սերունդն ամբողջ եղյամի մեջ է.
Նշանակում է ցրտեր են եղել….
3. Ես լուռ կարդում եմ գիրը քարերի
Եվ քարանում եմ քարե բառերից….
Սեռական
1.Թափառում ենք փողոցներում՝
Ես քո սիրով, դու՝ ուրիշի
2. Արշալույսից մինչ երեկո ես լսեցի քամուն.
Նա ուռենու շրշյուն բերեց իմ հեռավոր ձորից:

3. Ես չեմ ուզում աշխարհից բազում գանձեր ու երազ,
Միայն երգն այս սիրավետ ու իմ սիրտը հասկանաս…
Տրական
1.Ինձ փոխանցեցին ծիծաղի մի լաթ,
Որ տխրությունից իմ հոգին սրբեմ ։
2. Գնացքը սողաց մթին ձորից,
Ինձ էլ վերցրեց, ճչաց, գնաց…
3. Կնայի քեզ երկնքից մի գունատ լուսին,
Կիջնի ահա երեկոն, գիշեր կլինի…
 3. Դո՛ւրս գրել ցուցական դերանունները, որոշե՛լ թիվը և
հոլովը (չհոլովվող դերանունների դեպքում նշել չթեքվող լինելը)։
Գագիկ թագավորի ծառաները պալատի առաջ մի օձ են տեսնում, որը անհանգիստ գետնին էր քսում եղջյուրները։ Թագավորը կարգադրում է կտրել օձի եղջյուրները։ Դրանից հետո օձը հանգստանում է և գոհ հեռանում։ Ժամանակ անց նա նորից երևում է պալատի մոտ և բերանից մի կորիզ գցելով՝ անհայտանում է։ Գագիկի հրամանով կորիզը տնկում են և հետևում նրան։ Ամռանը այդ կորիզից մի հսկայական կլոր պտուղ է աճում։ Փորձելու համար մի կտոր տալիս են ուտելու մերձիմահ ծերուկի։ Սա անմիջապես կազդուրվում է ու երիտասարդանում։ Գագիկն իր պալատականների հետ վայելում է պտուղի մնացած մասը և նույնպես կազդուրվում ու երիտասարդանում։ Դրանից հետո այդ պտուղի անունը դնում են չմեռուկ, որը, բերանից բերան անցնելով, դառնում է ձմերուկ։ Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից ( Սա ժողովրդական ստուգաբանություն է. Հրաչյա Աճառյանն իր «Հայերեն արմատական բառարանում»
Սա-Եզակի,ուղղական
նույնպես-չի հոլովվում
ձմերուկ բառը համարում է ձմեռն բառից կազմված (որպես զովացնող)։
 4. Գտնե՛լ փոխադարձ դերանունները։
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Անրերևույթ, որպես ցավը խոր հոգու,
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն՝
Օղակելով լույս աստղեցը մեկմեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու,
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան ու հեռու
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…
Մեկմեկու,իրար,իրարու,

5. Դո՛ւրս գրել դերանունները և խմբավորե՛լ ըստ տեսակների։ Հոլով, թիվ կամ դեմք ունեցող դերանունների դեպքում նշե՛լ դրանք։
Մկան թագավորը հրաման է տալիս, կանչում իր մոտ չղջիկին և ասում. «Ա՛յ
անպիտան, դու մուկ ես, ո՞ւր ես թաքնվում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց
է անում թևերը և ասում. «Ես ինչի՞ պիտի տուրք տամ քեզ, չե՞ս տեսնում սրանք.
Ես թռչուն եմ, ես որտեղի՞ մուկն եմ»։ Մկան թագավորը գրում է թռչունների
թագավորին, թե այս տեսակ մի թռչուն կա. ինչի՞ դու նրանից տուրք չես վերցնում։
Թռչունների թագավորը սա որ լսում է, կանչում է չղջիկին, ասում. «Թե որ թռչուն
ես, մեր օրենքը ինչի՞ ես խախտում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց է անում
բերանը, ցույց տալիս ատամները և ասում. «Ես մուկ եմ, թռչունը բա ատամներ
կունենա՞»։ Թռչունների թագավորը մնում է շվարած, գլուխը կորցրած։ Այսպես
չղջիկը, երկուսին էլ խաբելով, մինչև հիմա էլ իր համար հանգիստ ապրում է
առանց տուրք տալու։
իր,դու,ես,քեզ,սրանք,այս,նրանից,սա,մեր,այսպես
անձնական-Իր(եզակի,սեռական),դու(եզակի,ուղղական),ես(եզակի,ուղղական),քեզ(եզակի․հայցական),մեր(Հոգնակի,սեռական)
Ցուցական-սա(եզակի,ուղղական),սրանք(հոգնակի,ուղղական),նրանից(եզակի,բացառական),այս(եզակի),այսպես(եզակի)
Արոամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքից
 6. Դո՛ւրս գրել անձնական դերանունները. կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։
Իրար, այսչափ, նրանք, ոմն, ուրիշ, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի,
ամեն ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք,
ամենքը, մեկմեկու:
Նրանք,մենք,ինքը,իրենք,դուք
Նրաքն նույնպես համաձայն էին։
Մենք հաղթեցինք այս մրցույթը։
Ինքը շատ է սիրում ֆուտբոլ։
Իրենք միշտ զբաղվում են տարբեր բաներով,երբ հավաքվում են։
Դուք վստա՞հ եք,որ ուզում եք դա։
։7. Դո՛ւրս գրել ցուցական դերանունները. կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ դերանունները։
Ոմն, այսչափ, ինչ-որ, դրա, մենք, յուրաքանչյուրը, ինքը, նույնպիսի, ամեն
ինչ, ողջ, իրենք, ոչինչ, դա, ամբողջ, սա, միմյանց, ոչ մեկը, ոչ ոք, դուք, մյուս,
ամենքը, միևնույն:
Նույնպիսի,այսչափ,դա,սա
Երկու դեպքում էլ նույնպիսի տարբերակներ էին առաջարկել։
Մենք դեռևս այսչափ հիասթափված չենք եղել։
Դա շատ դժվար գործ է։
Սա շատ լավ գիրք է։
 8. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են ցուցական:
1. ողջ, ամբողջ, միևնույն, ամենայն
2. համայն, սույն, միևնույն, ինչ
3. այսպես, այդպես այնպես, որքան
4. սա, դա, նույնտեղ, այնչափ
 9. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են որոշյալ:
1. միմյանց, յուրաքանչյուր, ինչ, երբ
2. ամեն ինչ, համայն, ամեն մի, ողջ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

10. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են հարաբերական:
1. ով, ինչ, երբ, սույն
2. ողջ, քանի, ինչու, որ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

Նախագիծ իմ նախընտրած մուլտֆիլֆը

Լսեք, մենք այսօր անակնկալ տեքստ ենք գրելու
Դե դուք գիտեք, թե ինչքան ենք աշխատել թվերի վրա
Սա ընդամենը մի փոքրիկ տեստ է, որպեսզի իմանանք թե ինչ ենք սովորել։
Որպեսզի տեսնենք դուք օգնության կարիք ունեք թե ոչ
անհանգստանալու ոչինչ չկա Այսպիսով,հիմա ես կկարդամ հարցերը, և դուք կարող ես շրջել թերթերը և գրել պատասխանները թերթիկների վրա
Առաջին հարցը, թե քանի խնձոր եք տեսնում էջի վրա
1 2 3 4
Այնուհետև ինչքան խնձոր կունեմ, եթե ավելացնեմ ևս երկուսը
Եթե ​​դա ձեզ անհանգստացնում է, նկարեք դրանք
Այնտեղ արտագրում են։
456։
Հարց 3 ինչ կլինի եթե հանում ենք 5 խնձոր։
ԵՒս մի քանի հարց երկրաչափական պատկերների մասին, քառակուսին քանի կողմ ունի։
Օ, ոչ երկրաչափական պատկերներ։
Ինչպես նաև կարող եք նկարել եռանկյունի։
Կալիո՞ւ, դու Լեոի գրածին էիր նայում։ Ոչ տիկին Մաղտա ես ձեզ ճիշտն ասում չէի նայում եմ
Դասերից հետո ես քեզ հետ կխոսեմ, Կայու
Լավ աշխատանք, հիմա բոլորը կարող են գնալ դասամիջոցին, բայց մինչ գնալը հանձնեք ինձ ձեր աշխատանքները։
Միայն ոչ դու Կայու։
Կայու դու հասկանում ես, թե ինչու ես ձախողել տեքստը, քանի որ դու արտագրել ես։
Տիկին Մաղտն ես չեմ արտագրել։
Ուրեմն ինչու էիր նայում Լեոի թերթիկին։
Մի մտածեք, որ ես…
Գիտես Կայու շատ լավ է երբ խոստանում ես սխալներդ, քանի որ բոլորս սխալներ գործում ենք։ Կարևորն այն է, որ սխալներդ ընդունես և այդպես ավելի լավն են դառնում։
Բայց ես այդքան էլ լավ չեմ երկրաչափական պատկերներից մադամ Մաղտին
Շնորհակալ անկեղծության համար Կայու։ Երբեք պետք չէ արտագրել, միշտ օգնություն խնդրիր եթե դրա կարիքը կա։
Եթե երկրաչափական պատկերները քեզ համար բարդ են, ես միշտ քեզ կօգնեմ, պայմանավորվեցի՞ն։
Այո, տիկին Մաղտա։
Այսպիսով դասամիջոցին դասամիջոցն դեռ չի ավարտվել և կարող ես գնալ խաղում։
Եվ Կայլն մենք միասին կարող ենք թեստը վերանայել, բայց առանց արտագրելու։
Էնդի քո խխունջները հիանալի է, բայց խխունջները վախենալու չե՞ն:
Խխունջները ինձ չեն վախեցնում,
Բայց նրանք լպրծուն ես, ինչ է սա
Լսեք բոլորդ դա հրդեհի ազդանշանն է, բոլորս լքելու ենք դասարանը
գտնեք ձեր ընկերներին, հետևեք օրիորդ Լուդոյին և շարք կանգնեք բակում։
Գնացինք Անդի դու իմ ընկերն ես, այդպես չէ՞:
Անդի
Ցավում է, շատ է ցավում
Շատ լավ շարունակեք այդպես
Տիկին Մաղտա ես կարծում եմ, որ այդ ձայնը շատ բարձր է Անդիի համար, նրան ականջակալ է անհրաժեշտ
Շատ լավ Կայու, ականջակալները նրա պայուսակի մեջ են։
Վերցրեք սա կօգնի ձեզ արագ շարժվել։
Շնորհակալ եմ Կայու։
Իսկ հիմա գնացինք բակ
Սա փոքրիկ վարժություն էր, շնորհավորում եմ բոլորիդ, իսկ հիմա դասամիջոց է
Դու ուզում ես գնդակ խաղալ, ես լավ գնդակ ունեմ։
Ամեն ինչ լավ է ԿայՈՒ
Ես և Անդին լավ զվարճացանք նկարելիս, բայց նա այլևս չի ուզում խաղալ ինձ հետ
Դուք գիտես Անդին չի սիրում բարձր աղմուկ, իսկ տագնապը չափազանց սարսափելի էր նրա համար։
Այո իսկ ես մթությունից եմ վախենում, և դա շատ վատ է։
Նրան մի փոքր ժամանակ տուր և նա կվերադառնա իր հին նորմալ վիճակին։
Աաաաա, տարեք այն հեռացրեք այն
Կլեմենտին, դու լավ ե՞ս
Խխունջ է
Նրանք սարսափելի են
Մի անհանգստացեք, նա լիովին անվտանգ է, հիմա նրան կհեռացնենք այստեղից
խխնուջը, հիանալի է, Անդին շատ է սիրում խխունջներ
Կարող ես մեզ օգնել, խխունջը հեռացնել սղարանից
Խխունջները սղարաի վրա չեն քայլում
Վերադարձիր տուն
Օօօ անհավատալի էր Էդի
Դու ինձ փրկեցիր, կետցես
Շատ արագ էր և հմտորեն
Տեսաք Կայրու բարձր ձայնը վախեցնող էր Էնդիի համար, իր աուտիզմի պատճառով, բայց խխունջը ոչ։
մենք բոլորս ունենք բաներ, որոնք դժվարանում ենք հանդիպել դեմ-դիմաց, շատ կարևոր է միմյանց օգնելը
Կայու ուն բռնեց
Եվ նախքան նրան տուն գնալը, ես պետք է տեղավորեմ, իմ ուտելիքները և Ջերալդի հետ գնդակը
Պակա մամա
Պակա կարյուլ
Բարևիր Ջերալդին իմ կողմից
Դու ուրախ ես իմ տուն գալու համար
Ես քեզ համար հիանալի տեղ եմ պատրաստել իմ մահճակալի կողքին, մենք միասին կխաղանք ամբողջ հանգստյան օրերի ընթացքում։
Ջերալ, դու դեռ չես արթնացել, դպրոց գնալու ժամն է։
Ջերալ, դուրս արիր
Օ, ոչ, Ջերալը չկա
Ջերալ, դուրս գալու ժամն է
Ջերալը դուրս արի
Ջերալ

Բարև երեխաններ զբաղեցրեք ձեր տեղերը
Կայլ, ինչ ես անում այնտեղ
Ջերալն անհետացել է
Խնդրում եմ նստեք քարի վրա, ես քեզ կբացատրեմ
Լսեք բոլորդ, ինչպես բոլորդ նկատեցիք, Ջերալն այլևս այնտեղ չէ
այո
Փերարը շատ երջանիկ կենդանի էր, բայց նաև շատ ծերեր, այս գիշեր նա իր քնի մեջ մահացել է
Այո, բայց նա շատ երկար ապրեց, և դուք բոլորդ իսկապես սիրում եք նրա
բայց այսօր իմ հերթն էր տուն տանելու
Այո, Կայլ, դուք կվերցնեք այն, երբ նա վերադառնա
Դե, կներեք, Ջերալը այլևս չի վերադառնա, երբ ինչ-որ մեկը մահանում է, նա չի վերադառնում: ցավում եմ, բայց մենք այլևս չենք տեսնի Ջերալին։։

Նա գեղեցիկ և երջանիկ կյանք ուներ
բայց ես իսկապես կկարոտեմ նրան
Սոված չես Կոյու
Ոչ
Նույնիսկ պաղպաղակ
Ոչ, շնորհակալություն, կարող եմ վեր կենալ սեղանից և գալ։
Իհարկե
Ես քեզ չեմ անհանգստացնում
Շատ եմ Ցավում եմ Ջերալդի համար, Կայլ, բայց գիտես, թե նաև ես ինչ գիտեմ, ընկերն էր, բայց նաև գիտեմ, որ դու նրա ընկերն ես, և ձեզանից ոչ մեկը մյուսից չի մոռանա։
Ես չէի կարողանում տեսնել նրան կամ խաղալ նրա հետ
Բայց դու կհիշես իրա հետ անցկացրած պահերը և հիշողությունները, որոնք հավերժ են։ Կարծում եմ՝ Գիլբերտն ուզում ուզում է քեզ հետ խաղալ, եթե ցանկանաս
Շնորհակալ եմ Գիլբերտ

Այսօր երեխաներ դուք կարող եք նկարեք այն ինչ ցանկանում եք, բայց այն պետք է լինի այնպիսի բան, որը ձեզ ուրախացնում է։
Ես որոշեցի նկարել Ջերալին, քանի որ նա իմ ընկերն էր, նա գնացել է, հիմա մենք նրան այլևս չենք տեսնի, դա շատ տխուր է, և այսպիսով ես նկարել եմ իմ սիրելի հիշողությունը նրա հետ։ իմ հայրիկն ասաց, որ հիշողությունները հավերժ են, ուստի ես կպահեմ այս նկարը և միշտ կպահեմ դա: նկար հիշիր Ջերալդին, ցտեսություն Ջերալդ։
Դուք խաղացել եք այս նոր խաղը
Այդ խաղի մեջ դուք դնում եք դինոզավրի վոսկորները, այնուհետև միացնում եք դրան որպեսզի դինոզավրի կմախք ստանաք
Իմ մայրիկը ինձ գնել է դրանից իմ փողով
Իմ մայրիկն էլ
Գնանք միասին խաղանք
Բայց ես փող չունեմ
Կայլի դու պետք է շտապես, խանութ, այնտեղինը շուտով կավարտվի։

Մայրիկ, հայրիկ, ինձ գումար է պետք խաղ գնելու համար
Դե գիտեք, որ փողը չի ընկնում երկնքից, դուք պետք է աշխատեք ձեր գրպանի փողը,
ի՞նչ նկատի ունես
Մենք ձեզ թույլ կտանք գնել այն, ինչ ցանկանում եք դրա փոխարենը դու կանես որոշակի աշխատանք որը կոչվում է վաստակել
Իսկ ինչ պետք է անեմ
Եկեք տեսնենք
Գնացինք
Ոտքով
հանգիստ հանգիստ
Լավ Կայու տեսնենք թե որքան գումար ես աշխատել այս շաբաթվա ընթացքում
և այսքանն է
Այո Կայու մենք շատ հպարտ ենք քո կատարած աշխատանքով
Այո, արագացրու մայրիկ այլևս չի լինի
Ինձ ամեն ինչ ստացվեց

Անհատական հետազոտական աշխատանք Նատրիում

Նատրիում, քիմիական տարր է, քիմիական բանաձևն է Na։ 3-րդ պարբերության 1-ին խմբի տարր, կարգահամարը՝ 11, ատոմային զանգվածը՝ 22,98977։ s-տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 3s1։ K և L թաղանթները լրացված են։

Բնական նատրիումը բաղկացած է միայն 23Na կայուն իզոտոպից։ Ստացվել են 20-22, 24 և 25 ռադիոակտիվ իզոտոպները (22Na-ի T½ = 2,64 տարի)։

Բնության մեջ

Բնության մեջ տարածված տարր է, երկրակեղևում 2,83 %, ըստ զանգվածի յոթերորդն է։ Նատրիումի գլխավոր միներալներն են՝ հալիտը, չիլիական բորակը, տենարդիտը, միրաբիլիտը, որոնք նատրիումի և նրա միացությունների ստացման հիմնական աղբյուրն են։ Ազատ վիճակում բնության մեջ չի հանդիպում, մտնում է 222 միներալների բաղադրության մեջ։

Պարունակվում է գրանիտներում մինչև 2,77 %, բազալտներում՝ 1,94 %։ Հողում և նստվածքային ապարներում՝ կավեր, թերթաքարեր, նատրումի պարունակությունը փոքր է (0,63-0,66 %)։ Լուծվելով հոսող ջրերում՝ կուտակվում է ծովերում և օվկիանոսներում, որտեղ հիմնական մետաղական տարրն է (1,035 %)։ Ծովափնյա, տափաստանային և անապատային լճերում գոլորշիացման հետևանքով անջատվող նատրիումի աղերն առաջացնում են աղային նստվածքներ։ Նատրիումի տարեկան հանույթը մոտ 108 տ է։

Այն կարևոր կենսատարր է, կենդանի նյութում նրա միջին պարունակությունը 0,02 % է։ Մարդու և կենդանիների օրգանիզմում մասնակցում է հանքային փոխանակությանը, օսմոտիկ ճնշման և թթվահիմնային հավասարակշռության պահպանմանը, նյարդային ազդակների հաղորդմանը։ Պարունակվում է հիմնականում արտաբջջային հեղուկներում (մարդու էրիթրոցիտներում՝ մոտ 10 մմոլ/կգ, արյան շիճուկում՝ 143 մմոլ/կգ)։

Նատրիումի քլորիդի՝ մարդու օրական պահանջը 2-10 գ է։ Նատրիումի իոնների կոնցենտրացիան օրգանիզմում կարգավորվում է ալդոստերոն հորմոնով։

Քիմիական հատկություններ

Շատ բուռն փոխազդում է ջրի և թթուների լուծույթների հետ (ստացվում է NaOH և ջրածին)։ 200-400 °C-ում միանում է ջրածնի հետ, առաջացնելով հիդրիդ՝ NaH, որը սպիտակ բյուրեղական խոնավածուծ փոշի է, ուժեղ վերականգնիչ, ջրի առկայությամբ հիդրոլիզվում է։

{\mathsf  {2Na+H_{2}\ {\xrightarrow  {250-400^{o}C,p}}\ 2NaH}}

Հալոգենների հետ՝ նատրիումի հալոգենիդներ․ ֆտորի և քլորի հետ միանում է սովորական պայմաններում, բրոմի և յոդի հետ՝ տաքացնելիս։ Ծծմբի հետ առաջացնում է սուլֆիդ, ազոտի հետ (էլեկտրական դանդաղ պարպումների ազդեցությամբ)՝ նիտրիդ (Na3N), ածխածնի հետ (800-900 °C) նատրիումի կարբիդ (Na2C2)։ Նատրիումը լուծվում է հեղուկ ամոնիակում։

{\mathsf  {Na+4NH_{3}\ {\xrightarrow  {-40^{o}C}}\ Na[NH_{3}]_{4}}}

Հալված նատրիումի հետ (300-350 °C) NН3-ն առաջացնում է նատրիումամին՝ NaNH2, որը ջրում քայքայվող սպիտակ բյուրեղական նյութ է։ Հայտնի են բազմաթիվ նատրիումօրգանական միացություններ, որոնք որպես ալկալիացնող միջոցներ օգտագործվում են օրգանական սինթեզում։ Մետաղների հետ նատրիումը առաջացնում է համաձուլվածքներ և ներմետաղական միացություններ (NaPb), որոնցից շատերը (ամալգամները, կալիումի հետ են) ուժեղ վերականգնիչներ են։

{\mathsf  {2Na+Cl_{2}\ {\xrightarrow  {\ }}\ 2NaCl}}

{\mathsf  {6Na+N_{2}\ {\xrightarrow  {\ }}\ 2Na_{3}N}}

Նատրիումն ունի քիմիական մեծ ակտիվություն։ Հետևաբար, նատրիումով աշխատելիս պետք է չափազանց զգույշ լինել։ Իր միացությունների մեջ նատրիումը միշտ միավալենտ է։

  • Նատրումը թթվածնի հետ առաջացնում է օքսիդ Na2O և գերօքսիդներ Na2O2, Na2O4։

Եթե փոքր գդալում հալված նատրիումը մտցնենք թթվածին պարունակող անոթի մեջ, ապա այն բոցավառվում է և այրվում պայծառ դեղին բոցով, փոխարկվելով սպիտակ պինդ նյութի՝ սպիտակ «ծխի», որը նստում է անոթի պատերին։ Այս դեպքում առաջանում են նատրիումի միացություններ թթվածնի հետ, այդ թվում (փոքր քանակով) նաև նատրիումի օքսիդը (Na2O)՝

{\mathsf  {4Na+O_{2}\ {\xrightarrow  {\ }}\ 2Na_{2}O}}

{\mathsf  {2Na+O_{2}\ {\xrightarrow  {\ }}\ Na_{2}O_{2}}}

  • Ռեակցիան ջրի հետ.

Եթե մի փոքրիկ կտոր նատրիում իջեցնենք ջրի մեջ, ապա նա իսկույն դուրս կլողա նրա երեսը, կհալչի, փոխարկվելով փայլուն կաթիլի, ջրի երեսին կշարժվի զանազան ուղղություններով և աստիճանաբար կանհետանա։ Նատրիումի և ջրի հետ փոխազդման ժամանակ ստացվում են կծու նատրոն (NaOH) և ջրածին՝ {\mathsf  {2Na+2H_{2}O\ {\xrightarrow  {\ }}\ 2NaOH+H_{2}\uparrow }}

Եթե ջրի մեջ իջեցրած նատրիումի կտորները մեծ լինեն, ապա պայթյուն տեղի կունենա։

  • Ռեակցիան թթուների հետ

Ավելի եռանդուն, քան ջրի հետ, նատրիումը ռեակցիայի մեջ է մտնում թթուների հետ։ Եթե կոնցենտրիկ աղաթթու պարունակող բաժակի մեջ գցենք նատրիումի մի փոքրիկ կտոր, ապա կարելի է նկատել բուռն ռեակցիա, որի հետևանքով ստացվոմ են կերակրի աղի բյուրեղներ և ջրածին, իսկ ազոտական թթվի նոսր լուծույթի հետ ազոտը վերականգնվում է ամոնիումի նիտրատի՝{{\mathsf  {8Na+10HNO_{3}\ {\xrightarrow  {\ }}\ 8NaNO_{3}+NH_{4}NO_{3}+3H_{2}O}}

  • Ռեակցիան օդի հետ

Օդի մեջ նատրիումը արագ կերպով խամրում է և աստիճանաբար ծածկվում կեղևով, որովհետև ռեակցիայի մեջ է մտնում օդում պարունակվող թթվածնի և ջրային գոլորշիների հետ։ Դրա հետևանքով առաջանում է կծու նատրոն։ Իր հերթին կծու նատրոնի հետ ռեակցիայի մեջ է մտնում օդում պարունակվող ածխաթթու գազը, առաջացնելով սոդա (Na2CO3)։ Ուստի նատրիումը ծածկող կեղևը կազմված է կծու նատրոնից և սոդայից։

Շնորհիվ այն բանի, որ նատրիումը օդի մեջ շատ հեշտությամբ փոփոխվում է, այն պահում են նավթ պարունակող անոթի մեջ։

Նոյեմբերի 1-5

ա)  քիմիական  տարրի  նշանը Na
բ)  կարգաթիվը, միջուկի  լիցքը՝ 11 Z = +11
գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  թիվը) (11p, 12n)11e
դ)  պարբերության  համարը, լրիվ լրացված էներգիական մակարդակների  թիվը  3-րդ պարբերություն

ե)  խմբի  համարը, ենթախումբը (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական), արտաքին արտաքին էներգիական մակարդակում էլեկտրոնների թիվը խումբ 1-ին, ենթախումբը-գլխավոր

զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների (+11)|2|8|1

է)  էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական

      մակարդակների  և ենթամակարդակների), նաև  քվանտային բջիջներով

ը)  ո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված` մետաղակա՞ն, թե՞                 

      ոչ մետաղական…                                                                             

 թ)  գրեք պարզ  և  բարդ  նյութերի  բանաձևեր, որոնց  բաղադրության  մեջ         

      առկա  է  այդ   տարրի  ատոմներ  և  անվանեք  նյութերը