Սպիտակուցներ

Սպիտակուցները բարձրմոլեկուլային օրգանական միացություններ են , որոնք կազմված են պեպտիդային կապով իրար միացած ալֆա-ամինաթթուներն են։Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունը որոշվում է գենետիկական կոդով սինթեզելիս հիմնականում օգտագործվում է ամինաթթուների 20 տեսակ։ Ամինաթթուների տարբեր հաջորդականություններն առաջացնում են տարբեր հատկություններով օժտված սպիտակուցներ։ Ամինաթթվի մնացորդները սպիտակուցի կազմում կարող են ենթարկվել նաև հետատրանսլյացիոն ձևափոխությունների, ինչպես բջջում ֆունկցիայի իրականացման ժամանակ, այնպես էլ մինչև ֆունկցիայի իրականացումը։ Հաճախ կենդանի օրգանիզմներում սպիտակուցի երկու տարբեր մոլեկուլներ միանում են միմյանց՝ առաջացնելով բարդ սպիտակուցային կոմպլեքսներ, ինչպիսին, օրինակ, ֆոտոսինթեզի սպիտակուցային կոմպլեքսն է։

Մեր առօրյաում կան շատ սպիտակոցներ օրինակ ձու,միս,կաթ,ձուկ,նուշ և այլն։

Հոկտեմբերի 22

. Գրի՛ր բառերով։
9, 12, 99, 50, 60, 70, 80, 100, 1938, II, III, IV։

ինը, տասներկու, իննսունինը, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, հարյուր, հազար ինը հարյուր երեսունութ, երկրորդ, երրորդ, չորրորդ:

 . Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ
(արմատական):
1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասուն, մեկ, հազար
3. յոթ, միլիարդ, հարյուր
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ

Classwork

Օքսֆորդը և Քեմբրիջը Բրիտանիայի ամենահեղինակավոր համալսարաններն են: Աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ գալիս են այստեղ կրթություն ստանալու: Թեև երկու համալսարաններն էլ անկախ են, դրանք շատ հաճախ անվանում են հավաքական Օքսբրիջ: Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանները բաղկացած են մի շարք քոլեջներից: Յուրաքանչյուր քոլեջ տարբեր է: Նրանցից յուրաքանչյուրն ունի հատուկ անուն: Յուրաքանչյուր քոլեջ կառավարվում է վարպետի կողմից: Ամենամեծն ունի ավելի քան 400 անդամ, ամենափոքր քոլեջը 30 -ից պակաս։ Յուրաքանչյուր քոլեջ առաջարկում է ուսուցում դասընթացների լայն շրժանակում։ Յուրաքանչյուր քոլեջ ունի մատուռ, ճամասենյակ, գրադարան , սենյակներ և սենյակներ ուսուցման համար։ Ոսանողների կյանքը բնութագրվում է սպորտային գործունեությամբ և մեծ թվով ուսանողների հասարակություներով և ակումբներով։ Ցանկացած հետաքրքրության համար: Բացի բակալավրիատից, կա հատուկ շաբաթաթերթ, որը հաղորդում է հետաքրքրություն ներկայացնող և կարևոր իրադարձությունների մասին:

Սպառողական իրավունք

Նախ և առաջ ասեմ, որ մենք բոլորս էլ սպառող ենք։

Սպառողն իրավունք ունի փոխարինել կամ վերադարձնել ապրանքը գնելուց հետո՝ 14 օրվա ընթացքում։ Եթե ապրանքի կտրոնները, պիտակը, գնված ապրանքի ՀԴՄ կտրոնը կամ ապացույց, որ դա նրա գնած ապրանքն է սպառողը չունի, ապա նա չի կարող փոխել կամ վերադարձնել ապրանքը։

Ապրանքը կարելի է հետ վերադարձնել նաև այն ժամանակ, երբ պատվիրված ապրանքը 3-4 օր ուշ է հասել պատվիրատուին կամ, եթե ապրանքը 21 օրվա ընթացքում իր պատվիրատուի մոտ է և ոչ մի կերպ չի վնասվել, ապա սպառողը իրավունք ունի վերադարձնել կամ փոխել այն, իհարկե ներկայացնելով համապատասխան կտրոնները։

Հոկտեմբերի 18

1. Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
նախադասություններում։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս  ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։

Մութ ննջարանից լսվում է նորածին երեխայի լացը։

Հնեաբանները գտան հնում կորած սեյֆի բանալին։

Երեխաները ուրախ-ուրախ վազվզում էին մանկապարտեզի բակում։

ինքնաստուգում

1.Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ:

  • Զբաղեցնում է մոտ 29 հազ. կմ2 մակերես:
  • Գտնվում է Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալային գոտում:
  • Սև ծովի հարավային ափին զուգահեռ տարածվում են Արևելապոնտական լեռները:
  •  Լեռնաշխարհից արևմուտք տարածվում է Իրանական բարձրավանդակը:

2.Տրվածներից ո՞րն է Հայկական լեռնաշխարհի ծալքաբեկորավոր լեռներից:

  • Թոնդրակ
  • Հայկական պար
  • Վարդենիսի
  • Բյուրակն

3.Տրվածներից ո՞րն է Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխներից:

  • Սիփան
  • Նեմրութ
  • Արագած
  • Մասիս

4.Հայկական  լեռնաշխարհի  դիրքը  շրջապատում  գտնվող  խոշոր  աշխարհագրական օբյեկտների նկատմամբ  կոչվում է .

  • համաաշխարհագրական  դիրք
  • միկրոաշխարհագրական  դիրք
  • տնտեսաաշխարհագրական  դիրք
  • քաղաքաաշխարհագրական  դիրք

5.Ո՞ր լիճն ունի սառցադաշտային ծագում:

  • Սևանա
  • Քարի
  • Վանա
  • Արփի

6. Տրված երկրներից որի՞ հետ է սահմանակցում Հայաստանի Հանրապետությունը

  • Իրաք
  • Սիրիա
  •  Իրան
  • Ռուսաստանի Դաշնություն

7. Հայկական  լեռնաշխարհի  կլիմայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ:

  • Հայկական  լեռնաշխարհ  են  թափանցում  արևմուտքից  բարեխառն  օդային  զանգվածները:
  • Տարվա ընթացքում ամենաքիչ ամպամած օրերը լինում են Իջևանում:
  • Տարվա ընթացքում տեղումների նվազագույն քանակը լինում է գարնան ամիսներին:
  • Ձմռան  ամիսներին  լեռնաշխարհ  են  թափանցում  արևադարձային  օդային  զանգվածները:


8.Ո՞ր  ծովի ավազանին են պատկանում Արաքս և Կուր գետերը:


                                                                                          Պատասխան——————————————————

9.<<Գետ- ակունք >> զույգերից  ընտրել  սխալը:

  • Արևմտյան  Եփրատ  — Ծաղկավետ  լեռներ
  • Արաքս- Բյուրակն  լեռնազանգված
  • Արածանի – Ծաղկանց  լեռներ
  • Սիգրիս – Վասպուրականի  լեռներ

10․ Որ   շարքում  են  տրված  հրաբխային  ծագում  ունեցող   լեռնագագաթները

  1. Մարութա,  Ջիլո,  Կապուտջուղ                             3. Սիփան,  Ծղուկ,  Սրմանց
  2. Առնոս,  Ավրին,  Արսիան                                          4. Գոմշասար,  Թեծ  լեռ,  Սուկավետ

11.  Հայկական  հրաբխային  բարձրավանդակի  կենտրոնական  մասի  մեջ  չի  մտնում.

1.Կարսի   սարահարթը                 2.  Սյունիքի   բարձրավանդակը

3.Գեղամա  լեռնավահանը             4.Արարատ   լեռնազանգվածը

12․ Գրել  հայկական    լեռնաշխարհի  բնական   պայմանների   գլխավոր   առանձնահատկությունները:

Այն բնական պայմանների յուրօրինակ համալիր է, ֆիզիկաաշխարհագրական առանձին միավոր։ Բարձրավանդակն աչքի է ընկնում մակերևույթի ինքնատիպ երիտասարդ հրաբխային լանդշաֆտով ու միջլեռնային գոգավորություններով, բարձրլեռնային լճերով ու արագահոս գետերով, ցայտուն արտահայտված վերընթաց գոտիականությամբ։

13.Գրել  ՀՀ  մարզերն  իրենց  մարզկենտրոններով

1.Արագածոտն- Աշտարակ
2.Արարատ- Արտաշատ
3.Արմավիր-Արմավիր
4.Գեղարքունիք-Գավառ
5.Կոտայք-Հրազդան
6.Լոռի-Վանաձոր 
7.Շիրակ-Գյումրի 
8.Սյունիք-Կապան
9.Տավուշ-Իջևան 
10.Վայոց Ձոր-Եղեգնաձոր

14․ Թվարկե՜ք օգտակար հանածոների նշանավոր հանքավայրերն ու գլխավոր հանքատեսակները ․

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

15․ Թվարկել և գնահատել Հայաստանի Հանրապետության տնտեսաաշխարհագարական դիրքի և քաղաքաաշխարհագրական դիրքի մեզ համար նպաստավոր և ոչ նպաստավոր հանկանիշները։

………………………………………………………………………………………………………………………………………………………

ԴԱՍ 6,7․ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔ։ ՀՈՍԱՆՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 11.10-17.10

Հաղորդիչներում լիցքավորված մասնիկները՝ մետաղներում էլեկտրոնները, էլեկտրոլիտներում` իոնները, կարող են ազատորեն տեղափոխվել մարմնի մի մասից մյուսը: Այդ լիցքավորված մասնիկներին անվանում են ազատ լիցքակիրներ: Էլեկտրական դաշտի բացակայության դեպքում ազատ լիցքակիրները հաղորդիչում կատարում են քաոսային (ջերմային) շարժում, ուստի կամայական ուղղությամբ նրանք տեղափոխում են  նույն քանակի լիցքեր: Էլեկտրական դաշտի առկայության դեպքում, նրա ազդեցության տակ, ազատ լիցքակիրները ջերմային շարժման հետ մեկտեղ կատարում են նաև ուղղորդված շարժում և այդ ուղղությամբ ավելի շատ լիցք տեղափոխվում:

electron-mobility1

Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:

Նյութի մեջ էլեկտրական հոսանքի գոյության համար անհրաժեշտ են`

1.ազատ լիցքակիրներ, որոնք կարող են ազատ տեղաշարժվել մարմնի ողջ ծավալով,

2.էլեկտրական դաշտ, որը էլեկտրական ուժով կազդի ազատ լիցքակիրների վրա և կստիպի շարժվել որոշակի ուղղությամբ:

Էլեկտրական հոսանքն ունի ուղղություն: Պայմանականորեն, որպես հոսանքի ուղղություն համարել են այն ուղղությունը, որով շարժվում են դրական լիցքավորված մասնիկները:

current (1)

Մետաղներում ազատ լիցքակիրները բացասական լիցք ունեցող մասնիկներն են՝ էլեկտրոնները, հետևաբար մետաղում հոսանքի ուղղությունը հակադիր է նրանց ուղղորդված շարժման ուղղությանը:

Էլեկտրոլիտներում հոսանքի ուղղությունը համընկնում է դրական իոնների և հակառակ է՝ բացասական իոնների ուղղորդված շարժման ուղղությանը: Հաղորդիչներում շարժվող ազատ լիցքակիրներն անհնար է տեսնել: Հետևաբար, հոսանքը հայտնաբերվում է իր ազդեցություններով, որոնք չորսն են.

1. Ջերմային՝ հոսանքի անցնելու ժամանակ հաղորդիչը տաքնում է:

napryag1
heat1

2.Քիմիական՝ էլեկտրոլիտներով՝ աղերի, թթուների, հիմքերի լուծույթներով հոսաքնի անցնելու ժամանակ տեղի է ունենում նյութի քիմիական բաղադրության  փոփոխություն, առաջում է նստվածք և մաքուր մետաղներ: 

0011-011-KHimicheskoe-dejstvie-elektricheskogo-toka-Vpervye-bylo-otkryto-v-1800g

3.Մագնիսական՝ հաղորդիչը, որի միջով հոսանք է անցնում ձեռք է բերում մագնիսի հատկություններ և սկսում է դեպի իրեն ձգել երկաթյա առարկաներ, ազդում է մագնիսական սլաքի վրա:

amper1

4.Կենսաբանական՝ կենդանի մարմնով անցնելու դեպքում հոսանքն առաջացնում է մկանային կծկում, արագացնում է արյան հոսքը անոթներով և նյութափոխանակությունը՝ հյուսվածքներում:

tumblr_inline_naumjypHGD1skr4va

Փորձը ցույց է տալիս, որ էլեկտրական հոսանքի բոլոր ազդեցություններից միայն մագնիսականն է, որ դրսևորվում է միշտ:

Հոկտեմբերի 13

1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական-վիթխարի, ողորկ-հարթ, համեստ, դժվար-խրթին, հավաքել-ժողովել, դյութիչ-հմայիչ, հուզիչ, ծավի-բիլ, ստերջ-անպտուղ, դրվատել-գովել, դեղձան, դատարկել-պարպել, սնապարծ, խոնավ-տամուկ:

2.Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։

ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ
բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան-ծույլ, ամպոտ-ջինջ, դալար, ուսյալ-տգետ, երկչոտ-համարձակ, հինավուրց, գագաթ-ստորոտ, օրինական-ապօրինի, անջրդի-ջրարբի, ինքնահավան, նոսր-թանձր, ողորկ-խորդուբորդ, հեռավոր,արատավոր-անբասիր, հմուտ:
4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ
զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։
1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն – Նա տգետ էր, իսկ քույրը բավականին գիտունիկ էր։
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր – Մարկային հաջողությունները գերազանցեցին տմարդկային վայրենիներին։
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ – Վախկոտները կարճ կապրեն, իսկ անվախները երկար։
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ – Վճարովի տոմսերը բավականին թանգ էին, իսկ անվճար տոմսերի համար բավականին բարդ փորձություններ էին ընտրվել։
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ – Որոշների համար տվյալ երաժշտությունը հաճելի է, իսկ ուրիշների համար տհաճ։
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ – Հասուն է նա, ով անհասի հետ գլուխ չի դնում։

Հանդիպում  

Հոկտեմբերի 5-ին, ես և իմ ֆրանսերենի խումբը հանդիպում ուեցանք, ֆրանսիական քոլեջի աշխատակիցների հետ։ Մեզ պատմեցին Ֆրանսիական քոլեջի մասին։ Հանդիպումը արդյունավետ անցավ, իմացանք շատ նոր բաներ։ Մեր ավագ ընկերները ներկայացրեցին մեր դպրոցը ֆրանսիական առումով, մեր աղջիկներից մեկը նույնիս երգեց մի հիանալի երգ ֆրանսերենով։ Նույնիսկ ինձ նրանց ներկայացնելը շատ հետաքրքրեց։ Իսկ քոլեջի աշխատակիցները մեզ ներկյացրեցին իրենց ուսման մեթոդը, տեսակը։ Քոլեջը մեզ կոգնի ապագա մասնգիտության ընտրության համար։ Քոլեջը ինձ շատ դուր եկավ և հուսով եմ, որ մեկ օր էլ կարող եմ գնալ քոլեջ, միգուցե ուսումս շարունակեմ նաև այնտեղ։

Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը

Վերլուծել Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական դիրքի առանձնահատկությունները:

Հայկական լեռնաշխարհն Առաջավոր Ասիայի երիտասարդ լեռնային գոտու խոշոր (մոտ 400 հզ․ քառ.կմ) միավորներից է, որը գտնվում է Սև ծովի, Անդրկովկասի դաշտավայրերի, Իրանական բարձրավանդակի և Ջեզիրեի (Հայկական Միջագետք) ցածրադիր սարահարթերի միջև։ Այն հարավ-արրելքում փոխանցվում է Իրանական, արևմուտքում՝ Անատոլական բարձրավանդակներին։ Հայկական լեռնաշխարհը բարդ ու բազմաձև ռելիեֆով, միջին բարձրության լեռների տիրապետությամբ միասնական և ինքնատիպ լեռնային երկիր է։

Հայկական լեռնաշխարհի առավելագույն բարձրությունը 5165 մ է՝ Մասիս (Արարատ) լեռ, միջին բարձրությունը՝ 1700 մ, որը գերազանցում է հարևան Անատոլական և Իրանական բարձրավանդակների միջին բարձրություններին։

Բնութագրել Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ աշխարհագրական հետազոտությունները տարբեր ժամանակներում:


Հայկական լեռնաշխարհը գտնվում է Առաջավոր Ասիայի հյուսիսային սահմանագլխին`Փոքրասիական և Իրանական բարձրավանդակների, Սև ծովի ու Միջագետքի հարթավայրերի միջև: Հայկական լեռնաշխարհում է ձևավորվել և իր պետականությունը ստեղծել հայ ժողովուրդը, այստեղ է կերտել իր ինքնատիպ մշակույթը: Հայկական լեռնաշխարհը գրեթե ամբողջությամբ համընկնում է հայոց պատմական հայրենիքին: Վաղնջագույն ժամանակներից այն տարածվում է Կուր և Երասխ (Արաքս) գետերի ջրկիցից մինչև Գամիրք (Կապադովկիա), Պոնտական և Թռեղքի լեռնաշղթաներից մինչև Հայկական Տավրոսի հարավային բազուկները: