Урок 12

Упражнение 1

Вставь пропущенные наречия и пропущенные буквы. 


Песня начиналась неожиданно, как будто она рождалась где-то на небесах. Певуче разливалась мелодия, на душе становилось легко и хорошо, а глазам — горячо от подступающих слёз. То свежо веяло степным воздухом, то зловеще сгущались тучи, то легкие облака двигались в такт песне, и это заставляло петь ещё и ещё. Волей-неволей песня вливалась в душу, глаза распахивались по-новому, по-вольному, точь-в-точь как давно в детстве. Мелодия поднималась вверх, ввысь, уносилась вдаль, и не было ей ни конца, ни начала…

Слова для справок: Неожиданно, Певуче, легко и хорошо, горячо, свежо, зловеще, в такт, ещё и ещё, Волей-неволей, по-новому, по-вольному, точь-в-точь как давным-давно, вверх, ввысь, вдаль.

Упражнение 2

Выдели наречия.

1. Лужи сплошь засыпаны листьями. 2. Солдат упал, поднялся и побежал прочь. 3. Для дорогого гостя и ворота настежь. 4. Кони неслись вскачь, не разбирая дороги.

Упражнение 3

Вставить, если нужно, Ь

1.Лошади пустились вскачь.

2.Едет царевичь задумчиво прочь.

3.Матушка-рожь кормит всех сплошь.

4.Ночью дедушка отворил дверь настежь.

5.Барину невтерпёжь было мирно сидеть в тихой Астрахани.

6.Матрос навзничь рухнул на дощатую койку.

7.Уж небо осенью дышало, уж реже солнышко блистало.

Բովանդակություն

  1. Կրթականհամակարգը
  2. Պատմագիտությունը
  3. Արվեստըև ճարտարապետությունը

Ներածություն

Մինչ նախագծի բովանդակային մասին անցնելը ներկայացնեմ՝ ինչ է մշակույթը, որտեղից են գալիս հայկական մշակույթի ակունքները:

Մշակույթը հասարակության և մարդու զարգացման որոշակի մակարդակ, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով և տիպերով։ «Մշակույթ» հասկացությունը օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական-տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար։ Երբեմն «մշակույթ» տերմինը վերագրում են կյանքի զուտ հոգևոր ոլորտին։ Մշակույթը ընդգրկում է ոչ միայն գործունեության առարկայական արդյունքները (արվեստի ստեղծագործություններ, մեքենաներ, տեխնիկա, կացարաններ, իրավունքի և բարոյականության նորմեր և այլն) այլև սուբյեկտիվ՝ մարդկային ուժերն ու ընդունակությունները, որոնք իրականացվում են գործունեության մեջ (գիտելիքներ, ունակություններ, արտադրական և մասնագիտական հմտություններ, աշխարհայայացք և այլն)։ Մշակույթը բաժանվում է նյութական և հոգևորի։ Նյութականը ընդգրկում է ողջ նյութական գործունեությունը և նրա արդյունքները, հոգևոր մշակույթը ընդգրկում է գիտակցությունը, հոգևոր արտադրության ոլորտը (ճանաչողություն, բարոյականություն, դաստիարակություն, հասարակության գիտակցության ձևերը)։

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Պատմական Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրեր, կիկլոպյան ամրոցներ, պեղվել են հարուստ դամբարաններ (Մեծամոր, Լճաշեն, Վանաձոր և այլն):

Հայկական մշակույթը պատմական տարբեր ժամանակաշրջաններում ունեցել տարբեր ուղղություններ, ենթարկվել է փոփոխությունների, զարգացել:

Աշխատանքում ներկայացնում եմ  Հայկական մշակույթը 19-20-րդ դարի սկզբին՝ խոսելով կրթական համակարգի, պատմագրության և արվեստի ու ճարտարապետության մասին:

Հայ մշակույթը 19 -րդ դարում մեծ վերելք ապրեց:

Այս հանգամանքը պայմանավորված էր նրանով, որ ԱրեւելյանՀայաստանը միացվեց Ռուսաստանին, որտեղ կային բարենպաստ պայմաններ հայ ժողովրդի տնտեսական ու մշակութային առաջընթացի համար: Միաժամանակ հայ մշակույթը  շարունակեց իր վերելքը նաև գաղթօջախներում:

Հայմշակույթի խոշոր կենտրոններն էին Թիֆլիսը, Բաքուն, Նոր Նախիջևանը, Մոսկվան, Կ.Պոլիսը, Վենետիկը և այլն: Վենետիկում եւ Վիեննայում հաստատված Մխիթարյան միաբանության անդամները շարունակեցին իրենց բեղունգիտակրթական ու մշակութաստեղծ գործունեությունը:

  1. Կրթականհամակարգը

Հայ կրթական գործը որոշակի հաջողություններ ու դժվարություններ ուներ ինչպես Արևելյան, այնպես էլ Արևմտյան Հայաստանում։ Այս շրջանում ևս ուսուցման տարածված տեսակը եկեղեցիներին առընթեր ծխական դպրոցներն էին, որոնք անմխիթար վիճակում էին։ Գյուղերի մեծ մասը դպրոց չուներ։ Ուսուցիչների մեծ մասը թերի միջնակարգ կրթություն ուներ և գտնվում էր նյութական ծանր կացության մեջ։

Ցարական կառավարությունը ռուսացման քաղաքականություն վարելով խոչընդոտում էր կրթության գործին։ Հատկապես 1880–1890-ական թվականներին իշխանությունները բռնությամբ փակեցին հայկական շատ դպրոցներ։ Այդուհանդերձ հասարակական կյանքի ընդհանուր առաջընթացը կատարում էր իր դերը։ Հենց այդ նույն տասնամյակներին հրապարակ եկան բարեգործական և հասարակական այլ կազմակերպություններ, որոնք մեծապես նպաստում էին կրթական գործին։ Հատկանշական է, որ դարի երկրորդ կեսին հիմնվեցին ուսումնակրթական նոր կենտրոններ։ 1874թ. բացվեց Էջմիածնի ճեմարանը, որը իր հիմնադրի՝ Գևորգ IV կաթողիկոսի անունով կոչվեց Գևորգյան ճեմարան։ Կրթական այս կենտրոնը բեղուն գործունեություն ունեցավ և տվեց մշակույթի, մանկավարժության շատ նշանավոր գործիչներ։ Կոստանդնուպոլսում բացվեց Կեդրոնական, Վանում՝ Երեմյան վարժարանները, Նոր Նախիջևանում՝ թեմական, Էրզրումում՝ Սանասարյան դպրոցները, իսկ Երևանում՝ գիմնազիա։ Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Ախալցխայում, Ալեքսանդրապոլում և այլ տեղերում բացվեցին իգական դպրոցներ։ Կրթական-լուսավորական իրենց առաքելությունները լավագույնս իրականացնում էին դարի առաջին կեսին հիմնված Մոսկվայի Լազարյան ճեմարանը և Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 90-ական թվականների կեսերին երկրամասի դպրոցներում սովորում էին 30 հազարից ավելի հայ աշակերտներ։

Հայկական դպրոցներ են հիմնվում նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բուլղարիայի և այլ երկրների հայկական գաղութներում։ Այդ դպրոցներից Մխիթարյանների Փարիզի Մուրադյան և Վենետիկի Ռաֆայելյան վարժարանները 1870թ. Վենետիկում միավորվեցին՝ կազմելով Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը։ Այս վարժարանի հեղինակությունը աստիճանաբար այնքան բարձրացավ, որ իտալական կառավարությունը նրան շնորհեց պետական միջնակարգ դպրոցի կարգավիճակ։

Ծխական դպրոցներում դասավանդում էին հիմնականում կրոն և հայոց լեզու, իսկ մյուս ուսումնական օջախներում՝ նաև պատմություն, աշխարհագրություն, թվաբանություն, օտար լեզու, վայելչագրություն, երգեցողություն և այլ առարկաներ։

Բարձր զարգացման հասավ հայ մանկավարժական միտքը: Այդ ոլորտում խոշոր ներդրում ունեցան Խաչատուր Աբովյանը,Ղազարոս Աղայանը, Ռեթեոս Պերպերյանը եւ ուրիշներ:

Մանկավարժական բեղմնավոր աշխատանք են կատարել, դպրոցական ծրագրեր, դասագրքեր կազմել Մ. Մամուրյանը, Պ. Շանշյանը, Ղ. Աղայանը, Ա. Բահաթյանը, Ռ. Պերպերյանը, Ստ. Մալխասյանը և շատ ուրիշներ։

19րդ դ. վերջերին և 20րդ դ. սկզբին ցարական իշխանություններն անօրինակ հալածանքներ սկսեցին հայկական դպրոցների դեմ:

1880ական և 1890ական թթ. կեսերին ցարիզմը ժամանակավորապես փակեց Հայկական եկեղեցու տնօրինությանը հանձնված դպրոցների մեծ մասը:

Միայն հայության բուռն ելույթները ստիպեցին Նիկոլայ II-ին 1905 թ, օգոստոսի 1-ին Հայոց եկեղեցուն վերադարձնել նրանից խլված ունեցվածքը և կրթական գործով զբաղվելու հնարավորությունը, որոնցից նա զրկվել էր 1903 թ. հունիսի 12-ի չարաբաստիկ օրենքով:

2.Պատմագիտությունը

Բարձր զարգացման հասան հայագիտությունն ու պատմագրությունը:  Հայագիտական և պատմագիտական արժեքավոր աշխատություններ հրատարակեցին  Մաղաքիա Օրմանյանը, Քերովբե Պատկանյանը, Ալեքսանդր Երիցյանը, Մկրտիչ Էմինը, Լեոն,  Ղևոնդ Ալիշանը,  Նիկողայոս Ադոնցը  և  ուրիշներ:

Մ. Օրմանյանի հրատարակած բազմաթիվ աշխատություններից են «Հայոց եկեղեցին»,  եռահատոր «Ազգապատումը»: Նա իրավացիորեն գտնում էր,  որ հայոց եկեղեցին ազգային  բնույթ ունի,  և  որ  հայ եկեղեցու  և  ազգի պատմությունը կազմում են միասնություն: Լեոն  հրատարակեց մեծաթիվ արժեքավոր ուսումնասիրություններ:
Ն. Ադոնցի  «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում»  մեծարժեք աշխատությունը  համակողմանիորեն ներկայացնում է միջնադարյան Հայաստանը:

Պատմագիտությունը նախապես կրել է նկարագրական բնույթ: XIX դարից սկսվել է սոցիալ-տնտեսական հարցերի ուսումնասիրությունը,  և  պատմագիտությունը դարձել է  հասարակության կյանքը հետազոտող գիտություն: Նրա գլխավոր խնդիրներից  է  հասարակության  ստույգ պատմության ուսումնասիրությունը՝  իր հաջորդականության մեջ: Պատմագիտությունը հենվում է հասարակության զարգացման ընթացքն արտացոլող անցյալի ու ներկայի փաստերի վրա.դրանց հավաքումը,  համակարգումը,  համադրումը և  վերլուծությունը  պատմագիտության  հիմքն է:

Հովսեփ Գաթրճյանն աչքի ընկավ դասական հայերենին նվիրված լեզվաբանական  արժեքավոր հետազոտություններով: Նա նաև առաջինն էր,  որ շարադրեց  և 1849-1852 թթ.  հրատարակեց համաշխարհային պատմության երկհատոր միձեռնարկ: 19-դ.  հայագիտությունն առավել  խոշոր հաջողությունների է հասնում Ֆրանսիայում:  Ասպարեզ են մտնումականավոր գիտնականներ  էդուարդ Դյուլորիեն, Վիկտոր Լանդլուան  և Մարի Բրոսսևն,  ընդ  որում  վերջինս տեղափոխվում է  Ռուսաստան և արդյունավետ  գործունեություն ծավալում Հայոց և վրաց պատմության հետազոտությանու բանասիրության բնագավառում: XIX դ. վերջին փորձեր արվեցին Հայաստանի պատմության ամբողջական

Պատկերը ներկայացնելու  ուղղությամբ:  Ստեփան Պալասանյանի  «Պատմություն Հայոց.  սկզբից մինչև մեր օրերը» աշխատությունը,որն առաջին անգամ լույս  տեսավ 1890 թ,  և երկար  տարիներ  հաջողությամբ  ծառայեց  որպես  ուսումնական ձեռնարկ: Անտոն  Գարադաշյանը  իր քառահատոր  «Քննական պատմություն հայոց»  աշխատությամբ  վերլուծում էր հայոց պատմության ընթացքր՝  վաղնջական ժամանակներից  մինչև 5-րդ  դարի վերջերը նա հայ քննական պատմագիտության հիմնադիրն է: Ականավոր հայագետներ  Բարսեղ Սարգիսյանը և Կարապետ Տեր-Մկրտչյանը  շարադրեցին  միջնադարյան հայ աղանդավորական շարժումներին նվիրված արժեքավոր ուսումնասիրություններ: 20-րդ          դ.  երկրորդ  կեսին հայագիտության  ասպարեզում աչքի ընկնող աշխատանքներ են կատարվում Ռուսաստանում  և Եվրոպայի համալսարանական կենտրոններում:  Հայ միջնադարյան պատմիչների երկերի թարգմանության, հայ  ազգագրության և հավատալիքների հետազոտության առումով նշանակալից էր Լազարյան ճեմարանի  պրոֆեսոր  Մկրտիչ Էմինի դերը:  Նրասաներից՝  Քերովբե  Պատկանյանը արդյունավետ  գործունեություն ծավալեց  Ս. Պետերբուրդի համալսարանում և հանդես եկավ հին շրջանի պատմությանը, լեզվին ու մատենագրությանը նվիրված մեծարժեք  ուսումնասիրություններով: Լազարյան  ճեմարանում Մկրտիչ Էմինի գործը շարունակեց նրա մյուս աշակերտը՝  Գրիգոր Խալաթյանցը:  Իր ամբողջ կյանքում երբեք Հայաստանը չտեսած՝  նրա կերպարի  կերտմանը  նվիրվեց  անվանի բանաստեղծ և  խոշոր Հայագետ-պատմաբան Ղևոնդ Ալիշանը:  Առանձնապես  նշանավոր են միջնադարյան  Հայաստանի առանձին նահանգներին («Շիրակ», «Այրարատ», «Սիսական») վերաբերող  նրա բազմահատոր  աշխատությունները: Կյանքի  վերջին տարիներին Ալիշանը  հրատարակության  պատրաստեց  «Հայապատում» երկհատոր  ծավալուն աշխատությունը,  որը  խոշոր ներդրում է Հայ միջնադարյան պատմագրության  հետազոտության  բնագավառում:

20-րդ        դ. սկզբին   հայ պատմագիտությունը հասավ նոր հաջողությունների.  ստեղծվեցին տեսական բարձր մակարդակով ու  վերլուծական ուղղվածությամբ  աչքի ընկնող բազմաթիվ աշխատություններ: Միջնադարյան Հայաստանի պատմությանն ու հայ բանասիրությանը նվիրված կոթողային աշխատություններ գրեց Ս. Պետերբուրգի  համալսարանի պրոֆեսոր Նիկողայոս Ադոնցը՝  ականավոր կովկասագետ  հայագետ Նիկողայոս Մառի սանը: 1908 թ,  նա ռուսերեն  լույս ընծայեց հայագիտության գլուխգործոցներից  մեկը՝ «Հայաստանը  Հուստինիանոսի դարաշրջանում»  աշխատությունը: Այդհիմնարար հետազոտության մեջ հեղինակն  անդրադարձել է  Հայաստանում ավատատիրության պատմության հիմնահարցերին, երկրի պատմական  աշխարհագրությանր, հայ -բյուզանդական հարաբերություններին  1920 թ. հետո Ադոնցն ապրում  և ստեղծագործում էր  Լոնդոնում,  Փարիզում,  ապա  Բրյուսելում:  Իր աշխատությունները տպագրել է միջազգային հեղինակավոր հանդեսներում:

Լեոն (Առաքել Բաբախանյան)  թողել է պատմագիտական,  գրականագիտական և  հրապարակախոսական  մեծածավալ ժառանգություն,  գրել է  նաև  գեղարվեստական արժեքավոր գործեր:  Պատմաբանը  անդրադարձել է 20-րդ դ. Հայ հասարակական- քաղաքական պատմությանը,  բազմիցս  մեկնաբանել է  (որոշ դեպքերում նաև  սխալ դիրքերից) հայկական հարցը, հեղինակել է  հայ  մշակույթի  պատմությունը  լուսաբանող մի  շարք  աշխատություններ: 20-րդ դ. սկզբին  նա ծրագրել էր շարադրել  Հայաստանի ամբողջական  պատմությունր, սակայն  չհասցրեց լիովին իրականացնել  իր մտահղացումր: Կենդանության  տարիներին  Լեոն տպագրեց իր  «Հայոց պատմություն»  կոթողային աշխատության միայն առաջին  հատորը,  իսկ հաջորդ   երկու հատորները  լույս տեսան նրա մահից հետո 1912-1927 թթ. հրատարակվում է Կ. Պոլսի նախկինպատրիարք  Մաղաքիա Օրմանյանի «Ազգապատում»  եռահատոր  աշխատությունը,  որը ներկայացնում է Հայոց եկեղեցու պատմությունը սկզբից  մինչև  20-րդ դ.  սկզբները:  Եկեղեցու պատմությունը դիտարկելով որպես հայոց պատմության առանցք՝ գիտնականը  հանգամանորեն լուսաբանել է  կաթողիկոսական  աթոռների, աղանդավորական  շարժումների, քաղաքական կարևոր անցուդարձերի պատմությունը:

Դարասկզբին  իր գիտական  գործունեությամբ աչքի ընկավ  նաև Գարեգին  Հովսեփյանը,  որը մի շարք աշխատություններ նվիրեց  հայ միջնադարյան մշակույթի,  հատկապես  մանրանկարչության,  գրչության արվեստի,  հնագրության, ճարտարապետության  և  շինարարական  արվեստի հետազոտությանը: Ավելի ուշ լույս տեսավ գիտնականի  գլուխգործոցը՝ «Խաղբակյանք  կամ  Պռոշյանք հայոց պատմության մեջ»  եռահատոր  աշխատությունը:

3.Արվեստ և ճարտարապետոթյուն

Արվեստն ու ճարտարապետությունը հայոց մշակույթում նույնպես զարգացման մեծ վերելք են ունեցել նշված դարաշրջանում: Սկսեմ արվեստի ճյուղերից:

Երաժշտություն. 19-րդ դարի երկրորդ կեսը շրջադարձային եղավ նաև երաժշտության համար։ Հայրենասեր շատ մտավորականներ զբաղվեցին երաժշտությամբ, կազմվեցին երգարաններ, երգչախմբեր, սկսեցին մշակվել ժողովրդական երգերը։
Երաժշտության բնագավառում հռչակվեցին հատկապես Տիգրան Չուխաջյանը, Քրիստափոր Կարա-Մուրզան, Մակար Եկմալյանը։ Տ. Չուխաջյանը «Արշակ Երկրորդ» օպերայով (1868թ.) հիմք դրեց հայկական օպերային արվեստին։ Եկմալյանը և Կարա-Մուրզան ձայնագրել ու մշակել են հարյուրավոր ժողովրդական երգեր։
Հանճարեղ երգահան Կոմիտասը գրի առավ հազարավոր ժողովրդական երգեր, մշակեց, մաքրեց օտարամուտ տարրերից և վերստին վերադարձրեց ժողովրդին որպես երաժշտական գոհարներ։ Դրանցից են «Կալի երգը», «Հոյ արա, եզո», «Գարուն ա», «Կռունկ» և մյուս ստեղծագործությունները։ Նա, համերգներով ու դասախոսություններով հանդես գալով Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և այլ երկրների տարբեր քաղաքներում, ներկայացրեց հայ երաժշտական արվեստը, ապացուցեց նրա ինքնուրույնությունն ու ինքնատիպությունը։

Թատրոն. 19-րդ դարի երկրորդ կեսին թատերական կյանքում մեծ փոփոխություններ կատարվեցին, այն սիրողական մակարդակից վերաճելով դարձավ արվեստի մասնագիտացված մի ճյուղ։ Կազմակերպվեցին դերասանական մշտական խմբեր, հանդես եկավ տաղանդավոր դերասանների մի ամբողջ սերունդ։ Փոխայցելություն ու համագործակցություն ստեղծվեց արևելահայ ու արևմտահայ նշանավոր թատերական խմբերի միջև։ Ձևավորվեցին դրամատիկական արվեստ սիրողների մի շարք ընկերություններ։

Կ.Պոլսում 1868թ. Հակոբ Վարդովյանը հիմնում է թատերախումբ և ներկայացումներ տալիս հայերեն ու թուրքերեն լեզուներով։ Նա իրավամբ համարվում է ինչպես հայ, այնպես էլ թուրքական թատրոնի հիմնադիրը։ Թատերական արվեստում փայլեց Պետրոս Ադամյանը։ Նա 1879թ. Կ.Պոլսից մեկնեց Ռուսաստան, հանդես եկավ Թիֆլիսի, Մոսկվայի, Պետերբուրգի, Նոր Նախիջևանի և մի շարք այլ քաղաքների բեմերում և շեքսպիրյան դերերով մեծ հռչակ ձեռք բերեց։
Իրենց դերասանական գործունեությամբ փառաբանվեցին նաև Գևորգ Չմշկյանը, Հովհաննես Աբելյանը, Սիրանույշը և շատ ուրիշներ։

Կերպարվեստ.Այս շրջանում հայ կերպարվեստը նույնպես ծաղկում ապրեց։ Այդ հաջողությունների համար պարտական ենք մի խումբ ստեղծագործողների, որոնց մեջ առանձնակի տեղ է գրավում Հովհաննես Այվազովսկին։ Նա դարձավ ժամանակի անզուգական ծովանկարիչներից մեկը։ Այվազովսկու ստեղծագործություններում որոշակի տեղ է հատկացված նաև հայկական թեմաներին («Արարատ», «Սևանա լիճը», «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895թ.» և այլն)։
Այդ տասնամյակներում են ստեղծագործել դիմանկարիչ Հակոբ Հովնաթանյանը, բնանկարիչ Գևորգ Բաշինջաղյանը, Ստեփան Ներսիսյանը, Վարդգես Սուրենյանցը, Փանոս Թերլեմեզյանը, Եղիշե Թադևոսյանը, Սեդրակ Առաքելյանը, նշանավոր քանդակագործներ Հակոբ Գյուրջյանը, Անդրեաս Տեր-Մարուքյանը։ Վերջինս Փարիզում կերտել է Խ. Աբովյանի արձանը, որն այժմ դրված է գրողի ծննդավայրում։

Ճարտարապետություն. 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին, տնտեսական կյանքի զարգացման հետ, Անդրկովկասում, այդ թվում և Հայաստանում աշխուժանում է քաղաքաշինությունը։ Սկսվում են քաղաքների բարեկարգման և կառուցապատման աշխատանքները։ Միաժամանակ ծավալվում է վարչական, ուսումնական շենքերի, առանձնատների շինարարությունը։ Հրապարակ են գալիս մի շարք հայ ճարտարապետներ, որոնց նախագծերով կառուցված շենքերը զարդարում են Անդրկովկասի քաղաքները։
Արևմտյան Հայաստանում ճարտարապետության զարգացման համար պայմաններն անբավարար էին։ Սակայն Կ.Պոլսում շարունակում էին գործել Պալյան ճարտարապետական նշանավոր գերդաստանի ժառանգները։ Նրանց նախագծերով կառուցվում էին տարբեր բնույթի շենքեր, որոնք աչքի էին ընկնում իրենց բարձր արվեստով։
Այսպիսով 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի առաջին տասնամյակներին հայկական մշակույթն իր բոլոր ճյուղերով ու դրսևորումներով վիթխարի զարգացում ապրեց։

Այսպիոսով, ամփոփելով աշխատանքը, վստահ կարող եմ ասել, որ 19-20-րդ դարերը բեղումնավոր են եղել Հայ մշակույթի զարգացման գործում: Զուգահեռաբար զարգացել են ինչպես կրթությունը, գիտությունն ու պատմագրությունը, այնպես էլ արվեստն իր տարբեր ճյուղերով: Հայ մշակույթը տարածվել է Հայաստանի սահմաններից դուրս:

Օգտագործել եմ հետևյալ կայքերը.

http://hogwarts-ddnt.blogspot.am/2015/02/19-20.html

http://akunq.net/am/?p=44020

http://armeniabusiness.am/hy/arvest

http://mfa.am/hy/armenia-culture/

My achievements and difficulties during the academic year

In this year for the first time I went to Arates. I was very happy. In Arates we played different games. I played with dogs, they licked me. As travelling is an important part in our school I succeeded.

So I get great marks in Sociology, my teacher says that my knowledge is best of the best .Also I get good marks from my English because I worked hardly this year and improved my knowledge.

I also have many difficulties when learning Physics, Chemistry ,Biology. I do my best to learn these subjects as well as I can.

Ընտանիք, ազգ, մշակույ

  • Բացատրեք ընտանիքի նշանակությունը հասարակության մեջ։

Ընտանիքը մարդու կյանքի ամենակարևոր բաներից մեկն է։ Իմ կարծիքով առանց ընտանիք հնարավոր չէ լինել երջանիկ։

  • Ի՞նչ կազմ ունի ժամանակակից ընտանիքը։

Ընտանիքը միմյանց հարազատ, միմյանց հետ կապված մարդիկ են։ Այն կազմված է մայրիկից, հայրիկից, որդուց, դուստրից։

  • Ի՞նչ է անհրաժեշտ ընտանիքի ամրության և կայունության համար։

Իմ կարծիքով ընտանիքը կանգուն լինելու համար պետք է ընտանիքի հայրը և մայրը միմյանց չդավաճանեն, ընտանիքում բոլորը միմյանց սիրեն, և ընտանիքում ամեն մի մարդ ուրախանա մյուսի ուրախության և տխրի մյուսի տխրության համար։ ԵՎ որքան շատ լինի ընտանիքի կազմը այդքան ամուր կլինի այն։

  • Որո՞նք են մեծ և փոքր ընտանիքների առավելությունները և թերությունները։

Ընտանիքի առավելությունը այն է, որ ընտանիքի անդամները շատ են, միմյանց սիրում են, հարգում են։

Ընտանիքի թերությունը այն է, որ անդադար մարդիկ մարդիկ իրար հետ կռվում են, իրար հետ չեն շփվում։

  • Ինչի հիման վրա կամ ինչ հատկանիշներով են միլիոնավոր մարդիկ իրենց համարում միևնույն ազգի ներկայացուցիչ։

Եթե մարդ խոսում է իր մայր լեզվով, նշում է իր ազգային տոները, և եթե մարդու ծնողները պատկանում են տվյալ ազգին հետևաբար մարդը իրեր համարում է տվյալ ազգի ներկայացուցիչ։

  • Ի՞նչ նկատի ունի մարդը, երբ ասում է, որ ինքը հայ է, հույն կամ ճապոնացի։

Ինձ թվում է ազգը ամենակարևոր բաներից մեկն է։ Երեխայի մեջ սերը դեպի ազգ, մտցնում են ծնողները, եթե մարդ պատկանում է տվյալ ազգին պետք է իմանա իր մայր լեզուն։

  • Նկարագրեք, թե ինչ զգացողություն եք ունեցել, երբ առաջին անգամ տեսել եք ճարտարապետական որևէ հայտնի կառույց, որն ընդմիշտ տպավորվել է ձեր մեջ։

Իմ մեջ ամենից շատ տպավորվել է Գառնի տաճարը, միշտ այն վախենալով եմ մտել, մտնելուց մարմնովս սարսուռ է անցնում, և զարմացած սկսում եմ զննել տաճարը։

Ապրիլի 5-11

Առաջադրանք 1

Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:

Հայաստանը և հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին:Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը

Նկարագրել միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին աշխարհի բոլոր մասերի միջև ստեղծվեցին տնտեսական զանազան կապեր, ձևավորվեց համաշխարհային շուկան: Բացի տնտեսական գործոններից՝ միջազգային հարաբերությունների վրա սկսեցին ներազդել նաև տարբեր հասարակական շարժումներ և համաշխարհային կազմակերպություններ: Դրանցից հատկապես առանձնանում էր խաղաղության կողմնակիցների շարժումը:

Ներկայացնել Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը Մերձավոր Արևելքում:

Երիտթուրքերը մտադիր էին Ռուսաստանյան կայսրությունում բնակվող թուրքալեզու ժողովրդին օգտագործել ռուսների դեմ: Պանթյուրքական այդ ծրագրի իրագործման ճանապարհին լուրջ խոչընդոտ էին հայերն ու Հայաստանը:

Հիմնավորել ՝Թուրքիայի Գերմանիայի դաշնակից դառնալը:

Գերմանիային հաջողվեց օսմանյան Թուրքիային ներգրավել իր դաշինքի մեջ՝ վերջինիս խոստանալով ամեն կարգի աջակցություն Անտանտի դեմ պատերազմի ժամանակ:Երիտթուրքերը մտադիր էին Ռուսաստանյան կայսրությունում բնակվող թուրքալեզու ժողովրդին օգտագործել ռուսների դեմ :

Ներկայացնել ռուսական զորքի Վանից անսպասելի նահանջի հետևանքները:

Ռուսական կովկասյան բանակը 1915 թ. գրավեց Թավրիզը, Վանը: Ռուսական զորամասերը, նրանց հետ նաև հայկական կամավորական ուժերը հասան Մուշի և Բիթլիսի մատույցները, բայց այս անգամ չկարողացան գրավել այդ շրջանները: Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915 թ. հուլիսի կեսերին նահանջեց:

Հիշում եմ

Հիշում եմ՝ ինչպես առաջին անգամ ոտք դրեցի այս դպրոց

Հիշում եմ՝ ինչպես էինք բոլորս միմյանց նայում

Եվ ամանչում․․․

Հիշում եմ, երբ մտերմացա ընկերներիս հետ

Հիշում եմ․․

Շնորհակալ եմ տիար Բլեյանին։

 Հիշում եմ՝ երբ չգիտեի այս դպրոցի մասին, ինչ վատ էր․․․

Շնորհակալ եմ, որ դա միայն հիշողություն է։

Ես պաշտում եմ իմ դպրոցը և հպարտ եմ, որ սեբաստացի եմ։

1.The pills that are used here cost a lot of money!
2.The nurse who saw me was very nice.
3.That’s the office where my mother used to work.

4.There’s a girl in my class who gets terrible headaches.
5.My grandfather can remember the days when almost nobody travelled by by plane.
6.I know a girl whose father is a teacher at your school.

2.a takes people to hospital
3.ghas a health problem
4.e a very large number of people have the same disease
5.b liuqid is put into a person’s arm with a needle.
6.d operates on people
7. f you put on a cut to keep it clean
8.h prevents you from getting a disease

Գործնական քերականություն

  1. Ընդգծի՛ր կապը․

Ա․ այդպես, նկատմամբ, ոչինչ, միտք

Բ․ խենթ, իհարկե, hօգուտ, որովհետև

Գ․ Իհարկե, մտածել, երրորդ, մասին

2. Նախադասությունները ձևաբանորեն վերլուծի՛ր։

Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնտեսուհին- Գոյակի, հասարակ, եզակի թիվ, ուղղական, որոշյալ

Իրեն- դերանուն, անձնական, եզակի թիվ, տրական, երրորդ

Վատ- մակբայ, ձևի մանբայ

Զգաց- բայ, դիմավոր

և- շաղկապ

3. Կազմի՛ր մոտենալ, խոսել բայերի դերբայկան համակարգը։

  • Անորոշ — ել, ալ  մոտենալ
  • Ենթակայական — ող, ացող մոտեցող
  • Համակատար — ելիս, ալիս մետենալիս
  • Հարակատար — ած, ացած մոտեցած
  • Անկատար — ում մոտեցում
  • Վաղակատար — ել, ալ մոտենալ
  • Ապակատար — ելու, ալու մոտենալու
  • Ժխտական — ի, ա մոտենա

Կետադրի՛ր տեքստը:
Երկրում շատ բարձր ու անմատչելի մի լեռ կար, որ լիքն էր բոլոր բարիքներով: Մարդիկ կամեցան դրա վրա բնակություն հաստատել: Սակայն նրա վրա բարձրանալը շատ դժվար էր,  թեև վերելքի շատ ճանապարհներ կային: Նրանք, ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու՝ սայթաքեցին ու ցած գլորվեցին մինչև ստորոտը: Իսկ ովքեր դադար առնել չուզեցին, այլ գավազանի օգնությամբ շարունակեցին վերելքը բարձրացալ լեռան վրա ու հանգիստ կյանք վայելեցին:
Այդպես թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում, ու հասնում իրենց նպատակին:

  1. Քարտեզի վրա նշել Հարավարևելյան Ասիայի երկրները ու դրանց ափերը ողողող ջրային ավազանները:

World_map_blank 1

2. Որոնք են Հարավարևելյան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:

Հարավարևելյան Ասիայի երկների արդյունաբերությունն ունի զարգացող երկրներին բնորոշ գծերը՝ հանքային հումքի և վառելիքի հանույթի գերակշռությունը:

Նավթի հանույթով ու արտահանությամբ առանձնանում են Ինդոնեզիան, Մալայզիան, Վիետնամն ու Բրունեյը: Անագի հանքաքարի արդյունահանման ու ձուլյման ծավալով առաջատար երկրներ են Ինդոնեզիան ու Մալյզիան:

Տարածաշրջանի որոշ երկրներ իրենց տնտեսությունը վերակառուցում են ճապոնական նմանակով և հիմնականում՝ Ճապոնիայի ֆինանսական ու տեխնիկական օգնության շնորհիվ: Առաջինն այդ ուղով զարգացել է Սինգապուրը:

Զարգացած է տնտեսությունը: Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Շատ են մշակում ջուտ, սուրճ ու գետնանուշ: Հարավարևելյան Ասիայում է արտադրվում ամբողջ աշխարհի բնական կաուչուկի 76 %-ը: Տարածաշրջանը նաև կոկոսյան արմավի յուղ, համեմունքներ և թեյ արտադրող է:

Արագ զարգացել է ավտոմոբիլաշինությունը, նավթամշակումը, նավթաքիմիկան, նավաշինական, էլեկտրատեխնիկական և էլեկտրոնյաին արտադրությունները: Մասնավորապես զարգացած է ճապոնական ֆիրմաների ռադիոսարքավորումների և հեռուստացուցյցների տեսաձայնագրիչների արտադրությունը: Զգալի է նաև հագուստի, կոշիկի, կաշվե ապրանքների արտադրությունը:

3. Ինչ դեր ունի Հարավարևելյան Ասիան համաշխարհային տնտեսության մեջ:

Կարծում եմ, որ ունի նշանակալից դեր: Հարավարևելյան Ասիայի երկրների տնտեսության զարգացման ու մասնագիտացման վրա մեծ ազդեցություն է ունեցել դրանց տնտեսաշխարհագրական դիրքը, կլիմայական պայմանները, բնական հարուստ ռեսուրսները և մարդկայից ռեսուրսները:

Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Շատ են մշակում ջուտ, սուրճ ու գետնանուշ: Հարավարևելյան Ասիայում է արտադրվում ամբողջ աշխարհի բնական կաուչուկի 76 %-ը: Տարածաշրջանը նաև կոկոսյան արմավի յուղ, համեմունքներ և թեյ արտադրող է: