Ես Մարիամ Բարսեղյանն եմ: Ես 12 տարեկան եմ: Ապրում եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում:4 տարի գնացել եմ պարի և ունեմ շատ մեդալներ և պատվոգրեր:
Ամեն շաբաթ և կիրակի մենք գնում ենք մեր գյուղ ,որտեղ ունենք ֆերմա , այտեղ պահում ենք կովեր և հորթիկներ:
Երազում եմ դառնալ անասնաբուժ շատ եմ սիրում կենդանիների, ամենաշատը շներին:
Մենք մեր տանը պահում ենք շատ կենդանիներ`2 թութակ Պոլո և Միլի, 1 կրիա` Կրյուշ, 1 շուն` Նիկա, կատու`Մուսիկ, նա Սեպտեմբերի 15-ին 2019թ. ունեցավ իր 5 առաջին բալիկները, նրանք շատ փոքր են մկան չափ:
Եկել եմ 162 դպրոցից ,և շատ ուրախ եմ, որ եկել եմ այս դպրոց:
Այժմ արդեն 2024թ է, ես շրջանավարտ եմ. Այս տարիները ընթացքում շատ եմ փոխվել, ձեռք եմ բերել փորձ տարբեր ոլորտներում օրինակ կամավորական։ Այս դպրոցի պատերը տեսել են իմ տարբեր տասկները, տեսել են ինձ թե հիասթափված, թե չափազանց ուրախ, թե վախեցած, թե շատ ազատ։ Այս դպրոցը տեսել է իմ գրեթե բոլոր տեսակները, ես դեռ շատ երկար ճանապարհ պետք է անցնեմ դպրոցից հետ, դա նշանակում է ամեն ինչ դեռ առջևում է։
1.Քարտեզի վրա նշել Հնդկաստանի հարևանպետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
2.Բնութագրեք Հնդկաստանի աշխարհագրական դիրքը: Հնդկաստանը արևմուտքից ողողվում է Հնդկական օվկիանոսի Արաբական ծովի, արևելքից`Բենգալյան ծովի ջրերով։ Տարածքը 3,3 միլիոն կմ քառակուսի է։ Հնդստան թերակղզու մեծ մասը զբաղեցնում է Դեկանի սարահարթը, հյուսիսում`Ինդոս-Գանգեսյան դաշտավայրը և երկրագնդի ամենաբարձր լեռները`Հիմալայները և Կարակորումը։
3.Ի՞նչ դեր ունի Հնդկաստանը հվ Ասիայում և ամբողջ աշխարհում: Հնդկաստանի դերը հվ Ասիայում լավ է քանի որ՝ Արդյունաբերության մեջ գերակշռում է թեթև և սննդի արդյունաբերությունը։ Արդյունահանում են ածուխ, երկաթի և մանգանի հանքանյութեր, փայլար, ծարիր, բոքսիտներ, նավթ։
4.Որո՞նք են Հնդկաստանի զարգացման նախադրյալները: Հնդկաստանի զարգացման նախադյալներից են հանքաքարի տեսակները։ Օրինակ՝ տիտան, քրոմիտ, երկաթի հանքաքարը և այլն։ Ունի նաև քարածուխի մեծ պաշարներ։
5.Որո՞նք են Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերը: Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերն են արտադությունը, մեքենայաշինությունը, քիմիական ու թեթև արդյունաբերությունը, մետաղաձուլությունը և գյուղատնտեսությունը։
Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը: Ճապոնիայի աշխարհագրական դիրքը բարենպաստ է այն առումով, որ այն ծովային երկիր է: Նաև նրա ծովային հարևանները Ճապոնիայի դաշնակիցներն են, որն էլ հեշտացնում է երկրի կառավարումը: Սակայն, այն փաստը, որ Ճապոնիան գտնվում է գեոսիկլինալային գոտում, որի պատճառով էլ 7-9 տարին մեկ լինում են ավերիչ և կործանարար երկրաշարժներ, վատացնում է երկրի վիճակը:
Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում Ճապոնիայի էկոնոմիկան աշխարհում 3-րդ ամենամեծն է: Աշխարհի ամենահայտնի ավտոմեքենաների ընկերություններից շատերը` Տոյոտան, Նիսանը, Միցուբիշին և Հոնդան ճապոնական են
Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները: Ճապոնիայի զարգացմանը նպաստում է այն փաստը, որ ճապոնացիները շատ աշխատասեր են: Բացի դրանից Ճապոնիան հայտնի է իր տեխնոլոգիաներով: Նաև տնտեսական առաջըթացը նպաստում է երկրի զարգացմանը: Իսկ Ճապոնիայի ավտոմեքենաների արտահանումը մեծ արդյունք է տալիս տնտեսությանը:
Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը: Ճապոնիայի տնտեսության ամենաառաջատար ճյուղը արդյունաբերությունն է: Իսկ դրանից հետո գալիս են ծառայությունները և գյուղատնտեսությունը:
Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:
Չինաաստանում աշխարագրական դիրքը զանազան է:Սարահարթեր;բարձրավանդակներ,հարթավայրեր:Հարուստ է բնական հանածոների մեծ պաշարներով:Երկաթ,նավթ,ալյումին,մանգան,սնդիկ,պղինձ,ցինկ,կապար,ուրան:
Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում
Չինաստանը ամբողջ աշխարհին տրամադրում է բոլոր տեսակի տեխնիկաների,կենցաղային իրերի,հագուստի մեծ պաշարներով:
Ի՞նչ դեր ունի Ճինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում
Չինաստանն ունի աշխարհի ամենաերկար ցամաքային սահմանը` 22,117 կմ` Յալուցզյան գետաբերանից մինչև Բակբո ծովածոցը: Ցամաքով սահմանակից է 14 պետությունների, որով և Ռուսաստանի հետ միասին աշխարհում առաջինն է հարևան պետությունների թվաքանակով։
Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:
Չինաստանի ամենամեծ նախադրայլը ածխի հանքերն են: Նաև զարգացած է մեքենայաշինությունը, մետաղածուլությունը։ Չինաստան ունի շատ հզոր տնտեսություն և նույնիսկ հետախուզական ընկերության։
Որո՞նք են Ճինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:
Ճինաստանի տնտեսության առաջատար ճյուղերն են արդյունաբերությունը, գյուղատտնտեսությունը և ծառայություն։
Миша родился 30 апреля 2003 года в Москве в семье математиков. Родители окончили механико-математический факультет Московского Государственного Университета имени М. В. Ломоносова.
Начал заниматься вокалом в 3 года. Его мама окончила музыкальную школу, играла на фортепиано, и именно она привила сыну любовь к музыке. В детстве Миша заикался, и врач посоветовал ему заняться пением. Это и привело мальчика в вокальную студию.
В 8 лет новым педагогом Миши стала Людмила Симон. Под её руководством он вышел на профессиональный уровень и добился значимых побед в престижных вокальных конкурсах, в том числе приняв участие в шоу «Голос. Дети» и Детском Евровидении 2015, а также стал актёром музыкального театра.
С 2015 по 2017 год Миша являлся ведущим программы о детских видеоклипах «Горячая десяточка» на телеканале «Карусель».
В 2015 году Миша записал первую авторскую песню «Мечта» и выпустил видеоклип на неё. С этой песней он представил Россию на международном конкурсе Детское Евровидение. Летом 2016 года вышла вторая авторская песня «Наш дом», а также видеоклип на неё. Композитором обеих песен выступил Вячеслав Мерцалов.
Միշան ծնվել է ապրիլի 30-ին 2003 թվականին Մոսկվայում Մաթեմատիկոսների ընտանիքում: Ծնողներն ավարտել են Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը:
3 տարեկանից զբաղվում է վոկալով։ Նրա մայրը ավարտել է երաժշտական դպրոց, դաշնամուր է նվագում և նա է իր որդու մեջ սերմանել դեպի երաժշտություն։ Փոքր ժամանակ Միշան կակազում էր, և բժիշկը խորհուրդ տվեց զբաղվել երգեցողությամբ: Սա տղային տարավ դեպի վոկալ ստուդիա:
8 տարեկան հասակում Լյուդմիլա Սայմոնը դարձավ Միշայի նոր ուսուցիչը: Նրա ղեկավարությամբ նա հասավ պրոֆեսիոնալ մակարդակի և նշանակալի հաղթանակներ գրանցեց հեղինակավոր վոկալ մրցույթներում, այդ թվում ՝ մասնակցելով «Ձայն Երեխաների» և « Մանկական Եվրատեսիլ 2015 »-ը, ինչպես նաև դարձել է երաժշտական թատրոնի դերասան:
2015-ից 2017 թվականները Միշան Կարուսել հեռուստաալիքի «Թեժ տաս» մանկական տեսահոլովակի հաղորդավարն էր:
2015 թվականին Միշան ձայնագրեց առաջին հեղինակային «Երազ» երգը և թողարկեց տեսահոլովակ դրա համար: Այս երգով նա ներկայացրեց Ռուսաստանը Մանկական Եվրատեսիլի միջազգային երգի մրցույթում: 2016-ի ամռանը թողարկվեց հեղինակային երկրորդ «Մեր տունը» երգը, ինչպես նաև դրա համար տեսահոլովակ: Երկու երգերի կոմպոզիտորն էր Վյաչեսլավ Մերցալովը:
Երբ հանդիպում են այն մերդուն ում հետ վատ հարաբերություններ ունեմ, ես փորձում եմ արհամարել նրան և շարունակել իմ ճանապարհը։
Ինչպիսի՞ն կլիներ հասարակությունը, եթե կոնֆլիկտներ չլինեին․
Հասարակությունը կլիներ շատ հանգիստ կլիներ, մարդիկ կապրեին համերախշ։
Մարդկային բնավորության ո՞ր գծերն են նպաստում կոնֆլիկտների առաջացմանը։
Իմ կածիքով հիշաչարությունը:
Որո՞նք են համագործակցության առավելությունները:
Համագործությունը մտերմեցնում է մարդկանց, այն շանս է շփվելու մարդու հետ և բացահայտելու նրան։
Կարելի՞ է ասել, որ չհամագործակցող մարդը վատ մարդ է։
Ոչ միշտ, կարող է մարդը ժամանակ չունենալ համագործակցել ընկերոջը, կամ ուրիշ խնդիրներ ունենա։ Կորող է նաև դիմացինը մեղավոր լինել, եթե օրինակ դիմացինը ինձ ցավ պատճառեր ապա ես նույնպես չէի ուզենայի համագօրակցել նրա հետ։ Բայց եթե մարդ խնդիրներ չունի և չի ուզում օգնել իր դիմացինին ուրեմն նա իսկապես վատն է։
Արդյո՞ք ճիշտ է մարդուն ստիպել, որ համագործակցի։
Ոչ, իմ կարծիքով մարդ պետք է սիրով համագործակցի մարդուն։
Արդյո՞ք միշտ ճիշտ է համագործակցելը
Ոչ, միգուցե մարդի չի ուզում, որ իրեն օգնեն։
Մեկնաբանեք «Մեկ փչացած խնձորը կարող է փչացնել մեկ ամբողջ դույլ խնձոր»։ Արդյո՞ք այն կապ ունի համագործակցության հետ։
Մարտի 18-ին մենք մեր պարսկերենի խմբով գնացել էինք Աշտարակ։ Եղանակը ամպամած էր, սակայն այն մեզ չխանգարեց ունենալ լավ և հագեցած օր։ Աշտարակում վանական համալիրներ այցելելուց հետո այցելեցինք Կարբիի Վահան Թեքեյանի անվան դպրոց, որտեղ որպես երրորդ օտար լեզու պարտադիր դասավանդում էին պարսկերեն։ Ես առաջին անգամ էի գնացել այլ դպրոց կրթական փոխանակուղմների։ Երբ դպրոցի ուսուցիչները մեզ պատմեցին դպրոցի սովորույթների, կարգ ու կանոնի և դրվածքների մասին, հասկացա, թե որքան է մեր դպրոցը տարբերվում Հայաստանի այլ դպրոցներից։ Եղանք դպրոցի դահլիճում և դիտեցինք դպրոցի միջոցառումներից մեկը, որը նվիրված էր պարսիկների ամանորին՝ Նովռուզին։ Միջոցառման մասնակիցները պարսկերենով, բայց շատ մատչելի ներկայացրին Նովռուզը, ցուցադրեցին իրանցիների ամանորյա խորհրդանշական <Հաֆթ սին> սեղանը, որի մասին ես շատ էի լսել և ինձ համար հետաքրքիր էր։ Իսկ միջոցառման վերջում մեր սովորողները պատրաստել էին անակնկալ․ Կարբիի դպրոցի սովորողներին ցուցադրեցինք-սովորեցրին պարսկահայերի հայտնի <Թաշկինակներով պարը>։ Դրանով մենք ցույց տվեցինք, որ մեր կրթահալիրում լեզվից բացի ուսումնասիրում և յուրացնում ենք իրանցիների պարերը, երգերը։ Այնտեղ անցկացրեցինք մեր ճամփորդության մեծ մասը։
1.Թվարկել ձեր շրջապատի մի քանի առարկաներ և նշել թե ինչ նյութերից է այն պատրաստված:
Մեզ շրջապատող բոլոր առարկաները անվանում են ֆիզիկական մարմիններ, ֆիզիկական մարմինները բաղկացած են մեկ կամ ավելի նյութերից։ Նյութը որից պատրաստված է մարմինը բաղկացած է առանձին մասնիկներից և դրանց միջև կան ազատ տարածություններ ․։ Տարբեր նյութեր ունեն տարբեր հատկություններ և մարդը օգտագործում է այդ հատկությունները իր կարիքների համար(ջերմադիմացկուն, հրակայուն, թեթև, ձգվող նյութեր)։
2.Ինչից են բաղկացած ֆիզիկական մարմնները:
Ֆիզիկական մարմինները բաղկացած են են նյութերից:
3.Ինչպիսի կառուցվածք ունի նյութը:
Նյութը կազմված է բաղկացած է առանձին մասնիկներից,որոնց միջև կան ազատ տարածութուններ:
4.Ինչպես են անվանում նյութի մասնիկները:
Այդ մասնիկները անվանում են ատոմներ ,հունարեն ՙՙատոմոս՚՚ բառից , որը նաշանակում է ՝անբաժանելի:
5.Որ նյութն են անվանում տարր:
Միևնույն տեսակի ատոմներից կազմված նյութը անվանվում է ՝ տարր:
6.Ինչ է մոլեկուլը:
Մոլեկուլը մեկից ավելի ատոմների միցման դեպքում առաջացած մասնիկ է:
7. Ինչ մոլեկուլներ են ձեզ հայտնի:
Մեզ հայտի մելեկուլ է՝ H2O,CO2, և այլն:
8.Որ մասնիկն է օժտված նյութի բոլոր հատկություններով:
9. Քանի անգամ է ատոմը փոքր խնձորից:
Ատոմը խնձերից փոքր է մոտ հարյուր միլիոն անգամ:
10.Ինչ է դիֆուզիան:
Դիֆուզիա կոչվում այն ֆիզիկական երևույթը,որի ժամանակ նյութը ինքնաբերաբար խառնվում է:
11.Ինչպես է ընթանում դիֆուզիան գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում:
Գազերում դիֆուզիան ավելի արագ է ընթանում քան հեղուկում:Դիֆուզիա է տեղի ունենում նաև պինդ մարմիններում,սակայն ավելի դանդաղ,քանց հեղուկներում:
12.Ինչպես է ջերմաստիճանի փոփոխությունը ազդում դիֆուզիայի արագության վրա:
«Ես կդառնամ կամ մեծագույն սրիկա և կամ առաջին մարդը Պրուսիայում».- պատանության տարիներին իր ապագան այսպես է գուշակել 19-րդ դարի երկրորդ կեսի Եվրոպայի թերևս ամենախոշոր քաղաքական և պետական գործիչը` Օտտո ֆոն Բիսմարկը (1815-1898):
Իր բազմամյա քաղաքական գործունեության ընթացքում նրան առաջնորդողը ազգային-պետական շահն էր` ազգի տարանջատ հատվածների միավորման և ազգային պետության առավելագույնս հզորացման, կարելի է ասել, անհագ մոլուցքը: Պոմերանյան ազնվականներից սերող գործիչը դիվանագիտական մի շարք պատասխանատու պաշտոններ է վարել թե՛ բուն Պրուսիայում և թե՛ նրա սահմաններից դուրս` Ռուսաստանում և Ֆրանսիայում: Իսկ ահա 1862թ. Օտտո Բիսմարկը ստանձնել է շատ ավելի պատասխանատու` Պրուսիայի նախարար-նախագահի պաշտոնը` միաժամանակ կատարելով արտաքին գործերի նախարարի պարտականությունները:
Հետագա տասնամյակում Պրուսիայի վարած երեք հաղթական պատերազմները նախ Դանիայի` 1864թ., հետո Ավստրիայի` 1866թ., ապա նաև Ֆրանսիայի դեմ` 1870-1871թթ., ավելի ամրապնդեցին Բիսմարկ քաղաքական-պետական գործչի դիրքերը:
1871թ. Բիսմարկը նշանակվեց Գերմանական նորաստեղծ կայսրության ռայխսկանցլեր` պաշտոնավարելով մինչև 1890 թվականը: Նրա գլխավոր նպատակն էր հասնել Գերմանական կայսրության գերիշխանությանը Եվրոպայում: Այդ նպատակով նրա նախաձեռնությամբ 1879թ. ձևավորվեց նախ Ավստրո-գերմանական դաշինքը, իսկ 1882թ.` նշանավոր Եռյակ միությունը (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Իտալիա)` ուղղված առաջին հերթին Ֆրանսիայի և Ռուսաստանի դեմ: Ինչ վերաբերում է վերջինիս, ապա Բիսմարկը ամեն կերպ խոչընդոտում էր Ռուսաստանի արտաքին քաղաքականության ակտիվ դրսևորումները Եվրոպայում, մասնավորապես` Բալկաններում և սևծովյան տարածաշրջանում, բայց նաև հմտորեն խուսափում էր բացահայտ առճակատումից Ռուսական կայսրության հետ: Այս առումով հիշարժան է նրա մի ասույթը. «Գերմանիայի և Ռուսաստանի միջև պատերազմի բռնկումը մեծագույն հիմարություն կլիներ և, այդ իսկ պատճառով, այն անպատճառ տեղի կունենա»:
Ուշագրավ է, որ եվրոպական քաղաքական թատերաբեմում Բիսմարկի սաղմնավորած նախադրյալները իրենց զգալի ազդեցությունը պահպանեցին ռայխսկանցլերի պաշտոնից նրա հրաժարականից և անգամ նրա մահվանից հետո: Միջպետական փոխհարաբերությունների կարգավորման, ազդեցության գոտիների ձևավորման հարցերում նրա գործունեության անմիջական հետևանքն է համարվում այնպիսի դարակազմիկ իրադարձության հասունացումը և սկզբնավորումը, ինչպիսին է Առաջին աշխարհամարտը: Ավելին, նրան հաճախ վերագրվում է նաև Ադոլֆ Հիտլերի և, ընդհանրապես, ֆաշիստական գաղափարախոսության «հոգևոր հոր» դերը: Այլ խոսքով, Օտտո Բիսմարկը անուղղակիորեն առնչվում է նաև Երկրորդ աշխարհամարտին:
Ի դեպ, Բիսմարկի նկատմամբ հետաքրքրությունը մինչ օրս բնավ չի մարել. ասվածի լավագույն վկայությունն է տարբեր երկրներում պարբերաբար հրատարակվող վերլուծական հոդվածներն ու մենագրությունները այդ ականավոր գործչի մասին:
Ջուզեպպե Գարիբալդին (1807-1882)
Ջուզեպպե Գարիբալդին (1807-1882)
Ջուզեպպե Գարիբալդին Իտալիայի ազատագրման պայքարի մեջ ներգրավվել է 1833 թ-ին՝ հարելով «Ռիսորջիմենտո» («Վերածնունդ») կազմակերպության հեղափոխական թևին: 1834 թ-ին մասնակցել է Ջուզեպպե Մաձինիի Սավոյական արշավանքին: Հեռակա դատապարտվելով մահապատժի՝ Գարիբալդին հեռացել է Հարավային Ամերիկա, որտեղ ավելի քան 10 տարի մասնակցել է տեղացիների ազատագրական պայքարին՝ ընդդեմ Իսպանիայի: 1848–49 թթ-ի ազգային հեղափոխության սկզբին վերադարձել է Իտալիա, կազմակերպել կամավորական ջոկատ և մասնակցել ավստրա-իտալական պատերազմին: Իր իսկ առաջարկով 1849 թ-ի փետրվարի 9-ին հռչակված Հռոմի Հանրապետության ղեկավար գործիչներից էր: Հանրապետության անկումից հետո՝ 1849 թ-ին, նորից տարագրվել է: 1859 թ-ի ավստրա-իտալա-ֆրանսիական պատերազմի ժամանակ կազմակերպել է կամավորական (ալպիական հրաձիգների) կորպուս, հաղթական մարտեր մղել Լոմբարդիայում: 1859–60 թթ-ի իտալական հեղափոխության օրերին, գլխավորելով «Կարմիր շապկավորների հազարյակ» ջոկատը, ազատագրել է Սիցիլիան: Այնուհետև գրավել է Նեապոլը, վերացրել Բուրբոնների իշխանությունը Հարավային Իտալիայում և Հռոմն ազատագրելու զինված փորձեր արել (1862, 1867 թթ.): 1866 թ-ին կամավորների ջոկատով մասնակցել է ավստրա-իտալական պատերազմին, որի շնորհիվ Վենետիկը միացել է Իտալիային: Գարիբալդին համակրանքով էր վերաբերվում հունգարների, լեհերի, հույների ազգային-ազատագրական շարժումներին: 1870 թ-ին ֆրանսիացիների հետ մասնակցել է ֆրանս-պրուսական պատերազմին, ողջունել Փարիզի կոմունան, ընտրվել Ազգային գվարդիայի կենտկոմի կազմում, օգնել է Իտալիայում կազմակերպելու I ինտերնացիոնալի բաժանմունք:1943–45 թթ-ին Իտալիայի ազատագրման Դիմադրության շարժման հարվածային պարտիզանական խմբերը Գարիբալդիի անունով կոչվել են Գարիբալդիական բրիգադներ:
1848 թվականին, երբ Հյուսիսային ապստամբություն սկսվեց ընդդեմ Ավստրիայի, Գարիբալդին շտապեց Իտալիա. իր 54 ընկերների հետ նա ափ է իջնում Նիցցայում։ Սկզբնական հաղթանակներից հետո Գարիբալդին առաջարկեց ամբողջ իշխանությունը հանձնել Սարդինիայի թագավոր Կառլ Ալբերտին, ով մերժեց առաջարկը, սրանից հետո միայն Միլանի կոմիտետը ապստամբության զինված ուժերի հրամանատարությունը հանձնեց Գարիբալդիին այս քայլը բավականին ուշացած էր։
Գարիբալդին 1500 զինվորներով ահեղ մարտերից հետո տեղի տվեց ավստրիացիների թվական գերակշռությանը և ստիպված նահանջեց Շվեյցարիա, այս մարտերից հետո Գարիբալդիի անունը ցնծում էր ողջ Իտալիայով մեկ։
Սիցիլիացիները առաջարկեցին Գարիբալդիին գլխավորել Նեապոլի արքա Ֆերդինանդ II-ի դեմ ծագած ապստամբությունը, սակայն Գարիբալդին այդ ժամանակ զբաղված էր Հռոմում կառավարության ձևավորման գործընթացով, որտեղ բերել էր իր մարդկանցից մի քանի հարյուրին։ 1849 թվականի փետրվարի 5-ին պառլամենտի հենց առաջին նիստին առաջարկեց հիմնել հանրապետություն։
Մայիսի 15-ին Պալեստրինեում և Վելետրիում նեոպոլիտանացիների դեմ մղած հաջող մարտերից հետո մասնակցություն ունեցավ ֆրանսիական գեներալ Ուդինոյի դեմ կռվին Հռոմում։ Ուդինոն ստիպված էր երկարատև պաշարման մեջ առնել Հռոմը, այնուհետև ստանալով օգնական ուժեր հուլիսի 3-ին հարձակմամբ գրավեց քաղաքը։ Գարիբալդին իր զորքերը հանեց Բոլոնիայի ուղղությամբ, նա հույս ուներ խանգարել ավստրիացիներին և հասնել օգնության վենետիկցիներին, ովքեր շարունակում էին դիմադրել ավստրիացիներին։
Գարիբալդին ստիպված էր փրկություն փնտրել ծովում, սակայն նա շուտով ստիպված եղավ ափ իջնել, որից հետո ամրացավ լեռներում և ձորերում։ Պարտական լինելով իտալացի ազգայնականներին Գարիբալդին հեռացավ նախ Պյեմոնտ, ապա Հյուսիսային Ամերիկա։ Նյու Յորքում Գարիբալդին սկզբում աշխատում էր յուղի պատրաստման գործարանում, ապա առևտրական նավում՝ որպես կապիտան և սկսեց ուղևորություններ կատարել Խաղաղ օվկիանոսում։ 1854 թվականին նա վերադարձավ Եվրոպա, սկսեց զբաղվել գյուղատնտեսությամբ Սիցիլիայից քիչ հեռու գտնվող Կապերե կղզյակում։
ՀամեմատությունՕ․ Բիսմարկի և Ջ․ Գարիբալդիի գործունեությունները
Նրանք երկուսնն էլ, միավորեցին իրենց պետությունները հզորացրեցին:
Ջուզեպպե Գարիբալդին-Ազատագրեց Սիցիլիան, այնուհետև գրավեց Նեապոլը, Վենետիկը միացել է Իտալիային։
Օտտո ֆոն Բիսմարկ -Բիսմարկի նախաձեռնությամբ կազմավորվեց նոր միություն Հյուսիսա Գերմանական միություն, որտեղ պռուսիյաի մոտեցմամբ մտնում են Հյուսիսային Գերմանական փոքր պետությունները։ Այդ Միյությունը հիմք հանդիսացավ, Պռուսիայի գլխավորած նոր իմպերիա կառուցելու համար։
2. Երկուսն էլ հիմնեցին իրենց իշխանությունները
Օտտո ֆոն Բիսմարկ — Բիսմարկը ստացավ ամենաբարձր պետական պաշտոնը՝ կայսերության կանցլեռ և դրանով սահմանադրության համաձյան 1871 թ․ -ին փաստացի ստացավ անսահմանափակ իշխանություն։
Ջուզեպպե Գարիբալդին — Միլանի կոմիտետը ապստամբության զինված ուժերի հրամանատարությունը հանձնեց Գարիբալդիին։
1849 թ-ի փետրվարի 9-ին հռչակված Հռոմի Հանրապետության ղեկավար գործիչներից էր: