Ես Մարիամ Բարսեղյանն եմ: Ես 12 տարեկան եմ: Ապրում եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում:4 տարի գնացել եմ պարի և ունեմ շատ մեդալներ և պատվոգրեր:
Ամեն շաբաթ և կիրակի մենք գնում ենք մեր գյուղ ,որտեղ ունենք ֆերմա , այտեղ պահում ենք կովեր և հորթիկներ:
Երազում եմ դառնալ անասնաբուժ շատ եմ սիրում կենդանիների, ամենաշատը շներին:
Մենք մեր տանը պահում ենք շատ կենդանիներ`2 թութակ Պոլո և Միլի, 1 կրիա` Կրյուշ, 1 շուն` Նիկա, կատու`Մուսիկ, նա Սեպտեմբերի 15-ին 2019թ. ունեցավ իր 5 առաջին բալիկները, նրանք շատ փոքր են մկան չափ:
Եկել եմ 162 դպրոցից ,և շատ ուրախ եմ, որ եկել եմ այս դպրոց:
Այժմ արդեն 2024թ է, ես շրջանավարտ եմ. Այս տարիները ընթացքում շատ եմ փոխվել, ձեռք եմ բերել փորձ տարբեր ոլորտներում օրինակ կամավորական։ Այս դպրոցի պատերը տեսել են իմ տարբեր տասկները, տեսել են ինձ թե հիասթափված, թե չափազանց ուրախ, թե վախեցած, թե շատ ազատ։ Այս դպրոցը տեսել է իմ գրեթե բոլոր տեսակները, ես դեռ շատ երկար ճանապարհ պետք է անցնեմ դպրոցից հետ, դա նշանակում է ամեն ինչ դեռ առջևում է։
Կաքավաբերդն առաջին անգամ հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին (9-10-րդ դարերում) որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։ 11-րդ դարն անցել է Պահլավունիներին, 12-13-րդ դարերում այն տիրել են Պռոշյանները։
Դրասխանակերտցին հաղորդում է, որ 924 թվականին Գեղիի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուն։ Գեղին վերջին անգամ հիշատակվում է 1224 թվականին, երբ Գառնու մոտ մարտում պարտված Իվանե Զաքարյանը պատսպարվել է այնտեղ։ Ամրոցն այժմ կանգուն է, լավ պահպանված։ Այն կառուցված է բարձր լեռան գագաթին, որ երեք կողմից անմատչելի է։ Դեպի հյուսիս-արևելք ձգվում են պարիսպները, որոնք ունեն 2-2,5 մ հաստություն, 8-10 մ բարձրություն և աշտարակներ։ Բերդի ներսում պահպանվել են եկեղեցին, այլ շենքերի ավերակներ։ Բերդը հիշատակվում է նաև Գեղի կամ Քեղի անուններով։ Նույնանուն բերդ եղել է նաև Սյունիքում, այժմյան Գեղի գյուղի տեղում։ Գեղի բերդը հիշատակում է նաև Մուրացանը իր «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում։
1. Լրացրու բաց թողած տառերը.
Հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարթևների դեմ։ Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը. նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան և ամբարտավան այրը, պարթևներից մի լավ ջարդ ստանալով, զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է, խուճապահար հասնում Հայաստան՝ օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։ Եթե լիներ խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հաջորդներին։ Բայց լինելով բանաստեղծ, մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում, ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիս, ամբողջձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշատի կիսաշրջանաձև թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի՝ Տիգրան Մեծին նվիրված թատերգությունը։ Դավադիրները հենց թատերասրահում ձերբակալում են արքային՝ Արտավազդին՝ տանելով Ալեքսանդրիա կնոջ և երեխաների հետ միասին։
Գրաբար
Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:
Աշխարհաբար
Ձմեռը անցավ, անձրևները անցան և գնացին, մեկնեցին։ Ծաղիկները երևացին մեր երկրում, ժամանակը հասավ էտելու, տատրակի ձայնը լսելու եղավ մեր երկրում: Թզենին արձակեց իր բողբողջները, մեր ծաղկած որթերը տվեցին իրենց բույրերը: Վեր կաց արի, իմ մերձավոր, իմ գեղեցիկ, իմ աղավնի, և արի դու։ Ցույց տուր ինձ քո երեսը և լսեցրու ինձ քո խոսքը, քանի որ քո խոասքը քաղցր է․ և քո տեսքը գեղեցիկ:
անցնել
երբ —> անցնելիս, անցնելուց առաջ, հետո, ժամանակ
հենց (որ), թե չէ —> անցնելուն պես
որպեսզի —> անցնելու համար
եթե —> անցնելու դեպքում
որովհետև, քանի որ —> անցնելու պատճառով
նախքան, մինչև —> նախքան, մինչև անցնելը
թև, չնայած, թեկուզ — -> չնայած անցնելուն
դուք նրան հիշել եք, երբ դրամի կարիք եք ունեցել։
Դուք նրան հիշել եք միայն դրամ կարիք ունենալու ժամանակ
երբ ֆիդայիները ցրվեցին, բոլորը թաքուն լաց եղան։
ֆիդայիների ցրվելուց հոտ բոլորը թաքուն լաց եղան։
եթե համաձայն ես, վաղվանից կսկսենք աշխատել։
համաձայն լինելուդ դեպում, վաղվանից կսկենք աշխատել
նա կանաի ամեն բան, եթե դու չկախես։
նա կանի ամեն բան ոք չկանխելու դեպքում
ես նրա ասածը չէի հասկանում, քանի որ չէի լսել խոսակցության սկիզբը
ես նրան չէի հասկանում խոսակցության սկիզբը լսած չլինելու պատճառով։
ամեն ինչ աղոթքով չես կարող անել, չնայած տատս միշտ ապավինում էր աղոթքի զորությանը։
ամեն ինչ աղոթքով չես կարող անել՝ չնայած տատիս՝ միշք աղոթքի զորությանը ապավինելուն։
1․ Ներկայացրե՛ք Մեծ Բրիտանիայի ունեցած դերը աշխարհի քաղաքական կյանքում մինչև Երկրորդ աշխարհամարտը։
Կարող ենք միայն ասել, որ Մեծ Բրիտանիայի տարածքը և բնակչությունը ամբողջ աշխարհի 1/4 էր։ Դա արդեն շատ մեծ դեր է տալիս նրան քաղաքական կյանքում։ Մեծ Բրիտանիան նաև Ազգերի լիգայի իշխողներից էր և Մեծ Քառյակի անդամ։
2․ Նկարագրե՛ք Ֆրանսիայում տիրող իրավիճակը Առաջին աշխարհամարտից հետո։
Առաջին աշխարհամարտից հետո այնտեղ ճգնաժամ չկար, քանի որ նրանք հաղթել էին և չէին կրել այնքան մեծ տնտեսական կորուստներ, որքան պարտված երկրները։ Ֆրանսիայում քաղաքական ուժերը շատ բազմազան էին՝ պահպանողականներ, սոցիալիստներ, կոմունիստներ և այլն։ Այնտեղ նաև ստեղծվեց ֆաշիստական կազմակերպություն, բայց ոչ մի վնաս չտվեց Ֆրանսիային։
3․ Ի՞նչ քաղաքականություն էր վարում ԱՄՆ-ն արտաքին բնագավառում 20-րդ դարի առաջին կեսին
ԱՄՆ-ն վարում էր մեկուսացված քաղաքականություն։ Դա նրանց օգտակար էր, քանի որ կարող էին ոչ ոքի հետ ռազմաքաղաքական դաշինքներ չկնքել և պատերազմների ժամանակ առևտուր անել պատերազմող երկրների հետ առանց պայմանագրերի կետերից վախի։ Բայց մեկուսացումը նաև վնասակար էր, քանի որ ավելի դժվար էր լինում առևտուր անելը և բաց շուկայական տնտեսությունը զարգացնելը։
1. Where was Raven walking? a) ? through the forest b) ? along the beach c) ? in the water 2. Why did Raven want to play? a) ? He was bored. b) ? He was excited. c) ? He was hungry. 3. What was Raven’s problem? a) ? His frends were all working. b) ? Raven had nothing to play with. c) ? His friends were too busy to play. 4. What did Raven hear? a) ? A baby crying. b) ? A bird singing. c) ? A strange sound. 5. Where was the sound coming from? a) ? The birds. b) ? The sea. c) ? A clamshell. 6. What did Raven see in the clamshell? a) ? baby clams. b) ? tiny creatures. c) ? sand 7. How did Raven get the creatures to come out of the clamshell? a) ? He coaxed them in a gentle voice. b) ? He sang to them. c) ? He grabbed them amd pulled them out. 8. What idea did Raven have? a) ? He wanted to find some women for the male creatures. b) ? He wanted the men and women to get married. c) ? He wanted to get married. 9. Where did Raven find the female creatures? a) ? in the sand. b) ? in the seaweed. c) ? in a chiton. 10. Why isn’t Raven bored now? a) ? He has children of his own. b) ? He can amuse himself by watching the behaviour of men and women. c) ? He can create humans.
1. Գտնե՛լ գոյականական անդամի լրացումները և որոշե՛լտեսակը։
Արևագալից առաջ դարան էինք մտել կիրճում: Գիշերային ամոթխած գեղեցկուհին՝ լուսինը, (բացահայտիչ) վաղուց արդեն թաքնվել էր հանդիպակաց (որոշիչ) երկնակարկառ (որոշիչ) լեռան հետևում: Հատուկենտ (որոշիչ) աստղերն էլ դանդաղորեն (որոշիչ) հեռանում էին իրենց (որոշիչ) ասպարեզից: Խավարչտին գիշերը հետզհետե աղոտացավ, տարրալուծվեց օդում: Գիշերվա նիրհից արթնացավ վաղորդյան (որոշիչ) մեղմօրոր (որոշիչ) զեփյուռը, և հազարաթույր (որոշիչ) ծաղիկների (հատկացուցիչ) զգլխիչ (որոշիչ) բույրով տոգորվեց ողջ (որոշիչ) մթնոլորտը։ Ես աննկատելի դուրս էի եկել իմ (բացահայտիչ) թաքստոցից և զմայլված ու անէացած շուրջս էի դիտում: Հանկարծ ինչ-որ ձայն լսվեց. չորացած (որոշիչ) մի (որոշիչ) ճյուղ էր, որ ճռռոցով կոտրվեց մոտիկ (հատկացուցիչ) անտառում: Ես առաջին անգամ էի տեսնում եղջերուին ազատ բնության գրկում քայլելիս: Դուրս եկավ մի (որոշիչ) խաղաղ (որոշիչ) հպարտությամբ, վեհ (որոշիչ) ու չքնաղ (որոշիչ) քայլվածքով: Վայրենի շնորհքով ոլորեց երկայն (որոշիչ) վիզը՝ զգուշորեն նայելով շուրջը (մասնավորող բացահայտիչ): Ապա սուրաց դեպի բացատում բխող (որոշիչ) ականակիտ (որոշիչ) աղբյուրը: Հասնելով ջրին՝ եղջերուն հանկարծ կանգ առավ և գլուխը գիրթ բարձրացնելով՝ հայացքն ուղղեց դեպի ինձ:
Թումանյանի ամենապարզ, մաքուր, անկեղծ սերը Մարիամն էր՝ Իշխուհին։ Մարիամի կերպարը ամենուրեք իդիալին ձգտելով կերպար էր։ Նա բանաստեղծի մասին հոգ էր տանում։ Մտածում նրա այսօրվա և վաղվա մասին։ հենց այսպիսի ոգու դիմաց էլ Հովհաննեսի սիրտը չդիմացավ,այն տարիներով հալչեց, դա տեվեց հավերժ, նրա անհույս սերը, անգամ հիմա Թումանյանի ձոխի դարձած սիրտնել է փոշում մեջ պահում Մարիամ անունը։ Այս աշխարհն իրոք շատ անարդար է ինչպես Պուշկինն է ասում «Мы любим тех, кто нас не любит…» Ես կարծում եմ դա շատ հազվադեպ է լինում, երբ երկու մարդու սրտեր բաբաոխւմ են իրար համար, թաքցնելով դա։ Հայաստանում էլ սկզբում տղան պետքի աղջկա սիրտը մի 100 ձև շահի, որ աղջիկը ցանկանա նրա հետ շփվել․․․ Հիմա աղջիկները նայում են միայն գրպանին, իսկ Հովհաննեսի ժամանակներով կարծում եմ մի փոքր ուրիշ է եղել։ Տեսնես եթե նա հիմա ևս մեկ անգամ ծնվեր և հիշեր իր անցած կյանքը, շատ կզարմանար տեսնելով 21-րդ դարի տեխնիկաները, թե ոչ։ Լավ, մի փոքր շեղվեցինք։
Մարիամ շատ զարգացած կին է եղել, նա իր հետքն է թողել հայ գրականության մեջ։ Ես կարծում եմ Մարիամը նույնպես սիրել է Թումանյանին, խոսքերով կամ թղթին գրելով կարող ենք խաբել ինչքան կամենանք, բայց երբ հարազատ մարդու համար լալիս ենք և այդ էմոցիաներով նամակ գրում հաստատ չեսնք ստի, կլինենք ազնիվ նրա հետ։ Կարծում եմ նա չէր հերքել էր այդ փաստը՝ որ իփր թե նա սիրում է Հովհանեսսին քանզի, նա չի ուզել որ ոչ-ոք իմանա դրա մասին։ Ինչու պետք է ինչ-որ մեկը իմանա որ ամուսնացած կինը, այնքան երջանիկ չէ իր ընտանիքում, որ սիրահարված է մեկ այլ տղամարդու։
Թափառելով Բորժոմ-պարկում, Հիշում է ձեզ եւ ուղարկում Շատ բարեւներ ու սեր անկեղծ Ձեր բարեկամ մի բանաստեղծ:
Հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզուներով խոսող ժողովուրդները տարածված են Եվրոպայի մեծ մասում, ինչպես և Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի, Ավստրալիայի և Օվկիանիայի զգալի մասում։ Ռոմանական լեզուներ Հնդիրանական լեզուներ Կելտական լեզուներ Գերմանական լեզուներ Բալթյան լեզուներ Սլավոնական լեզուներ Հայերեն Հունարեն Ալբաներեն
Հնդեվրոպական լեզուների ընտանիքն աշխարհում ամենատարածված լեզվաընտանիքն է։ Ներկայացված է երկրագնդի բոլոր բնակեցված մայրցամաքներում։ Լեզվակիրների թիվը գերազանցում է 2,5 միլիարդը։ Որոշ լեզվաբանների տեսակետների համաձայն նոստրատիկ գերընտանիքի մասն է կազմում։
Անվանում
«Հնդեվրոպական լեզուներ» տերմինը (անգլ.՝ Indo-European languages) առաջին անգամ ներկայացվեց Թոմաս Յունգի կողմից 1813 թվականին[2]։ Գերմանալեզու գրականությունում հաճախ օգտագործվում է «Հնդգերմանական լեզուներ» տերմինը (գերմ.՝ indogermanische Sprachen)։ Երբեմն ավելի վաղ հնդեվրոպական լեզուները կոչվում էին «Արիական», սակայն այժմ այդ տերմինով («Արիական լեզուներ») անվանում են Հնդեվրոպական լեզուների ընտանիքի լեզվական ենթաընտանիքներից մեկը, որի մեջ ներառվում են հնդեվրոպական լեզվաընտանիքի «Նուրիստանյան ճյուղը» և «Հնդիրանական լեզուները»։
Ճյուղերը․
Հայերենը
Հայերենը հնդեվրոպական ընտանիքի առանձին ճյուղ է։ Հայերենի զարգացումը բաժանվում է երեք շրջանի՝ հին հայերեն, որ գրավոր կերպով (գրաբար) ավանդված է 5-րդ դարից, միջին հայերեն (կիլիկյան), որ ավանդված է միջնադարյան, հատկապես կիլիկյան շրջանի մատենագրությամբ, և աշխարհաբար, իր երկու գրական ճյուղավորումներով՝ արևելյան ու արևմտահայերեն, որոնցից արևելյանը բարձրացավ պետական լեզվի մակարդակի։ Հայերենն ունի բազմաթիվ բարբառներ, որոնք բաժանվում են երեք ճյուղի՝ ում, կը, ել, ոմանք բաժանում են չորս ճյուղի՝ ում, կը, ել, ս։
Այս բարբառներից շատերն այժմ ձուլվում են համազգային հայերենի մեջ և գնում են դեպի մահացում, ըստ որում, նրանցից մի քանիսն արդեն մահացել են (օրինակ՝ Ագուլիսի, Մեղրու բարբառ և այլ բարբառներ)։ 19-րդ դարի առաջին կեսում, երբ դեռ նոր էր հիմնադրվել համեմատական լեզվաբանությունը, եվրոպական մի շարք արևելագետներ (Պետերման, Վինդիշման, Գոշե և այլն), ուսումնասիրելով հայերենը, ցույց տվեցին, որ այն ևս հնդեվրոպական լեզու է, բայց սխալ կերպով համարեցին հնդ-իրանական ճյուղի իրանական ենթաճյուղին պատկանող մի բարբառ։ Դրա հիման վրա Ֆրանց Բոպպն էլ իր համեմատական քերականության երկրորդ հրատարակության ժամանակ հայերենը նույնպես մտցրեց հնդեվրոպական լեզուների ընտանիքի մեջ՝ որպես հնդ-իրանական ճյուղի մի բարբառ։ Այդ սխալ տեսակետը ընդունվեց նաև այլ լեզվաբանների կողմից (Մյուլլեր, Պոլ դը Լագարդ և այլք) մինչև 1875 թվականը, երբ լույս տեսավ Հայնրիխ Հյուբշմանի «Die Grundlage der Armenischen Sprache im Kreise der indogermanischen Sprachen» («Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում») աշխատությունը։
Այդ աշխատության մեջ Հյուբշմանը, ճիշտ կիրառելով հնչյունափոխական օրենքները հայերենում, կարողացավ զատել հայերենի սեփական (բնիկ) հնդեվրոպական բառերը փոխառյալ բառերից և, դրանով իսկ, վեր հանեց այն առանձնահատկությունները, որ ունի հայերենը թե՛ իրանական, թե՛ հնդեվրոպական մյուս լեզուների համեմատությամբ։ Դրա հիման վրա էլ նա եկավ այն եզրակացության, որ հայերենը, իբրև հնդեվրոպական լեզու, ինքնուրույն մի ճյուղ է ներկայացնում և չի մտնում հնդ-իրանական ճյուղի մեջ։ Իր այդ եզրակացությունը Հյուբշմանը հետագայում հաստատեց մի շարք արժեքավոր ուսումնասիրություններով, որոնք նոր հունի մեջ դրին հայերենի համեմատական ուսումնասիրությունը։ Հյուբշմանի հետևողությամբ շարունակեցին ուսումնասիրել հայերենը հնդեվրոպական լեզվաբանության բազմաթիվ ներկայացուցիչներ։ Այս տեսակետից առանձնապես մեծ է Հրաչյա Աճառյանի վաստակը, որ իր աշխատությունների մեջ ամփոփել է այն ամենը, ինչը որ արված է հայոց լեզվի համեմատական ուսումնասիրության ներկայացուցիչների կողմից։ Ի մի բերելով հայերենի բոլոր հնդեվրոպական տարրերը (բառեր, մասնիկներ, քերականական ձևեր)՝ Աճառյանը ցույց է տվել, որ հնդեվրոպական լեզուների արևելյան խմբի մեջ մտնելով՝ հայերենը ինքնուրույն ճյուղ է ներկայացնում և առավել մերձավոր ցեղակցության մեջ է իրանական, հունական ու սլավոնական լեզուների հետ։
Կելտական ճյուղ
Կելտական լեզուները բաժանվում են երկու ենթախմբի՝ մայրցամաքային և կղզիների։ Մայրցամաքային կելտական լեզուներ համարվում են գալլերենը և նրա տարբերակները, որոնք տարածված էին հին Գալլիայում և Իտալիայի հյուսիսում։ Թե՛ գալլերենը, թե՛ մյուսները 4-5-րդ դարերից արդեն մեռած լեզուներ էին։ Գալլերենից մեզ հասել են բազմաթիվ հատուկ անուններ (տեղի և անձի) և մի քանի արձանագրություններ։ Կղզիների կելտական լեզուները բաժանվում են երկու մասի՝ գաելյան և բրիտական։ Գաելյան լեզուներն են իռլանդերենը, շոտլանդերենը և մենական լեզուն (Մեն կղզում)։ Գաելյան լեզուները ավանդվել են 4-րդ դարից՝ այսպես կոչված օգամյան արձանագրություններով, ապա՝ 7-րդ դարից՝ իռլանդական գրականությամբ։ Բրիտական լեզուներն են՝ վալլիերենը կամ կիմրերենը (ավանդված 11-րդ դարից), բրետոներենը (ավանդված 8-րդ դարից) և կոռներենը (մեռած 18-րդ դարում)։
Հնդկական ճյուղ
Հնդկական ճյուղի մեջ է մտնում սանսկրիտը` հին հնդկերենը, որով գրված են Վեդաները և մի քանի արձակ գրվածքներ։ Վեդաները կազմում են հին հնդկերենի սրբազան գիրքը։ Հին հնդկերենով գրված է նաև գեղարվեստական, փիլիսոփայական ու գիտական գրականությունը. այս լեզուն կոչվում է սանսկրիտ։ Ժամանակակից հնդկական լեզուներն են՝ հինդի, բենգալի, օրիյա, գուջարաթի, փենջաբի, սինդհի, մարաթի, նեպալի, քաշմիրի և այլն։ Այս տեղական լեզուներին զուգընթաց Հնդկաստանում գործածվում է գրական ընդհանուր մի լեզու, որ կրում է հինդուստանի կամ ուրդու անունը արաբական այբուբենով և հինդի՝ հնդկական այբուբենով։
Իրական ճյուղ
Իրանական ճյուղը բաժանվում է երկու ենթաճյուղի՝ արևմտյան և արևելյան։ Արևմտյան իրանական լեզուներն են պարսկերենը, տաջիկերենը, քրդերենը, բելուջերենը, թալիշերենը, թաթերեն, գիլաներենը։ Պարսկերեն լեզվի զարգացումը բաժանվում է երեք շրջանի. ա) հին պարսկերեն (ավանդված մ. թ. ա. 6-րդ դարից), որով գրված են աքեմենյան թագավորների սեպագիր արձանագրությունները. հին պարսկերենին զուգահեռ բարբառ է համարվել Ավեստայի լեզուն, որը սխալ կերպով երբեմն կոչվել է զենդերեն։ Հին պարսկերենին մոտ է համարվում նաև սկյութերենը, որից ավանդված են միայն շատ քիչ բառեր. բ) միջին պարսկերեն կամ պահլավերեն, որ Սասանյանների և Պարթևների շրջանի լեզուն է. գ) նոր պարսկերեն, որ զարգանում է արաբական արշավանքների դարաշրջանից (7-րդ դարից), պարսկերենի գրական լեզուն է դառնում 9-րդ դարից և, իբրև այդպիսին՝ մնում է նաև մեր օրերում։ Արևելյան իրանական լեզուներն են աֆղաներենը, շուգնաներենը, յաղնոբերենը, օսերենը, սողդերենը (2-7-րդ դարերի գրավոր հուշարձաններով է ավանդված), խորեզմերենը (հայտնի է 13-րդ դարի արաբերենով գրված աշխատության տվյալներով) և սակերենը (խոթաներենը)։