1․ Նկարագրե՛ք ոչ ժողովրդավարական երկրների բնորոշ գծերը։

Կառավարման ոչ ժողովրդավարական վարչակարգերը ներկայանում են ամբողջատիրության (տոտալիտարիզմ) և տիրազորության (ավտորիտարիզմ) տարբեր տարատեսակներով։ Ամբողջատիրության էությունը հիմնավորել է իտալական ֆաշիզմի գաղափարախոս Ջ. Ջենտիլեն։ Նրա համոզմամբ` մարդը ամբողջովին պետք է ենթարկվի պետությանը, քանի որ մարդկային և հոգևոր ամեն ինչ կորցնում է իր արժեքը պետությունից դուրս։ Ամբողջատիրություն տերմինը քաղաքական բառապաշար մտավ 1925 թ. Իտալիայի առաջնորդ Բ. Մուսսոլինիի կողմից։ Հետագայում ֆաշիզմի ընդդիմախոսները սկսեցին այդ հասկացությունն օգտագործել բացասական իմաստով` իբրև ժողովրդավարության հակադիր բևեռ։ Սկզբում ամբողջատիրություն ասելով՝ հասկանում էին ֆաշիստական վարչակարգն Իտալիայում և նացիոնալ–սոցիալիստական շարժումը Գերմանիայում։ Սակայն 1929 թ. սկսած` այն կիրառվում էր նաև ԽՍՀՄ–ի քաղաքական վարչակարգի նկատմամբ։Ամբողջատիրական երկրում առկա է միակուսակցական բռնապետությունը, որն իր հետ բերում է պետական և կուսակցական կառույցների միաձուլում։ Կուսակցությունը յուրացնում է հասարակության անունից խոսելու իրավունքը։ Նման երկրում առկա է ահաբեկման համակարգը, տնտեսության կենտրոնացված կառավարումը։ Ամբողջատիրական իշխանության բուրգի գագաթը ներկայանում է ի դեմս առաջնորդի կերպարի:

2․ Ի՞նչ գաղափարներ դրվեցին նացիստական պետության հիմքում․ համառոտ նկարագրե՛ք դրանք.

Նացիստական պետության հիմքում դրվեցին երեք գաղափարներ՝ առաջնորդի բացարձակ իշխանությունը, ռասսայական տեսությունը և ուժի պաշտամունքը։ Գերմանիայում չկային Հիտլերի իշխանությունը սահմանափակող օրենսդիր և գործադիր մարմիններ։ Պատահական չէ, որ խորհրդարանը (Ռայխստագ) հաճախ անվանում էին «աշխարհում ամենաբարձր վարձատրվող տղամարդկանց երգչախումը»։ Բանն այն էր, որ Ռայխստագը ինքնուրույն ոչ մի օրենք չէր ընդունում։ Ուղղակի յուրաքանչյուր նիստից առաջ և հետո պատգամավորները կանգնում և երգում էին Գերմանիայի օրհներգը։ Հիտլերի որոշումները չէին քննարկվում, այլ ընկալվում էին իբրև հրաման, իսկ 1934 թ. սկսած` կառավարությունը չէր հավաքվում նստաշրջանի։ Արմատավորվում էր Հիտլերի պաշտամունքը։ Նացիստական կուսակցության անդամները պարտավոր էին տանը ունենալ ֆյուրերի լուսանկարը: Մյուս հիմնարար սկզբունքը՝ ռասայական տեսությունն էր։ Նացիստների կարծիքով` գոյություն ունեին երեք ռասաներ՝ բարձր, ոչ լիարժեք և ցածր: Այդ տեսությունից բխում էր, որ «ցածրագույն ռասաները» ներկայացնող ժողովուրդները պետք է ոչնչացվեն, իսկ ոչ լիարժեք ռասաները ենթարկվեն արիացիներին։ Նացիստների կարծիքով՝ Գերմանիան իրավունք ուներ հավակնելու աշխարհում գերիշխող դիրքի: 1935 թ. ընդունվեցին ռասայական օրենքներ, որոնցում նշվեցին հակահրեական միջոցառումները։ Պետության մեջ անձի իրավական կարգավիճակի համար վճռական նշանակություն ստացավ նրա ռասայական և ազգային պատկանելությունը։ Խստորեն արգելվում էին ամուսնությունները արիացիների և ոչ արիացիների միջև։Նացիստների երրորդ հիմնարար սկզբունքը ուժի պաշտամունքն էր։ Ըստ Հիտլերի` ռասաների միջև պայքարում հաղթում է ուժեղը։ Ուժի պաշտամունքը միահյուսվում էր «կենսական տարածքների» գաղափարի հետ։ Այդ գաղափարի էությունը հետևյալն էր, Գերմանիան գերբնակեցված է ու չի կարող ինքն իրեն կերակրել: Խնդրի լուծումը կարող է լինել միայն կենսական տարածքի ընդլայնումը։

Երկաթե ընկերությունն, որն զեփյուռից փշուրների վերածվեվ

Ալին սպասի, — բղավեց Մարիան, բայց Ալինան ուշադրություն չդարձնելով գնաց։

Հորդառատ անձրև էր, Մարիայի վարսերը թաց-թաց էին, իսկ Ալինայի խուճուճ մազերը դարձել էին շատ ուղիղ։ Ալինային առանց իր խուճուճ մազերի դժվար էր ճանաչել։ Նա կարծես մարմնափոխվում էր մեկ այլ անձի, բայց նրա գեղեցկությունը դրանից բնավ չէր փոխվում, նրա աչքերի երանգը ողջ աշխարհին միշտ լույս էր տալիս։

Մարիան, հագել էր դեղին մեծ հուդի։ Հուդի վրա պատկերված էր կերպար Մարիայի աշխարհից։ Մարիան տարբերվում էր բոլորից իր հոբիներով, իր արտաքին տեսքով, իր սիրելի արտիստներով։ Նա կարծես, թե ուրիշ աշխարհից լիներ։ Նա ատում էր ստանդարտը, և որքան հնարավոր է փորձում էր տարբերվել մարդկանցից։

Եկեք սկսենք ամենասկզբից։

Ալինան և Մարիան լավագույն ընկերներ էին։ Ավագ դպրոցում էին ծանոթացել, բայց որպես լավագույն ընկերներ շփվում էին միայն մի քանի ամիս։

~~~Սկսվեց ճամբարից~~~

-Մար, ես արդեն պատրաստ եմ։

-Ի’ քնած ե՞ս, արագացրու։ Ընկեր Գրետան արդեն մեզ ա սպասում պետք ա օգնենք։

-Հա-Հա, հելա։

~~~

-Մար ի՞նչ գույնի ծաղիկներով սարքենք աբադոկը։

-Ալին, լսի ուզում եմ, որ մի հատ դեղին լինի, մի հատ մանուշակագույն։

~~~

-Ո՞նց դու տեղ էի՞ր: Բա ներսում ո՞վա։-Չգիտեմ։ ԵՒ նրանք միասին խոտերի միջով վազեցին դեպի վրաններ։

~~~-Քունդ տանումա՞։

-Մի քիչ։

-Արի խոսանք հետո կքնես։

~~~

Հենց այսպիսի դրվագներից էլ սկսվեց ամեն ինչ։ Իրենց «Ամուր» ընկերությունը, որն անհիմն պատճառներով վերածվեց փշուրների։ Դպրոցում նրանք միշտ միասին էին, ժամանակի ընթացքում ձեռք բերեցին նոր ընկերներ։ Նրանք երջանիկ էին քանզի նրանք կարող էին տեսնել կյանքը ընկերների բոլոր երանգներով։ Թե ուրախության, թե վշտության ժամանակ նրանք թև ու թիկունք էին։ Անցավ 5-6 ամիս, ամեն ինչ փոխվեց, Մարիայի փոքրիկ անմտածված կատակը, ընկերության աշտարակի հիմքը կոտրեց։ Աշտարակը, սրընթաց, ընկավ ցած և բաժանվեց հազարավոր մասերի։ Մարիամը հիասթափությունից կոտրեց աշտարակի մեծ բեկորները և վերածեց փշուրների։ Արդեն շատ դժվար կլիներ նորոգել աշտարակը, չնայած դա պետք էլ չէր, ոչ Մարիանին, ոչ Ալինային։ Պարզապես ցանկություն չունեին այն վերանորոգելու։

Անցավ մեկ տարի, ոչինչ չփոխվեց, անցավ ևս մեկ քանի ամիս և նույն կերպ, ոչ բարև, ոչ ինչպես ես, և ոչ էլ անգամ c#:

Հորդառատ անձրևը իր հետ տարավ ամեն ինչ, ամեն մի հիշողություն։ Այժմ երկինքը նրանք տարբեր են տեսնում։ Մարիայի համար միշտ ամպամած է, բայց ամպերի հետևից փայլում է արևը, իսկ Ալինայի համար երկինքը փայլում է իր բոլոր երանգներով։

Ինքնակենսագրություն

Թումանյանը ինչպես միշտ իր մասին շատ պատկերավոր է պատմում։ Ինքն իր թղթում շատ ազատ է եղել, կատակակել է, իր խոսակցական ձևով էլ է գրել։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա՛ այբ»։

– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում «Ասա ախ

– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա ա՛յբ»։

Հովհաննես Թումանյանը ապրել է շատ տարօրինակ և ոչ ջերմ ընտանիքում։ Ջերմ, անող դնող, սարեցի մոր` Սոնայի հետ, և կոպիտ, բռի, անփույթ հոր հետ։ Նրանք հաճախ էին վիճում։ Զարմանում եմ ինչպես կարող էին այդպիսի մարդիկ անգամ ամուսնանալ, անգամ հարաբերություններ սկսել։ Տեսնես ինչ է եղել Սոնայի գլխում, որ իր հիասքանչ բնավորությունը և եսը նվիրել է Թադեոսի։

Այս երեխայի բանը հենց սկզբի՛ց վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։

Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ԵՒս մեկ անգամ մայրը փրկեց որդուն անսրտաբար ծեծից։ Չեմ կորող պատկերացնել, թե ինչպես մարդիկ կարող են ավելի շատ վախենալ ընտանիքի, մորից` լույսից, ջերմությունից, քան հորից` ընտանիքի սյունից։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ՝ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս, Ներսիսյան դպրոց, որ չե՛մ ավարտել։

Փաստորեն առանց դպրոց ավարտելու էլ են հանճար դառնում. Այն էլ ինչ հանճար` ամենայն Հայոց բանաստեղծ։

Նախադասություն

1. Առանձնացնե՛լ տրված հատվածում եղած պարզ և բարդ նախադասությունները։ Կազմել՛ բարդ նախադասությունների գծապատկերները։

Երբ միառժամանակ ձիու ոտնաձայն և վրնջյուն չլսվեց, Թորգոմը սրտի
թրթիռով գնաց դեպի անտառի եզրը ու ցաքուցրիվ մացառների մեջ բերանքսիվայր պառկելով՝ նայեց աջ և ձախ: Դիմացը միայն բարձրաբերձ սարն էր՝ լերկ ու
քարակարկառ, իսկ շուրջը ամայություն էր: Հավաստիանալու համար, որ իրոք
չկա ոչ ոք, նա նույն դիրքով սրտատրոփ դույզն-ինչ էլ սպասեց: Դարձյալ ոչ մի
ձայն չլսվեց: Այնժամ նա զգույշ հետ դարձավ։

Բարդ-Երբ միառժամանակ ձիու ոտնաձայն և վրնջյուն չլսվեց, Թորգոմը սրտի թրթիռով գնաց դեպի անտառի եզրը ու ցաքուցրիվ մացառների մեջ բերանքսիվայր պառկելով՝ նայեց աջ և ձախ:
Բարդ-Դիմացը միայն բարձրաբերձ սարն էր՝ լերկ ու քարակարկառ, իսկ շուրջը ամայություն էր:
Բարդ-Հավաստիանալու համար, որ իրոք չկա ոչ ոք, նա նույն դիրքով սրտատրոփ դույզն-ինչ էլ սպասեց:
Պարզ-Դարձյալ ոչ մի ձայն չլսվեց:
Պարզ-Այնժամ նա զգույշ հետ դարձավ։

Առաջին Աշխարհամարտ

1․ Ձեր կարծիքով՝ ինչու՞ 20-րդ դարի սկզբին սրվեց պայքարը աշխարհի վերաբաժանման համար։

Աշխարհի վերաբաժանման համար պայքարւ սրվեց, քանի որ նկատվում էր տնտեսական մեծ աճ և բոլոր երկրները ցանկանում էին նոր տարածքներ և նոր միջոցներ իրենց տնտեսությունը ավելի զարգացնելու համար։

2․ Ի՞նչ նպատակներ էին հետապնդում Առաջին աշխարհամարտի մասնակից գլխավոր երկրները։

Գերմանիան նպատակ ուներ ստեղծել Մեծ Գերմանիան։ Ավստրո-Հունգարիան ցանկանում էր գրավել Սերբիան և Չեռնոգորիան։ Իտալիան ցանկանում էր գրավել Ալբանիան և Փոքր Ասիայի հողերը։ Մեծ Բրիտանիան ուզում էր պահպանել գաղութները, գրավել Պաղեստինը։ Ֆրանսիան ցանկանում էր գրավել Սերբիան, Կիլիկիան, վերադարձնել Գերմանիայի կողմից խլված տարածքները և գրավել Հռենոսի ձախ ափը։ Ռուսաստանը ցանկանում էր գրավել Բոսֆոր և Դարդանելի նեղուցները, Արևմտյան Հայաստանը։ Օսմանյան կայսրության նպատակն էր Ռուսաստանի մասնատումը, Արևմտյան Հայաստանի գրավումը և հայաթափման պլանի իրագործումը։ Ճապոնիան ցանկանում էր տիրել Չինաստանին, իսկ ԱՄՆ տարածել ազդեցությունը Լատինական Ամերիկայում։

3․ Ներկայացրե՛ք Առաջին աշխարհամարտի հետևանքները։ Ի՞նչ փոփոխություններ կրեց աշխարհի քաղաքական քարտեզը

Առաջին աշխարհամարտից հետո եղան շատ մեծ մարդկային կորուստներ։ Սպանվեց 23 մլն մարդ, իսկ 20 միլիոնը վիրավորվեցին։ Հասցվեց 350 մլրդ դոլարի վնաս, որը հիմիկվա ժամանակով կլիներ մոտավոր 7 մլրդ դոլար։ Ոչնչացվեցին քաղաքներ և մշակույթային արժեքներ։ Ստեղծվեցին նոր պետություններ, իսկ Ռուսաստանի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Օսմանյան կայսրությունները փլուզվեցին։

Դավաճանություն

Սարսափելի բառերի շարքում է իմ վերնագիրը․․․ Անգամ թշնամուս չեմ ցանկանա հանդիպել այս բառին դեմ առ դեմ։ Իմ համար դավաճանությունը շատ զզվելի, չկանխատեսնված բան է։ Դվաճանությունը լինում է՝ թե ընկերների, թե սիրային հարբերությունների, թե ազգի մեջ։ Պատերազմի ընթացքում շատերը վաճառեցին ինֆորմացիա Հայաստանի մասին։ Այդպիսի մարդիկ արդարացում չունեն, նրանք ամենավերջին տականքն են։ Նրանք ծնվել են հայ, դաստիրակվել են որպես հայ, ոմանք ապրել են Հայաստանում․․․ Եվ այդ ամենից հետո նրանք իրավունք չունեին ուրանալ Հայաստատին։ Ինչպես կարող են իրենք իրեց բնակայվայրը, ամենահարազատը, վաճառեն, այն էլ ու՞մ։ Թուրքին
Ընկերությոան մեջ դավաճանությունը, նույնպես շատ տհաճ է, ես ինքս եմ հանդիպել այդ ամենին։ Բայց այդ դավաճանությունը օգնում է քեզ ավելի լուրջ, ավելի դանդաղ, ավելի զգուշ շփվել մարդկանց հետ, և ընտրել լավագույններին որպես քեզ ընկեր։ Առաջ ամեն մի ծանոթիս ընկերուհի էի համարում, բայց երբ եկան իմ կյանքի դժվար օրերը հասկացա, որ նրանցից ոչ ոք էլ իմ ընկերուհին չէ, ու չի էլ եղել։ Այժմ ես չունեմ ընկերներ, ունեմ ծանոթներ, նրանքցից ոչ-ոքին մետ չեմ ընդունում, այնպես ինչպես իմ հին ընկերուհուն։ Իմ լավագույն ընկերը ինձ չի դավաճանել, ոչ էլ ես եմ իրան ինչոր վատ բան արել, ուղղակի կյանքն է այդպես դասավորվել որ այլևս անգամ իրար բարև չենք տալիս։ Բայց մարդը պետք է սովորի ապրել առանց ընկերների։ Ճիշտ է կյանքի ինչոր երանգներ ընկերներնն են ներկում, բայց առանց այդ երանգների էլ կյանքը կարող է շատ վառ լինել։
Դավաճանությունը սիրային հարաբերություններում չեմ կարծում որ կկարելի է ներել, քանիզի եթե նա է քո ընտրյալը, ում ինքդ դու վստահում ես սիրում, իսկ նա իր կյանք է մցնում մեկ այլ էակի։ Դա չպետք է ներվի։ Ինձ համար հարաբերությունը այնպիսի բան է որ յուրաքնչյուր կողմ պետք է հավասարաչափ ջերմություն մցնի այդ ամենի մեջ։

Վահան Տերյան

Ընտրել ամենաշատը դուր եկած բանաստեղծությունը,  դուրս գրել բոլոր բնութագրող բառերը, բառարանի օգնությամբ գտեք նշված բառերի հոմանիշները, հականիշները:

Բուքն է լալիս. հողմ ու ձյուն, 
Մառախուղ է և մշուշ. — 
Ո՞վ է անվերջ հեծեծում, 
Ո՞վ է կանչում այսպես ուշ։

Ո՞վ է շրջում անդադար, 
Ու՞մ է կանչում հիմա նա, 
Ես հեռու եմ, ես օտար
Ասացե՛ք՝ թող հեռանա…

Ասացե՛ք՝ թող հեռանա. 
Թող մոռանա ինձ հավետ,— 
Անդարձություն է հիմա,— 
Չկա դարձի արահետ։

Մեկը կորած շիրմիս մոտ 
Հեկեկում է և երգում. — 
Ո՞ւմ լացն է այն, ո՞ւմ ցավոտ 
Երգն է ճերմակ մրրկում…

Իմ շիրիմը հեռավոր, 
Ե՛վ մոռացված, և՛ մենակ, 
Ո՞վ է հուզում մենավոր 
Իր թախիծով շարունակ։

Օտար երկրի դաշտերում, 
Ցուրտ գիշերում ձմեռվա 
Ո՞վ է անքուն դեգերում, 
Անվերջ սգում իմ վրա….


օտար
հոմանիշ— 1. Անհարազատ, խորթ, անծանոթ: || Անսովոր, օտարոտի, տարասեռ: || Ուրիշ: Անընտել, անընտանի;
2. Տարաշխարհիկ (բույս, կենդանի):
3. Օտարամուտ, փոխառյալ, եկամուտ, ներքսածական, ներքսածողական:
4. Նորամուտ (սովորություն, տարազ, գաղափար):
5. Օտարազգի, այլազգի, այլացեղ, այլատոհմիկ, խուժ, Օտարածին, օտարածնունդ
հականիշ-հարազատ, հայրենի, բնիկ, տեղացի

հավետ
հոմանիշ—  Հավիտյան, միշտ, ընդմիշտ, հավերժ, շարունակ, հարատև, հանապազ
հականիշ-ժամանակավոր, թռուցիկ, անցողիկ

ճերմակ

հոմանիշ— 1. Սպիտակ, սպիտակագույն, սպիտակաթույր, սպիտակավուն, ճերմակագույն, ճերմակավուն, ճերմակաթույր, ճերմակորակ, ձյունագույն, ձյունաթույր, ձյուներանգ. ձյունասպիտակ, ձյունաճերմակ, կաթնագույն, կաթնաթույր, կաթնավուն, սիւի-սպիտակ, ճեփ-ճերմակ ամբողջապեսի, սպիտակաթորմի, սպիտակահեղց, ճերւմակկապ, ճերմակկեկ, ճերմկոտ, ճերմկոտիկ. Ճերմկուկ, ճերմլուկ:
հականիշ-սև

մենավոր

հոմանիշ— Մենակ, առանձին, միայնակ. մինավոր
հականիշ- շփվող

անքուն

հոմանիշ— Աննինջ, աննիրհ, արթուն
հականիշ- ննջած

անվերջ
հոմանիշ— անծայր, անծայրածիր, անսահման, անեզր, անեզերք, անհուն, անվախճան, անբավ, անսպառ, անհատնում. անդադար, միշտ, շարունակ, միալար, անդուլ, անդլակի, հարատև, հավիտյան, հավիտենական, մշտնջենական, անզրավ, անզրավական
հականիշ— վերջ ունեցող

Միակազմ նախադասություններ

1. Դե արի ու բան հասկացիր
Շուրջդ ամպ ու մեգ է,
Կուզես ժպտա, կուզես լացիր,
Դարի համար մեկ է…
Անդեմ

2. Գիշեր է սև, սևակնած.
Ա՜խ, ձիերս, ձիերս :
Երեկ ամպ էր ու ամպամած :
Խոր գիշեր է:
Ժամն է լռելու:
Մութ է:
Անդեմ

3.Հավատացեք՝ սև կայծակ է ու սև կարկուտ,
Շուրջդ ամպ ու մեգ է,
Երբ ոչ արև է, ոչ էլ անձրև,
Ձեռքից գնում են ծաղիկները…
Դիմավոր

4.Մթնում է օրն…արտին ինչ.
Արտը աստղեր է խմում:
Մթնում են օրվա բոլոր պահերին,
Իրար են բախվում ամպերն անխնա:
Անդեմ

5.Ինձ խաբեցին ամենուր,
Խաբեու­թյամբ խաչեցին:
Ձեռքիս խաչբուռը առան
Ու վրաս խաչ քաշեցին
Դիմավոր

6.Հիվանդ է ձեր խոնարհ երգիչը,
Երևի հոգեվարք է ապրում,
Ասում են.—Այդքանը դեռ քիչ է,
Արժանի պատիժը դեռ չի կրում:
Դիմավոր

7.Ինչ էլ որ լինի, ինչ էլ որ ասեն,
Փուշը զինված է, ծաղիկն՝ անզեն:
Մեզ ասում են.
Դուք մերը չեք,
Մինչև անգամ դուք ձերը չեք,
Ձեր տեղը չեք, ձեր տերը չեք,
Դուք տերը չեք ձեր երգերի,
Տաճարների ու բերդերի:
Ինչ էլ լինի, ասում են, թե
Խառն է մատը սատանայի…
Դիմավոր

8.Լեռներն ի վար քարերի երթ,
Քարերի լուռ տեղատարափ…
Քանդուքարափ Որոտնաբերդ,
Որոտնավանք քանդուքարափ:
Քո մեռնելուց հետո…
Սև դագաղ, ճերմակ պարան,
Լուռ մի լաց՝ մեռնելուց հետո
Հոգու պարտք, հոգեհանգիստ,
Հոգեհաց՝ մեռնելուց հետո:
Դիմավոր

Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը

Բառարանների տեսակները, հայերեն ամենատարածված ու գործածական բառարանները․

  • Ըստ բառաքանակի (բառացանկի) կամ ըստ բառահոդվածի ծավալի՝ ընդարձակ կամ լիակատար բառարան, և համառոտ բառարան։
  • Ըստ գործնական կամ այլ նպակադրման՝ դպրոցական բառարան, նաև՝ առձեռն բառարան, տեղեկատու բառարան։
  • Ըստ գիտական (բառաքննական) մշակվածությամբ՝ ակադեմիական բառարան. երբ սա արտահայտում է նաև գրական լեզվի նորմավորվածությունը՝ նորմատիվ բառարան։ Ակադեմիական բառարանը բացատրական բառարանի տարատեսակ է, որտեղ բացատրությունների հիմքում ընկած են լինում բառային երևույթների գիտական քննությամբ վերհանված նորմաները։ Բնորոշվում է բառի նշանակության մանրամասն բացատրություններով և գրական վկայություններով, հոմանիշների, ոճերի ընդգրկմամբ, բառապաշարային շերտերի ու քերականական նշումներով։
  • Ըստ լեզուների ընդգրկման՝ միալեզվյան բառարան, եթե վերաբերում է մել լեզվի բառամթերքին, երկլեզվյան բառարան, եթե վերաբերում է երկու լեզուների բառամթերքին, բազմալեզվյան բառարան, եթե բառամթերքը շատ լեզուների է վերաբերում։ Վերջին երկու տիպի բառարանները սովորաբար թարգմանական բնույթի են լինում։ Կան նաև՝ համեմատական բառարան, զուգադրական բառարան և այլն։
  • Ըստ բառամթերքի բնույթի, բառահոդվածի կառուցվածքի ու բովանդակության, ինչպես նաև նպատակաուղղվածության՝ բառարանները բաժանվում են երկու խմբի՝ լեզվական (լեզվաբանական, բանասիրական) բառարաններ և հանրագիտական բառարաններ։ Լեզվականները լինում են՝ բացատրական, բառակազմական, դարձվածաբանական, համանունների, հանգարան կամ հանգաբառարան, հապավումների, հոմանիշների, հեղինակային, պատմական, ստուգաբանական, ուղղագրական, ուղղախոսական, թարգմանական, օտար բառերի և այլն։ Հանրագիտական տիպի բառարաններ են՝ հանրագիտարանները, մասնագիտական բառարանների մեծ մասը, կենսագրական բառարանները, անձնանունների բառարանների մեծ մասը և այլն։ Կան և այդ երկու տիպի բառարանների սկզբունքների համադրման դեպքեր։ Սա հատկապես լինում է մասնագիտական որոշ բառարաններում, անձնանուններում ու ճյուղային առանձին բառարաններում և այլն։
  • Ըստ բառապաշարային ընդգրկման՝ գրաբարյան, միջինհայերենյան, բարբառագիտական (գավառական), աշխարհաբարյան, հեղինակային (գրողի լեզվի), անձնանունների, հոմանիշների, համանունների, հականիշների, նորաբանությունների, հնաբանությունների, օտար բառերի, մասնագիտական (տերմինաբանական)։
  • Ըստ լեզվական միավորների տիպի՝ արմատական, դարձվածաբանական, քերականական, հապավումների և այլն։
  • Ըստ գլխաբառերի (բառացանկի) դասավորության՝ այբբենական, փնջային (ըստ ազգակից արմատների), շրջուն (օրինակ, հանգաբառարանները)։

Ստեղծվում են նաև վիճակագրական բառարաններ։

Ամենատարածված և ամենաօտագործվող բառարաները հայրենում․

Նայիրի, բառարան, բառարան․հայ, Իրտեկ

Անձնանունների բառարանից դուրս գրիր քո, քո մտերիմների, ծանոթների անունները՝ իրենց բացատրություններով: 

Վարազդատ – կազմված է պարսկերեն araz եվ հայերեն դատ բառերից, որ նշանակում է <վարազին հաղթող>:

Դավիթ – եբր․ նշանակոմ է <առատաձեռն> կամ <սիրեցյալ>․ (Աստվածաշնչային ամենահայտի անձն է, քանի որ Ավետարանը Հիսուսին նաեվ Դավթի որդի է կոչում)․

Վանուշ – հայկական Վան անուշ բառերի համադրումն է:

Մարիամ (Մարիա) – եբր. Maryam , որ նշանակում է <աստծուց սիրված>,<դառնության ծով> կամ <ծովային աստղ>:

Մարի – եբր. նշանակում է <օժտված>:

Անժելա (Անժելիկա) – ֆրանս. Anzela անունից, որ ծագում է հուն. angelos բառից նշանակում է <հրեշտակային>: (Այսինքն հոգու երկնային գեղեցկություն ու սրբություն ունեցող կին):

Հայկ – հայկ. մեր ազգի նահապետի հնագույն դիցաբանական անուն է, որ բացատրվում է իբրեվ <հսկա>, քանի որ նա հաղթեց ամեհի Բելին, ով Նեռի խորհուրդն էր կրում, քանզի նա ապստամբել էր Աստծո դեմ ու Բաբելոնի աշտարակաշինություն էր ձեռնարկել:

«Նոր ժամանակների միջազգային հարաբերությունները»

1. Որո՞նք էին պատերազմների գլխավոր պատճառները նոր դարերում: Ըստ այդմ՝ ի՞նչ բնույթ էին ունենում պատերազմները: Բերե՛ք օրինակներ։

Պատերազմների գլխավոր պատճառները գաղութացումն էր, ազդեցության գոտիների սահմանումը, տարածքների ընդլայնումը և պաշտպանական նպատակները։ Պատերազմները բաժանում են երկու տեսակի՝ արդարացի և անարդարացի։ Արդարացի են այն պատերազմները, որոնց նպատակն է հպատակ ժողովուրդների ազատագրումը, իսկ անարդարացի են նրանք, որոնց ժամանակ նպատակ կա ինչ-որ ազգի տարածք գրավել։ Անարդարացի է համարվում օրինակ ռուս-ճապոնական պատերազմը, իսկ արդարացի՝ բալկանյան ազատագրական պայքարը։

2․ Ձեր կարծիքով՝ որո՞նք են պատերազմների գլխավոր պատճառներն այսօր՝ 21-րդ դարում։ Բերե՛ք օրինակներ

Իմ կարծիքով պատերազմի գլխավոր պատճառն է պետության ագահություն, կամ վրեժի ցանկությունը։ Յուրաքանչյուր երկիր ձգտում է հարստության, ահռելիության, անկախության։ Հանուն դրանց էլ մարդիկ պատերազմում են, ազգերը տարիներով ատում են միմյանց։ Լինում ենք խելացիներ որոնք թշնամում մոտ են պահում, իսկ հետ հանկարծակի հարվածում մեջքից։Վառ օրինակ Ռուսաստանն ու Ուկրաինան։ Հինգ տարի առաջ ով կմտածեր, որ միմյանց այդքան սիրող և աջակցող մետությունները կարող են պատերազել։