





Hi. Firs of all I want to say that, I don’t meet situation that get dirty, or help someone who get dirty in my life. I think it’s so cool at 99%, but 1% I could have experience with first aid.
What I should do if someone is stung by a wasp.
I I will wet the stung place with alcohol. And wait… soon all be good.
What I should do if someone has too much to drink and loses consciousness.
I will take him legs high, get wet his face, hit him, and call Ambulance.
What I should do if someone accidentally takes too many painkillers.
I think he must get them out of his stomach․
Մենք բոլորս այս մղձավանջի մասին իմացանք բոլորովին վերջերս` 2015-ին: Մինչև այդ հիվանդության մասին գրեթե հայտնի չէր, քանի որ սահմանափակ թվով վարակվածներ կային: Էպիդեմիան սկսվեց 2014-ին` արևմտյան Աֆրիկայում։ Ներկա պահին էբոլայի
մեծ բռնկում կա այնպիսի երկրներում, ինչպիսիք են`
Գվինեան, Սիերա Լեոնեն և Լիբերիան։

Էբոլան փոխանցվում է մեկ անձից մյուսին հիվանդի
մարմնական հեղուկների, օրինակ, թքի, արյան, փսխուքի,
մեզի, կղանքի և քրտինքի հետ ուղղակի շփման միջոցով։
Վիրուսը թափանցում է օրգանիզմ վնասված մաշկի կամ
լորձաթաղանթների միջով (սպունգանման մաշկ, ինչպիսին
ունեք քթի կամ բերանի ներսում)։ Էբոլան կարող է
տարածվել նաև առարկաների միջոցով, օրինակ ասեղների միջոցով։ հիվանդությունը նաև տարածվում է հիվանդի դիակից։ Էբոլան չի կարող տարածվել օդի,
սննդի կամ ջրի միջոցով։
Եթե հիվանդը չէր լավանում 7-10 օրվա ընթացքում, ապա վարակակիրն ավելի վտանգավոր էր դառնում: Մարդկանց մեծ մասի մոտ ախտանշաններն ի հայտ են
գալիս 8–10 օր անց, բայց այդ ժամկետը կարող է տևել 2–21
օր։ Հիվանդները կարող են տարածել վիրուսը, երբ ունեն
ջերմություն կամ այլ ախտանշաններ։
Ախտանշաններ չունեցող մարդիկ չեն կարող տարածել
էբոլա:
Ահա այս կայքի միջոցով կարող ենք հետևել Էբոլա հիվանդության քարտզին, կայքը նաևմեզ ցույց է տալիս թե որ օրը կանի մարդ է մահացել։
Պատերազմի պատճառների մասին բազմաթիվ գործոններ կարելի է նշել, սակայն ամենակարևոր երեքն են՝ մարդու բնույթը, պետության կառուցվածքը և միջազգային հարաբերությունների կառուցվածքը։
Մարդու բնույթը կարևոր դեր է խաղում պատերազմի սկսման որոշումներ կայացնելու համար, սակայն բնույթը շատ դեպքերում երկրորդական է դառնում, քանի որ արտաքին գործոններով պայմանավորված սահմանափակումներ են լինում: Նման սահմանափակում կարող է լինել պետության կառուցվածքը, ինչպես նաև միջազգային հարաբերությունների կառուցվածքը և վերջինիս շրջանակում ուժերի հավասարակշռությունը: Օրինակ՝ Ադրբեջանը միանշանակ ցանկություն ունի պատերազմ սկսել Հայաստանի դեմ, որպեսզի կարողանա վերագրավել Ղարաբաղը, սակայն Ադրբեջանի կառավարման համակարգը և Հայաստանի հետ ուժերի հավասարակշռությունը թույլ չեն տալիս նման որոշում կայացնել։
Պետության կառուցվածքը ևս կարևոր գործոն է պատերազմ սկսելու որոշում կայացնելու համար։ Մարդկության պատմության ընթացքում կառավարման բոլոր համակարգերն էլ գնացել են պատերազմի: Չկա կառավարման համակարգ, որը բացառի պատերազմը։ Այդ առումով որոշ առաջընթաց կատարել են ժողովրդավարական կառավարման մոդելները, որովհետև հավանականությունը քիչ է, որ երկու ժողովրդավարական կառավարման համակարգ ունեցող երկրներ միմյանց դեմ պատերազմելու որոշում կայացնեն: Սակայն դա չի նշանակում, որ ժողովրդավար պետությունները չեն գնա պատերազմի: ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք պետությունների փորձը հաստատում է, որ ժողովրդավարական համակարգերը նույնպես պատերազմում են։
Պատերազմ սկսելու հաջորդ կարևոր գործոն է միջազգային հարաբերությունների անարխիկ կառուցվածքը։ Անարխիկ կառուցվածքի պայմաններում պատերազմի զսպող գործոնը ուժերի հավասարակշռությունն է: Հաճախ այդ հավասարակշռության խախտումը հանգեցնում է պատերազմի։ Էմանուել Կանտը գտնում էր, որ անարխիկ կառուցվածքը փոխելու համար անհրաժեշտ է համաշխարհային պետություն ստեղծել, որն էլ կբացառի պատերազմը: Իրականում համաշխարհային պետության գաղափարը անիրականանալի է: Այդ իսկ պատճառով հավասարակշռությունն է պատերազմի կանխման կարևոր գործոնը:
Նկարագրե՛ք ռուս-պարսկական Գյուլիստանի և Թուրքմենչայի հաշտության պայմանագրերը, փորձե՛ք գնահատել դրանք։
Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև, 1828 թ-ի փետրվարի 10-ին: Պայմանագրով Արևելյան Հայաստանն ազատագրվել է պարսկական լծից և միացել Ռուսաստանին:
Թուրքմենչայի հաշտության պայմանագրով ավարտվել է ռուս–պարսկական երկրորդ և վերջին՝ 1826–28 թթ-ի պատերազմը: Կնքվել է Թուրքմենչայ (Թավրիզից Թեհրան տանող ճանապարհին) գյուղում: Ռուսաստանի կողմից ստորագրել է գլխավոր հրամանատար, գեներալ Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ թագաժառանգ Աբբաս Միրզան: Պայմանագրի մշակմանը (հետագայում նաև պարսկահայերի ներգաղթի կազմակերպմանը) գործուն մասնակցություն է ունեցել ռուս գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը:
Պայմանագրով Պարսկաստանը պաշտոնապես ճանաչում էր Երևանի ու Նախիջևանի խանությունների և Օրդուբադի գավառի միացումը Ռուսաստանին, պարտավորվում վճարել 20 մլն ռուբլի (արծաթով) ռազմատուգանք: Ռուսական և պարսկական առևտրական նավերին ազատ նավարկության իրավունք էր տրվում Կասպից ծովում, իսկ ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունքը վերապահվում էր միայն Ռուսաստանին: Ռուսական կառավարությունը Աբբաս Միրզային ճանաչում էր Պարսկաստանի գահաժառանգ: Կնքվել է նաև առևտրական համաձայնագիր, որով ռուսական վաճառականներն ազատ առևտրի իրավունք էին ստանում Պարսկաստանում:
Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք էր տրվում գաղթել Ռուսական կայսրությանն անցած տարածքները: Գաղթի համար սահմանվում էր 1 տարի ժամանակ: Գաղթականները կարող էին իրենց հետ վերցնել շարժական գույքը, իսկ անշարժ գույքը վաճառելու կամ սեփական հայեցողությամբ տնօրինելու համար տրվում էր 5 տարի ժամանակ: 1828–29 թթ-ին Թավրիզի, Մակուի, Ուրմիայի, Արդաբիլի, Խոյի, Սալմաստի շրջաններից 8 հզ. հայ ընտանիք՝ շուրջ 45 հզ. մարդ, գաղթել և բնակություն է հաստատել Երևանի ու Նախիջևանի գավառներում, Զանգեզուրում, Ղարաբաղում և այլ վայրերում: Ներգաղթողները 6 տարով ազատվել են պետական հարկերից ու տուրքերից: Ներգաղթի կազմակերպմանը մեծապես նպաստել է Վիրահայոց թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցին:
Թուրքմենչայի պայմանագիրն ամրապնդել է Ռուսաստանի դիրքերն Այսրկովկասում, նպաստել ռուսական ազդեցության ուժեղացմանը Միջին Արևելքում և թուլացրել Անգլիայի դիրքերն Իրանում: Հայերի առաջին զանգվածային հայրենադարձության հետևանքով փոխվել է ժողովրդագրական պատկերը Արևելյան Հայաստանում: Հայ ժողովուրդն ազատվել է ձուլման և ֆիզիկական բնաջնջման վտանգից (միացման նախօրեին Արևելյան Հայաստանի բնակչության միայն 34 %-ն էր հայ): Արևելյան Հայաստանը դարձել է հայ ժողովրդի ազգահավաքման և գոյատևման հաստատուն և ապահով կենտրոն:
1812թ․ թուրքերի հետ հաշտություն կնքելուց և Նապոլեոնին ջախջախելուց հետո, ռուսներն Անդրկովկասում պարսիկների դեմ անցնում են հարձակման։ Գահաժառանք Աբաս-Միրզան Ղարաբաղում, Լենքորանում, Ասլանդուզում և Մեղրիում ծանր պարտություն է կրում, և Ֆաթհ Ալի շահը 1813թ․ հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գյուղում հարկադրված կնքում է հաշտություն։ Այս պայմանագրով Ռուսաստանին է անցնում նաև Արևելյան Հայաստանի մի զգալի հատվածը՝ Լոռին, Փամբակը, Շամշադինը, Գանձակը, Ղարաբաղը, Շիրակը, իսկ Երևանի և Նախիջևանի խանությունները շարունակում են մնալ Պարսկաստանի տիրապետության տակ։ Սակայն ռուսական արքունիքի ծրագիրը մնում է օրակարգում, մինչ Արաքս գետն իր սահմաններն ընդարձակի։
2․ «Արևելահայության և արևմտահայության վերաբնակեցումը Արևելյան Հայաստանում» ենթաթեմայի շրջանակում ներկայացրե՛ք ձեր գերդաստանի ծագումը՝
Հովսեփ Էմինի ազատագրական ծրագիրը դուր չի գալիս Անգլիայի վարչապետին և ընդհանուր առմամբ Անգլիային, բայց նա այդտեղ կանգ չի առնում։Էմինը համարելով Ռուսաստանին և Վրաստանին դաշնակից օգնություն խնդրում է հենց նրանցից, Ռուսաստանը նրան տալիս է «կանաչ լույս» և նա գնում է Վրաստան, որպեսզի բանակցի Հեռակլ II թագավորի հետ։ Հեռակլ II-ը որոշում է աջակցել Էմինին։ Էմինը Հայաստանում կապեր է հաստատում վանահայր Հովնանի հետ, որպեսզի այնտեղ էլ սկսի շարժումը։ Էմինն ու Հերակլ II-ը 1764թ․ խրախուսական նամակներն են ուղարկում Հովնանին, սակայն Երևանում խանի մարդիկ ձերբակալում են նամակատարին։ Սիեոն Երևանցի հայոց կաթողիկոսը Հերակլ II-ի արարքների մասիմ իմանալուց հետո կշտամբում է նրան և պատճառաբանում է այդ ամենը որպես հնարավոր «անզգույշ քայլեր», քանզի այդ ամենի պատճառով կարող էր սկսվել կոնֆլիկտ պարսկական իշխանության հետ։ Այդ ամենից հետո Հերակլ II-ը ստիպված է լինում Էմինին պահանջել,որպեսզի նա հեռանա իր հողերից։
Մովսես Սարաֆյանի կազմած ծրագիրը նույնպես ներառում էր Ռուսաստանը, քանզի գոյություն ուներ ընդհանուր թշնամի։ Մովսես Սարաֆյանը հույս ուներ, որ Ռուսական կայսրությունը զորք է մտցնելու Անդրկովկաս։
Ծրագիրը իր մեջ ներառում էր, օգտագործելով Վրաստանի զորքերի օգնությունը և Ռուսաստանի ճանապարհները պատերազմ սկսել Թուրքիայի դեմ։ Կազմել Ռուսաստանում ապրող հայ և վրացի կամավորներից ջոկատներ, ջոկատների հրամանատարը անպայման պետք է լիներ հայ։Նաև նշվում է,որ պետք է կազմավորվեին ջոկատներ նաև Արևմտա և Արևելա Հայերից։ Ծրագրի մեջ նաև պետք է ներգրավվեին Արցախի մելիքները։ Ազատագրումից հետո երկրի երկու մասերը պետք է միավորվեին և ձևավորվեր Հայաստանի պետությունը։ Հայոց թագավոր պետք է պատահականորեն ընտրվեր Արցախի մելիքներից մեկը։ Եվ վերջապես պետք է կնքվեր փոխօգնության պայմանագիր Ռուսաստանի հետ։ Բայց Մովսես Սարաֆյանի ծրագիրը չդիտարկվեց ռուսական կայսրության կողմից։
Կետ առ կետ Հովսեփ Արղությանի և Հովհաննես Լազարյանի ծրագիրը,
Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքվելու էր հավիտենական դաշինք:
Հայաստանում միշտ լինելու էր ռուսական զորք և հարձակումների ժամանակ կանգնելու էր մեզ պաշտպան, Հայաստանը եկամուտներից հարկեր էր վճարելու Ռուսաստանին և օգնություն փոխանցելու։
Հայաստանի թագավորը ընտրվելու էր Ռուս կայսրի կողմից։
Մայրաքաղաք էր առաջարկվում դառձնել Վաղարշապատը կամ Անին։
Ամենից հետո առաջարկվում էր երկու երկրների միջև կնքել առևտրական պայմանագիր։
Նախկին հողագործները վերադարձնելու էին իրենց կալվածքները։
Կասպից ծովի ափին Հայաստանին պետք է տրամադրվեր ապաստարան։
Fill in the Blanks
Place one of the new words in each of the blanks below.
Dominick was fortunate to have such good friends.Rhonda didn’t believe in divorce because she felt that marriage is sacred. The pilot had to alter his course when he ran into bad weather. Everyone approved of Dave’s innovative proposal. David wanted to pursue medicine as a career. He moved out of the house when he became a mature young man.The vote to make Jim president of the camera club was unanimous.When his mother died of cancer, the young doctor decided to pledge his life to finding a cure for it.They had to revise their plans when a third person decided to join them for lunch.My grandfather was a pioneer in the field of sports medicine.The relaxed friends spoke in a casual manner as they talked on the street.I can feel my stomach expand when I breathe deeply.
I agree, because children can repeat their favorite artist without understanding. for example, the world-famous actress, the main character of the film Wednesday, Jenna Ortega, claimed that she neither smokes nor drinks. after his words, he was spotted smoking and drinking alcohol in the cafe. it sets a very bad example for children because the movie Wednesday was more popular among children.

I can’t give a positive example, but I would like to share about my favorite actor, He is Rupert Grunt, he is just ideal for me

1.Before reading the article, please do the preparation exercise first. Complete the questions with the correct word.Public, role, vast, general, chat, gossip, harmless, reality
1. something that is enjoyable and not damaging = harmless fun.
2. a type of TV programme that shows ‘real-life’ people in a particular situation = reality TV
3. a type of TV programme including interviews with or conversations about celebrities = a chat show
4. someone who another person wants to be like = a role model
5. another way to say ‘famous’ is = in the public eye
6. ordinary people = the general public
7. approximately 80% or more = the vast majority
8. a publication in which you can read about celebrities’ private lives = a gossip magazine
2.Do these exercises after reading the article.. Are the sentences true or false?
1. The article is about whether celebrity culture is harmful, for either the public or the celebrities themselves.(true)
2. 15% of teenagers have an interest in celebrities that probably isn’t a cause for concern.(true)
3. Young people who feel they have an ‘intense-personal’ relationship with a celebrity do not experience any negative consequences related to it.(false)
4. A study found that celebrities were more self-centred than business administration masters students.(true)
5. Celebrities from reality TV were found to be the most vain and exploitative.(true)
6. Actors were the least self-obsessed group of celebrities.(false)
7. The research concluded that the experience of being a celebrity made people more narcissistic than they were previously.(false)
8. The author says that celebrities tend to exhibit negative qualities and are therefore not good role models.(true)
Կյանքն առանց քեզ
Կյանքն առանց քեզ բարդ է լինելու,
Ամեն տեղ քո արտացոլանքն եմ փնտրելու,
Կյանքս գետի նման անծայր վարարելու է,
Իմ սերն է քո սրտում հավերժ մնալու։
Գիշեր ու ցերեկ դու մտքումս կլինես,
Առանց քեզ ես քուն չեմ ունենա,
Դու սեր իմ, կյանք իմ ու կյանքի իմաստ։
***
Երանի հիմա կողքիս լինես,
Զգամ քո շունչը,
Քո ժպիտը բացի իմ սրտից
Լինի նաև իմ դիմաց,
Նայեմ աչքերիդ մեջ
Եվ, կտրվելով աշխարհից,
Հայտնվեմ քո ներսում,
Սրտումդ մի փոքր անկյուն փնտրելով՝
Նայեմ ժպտադեմ հայացքիդ
Եվ համբուրեմ քեզ