





Hi. Firs of all I want to say that, I don’t meet situation that get dirty, or help someone who get dirty in my life. I think it’s so cool at 99%, but 1% I could have experience with first aid.
What I should do if someone is stung by a wasp.
I I will wet the stung place with alcohol. And wait… soon all be good.
What I should do if someone has too much to drink and loses consciousness.
I will take him legs high, get wet his face, hit him, and call Ambulance.
What I should do if someone accidentally takes too many painkillers.
I think he must get them out of his stomach․
Մենք բոլորս այս մղձավանջի մասին իմացանք բոլորովին վերջերս` 2015-ին: Մինչև այդ հիվանդության մասին գրեթե հայտնի չէր, քանի որ սահմանափակ թվով վարակվածներ կային: Էպիդեմիան սկսվեց 2014-ին` արևմտյան Աֆրիկայում։ Ներկա պահին էբոլայի
մեծ բռնկում կա այնպիսի երկրներում, ինչպիսիք են`
Գվինեան, Սիերա Լեոնեն և Լիբերիան։

Էբոլան փոխանցվում է մեկ անձից մյուսին հիվանդի
մարմնական հեղուկների, օրինակ, թքի, արյան, փսխուքի,
մեզի, կղանքի և քրտինքի հետ ուղղակի շփման միջոցով։
Վիրուսը թափանցում է օրգանիզմ վնասված մաշկի կամ
լորձաթաղանթների միջով (սպունգանման մաշկ, ինչպիսին
ունեք քթի կամ բերանի ներսում)։ Էբոլան կարող է
տարածվել նաև առարկաների միջոցով, օրինակ ասեղների միջոցով։ հիվանդությունը նաև տարածվում է հիվանդի դիակից։ Էբոլան չի կարող տարածվել օդի,
սննդի կամ ջրի միջոցով։
Եթե հիվանդը չէր լավանում 7-10 օրվա ընթացքում, ապա վարակակիրն ավելի վտանգավոր էր դառնում: Մարդկանց մեծ մասի մոտ ախտանշաններն ի հայտ են
գալիս 8–10 օր անց, բայց այդ ժամկետը կարող է տևել 2–21
օր։ Հիվանդները կարող են տարածել վիրուսը, երբ ունեն
ջերմություն կամ այլ ախտանշաններ։
Ախտանշաններ չունեցող մարդիկ չեն կարող տարածել
էբոլա:
Ահա այս կայքի միջոցով կարող ենք հետևել Էբոլա հիվանդության քարտզին, կայքը նաևմեզ ցույց է տալիս թե որ օրը կանի մարդ է մահացել։
Պատերազմի պատճառների մասին բազմաթիվ գործոններ կարելի է նշել, սակայն ամենակարևոր երեքն են՝ մարդու բնույթը, պետության կառուցվածքը և միջազգային հարաբերությունների կառուցվածքը։
Մարդու բնույթը կարևոր դեր է խաղում պատերազմի սկսման որոշումներ կայացնելու համար, սակայն բնույթը շատ դեպքերում երկրորդական է դառնում, քանի որ արտաքին գործոններով պայմանավորված սահմանափակումներ են լինում: Նման սահմանափակում կարող է լինել պետության կառուցվածքը, ինչպես նաև միջազգային հարաբերությունների կառուցվածքը և վերջինիս շրջանակում ուժերի հավասարակշռությունը: Օրինակ՝ Ադրբեջանը միանշանակ ցանկություն ունի պատերազմ սկսել Հայաստանի դեմ, որպեսզի կարողանա վերագրավել Ղարաբաղը, սակայն Ադրբեջանի կառավարման համակարգը և Հայաստանի հետ ուժերի հավասարակշռությունը թույլ չեն տալիս նման որոշում կայացնել։
Պետության կառուցվածքը ևս կարևոր գործոն է պատերազմ սկսելու որոշում կայացնելու համար։ Մարդկության պատմության ընթացքում կառավարման բոլոր համակարգերն էլ գնացել են պատերազմի: Չկա կառավարման համակարգ, որը բացառի պատերազմը։ Այդ առումով որոշ առաջընթաց կատարել են ժողովրդավարական կառավարման մոդելները, որովհետև հավանականությունը քիչ է, որ երկու ժողովրդավարական կառավարման համակարգ ունեցող երկրներ միմյանց դեմ պատերազմելու որոշում կայացնեն: Սակայն դա չի նշանակում, որ ժողովրդավար պետությունները չեն գնա պատերազմի: ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք պետությունների փորձը հաստատում է, որ ժողովրդավարական համակարգերը նույնպես պատերազմում են։
Պատերազմ սկսելու հաջորդ կարևոր գործոն է միջազգային հարաբերությունների անարխիկ կառուցվածքը։ Անարխիկ կառուցվածքի պայմաններում պատերազմի զսպող գործոնը ուժերի հավասարակշռությունն է: Հաճախ այդ հավասարակշռության խախտումը հանգեցնում է պատերազմի։ Էմանուել Կանտը գտնում էր, որ անարխիկ կառուցվածքը փոխելու համար անհրաժեշտ է համաշխարհային պետություն ստեղծել, որն էլ կբացառի պատերազմը: Իրականում համաշխարհային պետության գաղափարը անիրականանալի է: Այդ իսկ պատճառով հավասարակշռությունն է պատերազմի կանխման կարևոր գործոնը:
I agree, because children can repeat their favorite artist without understanding. for example, the world-famous actress, the main character of the film Wednesday, Jenna Ortega, claimed that she neither smokes nor drinks. after his words, he was spotted smoking and drinking alcohol in the cafe. it sets a very bad example for children because the movie Wednesday was more popular among children.

I can’t give a positive example, but I would like to share about my favorite actor, He is Rupert Grunt, he is just ideal for me

Կյանքն առանց քեզ
Կյանքն առանց քեզ բարդ է լինելու,
Ամեն տեղ քո արտացոլանքն եմ փնտրելու,
Կյանքս գետի նման անծայր վարարելու է,
Իմ սերն է քո սրտում հավերժ մնալու։
Գիշեր ու ցերեկ դու մտքումս կլինես,
Առանց քեզ ես քուն չեմ ունենա,
Դու սեր իմ, կյանք իմ ու կյանքի իմաստ։
***
Երանի հիմա կողքիս լինես,
Զգամ քո շունչը,
Քո ժպիտը բացի իմ սրտից
Լինի նաև իմ դիմաց,
Նայեմ աչքերիդ մեջ
Եվ, կտրվելով աշխարհից,
Հայտնվեմ քո ներսում,
Սրտումդ մի փոքր անկյուն փնտրելով՝
Նայեմ ժպտադեմ հայացքիդ
Եվ համբուրեմ քեզ
1․Սովորողը պարտավոր է մասնակցել ընդհանուր պարապունքների։
2. Եթե սովորողը չունի ոչ մի առողջական խնդիր, ապա նա պարտավոր է մասնակցել Ֆիզկուլտուրա առարկայնին։
3. Սովորողը իրավունք ունի գրադարանից ձեռք բերի յուրաքանչյուր գիրք անվճար։
4. սովորողը դասաժամին պարտավոր է օգտագործի միայն համակարգիչ քանզի հեռախոսը ուսումնական գործիք չէ։
5. Սովորողը իրավունք ունի առաջարկել իրեն հետաքրքրած թեման տվյալ առարկայի վերաբերյալ։
Արցախի ազատագրական պայքար, 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրական պայքարին (1722-1730):
18-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման առաջնորդներից Իսրայել Օրին մեկնել էր Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ՝ Պետրոս Մեծից (1682-1725) օգնություն խնդրելու և Արևելյան Հայաստանն ազատագրելու և հայոց պետականությունը վերականգնելու նպատակով: Ստանալով կայսեր համաձայնությունը՝ նա մեկնում է Հարավային Կովկաս և Իրան՝ որպես ռուսական բանակի սպա և դեսպան։ 1711 թվականին Ռուսաստան վերադառնալիս Օրին մահանում է, և պատվիրակությունը հետ է գալիս Հայաստան:
Продолжить чтение «Ազատագրական զինված պայքարն Արցախում և Սյունիքում»speed meetings, thinks it’s a good idea, but not in Armenia.during a quick date it is very possible to find you a life partner, the idea is great, but not in Armenia. In Armenia, they treat everything a little differently.during speed dates, people can at least get to know each other. to know how the other person feels, what his likes and dislikes are.

Անգլո-ֆրանսիական հերթական պատերամի ժամանակ` 1695 թ., Իսրայել Օրին Նամյուր քաղաքի մոտ գերի է ընկել անգլիացիների ձեոքը: Հենց նույն թվականին էլ, խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, ազատվել է գերությունից, բայց Ֆրանսիա վերադառնալու փոխարեն տեղափոխվել է Գերմանիայի Հռենոսյան Պֆալց, հաստատվել Դյուսելդորֆ քաղաքում և ծառայության անցել տեղի կայսրընտիր (կուրֆյուրստ) մեծ իշխան ՀովհանՎիլհելմի մոտ՝ նշանակվելով Հայդելբերդ և Մանհայմ քաղաքների մատակարարման կոմիսար: 1698 թ. Օրին անձամբ հանդիպում է մեծ իշխանին և նրան ներկայացնում Հայաստանի ազատագրության խնդիր:
Հովհան Վիլհելմը տարածաշրջանի ամենանշանավոր քաղաքական գործիչներից էր, արյունակցական ու քաղաքական մերձավոր սերտ հարաբերություններ ուներ եվրոպական բազմաթիվ տիրակալների, առավելապես՝ Ավստրիայի Լեոպոլդ I կայսեր և Տոսկանայի մեծ դուքս Կոզմաս III Մեդիչիի հետ: Նշելի է, որ 1683 թ. Ավստրիան «Սրբազան լիգայի» մյուս երկրների հետ պատերազմի մեջ էր ընղդեմ Թուրքիայի, իսկ Հովհան Վիլելմը ոչ երկրորդական դեր էր խաղում այդ իրադարձություններում. նա հակաթուրքական այդ լիգայի կազմակերպիչներից ու ոգեշնչողներից մեկն էր: Ուստի պատահական չէր Օրու ոչ միայն Հովհան Վիլհելմի հետ բանակցություններ վարելը, այլ ընդհանրապես Պֆալցում հայտնվելը:
Продолжить чтение «Հայաստանի ազատագրության եվրոպական և ռուսական ծրագրերը»