Կատարած աշխատանքներ․
Մեր պարտքը
Նամակ
Դուր եկած բանաստեղծություն
Աուդիո Վահան Տերյանի վերաբերյալ
Рубрика: գրականություն 11
Վահան տերյան նամակ
«…Տխուր է: Արդյո՞ք երազանքն է անիրականալիի մասին, թե՞ կարոտը անդառնալի-հեռավորի մասին չգիտեմ: Ինչ-որ տարօրինակ զգացողություն է: Կարծես թե նամակը հին վաղուց ծանոթ մի ժամանակ մոտիկ եւ անակնկալ հեռացած մեկից է: Կարծես հարազատ եւ տարորեն հեռու, գուցե առհավետ նույնիսկ ամենից հավանական էառհավետ հեռու մեկից: Մի՞ թե մենք կհանդիպենք: Մի՞թե կմտերմանանք երբեւէ:
«Կուզենայի ավելի մոտիկ…» «Այդպես դասավորվեցին հանգամանքները»:
Ես էլ էի ուզում հիշո՞ւմ եք:
Ինձ էլ խանգարեցին հանգամանքները: Բայց չէ որ մեզանից յուրաքանչյուրը կարող էր ասել «ուզո՛ւմ եմ»: Եվ մոտենալ: Մի՞թե սարսափելի է մարդուն մոտենալը եւ մոտիկից նայելը: Երբեմն այո: Բայց չէ՞ որ ամեն մեկը չարժե դրան: Գուցե ես էլ չարժեմ: Իսկ Դո՞ւք: Չգիտեմ: Բայց ես կուզենայի ավելի մոտիկ լինել, ինչպես եւ դուք, եւ համենայն դեպս մենք չմոտեցանք: Իսկ գուցե հենց դո՞ւք եք նա, որը չկա այս աշխարհում: Լավ է նրանց համար ովքեր սիրում են եւ սիրված են: Նրանց համար հանգամանքներ չկան:
Եթե ես սիրեի: Մի տեսակ քարացել է հոգիս: Սառել է:
Անկամ ու հոգնած:
Գարունն այստեղ աշնան պես է:
Անձրեւ ու անձրև:
Տխրություն:
Մենակություն: Մշտապես:
Մենք բոլորս այդպես ենք: Տա՛ աստված որ ուժգին սիրեք, ում որ սիրում եք: Սիրուց լավ բան չկա:
Իսկ ո՞վ կձայնի մեզ մեռածներիս «ելեք»: Ո՞վ կասի մեզ տրտումներիս ու միայնակներիս հավատով ու տիրական «սիրեցե՜ք եւ դուք կհաղթեք մահվան»:
Անձրեւ է: Ցեխ: Գիշեր: Միայնություն: «Հեռվություն»: Ի՞նչ սարսափելի հեռվություն: Մարդ կարողանար սպանել այս միայնությունը: Տա աստված, որ ուժգին սիրեք… Հանդիպում ես ծանոթանում բաժանվում: Հավիտենական շրջապտույտ: Եվ հոգումդ վերստին դատարկություն է ու միայնություն: Եվ թախիծ: Հոգնածություն մահացու հոգնածություն: Ինձ թվում է թե ես մեռնում եմ: Ուզում եմ որ երբ կմեռնեմ եւ շուրջս մահվան լռությունը կտիրի գերեզմանիս վրա հանկարծ բայց աննկատելի երաժշտություն հնչի որ ճերմակ շորերով մի աղջիկ բերկրալից խաղաղ տրտմությամբ լի մի եղանակ նվագի անիրականալիի հեռավորի առհավետ հեռավորի մասին: Որ շուրջս ծաղկեն փաղքուշ պայծառ անմոռուկներ ինչպես լուսավոր տխրության եւ մեղմ ուրախության մեղեդի:
Ախ նորից այս տաղտկալին աշնանայինը հնազանդն ու մորմոքունը սիրտ ճմլողը: Հավերժորե՜ն հավերժորե՜ն:
Մարդ ազատվեր սրանից, այս անբացատրելի այս տարօրինակ տխրությունից: Այս սարսափելի հոգնածությունից: Այս տաղտուկից …»
Կաքավաբերդ
Կաքավաբերդն առաջին անգամ հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին (9-10-րդ դարերում) որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։ 11-րդ դարն անցել է Պահլավունիներին, 12-13-րդ դարերում այն տիրել են Պռոշյանները։

Դրասխանակերտցին հաղորդում է, որ 924 թվականին Գեղիի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուն։ Գեղին վերջին անգամ հիշատակվում է 1224 թվականին, երբ Գառնու մոտ մարտում պարտված Իվանե Զաքարյանը պատսպարվել է այնտեղ։ Ամրոցն այժմ կանգուն է, լավ պահպանված։ Այն կառուցված է բարձր լեռան գագաթին, որ երեք կողմից անմատչելի է։ Դեպի հյուսիս-արևելք ձգվում են պարիսպները, որոնք ունեն 2-2,5 մ հաստություն, 8-10 մ բարձրություն և աշտարակներ։ Բերդի ներսում պահպանվել են եկեղեցին, այլ շենքերի ավերակներ։ Բերդը հիշատակվում է նաև Գեղի կամ Քեղի անուններով։ Նույնանուն բերդ եղել է նաև Սյունիքում, այժմյան Գեղի գյուղի տեղում։ Գեղի բերդը հիշատակում է նաև Մուրացանը իր «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում։
Թումանյանի և իշխանուհի Մարիամի պլատոնական սիրո պատմությունը
Թումանյանի ամենապարզ, մաքուր, անկեղծ սերը Մարիամն էր՝ Իշխուհին։ Մարիամի կերպարը ամենուրեք իդիալին ձգտելով կերպար էր։ Նա բանաստեղծի մասին հոգ էր տանում։ Մտածում նրա այսօրվա և վաղվա մասին։ հենց այսպիսի ոգու դիմաց էլ Հովհաննեսի սիրտը չդիմացավ,այն տարիներով հալչեց, դա տեվեց հավերժ, նրա անհույս սերը, անգամ հիմա Թումանյանի ձոխի դարձած սիրտնել է փոշում մեջ պահում Մարիամ անունը։ Այս աշխարհն իրոք շատ անարդար է ինչպես Պուշկինն է ասում «Мы любим тех, кто нас не любит…» Ես կարծում եմ դա շատ հազվադեպ է լինում, երբ երկու մարդու սրտեր բաբաոխւմ են իրար համար, թաքցնելով դա։ Հայաստանում էլ սկզբում տղան պետքի աղջկա սիրտը մի 100 ձև շահի, որ աղջիկը ցանկանա նրա հետ շփվել․․․ Հիմա աղջիկները նայում են միայն գրպանին, իսկ Հովհաննեսի ժամանակներով կարծում եմ մի փոքր ուրիշ է եղել։ Տեսնես եթե նա հիմա ևս մեկ անգամ ծնվեր և հիշեր իր անցած կյանքը, շատ կզարմանար տեսնելով 21-րդ դարի տեխնիկաները, թե ոչ։ Լավ, մի փոքր շեղվեցինք։
Մարիամ շատ զարգացած կին է եղել, նա իր հետքն է թողել հայ գրականության մեջ։ Ես կարծում եմ Մարիամը նույնպես սիրել է Թումանյանին, խոսքերով կամ թղթին գրելով կարող ենք խաբել ինչքան կամենանք, բայց երբ հարազատ մարդու համար լալիս ենք և այդ էմոցիաներով նամակ գրում հաստատ չեսնք ստի, կլինենք ազնիվ նրա հետ։ Կարծում եմ նա չէր հերքել էր այդ փաստը՝ որ իփր թե նա սիրում է Հովհանեսսին քանզի, նա չի ուզել որ ոչ-ոք իմանա դրա մասին։ Ինչու պետք է ինչ-որ մեկը իմանա որ ամուսնացած կինը, այնքան երջանիկ չէ իր ընտանիքում, որ սիրահարված է մեկ այլ տղամարդու։
Թափառելով Բորժոմ-պարկում,
Հիշում է ձեզ եւ ուղարկում
Շատ բարեւներ ու սեր անկեղծ
Ձեր բարեկամ մի բանաստեղծ:
Ինքնակենսագրություն
Թումանյանը ինչպես միշտ իր մասին շատ պատկերավոր է պատմում։ Ինքն իր թղթում շատ ազատ է եղել, կատակակել է, իր խոսակցական ձևով էլ է գրել։
Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։
Նա էլ կրկնում է՝ «Ասա՛ այբ»։
– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում «Ասա ախ
– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա ա՛յբ»։
Հովհաննես Թումանյանը ապրել է շատ տարօրինակ և ոչ ջերմ ընտանիքում։ Ջերմ, անող դնող, սարեցի մոր` Սոնայի հետ, և կոպիտ, բռի, անփույթ հոր հետ։ Նրանք հաճախ էին վիճում։ Զարմանում եմ ինչպես կարող էին այդպիսի մարդիկ անգամ ամուսնանալ, անգամ հարաբերություններ սկսել։ Տեսնես ինչ է եղել Սոնայի գլխում, որ իր հիասքանչ բնավորությունը և եսը նվիրել է Թադեոսի։
Այս երեխայի բանը հենց սկզբի՛ց վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։
Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ԵՒս մեկ անգամ մայրը փրկեց որդուն անսրտաբար ծեծից։ Չեմ կորող պատկերացնել, թե ինչպես մարդիկ կարող են ավելի շատ վախենալ ընտանիքի, մորից` լույսից, ջերմությունից, քան հորից` ընտանիքի սյունից։
Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ՝ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս, Ներսիսյան դպրոց, որ չե՛մ ավարտել։
Փաստորեն առանց դպրոց ավարտելու էլ են հանճար դառնում. Այն էլ ինչ հանճար` ամենայն Հայոց բանաստեղծ։
Վահան Տերյան
Ընտրել ամենաշատը դուր եկած բանաստեղծությունը, դուրս գրել բոլոր բնութագրող բառերը, բառարանի օգնությամբ գտեք նշված բառերի հոմանիշները, հականիշները:
Բուքն է լալիս. հողմ ու ձյուն,
Մառախուղ է և մշուշ. —
Ո՞վ է անվերջ հեծեծում,
Ո՞վ է կանչում այսպես ուշ։
Ո՞վ է շրջում անդադար,
Ու՞մ է կանչում հիմա նա,
Ես հեռու եմ, ես օտար,
Ասացե՛ք՝ թող հեռանա…
Ասացե՛ք՝ թող հեռանա.
Թող մոռանա ինձ հավետ,—
Անդարձություն է հիմա,—
Չկա դարձի արահետ։
Մեկը կորած շիրմիս մոտ
Հեկեկում է և երգում. —
Ո՞ւմ լացն է այն, ո՞ւմ ցավոտ
Երգն է ճերմակ մրրկում…
Իմ շիրիմը հեռավոր,
Ե՛վ մոռացված, և՛ մենակ,
Ո՞վ է հուզում մենավոր
Իր թախիծով շարունակ։
Օտար երկրի դաշտերում,
Ցուրտ գիշերում ձմեռվա
Ո՞վ է անքուն դեգերում,
Անվերջ սգում իմ վրա….
օտար
հոմանիշ— 1. Անհարազատ, խորթ, անծանոթ: || Անսովոր, օտարոտի, տարասեռ: || Ուրիշ: Անընտել, անընտանի;
2. Տարաշխարհիկ (բույս, կենդանի):
3. Օտարամուտ, փոխառյալ, եկամուտ, ներքսածական, ներքսածողական:
4. Նորամուտ (սովորություն, տարազ, գաղափար):
5. Օտարազգի, այլազգի, այլացեղ, այլատոհմիկ, խուժ, Օտարածին, օտարածնունդ
հականիշ-հարազատ, հայրենի, բնիկ, տեղացի
հավետ
հոմանիշ— Հավիտյան, միշտ, ընդմիշտ, հավերժ, շարունակ, հարատև, հանապազ
հականիշ-ժամանակավոր, թռուցիկ, անցողիկ
ճերմակ
հոմանիշ— 1. Սպիտակ, սպիտակագույն, սպիտակաթույր, սպիտակավուն, ճերմակագույն, ճերմակավուն, ճերմակաթույր, ճերմակորակ, ձյունագույն, ձյունաթույր, ձյուներանգ. ձյունասպիտակ, ձյունաճերմակ, կաթնագույն, կաթնաթույր, կաթնավուն, սիւի-սպիտակ, ճեփ-ճերմակ ամբողջապեսի, սպիտակաթորմի, սպիտակահեղց, ճերւմակկապ, ճերմակկեկ, ճերմկոտ, ճերմկոտիկ. Ճերմկուկ, ճերմլուկ:
հականիշ-սև
մենավոր
հոմանիշ— Մենակ, առանձին, միայնակ. մինավոր
հականիշ- շփվող
անքուն
հոմանիշ— Աննինջ, աննիրհ, արթուն
հականիշ- ննջած
անվերջ
հոմանիշ— անծայր, անծայրածիր, անսահման, անեզր, անեզերք, անհուն, անվախճան, անբավ, անսպառ, անհատնում. անդադար, միշտ, շարունակ, միալար, անդուլ, անդլակի, հարատև, հավիտյան, հավիտենական, մշտնջենական, անզրավ, անզրավական
հականիշ— վերջ ունեցող
Ամանորյա տոնական շունչն պատուհանից դուրս
Ահա կրկին եկավ դեկտեմբեր ամիսը։ Քաղաքը կրկին զարդարվեց փայլուն, պայծառ, վառ գույներով։ Լույսերն այնքան են լուսավորում քաղաքը, որ անգամ ամենամութ գիշերները չեն կարողանա զրկել Երևանին իր հեքիաթային լույսից։ Հրաշք երևանյան լույսերը կրկին անգամ փայլում են` ոչ միայն Հայաստանի հայերի սրտում, այլև սփյուռքի։ Հայաստանի Հանրապետության հրապարակի մեծ տոնածառը, քաղաքի աստղն է, և այսպիսի աստղ, ամբողջ երկրագնդում մեկն է։
Ամանորը մի պայծառ շողք էլ գցել է մեր տներում։ Յուրաքանչյուր տանը, մի եղևնի լուսավորում է բնակիչների սրտերը, տարածում բարիություն, համերաշխություն, և խաղաղություն։
«Բուկարու մոտ, կրակի բոցերի ձայնի ներքո տաք կակաո խմել»
Հավես է չէ թվում, սա էլ Ամանորյա մի այլ գեղեցկություն է։ Ընկերներով և ընտանիքով հավաքվել բուխարու կողքը հարմարավետ տեղավորվել, և տաք կակաո ըմպել։ Իսկապես հրաշալի միտք է կարելի է այս տարի այդպես էլ անել, ինձ թվում է այդ երեկոն վառ երանգով կներիկի իմ ամանորը։
Ափսոս որ այս տարի ձյուն չկա։ Ամանորյա ամենագեղեցիկը բացակայում է… այդ առումով շատ տխուր եմ, ուզում եմ այս տարի էլ զգամ, տեսնեմ այդ գեղեցկության երազը։ Պառկեմ ձյան վրա և նայեմ աստղազարդ երկնքին։ Ասում են ամանորյա գիշերն կախարդական է կարծում եմ աստղերին նայելով, կարելի է մտքում երազանք պահել, և ամանորյա` մարդկանց երջանկությունից կազմված կախարդանքը, կկատարի ամենքիս երազանք։
A Boy Learns a Lesson
(Համառոտություն. դեպրեսիայի ժամանակ մի երիտասարդ տղա Սուրբ Ծննդի համար էլեկտրական գնացք է ստանում, բայց հարևանի փոթորիկ գնացքի հանդեպ նրա խանդը ստիպում է նրան բաժանել իր հավաքածուի մի մասը: Մեղքի զգացումից ճնշված՝ նա ավելի ուշ գաղտնի ավելի շատ գնացքի վագոններ է նվիրում մարդկանց։ հարևանը՝ անսահման բավարարվածություն գտնելով իր բարության մեջ:)
Մոտավորապես տասներորդ տարում, երբ մոտենում էր Սուրբ Ծնունդը, ես փափագում էի էլեկտրական գնացք ունենալ: Տնտեսական դեպրեսիայի ժամանակներն էին, սակայն մայրիկս և հայրիկն ինձ համար գնեցին հիանալի էլեկտրական գնացք:
Սուրբ Ծննդյան առավոտ պայծառ ու վաղ, ես ոգևորվեցի, երբ նկատեցի իմ գնացքը: Հաջորդ մի քանի ժամերը նվիրված էին տրանսֆորմատորի գործարկմանը և դիտելու, թե ինչպես է շարժիչը իր մեքենաները առաջ քաշում, այնուհետև ետ երթուղու շուրջը:
Մայրս ասաց, որ այրի Հանսենի տղայի՝ Մարկի համար, ով ապրում էր Գեյլ փողոցի երթևեկելի գոտում, գնացք է գնել: Երբ ես նայեցի նրա գնացքին, ես նկատեցի մի բեռնատար մեքենա, որն ինձ շատ հիացրեց: Ես այնպիսի աղմուկ բարձրացրի, որ մայրս ենթարկվեց իմ խնդրանքներին և տվեց ինձ տանկեր մեքենան։ Ես դրեցի այն իմ գնացքի հավաքածուի հետ և ինձ գոհ զգացի:
Ես ու մայրս մնացած մեքենաներն ու շարժիչը տարանք Մարկ Հանսենի մոտ։ Երիտասարդ տղան ինձնից մեկ կամ երկու տարով մեծ էր։ Նա երբեք չէր սպասում նման նվեր։ Նա չափազանց հուզված էր: Նա խցկեց բանալին իր շարժիչի մեջ, այն էլեկտրական և թանկարժեք չէր, ինչպես իմը, և անչափ ուրախացավ, քանի որ շարժիչն ու երեք մեքենան, գումարած մի կաբուսը, շրջում էին վազքուղով:
Տուն վերադառնալիս մեղքի սարսափելի զգացում էի զգում: Տանկերի մեքենան ինձ այլևս չի գրավում։ Հանկարծ ես ձեռքս վերցրեցի բեռնատար մեքենան, գումարած իմ լրացուցիչ մեքենան և վազեցի մինչև Գեյլ փողոց և հպարտորեն հայտարարեցի Մարկին. «Մենք մոռացել ենք բերել երկու վագոն, որոնք պատկանում են քո գնացքին»։
Ես չգիտեմ, թե երբ մի արարք ստիպեց ինձ ավելի լավ զգալ, քան տասը տարեկան տղայի այդ փորձը:
Թե ինչպես եղևնին դարձավ տոնածառ․Վերլուծություն
Եղևնին, ամեն տարվա սկզբին այցելու է ամենքիս տուն, տալիս հիասքանչ տրամադրություն, սեր և ջերմություն։ Բայց ինչու հենց եղևնին, ինչու ոչ սոճենին կամ թեկուզ սոսնին։ Ինչու է ամեն տարի մեր սրտերում փայլ գցում հենց եղևնին։ Ախր անգամ նրա սուր չոր ճյուղերը, տերևները մեզ ծակոտում են ցավ պատճառում, ես չկարողացա ինքս գտնել այդ հարցի պատասխանը փորձեցի դիմել համացանցին, որն էլ տվեցի ինձ իմ սպասված պատասխանը.

Տանը զարդարված ծառ տեղադրելու ավանդույթն ի հայտ է եկել միջնադարյան Գերմանիայում 15-16-րդ դարերում:19-րդ դարի երկրորդ կեսին տոնածառ տեղադրելու ավանդույթը տարածվել է նաև մյուս երկրներում։ Նախկինում տոնածառը զարդարվել է խնձորներով, քաղցրավենիքով, ընկույզով, այլ մրգերով։ 18-րդ դարում սկսել են այն զարդարել մոմերով, իսկ էլեկտրականության հայտնագործումից հետո դրանց փոխարինել են լամպերը։
Հմմ… հետաքրքիր է։ Ես իհարկե իմացա, թե ինչպես է սկսվել տոնածառ զարդարելը, բայց թե ինչու եղևնին այդպես էլ չիմացա։ Ափսոս որ անգամ համացանցը չկարողացավ պատասխանել իմ հարցին։
Ես կարդացի «Թե ինչպես եղևնին դարձավ տոնածառ» ստեղծագործությունն։ Այն շատ հեքիթային հիշվող է, այն տեվեց ինձ այն հարցի պատասխանը, որն շարունակ ինչ հետաքրքում էր։ Եղևնին իրոք արժանի է այդ հրաշքի դերը կատարելուն։ Չէ որ անգամ խոր, ցուրտ ձմեռ, նա իր կանաչ տերևների երանգը չի կորցնում։ Այլ ձյան հետ ավելի է փայլում։