Եդեմական ծաղիկ

Եդեմական ծաղիկը

Ա. Անծանոթ բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

դաղաղ-Հատուկ ձևով սարքած արկղ, որի մեջ փակում ու թաղում են մեռելըշ

Բ. Շարադրի՛ր մտքերդ հետևյալ թեմաներով.

  • ,,Բարին միայն հեքիաթներո՞ւմ է հաղթում,,
  • ,,Ոչինչ հեշտությամբ չի տրվում,,
  • ,,Ամեն ինչ առջևում է, միայն ցանկացիր…,,
  • Ինքդ առաջարկի՛ր վերնագիր` կապված  հեքիաթի հետ:

Ոչինչ հեշտությամբ չի տրվում

Ժուկով Ժամանակով մի տղա էր ապրում։ Նա շատ էր ծուլանում։ Նա միայն ուզում էր ունենալ լավ ներկա և հիանալի ապագա։

Օրեր անց դպրոցում մի լուր է տարածվում։ Այնտեղ գրված է լինում մի մարդու մասին, ով փոքրուց երազում էր դառնալ  գիտնական  և շատ դժվար փորձություների միջով անցնելուց հետո  հասնում է  իր երազանքին։ Նա ասում էր. <<Եթե չլիներ իմ պապիկը ես այդպիսի բարձրուքների չէի հասնի, քանի որ ինձ խորհուրդներ տվողն ու ոգևորողը Պարգև պապս էր>>։

Այս ամենը կարդալուց հետո, տղան հասկացավ, որ ծուլանալը կվերացնի իր երազանքները և կտանի դեպի վատը։ Այս նորությունը շատ ազդեց տղայի վրա և նա որոշեց, որ այդ օրվանից նա փոխվելու է, և իր առջև դրեց նպատակներ և փորձեց հասնել իր բոլոր նպատակներին։

Տարիներ անց նա հասավ իր բոլոր նպատակներին։ Նա ունեցավ մի տղա ում անունը դրեց Պարգև, քանի որ եթե չլիներ Պարգև պապը չէր օգնի և՛ իր թոռնիկին, և՛ հենց այդ տղային։

վերջաբան

Այս կյանքում կան շատ դժվար փորձություններ, որ պետք է մարդ հաղթահարի։ Այս  աշխարում չկան այնպիսի մարդիկ, որ չունենան խնդիրներ։ Մարդիկ ինչպես ունեն խնդիրներ, այնպես էլ ունեն ցանկություն խնդիրները լուծելու։ Դրա համար պետք է նպատակ դնել, իսկ հետո կամաց-կամաց քայլեր անել իրենց նպատակները իրականեցնելու համար։ Մարդը ինչքան շատ է չարչարվում, այնքան շատ արդյունք է ունենում։ Լավ կյանք ունենալու համար բացի երազելուց պետք է փորձել  իրականացնել իրենց երազանքները։ Սկզբում պետք է ուսում ստանալ, հետո ընտրել մասնագիտություն և սկսկսել աշխատանքը, և ինչպես ասացի, որքան շատ աշխատի մարդը, այնքան շուտ կհասնի իր երբեմնի երազանք թվացող նպատակներին։

 

Ծիածան

,,Ծիածան,,

  • Ի՞նչ գույներ է ներկայացնում բանաստեղծություններում, քո կարծիքով ի՞նչ են խորհրդանշում գույները, ի՞նչ տրամադրություններ են արտահայտված բանաստեղծություններում:

Բանաստեղծություներում ներկացված են տարբեր գույներ, որոնք խորդանշումեն տարբեր տրամադրություներ, զգացողություններ։ Ըստ հեղինակի կապույտ գույնը խորհրդանշում է թախիծ, կարոտ, ջինջ և մաքուր հարաբերություներ քույրերի միջև։

 

Հաչիկո

Ինձ ֆիլմի կերպարներից դուր եկավ շունը։ Նա անհամբեր սպասում էր իր մահացած տիրոջը, մարդիկ բարի էին գտնվում և օգնում էին նրան։Նա ինձ դուր է եկել իր հավատարմությամբ և նվիրվածությամբ։Նույն իսկ մտածում էին որ շունը հիվանդանա փող կհավաքեն որ օգնեն շանը։ Ինձ դուր եկավ Քեյսի և Գեմ Թու Թյուշիի խոսակցությունը և իրենց շան հանդեպ հոգատարուցյանը։ Ես սիրում եմ Հաչիկոի նման լավ և բարի շների։

 

hachiko1-713x400
Հաչիկո

ՀԱՉԻԿՈ