Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր /1948թ., դեկտեմբերի 10/
Հոդված 15.
1. Յուրաքանչյուր ոք ունի քաղաքացիության իրավունք:
2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել իր քաղաքացիությունից կամ իր քաղաքացիությունը փոխելու իրավունքից:
Ես արժեվորում եմ հոդված 15- քանզի լիովին համաձայն եմ։ Ոչ-ոք իրավունք չունի զրկել կամ փոխել, ինչ-որ մեկին քաղաքացիությունից, առավել ևս կամայական կերպով։
Հոդված 13.
1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատորեն տեղից տեղ փոխադրվելու և բնակավայր ընտրելու ամեն մի պետության սահմաններում:
2. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լքելու ցանկացած երկիր, ներառյալ նաև սեփականը, և վերադառնալու իր երկիրը:
Ես արժեվորում եմ հոդված 13- քանզի լիովին համաձայն եմ։ Կյանքը մերն է, և եթե ինքներս զգում ենք, որ ենթադրենք Հայաստանը այն վայրը չէ, որտեղ որ մենք մեզ լիովին երջանիկենք զգում, ապա ինչու չտեղափոխվել այլ երկիր, որտեղ ամեն ինչ կարող է այլ կերպ լինել և արդարացնել մեր ստասելիքները։ Բայց ամեն դեպքում մարդն իր հարազատ երկրում իրեն ավելի ազատ և ավելի հարազատ է զգում և մարդ իրավունք ունի գալ և առնել իր երկրի կարոտը։
Հոդված 9.
Ոչ ոք չի կարող ենթարկվել կամայական կալանքի, ձերբակալման կամ արտաքսման:
Ես արժեվորում եմ հոդված 13- քանզի լիովին համաձայն եմ ։ Անմեղը ինչ գործ ունի մեղավորների մեջ։ Մենք ամենքս էլ տարբեր են ոմանք ընտրել են շատ վատ ճանապարև, նա պարտավոր է ենթարկվել կալանքի, պատիժ կրելու։ Իսկ կամայական կերպով դա անեի, փոքր-ինչ տարօրինակ է։