Ձկներ

Ձկներ (լատ.՝ Pisces), ջրային կենսակերպ վարող քորդավորներ։ Ապրում են ծովերում, օվկիանոսներում, գետերում և լճերում։ Մարմինը պատված է թեփուկներով, քորդան փոխարինվել է ողնաշարով։

Շնչում են խռիկներով, զարգացումն ընթանում է ջրում։ Ձկների վերնադասը բաժանված է երկու դասերի՝ կռճիկային և ոսկրային։ Կռճիկային ձկների դասին են պատկանում շնաձկների և կատվաձկների կարգերը, իսկ ոսկրային ձկների դասը բաժանվում են չորս ենթադասերի՝ ճառագայթալողակներ, վրձնալողակներ, կռճիկաոսկրայիններ և երկշունչներ։

 Մարմնի կառուցվածք

Ձկների մարմնի կառուցվածքին ծանոթանանք ոսկրային ձկների դասի, ճառագայթալողակների ենթադասի օրինակով։ Նրանց մարմինը կողքերից սեղմված է և ունի շրջհոսելի ձև։ Ձկների մարմինը կազմված է միմյանց անշարժ միացած 3 բաժիններից՝ գլուխ, իրան և պոչ։ Ձկների մարմինը պատված է ոսկրային թեփուկներով։ Գլխի սահմանը խռիկային ճեղքերը կամ կափարիչներն են, իսկ իրանի և պոչի սահմանը՝ հետանցքը։

Թեփուկները պատված են վերնամաշկի բազմաթիվ գեղձերով, որոնցում արտադրված լորձը թուլացնում է ջրի հետ շփման ուժը և մաշկը պաշտպանում է մանրէներից։ Յուրաքանչյուր թեփուկ առջևի ծայրով խրված է մաշկի մեջ, իսկ հետևի մասով նստած է հաջորդ թեփուկի վրա։ Թեփուկները ձկների աճին զուգընթաց մեծանում են։ Թեփուկներով կարելի է որոշել ձկների տարիքը։

Ձկների վերջույթները լողակներն են։ Կրծքային և փորային զույգ լողակները կատարում են ջրում մարմնի դիրքի պահպանման, դանդաղ տեղաշարժման, կանգառի, շրջադարձ կատարելու և հավասարակշռության դեր, մասնավորապես՝ ջրի խոր շերտեր իջնելու և բարձրանալու ֆունկցիա։ Մեջքի և ենթապոչային (հետանցքի) կենտ լողակները կատարում են ղեկի և տեղաշարժման ֆունկցիա։ Ձկների գլխի վրա գտնվում են երկու աչքերը, որոնք չունեն կոպեր, իսկ աչքերի առջևում՝ քթանցքները։

Ձկներն ունեն հովանավորող գունավորում՝ մեջքի կողմը մուգ է, որը ջրի հատակի ֆոնի վրա նրանց դարձնում է աննկատ։

Թռչուններ

Bird Diversity 2011.png

Թռչունները (լատ.՝ Aves) տաքարյուն կենդանիներ են։ Մարմնի ջերմաստիճանը բավականին բարձր է և կայուն։ Կարող է հասնել +40- +46 °С: Ձմռանը թռչունների ջերմաստիճանն օդի ջերմաստիճանին կարող է գերազանցել 60-70°С-ով և կախված չէ միջավայրի ջերմաստիճանից։

Թռչունների առջևի վերջույթները ձևափոխվել են թևերի, սիրտը քառախորշ է, ունեն լավ զարգացած թոքեր, մարմինը ծածկված է փետուրներով, մաշկը զուրկ է գեղձերից, բազմանում են ցամաքում։ Սողունների համեմատությամբ ունեն լավ զարգացած նյարդային համակարգ։

Թռչունները հարմարվել են տարբեր էկոլոգիական պայմաններին։ Հայտնի է թռչունների ավելի քան 9 հազար տեսակ, որոնք միավորվում են 3 հիմնական խմբերում՝ ողնուցավորներ (թռչողններ), անողնուցավորներ (վազողներ), լողացողներ կամ պինգվիններ։

https://www.youtube.com/watch?v=Pff0E2c76OA

Հավ

Համարվում է, որ ընտանի հավերը ծագել են Ասիայում հանդիպող բանկիվյան հավերից կամ ջունգլիների վայրի հավերից, որոնք հանդիպում էին Հնդկաստանի, Հնդկաչինի, Հարավային Չինաստանի, Ինդոնեզիայի և Ֆիլիպինների տարածքներում։ Հավերի ընտելացման ամենավաղ վկայությունները վերագրվում են Հնդկաստանին՝ մոտ մթա 2000 տարի առաջ։ Ավելի ուշ ժամանակների հետազոտողների մի մասը պնդում էին, որ հավերի ընտելացման գործընթացը սկսվել է մոտ մթա 3200 տարի առաջ։ Ներկայումս բավականին շատ փաստեր են առկա, որ դա տեղի է ունեցել Հարավ-Արևելյան Ասիայում և Չինաստանում ` դեռևս մթա 6000-8000 տարի առաջ: Միտոքոնդրիումային ԴՆԹ-ի հետազոտումները ցույց են տվել, որ ժամանակակից հավերի նախնիները ընտելացվել են մոտավորապես մթա 3500 տարի առաջ` Ասիայում։

Chickenfamily.jpg

Մթա 14-րդ դարում հավերը հայտնվել են Հին Եգիպտոսում: Ավելի վաղ նրանք հայտնվել էին Մերձավոր Արևելքում: Անտիկ ժամանակաշրջանում հավերը հայտնվել են Հունաստանում, իսկ այնտեղից տարածվել Եվրոպայում:

Հավերը բաժանվում են երեք հիմնական խմբերի՝ ձվատու, մսաձվատու և մսատու։ Առավել տարածված են ձվատու ցեղերը՝ լեգհոռն, մինորկա, անդալուզյան, համբուրգյան, իսպանական, օռլովյան, ռուսական սպիտակ և այլն։ Ձվատու ցեղի հավերը կշռում են մինչև 2 կգ (աքաղաղները՝ մինչև 3 կգ), տարեկան ձվատվությունը մինչև 250 ձու, ռեկորդը՝ 365 ձու։

Ֆերմայից 100 հավ գողացողի հետքերով ...

Մսաձվատու ցեղերից են՝ ռոդ-այլենդ, նյու-հեմփշիր, պլիմուտրոկ, վիանդոտ, սուսկես, երևանյան, ֆավերոլ և այլն։ Կշռում են մինչև 4 կգ, միսը որակով է և համեղ, միջին ձվատվությունը՝ մինչև 240 ձու։

Մսատու ցեղերից են՝ կորնիշ, լանգշան, կոխինխին, բռամա և այլն։ Կենդանի զանգվածը մինչև 4,5 կգ, ձվատվությունը մինչև 130 ձու։ Դրանցից կորնիշները օգտագործվում են մսաձվատու ցեղերի հետ տրամախաչելու և բրոյլերներ (մսացու ճուտ) ստանալու համար։ Բրոյլերների միսը լավագույն դիետիկ սննդամթերք է, պարունակում է մինչև 20 % լիարժեք սպիտակուց և միայն 5-7 % ճարպ:

Մեծ պանդա 

Մեծ պանդա կամ բամբուկե արջ (լատ.՝ Ailuropoda melanoleuca), «սև-սպիտակ կատվաթաթ», կաթնասուն արջերի (Ursidae) ընտանիքից, որի հայրենիքը կենտրոնական Չինաստանն է։ Մեծ պանդան ապրում է լեռնային շրջաններում, ինչպիսիք են Սիչուանը և Տիբեթը: 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած պանդան դարձել է Չինաստանի ազգային խորհրդանիշը։

Չինարեն անվանումը նշանակում է «արջ- կատու», և անգամ հակառակ կողմից կարդալիս այն դարձյալ նույնն է նշանակում։ Նրա արևմտյան անվանումը ծագել է փոքր պանդա տեսակի անվանումից։ Նախկինում նրան անվանել են նաև բծավոր արջ (լատ.՝ Ailuropus melanoleucus

Նկարագրություն

Մեծ պանդան ունի 1.2-1.5 մ երկարություն և 30-160 կգ քաշ։ Ի տարբերություն այլ արջերի՝ ունի բավականին երկար պոչ (մինչև 15սմ)։ Մարմինը մեծ է, ծածկված խիտ սպիտակ մորթիով, աչքերի շուրջ սև բծերով և սև թաթերով։ Հետևի կարճ, հաստ թաթերը ունեն սուր եղունգներ։ Ներբաններին և յուրաքանչյուր մատի հիմքում լավ զարգացած են մերկ բարձիկները, որոնք հեշտացնում են բամբուկի հարթ ցողուններ բռնելը։

Անունը չինարեն նշանակում է «Սև-սպիտակ կատու-արջ»:

• Մարմնի չափերը։ 1,2-1,8 մ

• Մարմնի զանգածը։ 17-160 կգ

• Էգերը հիմնականում ավելի փոքր են։

• Մորթին սև ու սպիտակ է։

• Չորսոտանի կենդանի է։

• Ամեն մի ոտք ունի 6 մատ։

• Ունի 42 հզոր ատամներ։

• Լսողությունը և հոտառությունը գերզարգացած են։

• Տեսողությունը քիչ է զարգացած։

• Շնչում է թոքերով։

• Կաթնասուն է։

• Ընտելացվածները ապրում են մոտ 26-30 տարի, վայրիների կյանքի տևողությունը հայտնի չէ։

Կենսաձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեպետ պանդաները պատկանում են գիշատիչ կենդանիների շարքին, նրանց սննդակարգը ճնշող մեծամասնությամբ կազմված է բուսական սննդից։ Գործնականում նրանք ուտում են միայն բամբուկ: Մեծ պանդան օրական ուտում է մինչև 30 կգ բամբուկի ընձյուղներ։ Իսկ տեխնիկապես, ինչպես շատ կենդանիներ, պանդաները ամենակեր են։ Հայտնի է, որ պանդաները իրենց բամբուկային դիետայի հետ մեկտեղ ուտում են նաև ձու, ինչպես նաև որոշ միջատներ։ Կենդանական կերը պանդաների համար սպիտակուցի անհրաժեշտ աղբյուր է։

Դասակարգում

Երկար տարիներ պանդաների ճշգրիտ կենսաբանական դասակարգումը եղել է գիտնականների վիճաբանության առարկա. ինչպես մեծ, այնպես էլ փոքր պանդաները ունեն և արջերին, և ջրարջերին բնորոշ գծեր։ Վերջապես գենետիկական հետազոտություններն ապացուցեցին, որ մեծ պանդաները իրականում արջեր են, իսկ նրանց մերձավոր բարեկամը Հարավային Ամերիկայում ապրող ակնոցավոր արջն է։ Փոքր պանդան ձևավորում է իր սեփական ընտանիքը (Ailuridae), որը ջրարջերի, սկունսերի և կզաքիսների հետ ձևավորում է կզաքիսանմանների (Musteloidea) վերընտանիքը։ Մեծ պանդաները ունեն անսովոր թաթեր՝ «մեծ մատով» և հինգ սովորական մատներով. «մեծ մատը» իրականում դաստակի վերափոխված ոսկոր է։

Էկոլոգիա

Ապրում է միայն Չինաստանի կենտրոնական մասերում, բամբուկի անտառներով ծածկված 1800-3400 մ-ի վրա գտնվող լեռներում։

Մեծ պանդան մինչև 2016 թվականը համարվում էր անհետացող տեսակ, որը բնութագրվում է պոպուլացիայի անընդհատ նվազմամբ և ծնելիության ցածր մակարդակով, ինչպես վայրի բնությունում, այնպես էլ անազատության մեջ։ Գիտնականները ենթադրում են, որ վայրի բնության մեջ մնացել է մոտավորապես 2060 պանդա։ Մեծ պանդան Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) խորհրդանիշն է։ 2016-ին ԲՊՄՄ-ը վերադասակարգել է կարգավիճակը որպես «խոցելի տեսակ»։

Մեծահասակ մեծ պանդան Սան-Դիեգոյի կենդանաբանական այգում

Առաջին անգամ մեծ պանդան արևմուտքում հայտնի է դարձել 1869 թվականին ֆրանսիացի միսսիոներ Արմանդ Դավիդի (1826 — 1900) շնորհիվ։ Մեծ պանդաները շուտով դարձան հասարակության սիրելիները, քանի որ նրանք նման էին թավշե արջուկների։ Բացի այդ, կենդանի փափուկ խաղալիքի կերպարի ձևավորման մեջ իր լուման է ունեցել այն փաստը, որ պանդաները համարյա թե բուսակեր են և հիմնականում սնվում են բամբուկով։ Մարդու և պանդայի գեները 68%-ով համընկնում են։ ԱՄՆ-ի և Ճապոնիայի կենդանաբանական այգիներին մեծ պանդաների վաճառքը 1970-ական թվականների չինական քաղաքականության կարևոր մասն էր կազմում. այն հանդիսանում էր Չինաստանի և Արևմուտքի միջև մշակութային փոխանակության առաջին դրսևորումներից։ Սակայն, 1984 թվականից սկսած պանդաներին դադարեցին օգտագործել դիվանագիտական նպատակներով։ Դրա փոխարեն Չինաստանը այլ երկրներին առաջարկում է պանդաների վարձակալություն տասնամյա ժամկետով։ Վարձակալության պայմանները ներառում են տարեկան մեկ միլիոն ԱՄՆ դոլար վարձակալական վճար և երաշխիքների տրամադրում, որ վարձակալության ընթացքում ծնված քոթոթները հանդիսանում են ՉԺՀ սեփականություն։ Պետք է նշել, որ Չինաստանում պանդայի սպանության համար մահապատիժ է սահմանված, ինչը ևս իր դերն է խաղում այս տեսակի պահպանության հարցում։

Արվեստ և մշակույթ

  • Պանդան պատկերված է վայրի բնության պահպանության Համաշխարհային հիմնադրամի խորհրդանշանի վրա (WWF)
  • Պանդալիսիմո-իսպանական Panda Software (նախքան ռեբրենդինգը, որից հետո այն վերածվեց Panda Security) ընկերության լոգոտիպի վրա պատկերված պանդան
  • Գեմմա Սաոտոմե-Ռունիկո Տակախասիի «Ռանմա1/2» ֆիլմի հերոսներից։ Թեպետ նա մարդ է, բայց սերիաների մեծ մասում հանդես է գալիս պանդայի կերպարով (կախարդանքի պատճառով)։
  • Փոթորկի հոգին (Storm Spirit), Warcraft III համակարգչային խաղի հերոսներից մեկը։ Ներկայացված է ոչ ավանդական կապույտ գույնի պանդայի տեսքով
  • Պանդառեն գարեջրագործ (Pandaren brewmaster), Warcraft III համակարգչային խաղի չեզոք հերոսներից մեկը։
  • «Մեծ պանդա և փոքր պանդա» անիմացիոն ֆիլմ, 1972 թ., ռեժիսոր Տակահատա Իսաո, Հայաո Միյաձակիի հետ համահեղինակությամբ։
  • «Մեծ պանդա», ռեժիսոր Մացո Խիկայամի։
  • Panda — Tekken խաղի մարտիկներից մեկը։
  • Քունգ-Ֆու Պանդա-անիմացիոն ֆիլմ (2008)։
  • Մեծ պանդան հանդիսանում է 2008 թվականին Պեկինում անցկացված 29-րդ ամառային օլիմպիական խաղերի թալիսմաններից մեկը։
  • Սեռական ոտնձգությունների պանդա-«Հարավային պարկ» մուլտֆիլմի դրվագներից մեկը և նույնանուն կերպար։

Տափակ որդեր 

Տափակ որդեր կամ ծծան որդեր (լատ.՝ Plathelminthes),Trematoda դասի որդեր։ Նրանց տիպը պարունակում է մոտավորապես 15000 տեսակ։ Տափակ որդերը համեմատած կլոր կամ օղակավոր որդերի հետ համարվում են ավելի ցածրակարգ կազմավորված օրգանիզմներ։

Հողաթափիկ ինֆուզորիա

Ուսումնական տարվա ամփոփում

  • տեղեկանք ուսումնառության պայմանագրով պարտավորությունների կատարման մասին (կարող է լրացվել googl հարցման ձևաթղթով, հրապարակվել pdf-ով).
    • հաճախում-բացակայություն-բաց թողած պարապմունքների լրացում սահմանված կարգով.
    • Այս տարի բացակայություններս եղել են ընդամենը երկու անգամ, հարգելի պատճառներով, դասավանդողները մեզ բացատրել են ամեն բան բացակայություն մասին։
    • ուսումնական բլոգի վարում. բաժիններ, յուրաքանչյուրում նյութերի առկայություն
    • Բոլոր բաժիններս առկա են , բոլոր բաժիններում կան այն նյութերը որոնք , որ պետք են։
    • ուսումնական պարապմունքներին մասնակցություն սահմանված կարգով. ուշացումներ,
    • Մասնակցել եմ բոլոր ընդհանուր պարապմունքներին, բայց ընդհանուր չեմ մասնակցել երեք անգամ։
    • մասնակցություն դասարանի, ընտրությամբ գործունեության խմբի ուսումնական ճամփորդություններին.
      ուսումնասիրություն
      լուսաբանում
    • Չոմ մասնակցել ճամփորդություններին, միայն մի անգամ ընկեր Արևիկի ուղեկցությամբ այցելե եմ Կոմիտասի տում թանգարան։
    • մասնակցություն ուսումնական նախագծերի
      նախագծերի թվարկում
      անհատական աշխատանքը նախագծում
    • Անհատական նախագիծ ՝ քիմիայից
    • https://mystories980685790.wordpress.com/category/նախագիծ/
    • I’m Sebastian… Educational project
    • https://mystories980685790.wordpress.com/2019/11/07/im-sebastian-educational-project/
    • մասնակցություն ուսումնական-հասարակական աշխատանքներին.
    • մեկ-երկու անգամ օգնել եմ զարդարել դպրոցը՝ ուսուցիչներին, և հավաքել այն։
    • մասնակցություն հիգիենիկ միջվավայրի, գույքի խնամքի աշխատանքներին.
    • ԵՍ միշտ մաքուր եմ պահում իմ դպրոցը, երբեմն զայրանում այն աշակերտների վրա ովքեր այն աղտոտում են։
    • մասնակցություն դասարանում, դպրոցում, կրթահամալիրում կազմակերպված տոնի, ծեսի, ստուգատեսի.
    • Մասնակցել եմ Հարիսայնին նվիրված տոնին։
    • մասնակցություն ցուցահանդեսի, համերգի, ներկայացման
    • կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների խախտում.
    • Մասնակցել եմ ցուցահանդեսների։ Նաև մի քանի մեդիաուրբաթներին։
  • անհատական ձեռքբերումները ուսումնական առաջին շրջանում.
  • Այս կիսամյակ ես հանդիպեցի շատ նոր առարկաների որոնց մասին դեռ երազում էի ցածր դասարաններում ՝ քիմիան և ֆիզիկան։ Ձեռք եմ բերել շատ ու շատ նոր գիտելիքներ, հետաքևքիր տեղեկություններ։
  • ուսումնական յուրաքանչյուր դասընթացներից (այդ թվում՝ ընտրությամբ) իր առաջադիմության ինքնագնահատում.
  • Մայրիկս ինձ կգնահատեր ՝ 9։
  • ուսումնական շրջանի կազմակերպման վերաբերյալ իր հարցադրումները, առաջարկությունները.
  • Կուզենայի վերահսկեիք հնարավոր գրագողության, արտագրության դեպքերը։
  • Կուզոենայի գրավոր իմ բլոգում տեսնել ուսուցչիս արձագանքը/գնահատականը գրավորներիս վերաբերյալ, գրավոր մեկնաբանություն, սխալների ուղղում, որպեսզի ինձ համար պարզ լինի՝ ինչի վրա աշխատել։
  • «Ուսումնական ձմեռ» նախագծով դեկտեմբերի 23-ից հունվարի 7-ը անելիքները՝
    Ամանորի, Սուրբ Ծննդյան անհատական-ընտանեկան նախագիծ
    ընթերցանություն
    ուսումնասիրություն
    ուսումնական այլ աշխատանք
  • Դեկտեմբերի  23-ից սկսվում ենք պատրաստվել Նոր-տարվան,պատրաստում բազմաթիվ համեղ ուտելիքներ,զարդարում տոնածառը և անհամբեր սպասում այդ հրաշալի տոնին։
  • ուսումնական երկրորդ շրջանում գործունեության նախագիծ՝
    • Հանրակրթական Դիջիթեք, բնագիտատեխնիկական նախագծերի ստուգատեսներին ներկայացվող նյութեր,
    • Հանրակրթական Դիջիթեք, բնագիտատեխնիկական նախագծերի, մարզական, ազգագրական ստուգատեսների կազմակերպման առաջարկներ.
    • իր ընտրած ճամբարային ջոկատը։

Սահմանված կարգով մինչև դեկտեմբերի 23-ը՝

  • լրացվում է 5 տարեկանների, 1-3-րդ դասարանցիների աճի բնութագրերը.
  • լրացվում են 4-12-րդ դասարանների գնահատման մատյանները՝ ուսումնական գործունեության ցուցանիշները, առանձին դասընթացներից սովորողների գնահատականները, որոնց հիմքում դրվում են սովորողների բլոգները, հաշվետվություն-հրապարակումները։

Ինչպես բարձր պահել իմունիխետը

Սպորտի միջոցով

Իմունիծերը բարձր պահելու համար պետք է շաբաթվա ընթացքում 2-3 անգամ զբաղվել սպորտով՝ կատարել ֆիզիկական վարշություններ, հաճախել տարբեր սպորտաձևերի։

Քնի միջոցով 

Իմունիծերը բարձր պահելու համար պետք է օրական 8-6 ժամ քնել։ Ցանկալի է քնել նաև ցերեկը։ Քնի ժամանակ օրգանիզմը և իմունային համակարգը թարմանում է։

Ջուր խմելու միջոցով

Իմունիծերը բարձր պահելու համար պետք է օրեկան մարմնի քաշի 1-կգ համապատասխան 30 մլ ջուր խմել։

 

Սերմնավոր բույսեն

Եզրակածություն՝ սպերմատոֆիտներ, սերմ առաջացնող բարձրակարգ անութավոր բույսեր։ Դրանց են պատկանում մերկասերմերը (ներառյալ բազմաթիվ բրածո բույսերը ) և ծածկասերմերը կամ ծաղկավուր բույսերը։ Բարձրակարգ բույսերի մյուս խմբերը՝ ռինիոֆիաները, մամռանմանները, գետնամուշկանմանները, ձիաձետազգիները, պսիլոֆիտները և պտերները սերմ չեն առաջացնում։ Սերմնավոր բույսերի (հատկապես ծածկասերմերի) գամետոֆիտը ռեդոկցված է։ Սերմնավոր բույսերն էվոլյուցիայի ընթացքում առաջացել են սպորավորներից։ Սերմերով բազմացող առաջին բույսերը եղել են սերմնավոր պտերները։ Սերմնավոր բույսերը մեծ դեր ունեն Երկրի բուսական ծածկույթի առաջացման, ինչպես նաև մարդու տնտեսական գործունեության պրոցեսում։

Diversity_of_plants_image_version_5.png

Բակտերիաների մեծամասնությունը սնվում են պատրաստի օրգանական նյութերով; Կաթնաթթվային բակտրիաների օգտագործումը սննդային արդյունաբերության մեջ

Բակտերիաների մեծամասնությունը սնվում են պատրաստի օրգանական նյութերով, դրանք բաժանվում են երկու խմբի ՝ սապրոտոֆներ և մակաբույծներ ։ Սապրոտրոֆները սնվում են մահացած օրգանիզմների հաշվին , իսկ մակաբույծները ՝ կենդանի օրգանիզմների օրգանական նյութերով ։ Մակաբույծները հիմնականում ախտածին բակտերիաներն են , որոնք տարբեր հիվանդություններ են տարածում։ Սապրոտրոֆ բակտերիաների գոյությունը շատ մեծ դեր ունի բնության մեջ , նրանք քայքայում են օրգանական նյութերը , կենդանի օրգանիզմների կենսագործունեության արգասիքները , քայքայում են նաև բույսերի և կենդանիների մնացորդները, Մի խոսքով այս բակտերիաները ազատում են բնությունը փտող մնացորդներից, նրանց այլ կերպ անվանում են բնության սանիտարներ։

Բակտերիաները նաև շատ մեծ դեր ունեն սննդի ասպարեզում ։ օրինակ՝ գինու , կոնյակի և օղու բանջարեղենի թթվային արտադրությունները կապված են թթվեցում և խմորում առաջացնող բակտերիաների հետ։ հենց այդ բակտերիաների օգնությամբ են ստանոիմ կաթից ՝ մածուն , կաթնասերից ՝ թթվասեր ․․․։