1. Լրացրու բաց թողած տառերը.

Հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարթևների դեմ։
Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը. նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան և ամբարտավան այրը, պարթևներից մի լավ ջարդ ստանալով, զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է, խուճապահար հասնում Հայաստան՝ օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։ Եթե լիներ խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հաջորդներին։ Բայց լինելով բանաստեղծ, մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում, ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիսամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշատի կիսաշրջանաձև թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի՝ Տիգրան Մեծին նվիրված թատերգությունը։ Դավադիրները հենց թատերասրահում ձերբակալում են արքային՝ Արտավազդին՝ տանելով Ալեքսանդրիա կնոջ և երեխաների հետ միասին։

Գրաբար

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Աշխարհաբար

Ձմեռը անցավ, անձրևները անցան և գնացին, մեկնեցին։ Ծաղիկները երևացին մեր երկրում, ժամանակը հասավ էտելու, տատրակի ձայնը լսելու եղավ մեր երկրում: Թզենին արձակեց իր բողբողջները, մեր ծաղկած որթերը տվեցին իրենց բույրերը: Վեր կաց արի, իմ մերձավոր, իմ գեղեցիկ, իմ աղավնի, և արի դու։ Ցույց տուր ինձ քո երեսը և լսեցրու ինձ քո խոսքը, քանի որ քո խոասքը քաղցր է․ և քո տեսքը գեղեցիկ:

անցնել

երբ —> անցնելիս, անցնելուց առաջ, հետո, ժամանակ

հենց (որ), թե չէ —> անցնելուն պես

որպեսզի —> անցնելու համար

եթե —> անցնելու դեպքում

որովհետև, քանի որ —> անցնելու պատճառով

նախքան, մինչև —> նախքան, մինչև անցնելը

թև, չնայած, թեկուզ — -> չնայած անցնելուն

դուք նրան հիշել եք, երբ դրամի կարիք եք ունեցել։

Դուք նրան հիշել եք միայն դրամ կարիք ունենալու ժամանակ

երբ ֆիդայիները ցրվեցին, բոլորը թաքուն լաց եղան։

ֆիդայիների ցրվելուց հոտ բոլորը թաքուն լաց եղան։

եթե համաձայն ես, վաղվանից կսկսենք աշխատել։

համաձայն լինելուդ դեպում, վաղվանից կսկենք աշխատել

նա կանաի ամեն բան, եթե դու չկախես։

նա կանի ամեն բան ոք չկանխելու դեպքում

ես նրա ասածը չէի հասկանում, քանի որ չէի լսել խոսակցության սկիզբը

ես նրան չէի հասկանում խոսակցության սկիզբը լսած չլինելու պատճառով։

ամեն ինչ աղոթքով չես կարող անել, չնայած տատս միշտ ապավինում էր աղոթքի զորությանը։

ամեն ինչ աղոթքով չես կարող անել՝ չնայած տատիս՝ միշք աղոթքի զորությանը ապավինելուն։

Գոյական անդամի լրացումներ

1. Գտնե՛լ գոյականական անդամի լրացումները և որոշե՛լ տեսակը։

Արևագալից առաջ դարան էինք մտել կիրճում: Գիշերային ամոթխած գեղեցկուհին՝ լուսինը, (բացահայտիչ) վաղուց արդեն թաքնվել էր հանդիպակաց (որոշիչ) երկնակարկառ (որոշիչ) լեռան հետևում: Հատուկենտ (որոշիչ) աստղերն էլ դանդաղորեն (որոշիչ) հեռանում էին իրենց (որոշիչ) ասպարեզից: Խավարչտին գիշերը հետզհետե աղոտացավ, տարրալուծվեց օդում: Գիշերվա նիրհից արթնացավ վաղորդյան (որոշիչ) մեղմօրոր (որոշիչ) զեփյուռը, և հազարաթույր (որոշիչ) ծաղիկների (հատկացուցիչ) զգլխիչ (որոշիչ) բույրով տոգորվեց ողջ (որոշիչ) մթնոլորտը։ Ես աննկատելի դուրս էի եկել իմ (բացահայտիչ) թաքստոցից և զմայլված ու անէացած շուրջս էի դիտում: Հանկարծ ինչ-որ ձայն լսվեց. չորացած (որոշիչ) մի (որոշիչ) ճյուղ էր, որ ճռռոցով կոտրվեց մոտիկ (հատկացուցիչ) անտառում: Ես առաջին անգամ էի տեսնում եղջերուին ազատ բնության գրկում քայլելիս: Դուրս եկավ մի (որոշիչ) խաղաղ (որոշիչ) հպարտությամբ, վեհ (որոշիչ) ու չքնաղ (որոշիչ) քայլվածքով: Վայրենի շնորհքով ոլորեց երկայն (որոշիչ) վիզը՝ զգուշորեն նայելով շուրջը (մասնավորող բացահայտիչ): Ապա սուրաց դեպի բացատում բխող (որոշիչ) ականակիտ (որոշիչ) աղբյուրը: Հասնելով ջրին՝ եղջերուն հանկարծ կանգ առավ և գլուխը գիրթ բարձրացնելով՝ հայացքն ուղղեց դեպի ինձ:

Մայրենի լեզվի օրեր

Հայերենի ծագումը, հնդեվրոպական լեզու, դրա տրոհումից առաջացած լեզուներ (տարժամանակյա և համաժամանակյա ուսումնասիրություն)

Մայրենի լեզվի օրեր

 Հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզուներով խոսող ժողովուրդները տարածված են Եվրոպայի մեծ մասում, ինչպես և Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի, Ավստրալիայի և Օվկիանիայի զգալի մասում։ Ռոմանական լեզուներ Հնդիրանական լեզուներ
Կելտական լեզուներ    Գերմանական լեզուներ 
Բալթյան լեզուներ Սլավոնական լեզուներ
Հայերեն   Հունարեն  Ալբաներեն

Հնդեվրոպական լեզուների ընտանիքն աշխարհում ամենատարածված լեզվաընտանիքն է։ Ներկայացված է երկրագնդի բոլոր բնակեցված մայրցամաքներում։ Լեզվակիրների թիվը գերազանցում է 2,5 միլիարդը։ Որոշ լեզվաբանների տեսակետների համաձայն նոստրատիկ գերընտանիքի մասն է կազմում։

Անվանում

«Հնդեվրոպական լեզուներ» տերմինը (անգլ.՝ Indo-European languages) առաջին անգամ ներկայացվեց Թոմաս Յունգի կողմից 1813 թվականին[2]։ Գերմանալեզու գրականությունում հաճախ օգտագործվում է «Հնդգերմանական լեզուներ» տերմինը (գերմ.՝ indogermanische Sprachen)։ Երբեմն ավելի վաղ հնդեվրոպական լեզուները կոչվում էին «Արիական», սակայն այժմ այդ տերմինով («Արիական լեզուներ») անվանում են Հնդեվրոպական լեզուների ընտանիքի լեզվական ենթաընտանիքներից մեկը, որի մեջ ներառվում են հնդեվրոպական լեզվաընտանիքի «Նուրիստանյան ճյուղը» և «Հնդիրանական լեզուները»։

Ճյուղերը․

Հայերենը

Հայերենը հնդեվրոպական ընտանիքի առանձին ճյուղ է։ Հայերենի զարգացումը բաժանվում է երեք շրջանի՝ հին հայերեն, որ գրավոր կերպով (գրաբար) ավանդված է 5-րդ դարից, միջին հայերեն (կիլիկյան), որ ավանդված է միջնադարյան, հատկապես կիլիկյան շրջանի մատենագրությամբ, և աշխարհաբար, իր երկու գրական ճյուղավորումներով՝ արևելյան ու արևմտահայերեն, որոնցից արևելյանը բարձրացավ պետական լեզվի մակարդակի։ Հայերենն ունի բազմաթիվ բարբառներ, որոնք բաժանվում են երեք ճյուղի՝ ում, կը, ել, ոմանք բաժանում են չորս ճյուղի՝ ում, կը, ել, ս։

Այս բարբառներից շատերն այժմ ձուլվում են համազգային հայերենի մեջ և գնում են դեպի մահացում, ըստ որում, նրանցից մի քանիսն արդեն մահացել են (օրինակ՝ Ագուլիսի, Մեղրու բարբառ և այլ բարբառներ)։ 19-րդ դարի առաջին կեսում, երբ դեռ նոր էր հիմնադրվել համեմատական լեզվաբանությունը, եվրոպական մի շարք արևելագետներ (Պետերման, Վինդիշման, Գոշե և այլն), ուսումնասիրելով հայերենը, ցույց տվեցին, որ այն ևս հնդեվրոպական լեզու է, բայց սխալ կերպով համարեցին հնդ-իրանական ճյուղի իրանական ենթաճյուղին պատկանող մի բարբառ։ Դրա հիման վրա Ֆրանց Բոպպն էլ իր համեմատական քերականության երկրորդ հրատարակության ժամանակ հայերենը նույնպես մտցրեց հնդեվրոպական լեզուների ընտանիքի մեջ՝ որպես հնդ-իրանական ճյուղի մի բարբառ։ Այդ սխալ տեսակետը ընդունվեց նաև այլ լեզվաբանների կողմից (Մյուլլեր, Պոլ դը Լագարդ և այլք) մինչև 1875 թվականը, երբ լույս տեսավ Հայնրիխ Հյուբշմանի «Die Grundlage der Armenischen Sprache im Kreise der indogermanischen Sprachen» («Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում») աշխատությունը։

Այդ աշխատության մեջ Հյուբշմանը, ճիշտ կիրառելով հնչյունափոխական օրենքները հայերենում, կարողացավ զատել հայերենի սեփական (բնիկ) հնդեվրոպական բառերը փոխառյալ բառերից և, դրանով իսկ, վեր հանեց այն առանձնահատկությունները, որ ունի հայերենը թե՛ իրանական, թե՛ հնդեվրոպական մյուս լեզուների համեմատությամբ։ Դրա հիման վրա էլ նա եկավ այն եզրակացության, որ հայերենը, իբրև հնդեվրոպական լեզու, ինքնուրույն մի ճյուղ է ներկայացնում և չի մտնում հնդ-իրանական ճյուղի մեջ։ Իր այդ եզրակացությունը Հյուբշմանը հետագայում հաստատեց մի շարք արժեքավոր ուսումնասիրություններով, որոնք նոր հունի մեջ դրին հայերենի համեմատական ուսումնասիրությունը։ Հյուբշմանի հետևողությամբ շարունակեցին ուսումնասիրել հայերենը հնդեվրոպական լեզվաբանության բազմաթիվ ներկայացուցիչներ։ Այս տեսակետից առանձնապես մեծ է Հրաչյա Աճառյանի վաստակը, որ իր աշխատությունների մեջ ամփոփել է այն ամենը, ինչը որ արված է հայոց լեզվի համեմատական ուսումնասիրության ներկայացուցիչների կողմից։ Ի մի բերելով հայերենի բոլոր հնդեվրոպական տարրերը (բառեր, մասնիկներ, քերականական ձևեր)՝ Աճառյանը ցույց է տվել, որ հնդեվրոպական լեզուների արևելյան խմբի մեջ մտնելով՝ հայերենը ինքնուրույն ճյուղ է ներկայացնում և առավել մերձավոր ցեղակցության մեջ է իրանական, հունական ու սլավոնական լեզուների հետ։

Կելտական ճյուղ

Կելտական լեզուները բաժանվում են երկու ենթախմբի՝ մայրցամաքային և կղզիների։ Մայրցամաքային կելտական լեզուներ համարվում են գալլերենը և նրա տարբերակները, որոնք տարածված էին հին Գալլիայում և Իտալիայի հյուսիսում։ Թե՛ գալլերենը, թե՛ մյուսները 4-5-րդ դարերից արդեն մեռած լեզուներ էին։ Գալլերենից մեզ հասել են բազմաթիվ հատուկ անուններ (տեղի և անձի) և մի քանի արձանագրություններ։ Կղզիների կելտական լեզուները բաժանվում են երկու մասի՝ գաելյան և բրիտական։ Գաելյան լեզուներն են իռլանդերենը, շոտլանդերենը և մենական լեզուն (Մեն կղզում)։ Գաելյան լեզուները ավանդվել են 4-րդ դարից՝ այսպես կոչված օգամյան արձանագրություններով, ապա՝ 7-րդ դարից՝ իռլանդական գրականությամբ։ Բրիտական լեզուներն են՝ վալլիերենը կամ կիմրերենը (ավանդված 11-րդ դարից), բրետոներենը (ավանդված 8-րդ դարից) և կոռներենը (մեռած 18-րդ դարում)։

Հնդկական ճյուղ

Հնդկական ճյուղի մեջ է մտնում սանսկրիտը` հին հնդկերենը, որով գրված են Վեդաները և մի քանի արձակ գրվածքներ։ Վեդաները կազմում են հին հնդկերենի սրբազան գիրքը։ Հին հնդկերենով գրված է նաև գեղարվեստական, փիլիսոփայական ու գիտական գրականությունը. այս լեզուն կոչվում է սանսկրիտ։
Ժամանակակից հնդկական լեզուներն են՝ հինդի, բենգալի, օրիյա, գուջարաթի, փենջաբի, սինդհի, մարաթի, նեպալի, քաշմիրի և այլն։ Այս տեղական լեզուներին զուգընթաց Հնդկաստանում գործածվում է գրական ընդհանուր մի լեզու, որ կրում է հինդուստանի կամ ուրդու անունը արաբական այբուբենով և հինդի՝ հնդկական այբուբենով։

Իրական ճյուղ

Իրանական ճյուղը բաժանվում է երկու ենթաճյուղի՝ արևմտյան և արևելյան։ Արևմտյան իրանական լեզուներն են պարսկերենը, տաջիկերենը, քրդերենը, բելուջերենը, թալիշերենը, թաթերեն, գիլաներենը։ Պարսկերեն լեզվի զարգացումը բաժանվում է երեք շրջանի. ա) հին պարսկերեն (ավանդված մ. թ. ա. 6-րդ դարից), որով գրված են աքեմենյան թագավորների սեպագիր արձանագրությունները. հին պարսկերենին զուգահեռ բարբառ է համարվել Ավեստայի լեզուն, որը սխալ կերպով երբեմն կոչվել է զենդերեն։ Հին պարսկերենին մոտ է համարվում նաև սկյութերենը, որից ավանդված են միայն շատ քիչ բառեր. բ) միջին պարսկերեն կամ պահլավերեն, որ Սասանյանների և Պարթևների շրջանի լեզուն է. գ) նոր պարսկերեն, որ զարգանում է արաբական արշավանքների դարաշրջանից (7-րդ դարից), պարսկերենի գրական լեզուն է դառնում 9-րդ դարից և, իբրև այդպիսին՝ մնում է նաև մեր օրերում։ Արևելյան իրանական լեզուներն են աֆղաներենը, շուգնաներենը, յաղնոբերենը, օսերենը, սողդերենը (2-7-րդ դարերի գրավոր հուշարձաններով է ավանդված), խորեզմերենը (հայտնի է 13-րդ դարի արաբերենով գրված աշխատության տվյալներով) և սակերենը (խոթաներենը)։

Երկաթե ընկերությունն, որն զեփյուռից փշուրների վերածվեվ

Ալին սպասի, — բղավեց Մարիան, բայց Ալինան ուշադրություն չդարձնելով գնաց։

Հորդառատ անձրև էր, Մարիայի վարսերը թաց-թաց էին, իսկ Ալինայի խուճուճ մազերը դարձել էին շատ ուղիղ։ Ալինային առանց իր խուճուճ մազերի դժվար էր ճանաչել։ Նա կարծես մարմնափոխվում էր մեկ այլ անձի, բայց նրա գեղեցկությունը դրանից բնավ չէր փոխվում, նրա աչքերի երանգը ողջ աշխարհին միշտ լույս էր տալիս։

Մարիան, հագել էր դեղին մեծ հուդի։ Հուդի վրա պատկերված էր կերպար Մարիայի աշխարհից։ Մարիան տարբերվում էր բոլորից իր հոբիներով, իր արտաքին տեսքով, իր սիրելի արտիստներով։ Նա կարծես, թե ուրիշ աշխարհից լիներ։ Նա ատում էր ստանդարտը, և որքան հնարավոր է փորձում էր տարբերվել մարդկանցից։

Եկեք սկսենք ամենասկզբից։

Ալինան և Մարիան լավագույն ընկերներ էին։ Ավագ դպրոցում էին ծանոթացել, բայց որպես լավագույն ընկերներ շփվում էին միայն մի քանի ամիս։

~~~Սկսվեց ճամբարից~~~

-Մար, ես արդեն պատրաստ եմ։

-Ի’ քնած ե՞ս, արագացրու։ Ընկեր Գրետան արդեն մեզ ա սպասում պետք ա օգնենք։

-Հա-Հա, հելա։

~~~

-Մար ի՞նչ գույնի ծաղիկներով սարքենք աբադոկը։

-Ալին, լսի ուզում եմ, որ մի հատ դեղին լինի, մի հատ մանուշակագույն։

~~~

-Ո՞նց դու տեղ էի՞ր: Բա ներսում ո՞վա։-Չգիտեմ։ ԵՒ նրանք միասին խոտերի միջով վազեցին դեպի վրաններ։

~~~-Քունդ տանումա՞։

-Մի քիչ։

-Արի խոսանք հետո կքնես։

~~~

Հենց այսպիսի դրվագներից էլ սկսվեց ամեն ինչ։ Իրենց «Ամուր» ընկերությունը, որն անհիմն պատճառներով վերածվեց փշուրների։ Դպրոցում նրանք միշտ միասին էին, ժամանակի ընթացքում ձեռք բերեցին նոր ընկերներ։ Նրանք երջանիկ էին քանզի նրանք կարող էին տեսնել կյանքը ընկերների բոլոր երանգներով։ Թե ուրախության, թե վշտության ժամանակ նրանք թև ու թիկունք էին։ Անցավ 5-6 ամիս, ամեն ինչ փոխվեց, Մարիայի փոքրիկ անմտածված կատակը, ընկերության աշտարակի հիմքը կոտրեց։ Աշտարակը, սրընթաց, ընկավ ցած և բաժանվեց հազարավոր մասերի։ Մարիամը հիասթափությունից կոտրեց աշտարակի մեծ բեկորները և վերածեց փշուրների։ Արդեն շատ դժվար կլիներ նորոգել աշտարակը, չնայած դա պետք էլ չէր, ոչ Մարիանին, ոչ Ալինային։ Պարզապես ցանկություն չունեին այն վերանորոգելու։

Անցավ մեկ տարի, ոչինչ չփոխվեց, անցավ ևս մեկ քանի ամիս և նույն կերպ, ոչ բարև, ոչ ինչպես ես, և ոչ էլ անգամ c#:

Հորդառատ անձրևը իր հետ տարավ ամեն ինչ, ամեն մի հիշողություն։ Այժմ երկինքը նրանք տարբեր են տեսնում։ Մարիայի համար միշտ ամպամած է, բայց ամպերի հետևից փայլում է արևը, իսկ Ալինայի համար երկինքը փայլում է իր բոլոր երանգներով։

Նախադասություն

1. Առանձնացնե՛լ տրված հատվածում եղած պարզ և բարդ նախադասությունները։ Կազմել՛ բարդ նախադասությունների գծապատկերները։

Երբ միառժամանակ ձիու ոտնաձայն և վրնջյուն չլսվեց, Թորգոմը սրտի
թրթիռով գնաց դեպի անտառի եզրը ու ցաքուցրիվ մացառների մեջ բերանքսիվայր պառկելով՝ նայեց աջ և ձախ: Դիմացը միայն բարձրաբերձ սարն էր՝ լերկ ու
քարակարկառ, իսկ շուրջը ամայություն էր: Հավաստիանալու համար, որ իրոք
չկա ոչ ոք, նա նույն դիրքով սրտատրոփ դույզն-ինչ էլ սպասեց: Դարձյալ ոչ մի
ձայն չլսվեց: Այնժամ նա զգույշ հետ դարձավ։

Բարդ-Երբ միառժամանակ ձիու ոտնաձայն և վրնջյուն չլսվեց, Թորգոմը սրտի թրթիռով գնաց դեպի անտառի եզրը ու ցաքուցրիվ մացառների մեջ բերանքսիվայր պառկելով՝ նայեց աջ և ձախ:
Բարդ-Դիմացը միայն բարձրաբերձ սարն էր՝ լերկ ու քարակարկառ, իսկ շուրջը ամայություն էր:
Բարդ-Հավաստիանալու համար, որ իրոք չկա ոչ ոք, նա նույն դիրքով սրտատրոփ դույզն-ինչ էլ սպասեց:
Պարզ-Դարձյալ ոչ մի ձայն չլսվեց:
Պարզ-Այնժամ նա զգույշ հետ դարձավ։

Դավաճանություն

Սարսափելի բառերի շարքում է իմ վերնագիրը․․․ Անգամ թշնամուս չեմ ցանկանա հանդիպել այս բառին դեմ առ դեմ։ Իմ համար դավաճանությունը շատ զզվելի, չկանխատեսնված բան է։ Դվաճանությունը լինում է՝ թե ընկերների, թե սիրային հարբերությունների, թե ազգի մեջ։ Պատերազմի ընթացքում շատերը վաճառեցին ինֆորմացիա Հայաստանի մասին։ Այդպիսի մարդիկ արդարացում չունեն, նրանք ամենավերջին տականքն են։ Նրանք ծնվել են հայ, դաստիրակվել են որպես հայ, ոմանք ապրել են Հայաստանում․․․ Եվ այդ ամենից հետո նրանք իրավունք չունեին ուրանալ Հայաստատին։ Ինչպես կարող են իրենք իրեց բնակայվայրը, ամենահարազատը, վաճառեն, այն էլ ու՞մ։ Թուրքին
Ընկերությոան մեջ դավաճանությունը, նույնպես շատ տհաճ է, ես ինքս եմ հանդիպել այդ ամենին։ Բայց այդ դավաճանությունը օգնում է քեզ ավելի լուրջ, ավելի դանդաղ, ավելի զգուշ շփվել մարդկանց հետ, և ընտրել լավագույններին որպես քեզ ընկեր։ Առաջ ամեն մի ծանոթիս ընկերուհի էի համարում, բայց երբ եկան իմ կյանքի դժվար օրերը հասկացա, որ նրանցից ոչ ոք էլ իմ ընկերուհին չէ, ու չի էլ եղել։ Այժմ ես չունեմ ընկերներ, ունեմ ծանոթներ, նրանքցից ոչ-ոքին մետ չեմ ընդունում, այնպես ինչպես իմ հին ընկերուհուն։ Իմ լավագույն ընկերը ինձ չի դավաճանել, ոչ էլ ես եմ իրան ինչոր վատ բան արել, ուղղակի կյանքն է այդպես դասավորվել որ այլևս անգամ իրար բարև չենք տալիս։ Բայց մարդը պետք է սովորի ապրել առանց ընկերների։ Ճիշտ է կյանքի ինչոր երանգներ ընկերներնն են ներկում, բայց առանց այդ երանգների էլ կյանքը կարող է շատ վառ լինել։
Դավաճանությունը սիրային հարաբերություններում չեմ կարծում որ կկարելի է ներել, քանիզի եթե նա է քո ընտրյալը, ում ինքդ դու վստահում ես սիրում, իսկ նա իր կյանք է մցնում մեկ այլ էակի։ Դա չպետք է ներվի։ Ինձ համար հարաբերությունը այնպիսի բան է որ յուրաքնչյուր կողմ պետք է հավասարաչափ ջերմություն մցնի այդ ամենի մեջ։

Միակազմ նախադասություններ

1. Դե արի ու բան հասկացիր
Շուրջդ ամպ ու մեգ է,
Կուզես ժպտա, կուզես լացիր,
Դարի համար մեկ է…
Անդեմ

2. Գիշեր է սև, սևակնած.
Ա՜խ, ձիերս, ձիերս :
Երեկ ամպ էր ու ամպամած :
Խոր գիշեր է:
Ժամն է լռելու:
Մութ է:
Անդեմ

3.Հավատացեք՝ սև կայծակ է ու սև կարկուտ,
Շուրջդ ամպ ու մեգ է,
Երբ ոչ արև է, ոչ էլ անձրև,
Ձեռքից գնում են ծաղիկները…
Դիմավոր

4.Մթնում է օրն…արտին ինչ.
Արտը աստղեր է խմում:
Մթնում են օրվա բոլոր պահերին,
Իրար են բախվում ամպերն անխնա:
Անդեմ

5.Ինձ խաբեցին ամենուր,
Խաբեու­թյամբ խաչեցին:
Ձեռքիս խաչբուռը առան
Ու վրաս խաչ քաշեցին
Դիմավոր

6.Հիվանդ է ձեր խոնարհ երգիչը,
Երևի հոգեվարք է ապրում,
Ասում են.—Այդքանը դեռ քիչ է,
Արժանի պատիժը դեռ չի կրում:
Դիմավոր

7.Ինչ էլ որ լինի, ինչ էլ որ ասեն,
Փուշը զինված է, ծաղիկն՝ անզեն:
Մեզ ասում են.
Դուք մերը չեք,
Մինչև անգամ դուք ձերը չեք,
Ձեր տեղը չեք, ձեր տերը չեք,
Դուք տերը չեք ձեր երգերի,
Տաճարների ու բերդերի:
Ինչ էլ լինի, ասում են, թե
Խառն է մատը սատանայի…
Դիմավոր

8.Լեռներն ի վար քարերի երթ,
Քարերի լուռ տեղատարափ…
Քանդուքարափ Որոտնաբերդ,
Որոտնավանք քանդուքարափ:
Քո մեռնելուց հետո…
Սև դագաղ, ճերմակ պարան,
Լուռ մի լաց՝ մեռնելուց հետո
Հոգու պարտք, հոգեհանգիստ,
Հոգեհաց՝ մեռնելուց հետո:
Դիմավոր

Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը

Բառարանների տեսակները, հայերեն ամենատարածված ու գործածական բառարանները․

  • Ըստ բառաքանակի (բառացանկի) կամ ըստ բառահոդվածի ծավալի՝ ընդարձակ կամ լիակատար բառարան, և համառոտ բառարան։
  • Ըստ գործնական կամ այլ նպակադրման՝ դպրոցական բառարան, նաև՝ առձեռն բառարան, տեղեկատու բառարան։
  • Ըստ գիտական (բառաքննական) մշակվածությամբ՝ ակադեմիական բառարան. երբ սա արտահայտում է նաև գրական լեզվի նորմավորվածությունը՝ նորմատիվ բառարան։ Ակադեմիական բառարանը բացատրական բառարանի տարատեսակ է, որտեղ բացատրությունների հիմքում ընկած են լինում բառային երևույթների գիտական քննությամբ վերհանված նորմաները։ Բնորոշվում է բառի նշանակության մանրամասն բացատրություններով և գրական վկայություններով, հոմանիշների, ոճերի ընդգրկմամբ, բառապաշարային շերտերի ու քերականական նշումներով։
  • Ըստ լեզուների ընդգրկման՝ միալեզվյան բառարան, եթե վերաբերում է մել լեզվի բառամթերքին, երկլեզվյան բառարան, եթե վերաբերում է երկու լեզուների բառամթերքին, բազմալեզվյան բառարան, եթե բառամթերքը շատ լեզուների է վերաբերում։ Վերջին երկու տիպի բառարանները սովորաբար թարգմանական բնույթի են լինում։ Կան նաև՝ համեմատական բառարան, զուգադրական բառարան և այլն։
  • Ըստ բառամթերքի բնույթի, բառահոդվածի կառուցվածքի ու բովանդակության, ինչպես նաև նպատակաուղղվածության՝ բառարանները բաժանվում են երկու խմբի՝ լեզվական (լեզվաբանական, բանասիրական) բառարաններ և հանրագիտական բառարաններ։ Լեզվականները լինում են՝ բացատրական, բառակազմական, դարձվածաբանական, համանունների, հանգարան կամ հանգաբառարան, հապավումների, հոմանիշների, հեղինակային, պատմական, ստուգաբանական, ուղղագրական, ուղղախոսական, թարգմանական, օտար բառերի և այլն։ Հանրագիտական տիպի բառարաններ են՝ հանրագիտարանները, մասնագիտական բառարանների մեծ մասը, կենսագրական բառարանները, անձնանունների բառարանների մեծ մասը և այլն։ Կան և այդ երկու տիպի բառարանների սկզբունքների համադրման դեպքեր։ Սա հատկապես լինում է մասնագիտական որոշ բառարաններում, անձնանուններում ու ճյուղային առանձին բառարաններում և այլն։
  • Ըստ բառապաշարային ընդգրկման՝ գրաբարյան, միջինհայերենյան, բարբառագիտական (գավառական), աշխարհաբարյան, հեղինակային (գրողի լեզվի), անձնանունների, հոմանիշների, համանունների, հականիշների, նորաբանությունների, հնաբանությունների, օտար բառերի, մասնագիտական (տերմինաբանական)։
  • Ըստ լեզվական միավորների տիպի՝ արմատական, դարձվածաբանական, քերականական, հապավումների և այլն։
  • Ըստ գլխաբառերի (բառացանկի) դասավորության՝ այբբենական, փնջային (ըստ ազգակից արմատների), շրջուն (օրինակ, հանգաբառարանները)։

Ստեղծվում են նաև վիճակագրական բառարաններ։

Ամենատարածված և ամենաօտագործվող բառարաները հայրենում․

Նայիրի, բառարան, բառարան․հայ, Իրտեկ

Անձնանունների բառարանից դուրս գրիր քո, քո մտերիմների, ծանոթների անունները՝ իրենց բացատրություններով: 

Վարազդատ – կազմված է պարսկերեն araz եվ հայերեն դատ բառերից, որ նշանակում է <վարազին հաղթող>:

Դավիթ – եբր․ նշանակոմ է <առատաձեռն> կամ <սիրեցյալ>․ (Աստվածաշնչային ամենահայտի անձն է, քանի որ Ավետարանը Հիսուսին նաեվ Դավթի որդի է կոչում)․

Վանուշ – հայկական Վան անուշ բառերի համադրումն է:

Մարիամ (Մարիա) – եբր. Maryam , որ նշանակում է <աստծուց սիրված>,<դառնության ծով> կամ <ծովային աստղ>:

Մարի – եբր. նշանակում է <օժտված>:

Անժելա (Անժելիկա) – ֆրանս. Anzela անունից, որ ծագում է հուն. angelos բառից նշանակում է <հրեշտակային>: (Այսինքն հոգու երկնային գեղեցկություն ու սրբություն ունեցող կին):

Հայկ – հայկ. մեր ազգի նահապետի հնագույն դիցաբանական անուն է, որ բացատրվում է իբրեվ <հսկա>, քանի որ նա հաղթեց ամեհի Բելին, ով Նեռի խորհուրդն էր կրում, քանզի նա ապստամբել էր Աստծո դեմ ու Բաբելոնի աշտարակաշինություն էր ձեռնարկել:


 Էրիխ Պրոմ«Սիրելու արվեստը»

«Սերը ինչ-որ ինքնըստինքյան հասկանալի բան չէ։ Դա ավելի շուտ պահանջում է կարգապահություն, կենտրոնացում, համբերություն, հավատ և նարսիցիզմի հաղթահարում։ Դա ոչ թե զգացում է, այլ գործողություն։ Սերը որոշում է, սերը վճիռ է, սերը խոստում է։ Եթե սերը միայն զգացմունք լիներ, իրար հավերժորեն սիրելու խոստումն անհիմն կլիներ։ Զգացմունքը գալիս է և հնարավոր է՝ անցնի։ Մարդ ինչպե՞ս կարող է վճռել, որ դա պիտի հավերժ մնա, երբ իմ գործողությունը չի ներառում վճիռ ու որոշում։
Սերը հիմնականում հարաբերություն չէ որևէ հատուկ մարդու հետ, դա վերաբերմունք է, բնավորության գիծ է, որ սահմանում է մարդու հարազատությունը աշխարհին՝ ամբողջապես, ոչ թե սիրո միայն մեկ «օբյեկտի» հանդեպ։ Եթե անձը սիրում է միայն մի ուրիշ անձի և անտարբեր է մնացած ընկերների նկատմամբ, նրա սերը սեր չէ, այլ փոխշահավետ կապվածություն, կամ ընդլայնված եսասիրություն։ Մարդկանց մեծ մասը դեռ հավատում է, թե սերը օբյեկտի հաստատում է, ոչ թե ձիրքի։
Սերը գործողություն է, ոչ թե պասիվ ազդակ։ Դրա թիկունքին են կանգնում, ոչ թե մեջն ընկնում։ Սիրո ամենաընդունված հատկանիշները նկարագրելու ամենագլխավոր ճանապարհը սահմանումն է, որ սերը նախ և առաջ տալ է նշանակում, ոչ թե վերցնել։  Տալը ուժի բարձրագույն դրսևորումն է։ Հենց տալու ընթացքում է մարդ արտահայտում իր հզորությունը, ուժը, կարողությունը։ Այս գերագույն կենսունակությունն ու կարողությունը մարդուն բերկրանքով են լցնում։ Դու քեզ դրսևորում ես որպես առատաձեռն, շռայլ, կենսունակ, հետևաբար և երջանիկ մարդ։ Տալն ավելի երջանկաբեր է, քան վերցնելը, ոչ թե որովհետև դա զրկանք է, այլ որ տալու հիմքում ընկած է քո կենսունակությունը։
Հարկավոր է համարձակություն ունենալ հավատալու համար, ռիսկի դիմելու կարողություն, պատրաստակամություն՝ նույնիսկ ցավ ու հիասթափություն ապրելու։ Նա, ով որպես կենսական հիմնական պայման պաշտպանվածության ու ապահովության վրա է պնդում, չի կարող հավատ ներշնչել։ Նա, ով իրեն դուրս է դնում պաշտպանության համակարգից, ուր հեռավորությունն ու տիրապետումն են նրա պաշտպանության միջոցը, իրեն դարձնում է բանտարկյալ։ Սիրելու ու սիրվելու համար քաջություն է պետք, հաստատուն արժեքները որպես գլխավոր հոգածություն դատելու քաջություն, դրանց համար նահատակվելու քաջություն։

Սերը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ երկու անձնավորություն միմյանց հետ հաղորդակցվում են իրենց էության առանցքից, հետևաբար՝ եթե յուրաքանչյուրն իրեն զգում է իր գոյության առանցքից ելած։ Միայն այս «առանցքային զգացողությունն» է մարդկային իրականությունը, միայն այստեղ է կենսունակությունը, միայն այստեղ է սիրո հիմքը։ Սիրո փորձառությունն, այսպիսով, հաստատուն մարտահրավեր է։ Դա հանգստի վայր չէ, այլ շարժման, աճի, միասին աշխատելու… Երկուսն իրար հետ մեկ են՝ միակ լինելով իրար համար։

Մի քանի նախադասությամբ արտահայտիր քո մտքերն ու վերաբերմունքը։ Համաձա՞յն ես հեղինակի հետ։

«Տալն ավելի երջանկաբեր է, քան վերցնելը»

Ես համաձայն եմ էրիխ Պրոմի հետ, սերը դա մեզնից վերցնելնը և տալ ուրիշինն է։

« Սերը գործողություն է, ոչ թե պասիվ ազդակ։ Դա ոչ թե զգացում է, այլ գործողություն։ Սերը որոշում է, սերը վճիռ է, սերը խոստում է։ Եթե սերը միայն զգացմունք լիներ, իրար հավերժորեն սիրելու խոստումն անհիմն կլիներ։ »

Ես այս ստեղծագորխում առանձնացրել եմ այս տողը, քանզի այն ամենաճշմարիտն է ինձ համար, այն օրենք է։ Խոսքերով չեն սիրում, սիրում են միայն արաքներով, այնպիսիս արարքներով որոնք ապացուցում են մեր սերը։

Բառային աշխատանք

  • Դուրս գրել անծանոթ բառերը, բացատրել բացատրակաան բառարանի օգնությամբ:

նարսիցիզմբնավորության գիծ, որն արտահայտվում է իբրև բացարձակ սիրահարվածություն՝ ինքն իր անձի նկատմամբ։ 


վճռել-
1. Դատական վճիռ կայացնել:
2. Որևէ հարցի՝ գործի ևն մասին որոշում՝ լուծում ընդունել, լուծել:
3. Անելիքը՝ վերաբերմունքը ևն որոշել:
4. Հետևության՝ եզրակացության հանգել, հետևություն անել:
5. Մաթեմատիկական խնդիր՝ առաջադրանք լուծել:
6. (ռուսաբանություն) Համարձակվել, հանդգնել, մի բան անելու քաջություն ցուցաբերել:


ազդակ-
1. Ազդող՝ ներգործող պատճառ՝ հանգամանք:
2. Բնության այս կամ այն երևույթն առաջ բերող գործոն՝ պատճառ:
3. (փոխաբերական) Որևէ բանի նպաստող ու առաջ մղող հանգամանք, խթան:

զրկանք- 1. Զրկելը, զրկվելը:
2. Պակասություն, նեղություն:
3. (հնացած) Անպատվություն, վիրավորանք:
4. (փոխաբերական) Տանջանք, տառապանք:

  • Դուրս գրել հոմանիշ և հականիշ բառերի հինգական զույգ:

հավատալ- հիասթափվել հզորությունը — ուժ
 գալ- անցնել գերագույն բարձրագույն
կանգնել- կարժվել
հատուկ մարդ- մի ուրիշ մարդ