1. Ընտրիր տրված բառերից մեկը: 
    Շոշափեց ու տեսավ, որ խեղճ կենդանու… կոտրվել է: (ող, ոխ) 
    … սրտում որ մնա, թույն կդառնա, կքայքայի սիրտը: (ող, ոխ) 
    Երբ երեկոյան հետ թռան, տեսան, որ իրենց …. գրավել է անծանոթ մի թռչուն: (բույն, բուն) 
    Մի քանի հողի ձեռք-ձեռքի էին տվել ու փորձում էին գրկել հինավուրց ծառի վիթխարի …: (բույն, բուն) 
    Մոտակայքում ապրողներն այնքան են վարժվել… շառաչին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա) 
    Տնեցիներն այնքան են վարժվել … անտեղի լացուկոծին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա) 
    Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
  2. Քո չքնաղ ծաղկի բույրն է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր)
  3. Անթիվ ու բյուր են աստղերը: (բույր, բյուր)
  4. Ասիա երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա)
  5. Ասյան երբևէ կհանգստանա՞ իրեն հուզող մտքերից: (Ասիա, Ասյա)
  6. Սոֆիան գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա)
  7. Սոֆյան գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա)

Կետերի փոխարեն գրի՛ր նախադասության մտքին համապատասխանող բառ՝ ընտրված ուղղագրական բառարանից: 

Առողջ լինելու համար անհրաժեշտ է մշտապես կոփել մարմինը:

Սիրում է ժամերով  պառկել  տաք ավազին ու նայել ամպի լողացող պատառիկներին:

Հավաքած բոլոր փաստաթղթերն ու գրությունները դասավորեց թղթապանակում, դրեց պահարանի մեջ:

Կրիայի նման մտել է պատյանի մեջ ու ոչինչ լսել չի ուզում:

Բաց թողնված տառերը լրացրո՛ւ: 

Սևանա լճի խնդիրն այսօր հուզում է յուրաքանչյուր քաղաքակիրթ  մարդու: Ս.անի ջրի մակարդակը տասնյակ տարիների ընդացքում իջել է: Ջրի կորստի հետ առնչվում են մի շարք այլ էական հարցեր: 
Առանձին ուշադրության է արժանի ջրավազանի կենսանական աշխարհի պահպանության խնդիրը: 
Բնակության անբարենպաստ պայմաններ են ստեղծվել նաև  Սևանի թևավոր բնակիչների՝  թռչունների համար: 
Լավ լողորդի ու փրկարարի քn … մեր քաղաքից արդեն դուրս է եկել: 
Վիրավոր գազանի … անտառում դեռ երկար լսվեց:

Կետադրություն

Կետադրել նախադասությունները և վերլուծել ձևաբանորեն

Կհանդիպես նրան, բայց հաջողություն չեմ ակնկալում:
Ուսին մնացել է խոռոչաձև սպի, իսկ հոգում չսպիացող մի ցավ:
Մեքենան դղրդյունով անցավ քարե նեղ կամուրջը, մի քանի կիլոմետր համաչափ վազքով սլացավ գետի ափով, ապա բարձրացավ քարքարոտ ճանապարհով:
Թողել եմ ներքև, և փառք, և գանձ, և քեն, և նախանձ:
Ոչ հայրենիք ունի, ոչ տուն, ոչ անուն:
Կրակը լափեց, թե սերմ, թե սերմնացան:
Նա այն հարուստներից էր, որոնց պարսկերեն հորջորջումով կոչում են, նովսիքա, այսինքն նոր քսակի տեր:
Բոլորին զբաղեցնում էր մի միտք, այն է վաստակել որքան կարելի է շատ, և որքան կարելի է շուտ:
Հովիվներն աշխատում էին թաքցնել ոչխարների հոտերը, և գուժում էին այդ բոթը:
Երիտասարդը մխրճվել էր մինչև հատակը, և ոչ մի ապարանք չէր տեսել այդտեղ:
Կրակները վաղուց հանգել էին,  և շարժումը դադարել էր:
Տներում վառվում էին կրակները, և գյուղի վրա բացվում էր պարզ ու աստղազարդ երկինքը:
Հանգչում էին լույսերը, և մի ակնթարթում մասրենին կորչում էր խավարի մեջ:

1․Հեղինակների՝ Խորխե Բուկայի, Օսկար Ուալդի և Նար-Դոսի մասին  մասին հետաքրքիր փաստեր գտիր համացանցից և տեղադրիր քո բլոգում։

Խորխե Բուկայը համարվում է Արգենտինայի ժամանակակից գրականության աստղ։ Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի 18 լեզուներով, իսկ գրքերի ամբողջ տպաքանակը գերազանցում է 2 միլիոնը։ Խորխե Բուկայի իսպանական տպագրողները ասում են, որ իսպանական հասարակական տրանսպորտում ամեն օր կարելի է հանդիպել 1-3 մարդու, ովքեր տարված կարդում են բժիշկ Բուկայի գրքերը։

Հայտնի ստեղծագործություններից են «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը (1891), «Սալոմե» ողբերգությունը (1891), «Կինը՝ անարժան ուշադրության» (1893), «Իդեալական ամուսինը» (1895), «Լրջախոհ լինելու կարևորությունը» (շուրջ 1895) կատակերգությունները, «Երջանիկ արքայազնը» հեքիաթների ժողովածուն և այլն։ Ուայլդի ստեղծագործություններին բնորոշ են նուրբ հումորը և յուրօրինակ գեղագիտությունը։ Կենդանության օրոք Լոնդոնի ամենահայտնի թատերագիրներից մեկն էր։ Դեկանդենտության առավել հայտնի ներկայացուցիչներից է։

Ծնվել է բրդավաճառի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյա դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիան, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է [Թիֆլիս]։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ։ Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։ 

2․ Վերլուծիր երեք պատմվածքները՝ արտահայտելով քո վերաբերմունքը, գտիր թեմայի և ասելիքի նմանություններն ու տարբերությունները, գրիր նաև երեք պատմվածքներին բնորոշ ոճերի մասին։

Ինչպես միշտ կյանքը շատ անարդար գտնվեց, մարդկանց հանդեպ՝ չգնահատվեց Մարդու արդարությունն ու բարրությունը։ Ամենաբարի, ազնիվ մարդունն հավասարեցին մեղքավորինին։ Կարծում եմ որ մի ձոքր սխալ որոշում կատարվեց, պետք էր մեղքավորներն բաժանել 2 մասին, որոնք խաղտել էին 5 և ավելի քիչ մեղք և մարդիկ ովքեր ավելի շատ մեղք էին գործել կարծում եմ այդպես ավելի արդար կլիներ։

3․ Պատմվածքներից առանձնացրու այն տողերը, մտքերը, որոնք կարևորում ես, քեզ մտածել են տալիս։

 -Այդպես չի լինի: Եթե ինձ նախօրոք զգուշացնեիք, որ մեղքերը ներվելու են, կյանքս դատարկ տեղը չէի ծախսի…

4. Ի՞նչ գիտես Սուրբ Պետրոսի մասին։  Գիտե՞ս արդյոք Քրիստոսի 12 առաքյալներին։

Սուրբ Պետրոսը Հիսուսի 12 առաքյալներից մեկն էր։ Նա երեք անգամ մինչև աղաղաղի կանչելը դավաճանեց Հիսուսին։

12 առաքյալները․

  1. Պետրոսը (Սիմոն Պետրոս, Կեփաս),Քրիստոս քարոզում է Առաքյալներին։
  2. Անդրեասը,
  3. Հակոբոսը (Զեբեդեոսի որդի, Որոտման որդի (Բաներեգես)),
  4. Հովհաննեսը (Հովհաննես Ավետարանիչ, Հովհաննես Աստվածաբան),
  5. Փիլիպպոսը,
  6. Բարդուղիմեոսը (Նաթանայել),
  7. Թադեոսը (Ղեբեոս, Հուդա)
  8. Թովմասը (Երկվորյակ),
  9. Մատթեոսը (Ղևի),
  10. Հակոբոս Ալփյանը (Կրտսեր Հակոբոս, Ալփեոսի որդի),
  11. Սիմոն Կանանացին (Նախանձահույզ),
  12. Հուդա Իսկարիովտացին։

6․Թվարկիր՝ Աստծո տասը պատվիրաններից քանիսը գիտես։

1. Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար

2.Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես

3.Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես:

4.Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն:

5.Պատվիր քո հորն ու մորը

6.Մի սպանիր

7.Մի շնանար

Մի գողանար

9.Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր

10.Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր: (Ելից. 20:17):

7․Քո երևակայությամբ 7-10 նախադասությամբ նկարագրիր Դատաստանի տունը։

Մարդիկ կանգնում են բաց երկքում, կարծես անտեսանելի հատակին։ Դատաստանի տան պատերը ամերից են, ճերմակ ամպերից։ Տան պետի տակ կանգնած է Պերրոսը Սպիտակ սավանով։ Նրանից աջ գտնվում է մի ճերմակ սպիտակ դուռ, որը մեր դիմաց երկար ժանապարհ է բացում դեպի դրախտ։ Այնտեղով քայլելի մարդիկ, ազատություն և երջանկություն են ձգում։ իսկ նրանից ձախ կամ մի մռայլ, սև դուռ, երբ որ դուռը բացվում է սկսվում է բարձր ապերի գողոց լսվել, կայքակի բարձր ձայներ։ Երբ որ մարդն այնտեղով քայլում է զգում է միայն վախ, անհանգստություն։ Սկասում է տեսնել իր հոգու ամենասարծափելի վախը։

Գոյականի թիվը

  1. Բառերից որո՞նք են գոյական.
    անբեկանելի, ունելիկիսադեմ, տխրադեմ, արդուզարդ, նկարազարդ, շարական, ընտանեկան, խորագին, գլխագին։
  2. Նշիր անհոգնական գոյականները.
    Ֆիլիպիններ, մաթեմատիկա, քննություն, կաթ, գաղտնիք, գինի, աշակերտություն, մարմար, բարկօղի, հանրահաշիվ, բեռ, հոգևորականությունքիմիամթությունդարվինիզմ, բնապաշտպանություն։
  3. Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին.մարզատոն-մարզատոններ, հավատարմագիր-հավատարմագրեր, ուղեցույց-ուղեցույցեր, հիվանդայց-հիվանդայցեր, մենապար-մենապարեր, մեկնակետ-մեկնակետեր, գիսաստղ-գիսաստղեր, ճամփեզր-ճամփեզրեր, հաղորդալար-հաղորդալալրեր, զորացույց-զորացույցեր, նավթամուղ-նավթամուղ, ծիսակարգ-ծիսակարգեր, հետնախորշ-հետնախորշեր, կամարասյու-կամարասյուններ, մաքսանենգ, ջրէջք։
  4. Նշի՛ր այն գոյականները, որ ներգոյական չունեն .
    դուստր, ժամանակ մեջ, գիրք- գրքի մեջ, շուն, մանուկ, հորեղբայր, տանտեր, համալսարանի մեջ, խմբագրության մեջ, աղջիկ։
  5. Ընդգծի՛ր  գոյականները։
  • Մայրը քնքշորեն շոյեց երեխայի գանգուրները:
  • Ձին ճանաչում էր այդ հովտի բոլոր բույրերն ու հոտերը։
  • Ձորակներում հիմա էլ կա Մանասի տնկած այգին՝ սպիտակ ու կարմիր վարդերի թփերով։
  • Անին չէր մոռացել ո՛չ նրա սև վերարկուն, ո՛չ գունատ դեմքը։

Բառակազմություն

1․ Գտնե՛լ մեկ արմատ և երկու ածանց ունեցող բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ բառերը։
Լուսանկարչական, տեսականորեն, գրահրատարակչական, հացթուխ,
ծովեզրյա, դարբնություն, բարեհամբույր, ատաղձագործ, մանրանկարչություն,
հրուշակագործ, վերաբաշխումգիտականորենանօգնական, բազմություն,
տգիտություն:

1․ Տեսականորեն նրա կատարած քայլերը ճիշտ էին, սակայն դրանք չարդարացրին սպասելիքները։

2․ Մեզ տրված առաջադրանքը՝ ծավալուն լինելու պատճառով, վերաբաշխվեց մի քանի խմբի միջև։

3․ Նրանց հաջողվեց գիտականորեն ապացուցել իրենց առջև դրված խնդիրը։

4․ Բարեսիրտ աղջնակը չկարողացավ անտարբեր անցնել փոքրիկ և անօգնական ձագերի կողքով և օգնեց նրանց։

5․ Այսպիսի պատերազմային իրավիճակներում չի կարելի ցուցաբերել տգիտություն և հրապարակել չհաստատված ինֆորմացիա։

2. Գտնե՛լ մեկ արմատից և մեկ ածանցից կազմված բառերը:
Հայեցակարգ, մետաղյա, բացառիկ, ասեղնագործություն, հաշվեկշիռ,
որսորդպողպատե, ձուլակաղապար, հնություն, ժամանակահատված,
արժեիջեցում, նվիրում, միջազգային, գունեղ, իրականություն, ընդհանրացում,
հարթակ, խտրականություն, մեղմորեն, միջնակարգ, շարժուն, ներգաղթյալ,
մենաշնորհ, միջուկ, բուսականություն։

3. Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց,
վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։

ՆախածանցՎերջածանցԹե՛ նախածանց, թե՛ վերջածանց
անհայտ  խնձորենիանմտություն
հակաթույնմթերայինանհոգաբար
տգեղկաղնուտդժգոհություն
անթիվմիլիոնավորանհավատալի
չկամցուցանակհամատեղություն
արտապատկերկղզյակվերահաշվում
ենթավարպետհայրականներգրավում
գերադաստրամագծորեն
հարակիցհավաքածու
անհարմարլսարան
ապաշնորհծիծաղելի
մորթեղեն
միտք