Տերյանը շատ հուշերի է արժանացնել իր ժամանակի ժամանակակից բանաստեղծների կողմից։ Բանաստեղծներից մեկը Ավետիք Իսահակյանն էր, ով պատմում էր մի ամառային տաք օրվա մասին։
«Վարդավառի կիրակին էր, մի պայծառ օր: Գնացինք Գանձայից ոչ շատ հեռու ս.Հովաննեսի մատուռը, որը ուխտատեղի էր:
Ես ու Վահանը նստել էինք մատուռի տակ, ծխում էինք ու դիտում պարողներին և քեֆ անողներին:
Վահանի լեզուն բացվել էր, այլևս չէր քաշվում ինձնից:Մյուս օրը առավոտյան գնացինք տեսնելու Փարվանա լիճը: Բարձրացանք մի բլրակի վրա, որը իշխում էր շրջակայքին: Վահանը հափշտակված նայում էր ՝ հայացքը թափառելով ամեն կողմ, և արտասանեց յուրովի Հ.Թումանյանի «Փարվանայից».
-Նայի՜ր, -ասում էր Վահանն ինձ, – ա՜խ, ի՜նչ տխուր աչքեր ունեն մեր գյուղացիները, ի՜նչ մտահոգ դեմքեր՝ արևով, անձրևով այրված ու բովված: Ի՜նչ դառն աղքատւթյուն է կաթում վրաներից, բայց ուրախանում են: Բայց ի՜նչ թաղծոտ ուրախություն է այս: Իբրև թե ուրախ երգեր են երգում, բայց ի՜նչքան վիշտ ու մորմոք կա սրանց ուրախ երգերի մեջ: Դարերի տառապանքն է խոսում սրանց բերանով: Այս ժողովրդին մեր ինտելիգենցիան չի կարող հասկանալ, ու՞ր մնաց օտարը: Մեր նոր գրողներից Թումանյանը և դու, միայն երկուսդ, զգում եք մեր ժողովրդին: Ձեզնից հետո կամ նոր, բոլորովին նոր երգ պիտի ասել, կամ պիտի լռել:
-Շատ եմ սիրում իմ բարձրագահ հայրենիքը և նրա խոնարհ ժողովրդին, որ աշխատում է ու երազում, տքնում է ու երգում…«Այս պատանու հոգին,- մտածում էի ես,- պարուրված է երազով, ինչպես իր հայրենի լեռներն ու լճակները՝կապույտ մշուշով…»:
Եվ այս սրտագին զրույցներից այն խորին տպավորությունն առա, որ ես բանաստեղծական էության հետ գործ ունեմ, որ այս զգայուն հոգում ապրումները մթին խորության մեջ են կատարվում, որ նա աշխարհը զգում է երազներով և երազների մեջ:
Անջնջելի կենդանի են իմ հոգում այն քնքուշ երեկոները և անդորր գիշերները, որ ապրել եմ Վահանի մայրենի գյուղում, պատանի Վահանի հետ միասին:»
Անդրեյ Տիխոմիրովի և Մելինե Քոչարյանի Վահան Տերյանի մասին գրել էլ մի հոդված, այն ուղիղ կապ ունի Ռուսաստանի հետ (հեղինակի ծննդավայրի)։
«Մեր հայրենիքը Ռուսաստանն է, և նրա գրկում մենք ցանկանում ենք առաջ շարժվել և պահպանել մեր մշակույթը»,- գրել է բանաստեղծը՝ հայկական մշակույթի ճակատագիրը կապելով ռուսական մշակույթի մեծ ժառանգության հետ։ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ընդունել է «ԹուրքաՀայաստանի մասին» հրամանագիրը, որի նախագիծը կազմել է Վ. Տերյանը: