Անգլո-ֆրանսիական հերթական պատերամի ժամանակ` 1695 թ., Իսրայել Օրին Նամյուր քաղաքի մոտ գերի է ընկել անգլիացիների ձեոքը: Հենց նույն թվականին էլ, խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, ազատվել է գերությունից, բայց Ֆրանսիա վերադառնալու փոխարեն տեղափոխվել է Գերմանիայի Հռենոսյան Պֆալց, հաստատվել Դյուսելդորֆ քաղաքում և ծառայության անցել տեղի կայսրընտիր (կուրֆյուրստ) մեծ իշխան ՀովհանՎիլհելմի մոտ՝ նշանակվելով Հայդելբերդ և Մանհայմ քաղաքների մատակարարման կոմիսար: 1698 թ. Օրին անձամբ հանդիպում է մեծ իշխանին և նրան ներկայացնում Հայաստանի ազատագրության խնդիր:
Հովհան Վիլհելմը տարածաշրջանի ամենանշանավոր քաղաքական գործիչներից էր, արյունակցական ու քաղաքական մերձավոր սերտ հարաբերություններ ուներ եվրոպական բազմաթիվ տիրակալների, առավելապես՝ Ավստրիայի Լեոպոլդ I կայսեր և Տոսկանայի մեծ դուքս Կոզմաս III Մեդիչիի հետ: Նշելի է, որ 1683 թ. Ավստրիան «Սրբազան լիգայի» մյուս երկրների հետ պատերազմի մեջ էր ընղդեմ Թուրքիայի, իսկ Հովհան Վիլելմը ոչ երկրորդական դեր էր խաղում այդ իրադարձություններում. նա հակաթուրքական այդ լիգայի կազմակերպիչներից ու ոգեշնչողներից մեկն էր: Ուստի պատահական չէր Օրու ոչ միայն Հովհան Վիլհելմի հետ բանակցություններ վարելը, այլ ընդհանրապես Պֆալցում հայտնվելը:
Продолжить чтение «Հայաստանի ազատագրության եվրոպական և ռուսական ծրագրերը»