Տիգրան Հայրապետյանի ստեղծագործությունը «Մի փնտրեք ողջին մեռյալների մեջ» արտացոլում է հեղինակի անձնական փորձառությունը, աշխարհայացքը և գաղափարական որոնումները: Նրա կերպարն ու կյանքի ուղին ներկայացված են որպես օրինակ համառության, կամքի և հայրենասիրության: Հայրապետյանի կյանքի ուղին կարելի է դիտարկել որպես անընդհատ պայքար՝ հանուն ազատ մտածողության և ազգային ինքնության պահպանման:Նրա ստեղծագործությունը կարելի է բաժանել մի քանի առանցքային թեմատիկ մասերի: Նախ, մանկության և պատանեկության տարիները, երբ նա ձևավորում է իր հետաքրքրությունները՝ քաղաքականություն, պատմություն, աշխարհաքաղաքականություն: Նրա մանկության խաղերը՝ շախմատի ֆիգուրներով աշխարհի քարտեզի վրա ռազմավարություն մշակելը, կանխորոշում են նրա հետագա գործունեությունը՝ որպես քաղաքական վերլուծաբան և ազգային գործիչ:Երկրորդ առանցքը հայրենասիրության և գաղափարական պայքարի թեման է: Հայրապետյանը ոչ միայն տեսաբանական, այլև գործնական մակարդակում է զբաղվում հայրենիքի հարցերով՝ մասնակցելով հասարակական կյանքին, արտահայտելով իր հայացքները տարբեր հարթակներում:Երրորդ առանցքը՝ նրա մարդասիրությունը և բարոյական սկզբունքները: Չնայած կյանքի դժվարություններին, նա չի կորցնում հավատը մարդասիրության նկատմամբ և միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնելու նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:Այս ստեղծագործությունը ոչ միայն կենսագրական է, այլև ներշնչող ուղերձ ունի ընթերցողի համար. այն կոչ է՝ չդադարել փնտրել ճշմարտությունը, չընկրկել դժվարությունների առաջ և միշտ մնալ գաղափարական ու մտավորապես արթուն:
Рубрика: պատմություն 12
Մտքեր և խոհեր
Տիգրան Հայրապետյանի «Խոհեր և հուշեր» ստեղծագործությունը արտացոլում է նրա մտորումները ժողովրդի, պատմության, քաղաքականության և արժեքների կորստի մասին: Նրա տեսակետներն ընդգծում են ազգային ինքնության, պետության ամրապնդման և քաղաքական պայքարի կարևորությունը:Գրքում Հայրապետյանը շեշտադրում է, որ փոքր ժողովուրդների ինքնադրսևորումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական պայքարի սահմաններում: Նա ներկայացնում է պետությունների և քաղաքակրթությունների կործանման գործընթացը՝ ցույց տալով, որ դա սկսվում է արժեքների անկումով, բարոյալքմամբ ու ներքին քաոսով: Այս միտքը արդիական է նաև այսօր, երբ տարբեր երկրներում հասարակությունները բախվում են նույն խնդիրներին:Հայրապետյանը նաև անդրադառնում է անհատի դերին պատմության մեջ։ Նրա մեջբերումներից մեկը՝ «ուզում եմ կեսար դառնալ», ցույց է տալիս ուժեղ առաջնորդի ձգտումը, սակայն նաև ընդգծում է, որ մեծ ուժը գալիս է պատասխանատվության բարձր գիտակցումով և զոհաբերության պատրաստակամությամբ:Ընդհանուր առմամբ, «Խոհեր և հուշեր» ստեղծագործությունը ոչ միայն պատմական ու քաղաքական դիտարկումների հավաքածու է, այլև կոչ՝ խորհելու ազգային ու մարդկային արժեքների մասին, պահպանելու ինքնությունը և պայքարելու ապագայի համար:
Այցելություն դեպի Հայոց Պատմության թանգարան

Ձմեռը իր սառը շունչը փռեց քաղաքի վրա։ Այնուամենայնիվ ցուրտը պատրվակ չդարձավ չայցելել Հայոց Պատնության թանգարան։ Մուտքի մոտ աննկարագրելի լռություն էր՝ լցված պատմության ծանր շնչով։ Թանգարանը ահռելի մեծ էր, յուրաքանչյուր պատ խոսում էր անցյալի հերոսների մասին, որոնց ձայները փորձում էին հասնել մեզ դարերի խորքից։

Ցուրաքանչյուր ցուցանմուշ՝ հին գրքերը, գորգեր, գրչածայրեր, սրեր, կավե ամաններ կարծես կրում էին գաղտնիքներ, որոնք պատմության հանելուկների պատասխաններն են։ Շրջելով թանգարանում ականջիս հնչում էին անցյալի շշուկները՝ հիշեցնելով ինձ, թե որքան հին է Հայ ազգը, և իր պատմությունն ։ Թանգարանից դուրս եկա խոր մտքերով, վառ տպավորություններով։ Այդ օրը ինձ հետ տարա ոչ միայն հիշողություններ, այլև նոր հայացք դեպի հավատարմությունն իմ ազգ, և ձեռք բերեցի և մեկ կաթիլ հայրենասիրություն։
Փետրվարի 24֊28
Ժամանակագրական սանդղակի տեսքով ներկայացրե՛ք 1988թ․ մայիս-1991թ․ մարտ ժամանակահատվածի Արցախյան շարժման գլխավոր իրադարձությունները։
1988 թվականին ՀԽՍՀ-ն ընդունեց ԼՂԻՄ-ի առաջարկը միանալու Հայաստանին, բայց Ադրբեջանը մերժեց։ ԽՍՀՄ-ը հանդիպման ժամանակ հաստատեց, որ անհնար էր տարածքային փոփոխություններ անելը։ Այդ տարում ստեղծվեց ՀՀՇ-ն։ ՀՀՇ-ի շարժումները փորձում էին կանխել, սակայն, տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը, որը աղետալի էր բոլորի համար։ 1989 թվականին Ղարաբաղ կոմիտեի շատ անդամներ ձերբակալվեցին, իսկ Ստեփանակերտում ցույցերի պատճառով արդեն 2 ամիս չէին աշխատում արդյունաբերական ձեռնարկությունները։ Նոր օրենքներով ԼՂԻՄ-ի տնտեսությունը կախվածություն ստացավ Ադրբեջանից։ 1990 թվականին Բաքվում հայերը խոշտանգումների էին ենթարկվում, իսկ Երևանում մարդիկ օգնություն էին հավաքում ԼՂԻՄ-ի համար։ Արդեն 1991 թվականին իրականացվեց ՕՂԱԿ օպերացիան, որի ժամանակ Հյուսիսային Արցախի մեծ մասը անցավ հայաթափվեց, բայց Գետաշենում և այլ վայրերում հայերը պայքարեցին։
Փետրվարի 10֊14
Երկրորդ համաշխարհային և Հայրենական Մեծ պատերազմի ժամանակագրությունը
Երկրորդ համաշխարհային պատերազմը (1939-1945) սկսվեց Գերմանիայի հարձակմամբ Լեհաստանի վրա։ 1941-ի հունիսի 22-ին Հիտլերը ներխուժեց Խորհրդային Միություն՝ սկսելով Հայրենական Մեծ պատերազմը։ 1945-ի մայիսի 9-ին ԽՍՀՄ-ը հաղթեց Գերմանիային, իսկ սեպտեմբերին Ճապոնիան հանձնվեց՝ ավարտելով պատերազմը։
Իմ նախընտրած հերոսը՝ Հովհաննես Բաղրամյան։
Հովհաննես Բաղրամյանը խորհրդային հայ զորահրամանատար էր։ Նա աչքի ընկավ ռազմավարական հմտություններով՝ կարևոր դեր խաղալով Կուրսկի ճակատամարտում ու Բալթյան երկրների ազատագրման գործողություններում։ Բաղրամյանը դարձավ ԽՍՀՄ մարշալ՝ առաջին հայը, ով ստացավ այդ կոչումը՝ դառնալով հայ ժողովրդի հպարտությունը։
Հոկտեմբերի 7-11
1․ Ինչու՞ 4-րդ դարի վերջում հրատապ խնդիր դարձավ մայրենի գիր ու գրականություն ունենալու հարցը։
Հայոց մշակույթը շատ կարևոր էր այդ շրջանում: Հրատապ ստեղծումն ուներ մի քանի նպատակներ, պետք էր քրիտոնեական գրքերը և արարողությունները կատարել հայերեն, զարգացնել մայրենի լեզուն և գրականությունը, պետք էր հիմք դառնար պետական անկախությունը վերականգնելու համար:
2․ Հիմնավորե՛ք, որ 5-րդ դարը հայ մշակույթի Ոսկեդարի շրջան էր։
Ոսկեդարի հայ պատմիչներն էին՝ Ագաթանգեղոսը, Եղիշեն, Փարպեցին, Բուզանդը, Խորենացին: Ոսկեդարը կայացավ Սահակ-Մեսրոպյան առաջին աշակերտներից, ովքեր բացի թարգմանություններից գրեցին նաև իրենց սեփական աշխատությունները։ Քրիստոնեության լուսաբանը Գրիգոր Լուսավորիչն էր: Թարգմանիչներն էին Մեսրոպ Մաշտոցը. Սահակ Պարթևը, Եկեղյացին, Հովսեփ Պաղնացին, Վանանդեցին: Փիլիսոփաներն էին Եզնիկ Կողբացին, Դավիթ Անհաղթ:
3․ Ներկայացրե՛ք 10-14-րդ դարերի կրթական համակարգը։
Կազմակերպվում էին երկու կարգի ուսումնական կենտրոններ` տարրական և բարձր տիպի դպրոցներ։ Տարրական դպրոցները երկու կարգի էին՝ հասարակական և մասնավոր։ Հասարակական էին այն դպրոցները, որոնք պահպանվում էին եկեղեցու և պետության միջոցներով։ Աշակերտները ստանում էին տարրական գիտելիքներ թվաբանությունից, սովորում էին գրել-կարդալ, երգեցողություն։ Վարդապետարանները գիտակրթական կենտրոններ էին, որն ավարտելով՝ սաները ստանում էին վարդապետական աստիճան: Կային ՝ ծխական, վանական և տաճարային դպրոցներ։ Միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնական կենտրոններից էին Սանահինի և Հաղպատի վարդապետարանները: Հայկական մշակույթի զարգացման գործում նշանակալից դեր խաղաց Գոշավանքի վարդապետարանը։ Այն իր ծաղկումը ապրեց առակագիր Մխիթար Գոշի օրոք։ Կիլիկիայում գործող բարձրագույն դպրոցների շարքում մեծ հռչակ էր վայելում Սսի համալսարանը։
Սեպտեմբերի 30-հոկտեմբերի 4
Հոկտեմբերի 7-11
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 15․ Հայոց քաղաքակրթությունը ուշ միջնադարում /էջ 191-200/
Թեմա 16․ Միջնադարի հայկական մշակույթը /էջ 205-230/-/բանավոր, էլ․ դասագիրք, օգտվե՛լ նաև այլ աղբյուրներից/․
Առաջադրանք
1․ Ինչու՞ 4-րդ դարի վերջում հրատապ խնդիր դարձավ մայրենի գիր ու գրականություն ունենալու հարցը։
2․ Հիմնավորե՛ք, որ 5-րդ դարը հայ մշակույթի Ոսկեդարի շրջան էր։
3․ Ներկայացրե՛ք 10-14-րդ դարերի կրթական համակարգը։ Համեմատե՛ք այն ներկայիս Հայաստանի կրթական համակարգի հետ․ի՞նչը կուզեիք վերականգնել և կիրառել այսօր /բլոգային աշխատանք/․
Սեպտեմբերի 30-հոկտեմբերի 4
1. Ներկայացրե՛ք Բագրատունյաց Հայաստանի պետական կառավարման համակարգը՝ համեմատելով այն վաղ միջնադարի /Արշակունյաց Հայաստան/ կառավարման համակարգի հետ
Երկրի կառավարիչի պարտականությունները չէին փոխվել։ Թագավորը շարունակում էր ունենալ անսահմանափակ իշխանություն և գահը ժառանգում էր իր որդիներին։ Բագրատունիների օրոք եկեղեցին ավելի մեծ ազդեցություն և դեր ունի կառավարման մեջ, բայց ընդունում էր թագավորի իշխանությունը։ Արշակունների ժամանակ շատ էին լինում անհամձայնություններ թագավորի և կաթողիկոսի մեջ։
2․ Նկարագրե՛ք Լևոն 1-ինի գործունեության կարևոր դրվագները
1132թ․ Լևոն I-ը բյուզանդացիներից գրավեց Մսիս, Ադանա ու Տարսոն քաղաքները, կարողանալով Կիլիկյան Հայաստանի սահմանները հարավում հասցնել մինչև Միջերկրական ծով։ 1137թ․ գարնանը բյուզանդացիները մեծ զորքով հայտնվում են Դաշտային Կիլիկիայում, գրավելով Տարսոնը, Ադանա, Մսիսը և Անավարզան։ Լևոնը զորքով ամրանում է Վահկա բերդում։ Պաշտպանությունը վեց ամիս տևեց։ Վերջապես հանձնվելուց հետո Լևոն, իր կնոջն ու նրանց երկու որդիներին՝ Ռուբենին ու Թորոսին, շղթայակապ տանում են Կոստանդնուպոլիս։ Լևոն I-ը այնտեղ հենց այնտեղ էլ բանտում մահացավ։
Սեպտեմբերի 23-27
1. Ներկայացրե՛ք պետական կառավարման համակարգի գործակալությունները և դրանց գործառույթները։ Ներկայիս Հայաստանի ո՞ր պետական մարմինների հետ կարելի է դրանք համեմատել։
Պետությունը կառավարում էր արքան՝ իր արքունիքով։ Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու գերագույն իրավունքը պատկանում էր թագավորին։ Երկրի կառավարման և պաշտպանության գործում կարևոր նշանակություն ունեին գործակալությունները։ Ամեն գործակալություն տնօրինում էր երկրի կառավարման որոշակի ոլորտ։
1. Հազարապետություն, որի գործակալը ղեկավարում էր երկրի տնտեսական գործերը, հարկագանձումներն ու եկամուտների բաշխումը, անտառատնկումները, շինարարական աշխատանքները, մասնավորապես քաղաքների, բերդերի, ճանապարհների, կամուրջների, ջրանցքների կառուցումները: Այդ գործակալությունը տարբեր ժամանակներում վարել են Գնունի և Ամատունի իշխանատների ներկայացուցիչները:
2. Մարդպետություն, որի գործակալը հսկում էր թագավորի ապարանքը, բերդերն ու ամրոցներր, ղեկավարում արքունի տնտեսությունր, կալվածներր, եկամուտներն ու գանձերը, գլխավորում էր «մարդպետական» կոչվող հեծյալ զորագունդր, հոգում էր արքայազունների դաստիարակությունը, մեծարվում «Հայր» պատվանունով:
3.Սպարապետություն, որի գործակալր երկրի ռազմական ուժերի գերագույն հրամանատարն էր և այդ գործում թագավորի առածին տեղակալը: Սույն գործակալությունր գերազանցապես վարել են Մամիկոնյան նախարարական տան ներկայացուցիչներր:
4.Մեծ դատավարություն, որի գործակալր ղեկավարում էր դատական ատյաններր, ընդունում հասարակական կյանքը կարգավորող օրենքներ ու կանոններ, հետևում դրանց կենսագործմանը, այդ գործերում համարվում թագավորի առանձին խորհրդականը: Մեծ դատավարության գործակալությունը նախաքրիստոնեական դարերում եղել է Հայոց քրմապետի, իսկ 301 թվականից հետո Հայոց Հայրապետի (կաթողիկոսի) մենաշնորհը:
5.Մաղխազություն, որի գործակալը գլխավորում էր արքունի պահակազորը և թիկնազորը, հոգում թագավորի անձի և նրա ընտանիքի պաշտպանությունը: Այդ գործակալությունը ժառանգաբար վարել են Խորխոռունի նախարարական տան ներկայացուցիչները:
6.Թագադիր ասպետություն, որի գործակալը ղեկավարում էր նորընծա արքայի թագադրման և արքունի ապարանքի արարողությունները, րնդունում և ճանապարհում էր օտարերկրյա դեսպաններին: Այդ գործակալությունը ժառանգաբար վարել են Բագրատունյաց տոհմի ներկայացոլցիչներր:
7.Սենեկապետություն, որի գործակալր ղեկավարում էր պետական գրագրությունները, համարվում արքունի դիվանի քարտուղարը, դպրապետր և կնքապահը: Արքայի հանձնարարությամբ այդ պաշտոնր վարել են հավատարիմ, գրագետ և օտար լեզուների տիրապետող ազնվականներ:
ՀՀ ներկայիս պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, իսկ Արշակունիների օրոք գործակալությունները։
2․ Համեմատե՛ք Արշակ 2-րդի և Պապ թագավորի գործունեությունը
Արշակ Բ
Արշակ Բ-ն հաջորդել է հորը՝ Տիրանին, թեև նա գահակալել է Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ, սակայն չի դարձել նրանց կամակատարը և վարել է ինքնուրույն քաղաքականություն: Արշակ Բ-ի թագավորության առաջին տասնամյակում Հայաստանն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել է: Կաթողիկոսական աթոռը վերադարձվել է Գրիգոր Լուսավորչի տոհմին: Կաթողիկոս Ներսես Ա Մեծի և Արշակ Բ-ի նախաձեռնությամբ Տարոն գավառի Աշտիշատ գյուղում 356 թ-ին գումարվել է հայկական եկեղեցական առաջին կանոնադիր ժողովը, ընդունվել են նաև հեթանոսական սովորույթների դեմ կանոններ. արգելվել են մերձավոր ազգականների ամուսնությունը, բազմակնությունը և այլն: Նրանց ջանքերով Հայաստանում հիմնվել են հիվանդանոցներ, կուսանոցներ, աղքատանոցներ, հյուրանոցներ, գավառներում բացվել են նոր դպրոցներ: Արշակ Բ-ն վարել է նախարարներին համախմբելու, անհնազանդներին հպատակեցնելու քաղաքականություն: Արքունի զորաբանակը մեծացնելու, թագավորական իշխանությունն ամրապնդելու և նախարարներին թուլացնելու նպատակով Մասիսի ստորոտին (Կոգովիտ գավառում) հիմնադրել է Արշակավան արտոնյալ, ապահարկ քաղաքը, սակայն ըմբոստ նախարարները Պարսկաստանի օգնությամբ կործանել են այն: 359 թ-ին վերսկսվել է պատերազմը Պարսկաստանի և Հռոմի միջև: Հայաստանի սահմանները վտանգվել են պարսից կողմից, ուստի Արշակ Բ-ն ընդունել է Հռոմի հետ դաշնակցելու առաջարկությունը: Նա արշավանք է սկսել` Հայոց Միջագետքը պարսիկներից ազատագրելու և կայսր Հուլիանոսի բանակին միանալու համար: Սակայն զոհված Հուլիանոսին հաջորդած Հովիանոսը, դավաճանելով Արշակին, 363 թ-ին դաշնագիր է կնքել Շապուհի հետ և, չնայած կռվելու բավարար ուժեր ուներ, ընդունել է նրա առաջարկած ծանր ու ստորացուցիչ պայմանները: Համաձայն դաշնագրի, որը հռոմեացի պատմիչ և այդ պատերազմի մասնակից Ամմիանոս Մարկելլինոսն անվանել է «ամոթալի», Հռոմը Պարսկաստանին է զիջել Արվաստանը, Աղձնիքը, Մոկքը, Կորդուքը, Ծավդեքը, Ռեիմենեն, Շապուհի հետ գործարք կնքել՝ ի հաշիվ հայկական տարածքների:Ձերբազատվելով Հռոմից՝ Շապուհ II-ն արշավել է Հայաստան: Քառամյա պատերազմի (364–368 թթ.) ընթացքում Արշակ Բ-ն անհավասար պայքարում պահպանել է Մեծ Հայքի սահմանները, իսկ Փավստոս Բուզանդի վկայությամբ՝ հոների ու ալանների դաշնակցությամբ նույնիսկ ասպատակել է Ատրպատականը: Շապուհը հարկադրված դադարեցրել է հարձակումներն ու դիմել նենգ միջոցների. Արշակ Բ-ի դեմ նախ հրահրել է Մերուժան Արծրունուն և Վահան Մամիկոնյանին, ապա, հաշտություն կնքելու պատրվակով, մայրաքաղաք Տիզբոն է հրավիրել նրան: Հայոց թագավորին և սպարապետ Վասակ Մամիկոնյանին (Վահան Մամիկոնյանի եղբայրը) բանտարկել են Խուժիստան նահանգի Անհուշ բերդում: Շապուհի հրամանով Արշակին կուրացրել և տանջամահ են արել, իսկ Վասակին՝ մորթազերծ: Արշակ Բ-ի մասին գրել է Րաֆֆին «Սամվել» պատմավեպում, նրան են նվիրված Ստեփան Զորյանի «Հայոց բերդ», Պերճ Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ» պատմավեպերը և Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերան:
Պապ թագավոր
Պապը դառնում է հայոց թագավոր դեռևս անչափահաս տարիքում՝ 368 թվականին: Արշակունիների գահն այդքան վաղ տարիքում ստանձնելու պատճառն այն էր, որ Պապի հայրը գտնվում էր գերության մեջ Անհուշ բերդում:
Պապի առաջին խոշոր ձեռքբերումն Արշակունյաց հարստության փրկությունն էր: Արշակի մահից հետո թագավորությունը անմխիթար վիճակում էր, Շապուհը միտք ուներ վերացնել Արշակունիներին և ահա 3 հաղթական պատերազմ. Ատրպատականի, Ձիրավի և Գանձակի ճակատամարտերում գրանցած հաղթանակների արդյունքում Պապը կարողացավ ավարտին հասցնել դեռևս 364 թվականին սկիզբ առած պայքարը՝ հանուն ազատության:
371-ի գարնանը Ձիրավի ճակատամարտում Պապը պիտի դիմագրավեր մեծաքանակ պարսկական զորքին: Նա ցանկանում էր ինքը ղեկավարել մարտը, սակայն նրանք արգելում են՝ պատճառաբանելով, որ նրա կյանքի համար պատասխանատու են Վաղես կայսրի առաջ: Պապ թագավորն ու Ներսես կաթողիկոսը մարտին հետևում են մոտակայքում գտնվող Նպատ լեռից: Սակայն մարտի ամենակատաղի պահին թագավորը նետվում է կռվի, միայն Մուշեղ սպարապետին է շուտով հաջողվում դուրս բերել նրան մարտի դաշտից: Հայերը հաղթանակ են տանում, ինչն էլ հանգեցնում է պարսկական և հռոմեական կողմերի միջև նոր ռազմադադարի կնքման:
Պապը թագավորության ամբողջականության մարտիկ էր, ուստի նրա առաջին ներքաղաքական քայլն է լինում անջատված նախարարությունները երկրին միացնելը, այդպիսով նա վերականգնեց Մեծ Հայքի տարածքային երբեմնի ամբողջականությունը: Ի դեպ, Պապը Արշակունիների 3-րդ և վերջին գահակալն էր, ում հաջողվեց դա իրագործել:
Աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով և երկրի ինքնավարությունը ամրապնդելու նպատակով Պապը, Մուշեղ սպարապետի օգնությամբ, կազմավորում է 90.000-անոց հզոր, մարտունակ բանակ: Հարկ է նշել, որ նրա գահակալման պահին հայկական բանակի թիվը կազմում էր 10.000:
Հաջորդ հատկանշական քայլն էր եկեղեցապատկան մեծաթիվ հողերի կրճատումն էր. երիտասարդ ու համարձակ ղեկավարը եկեղեցապատկան 7 հողամասերից 5-ը դարձնում է արքունիքի սեփականություն: Նա նաև կրճատեց վանականների թիվը, նրանցից շատերին պարտադրեց անցնել զինվորական ծառայություն: Պապը հանձն առավ փակել կուսանոցները՝ ի նպաստ բնակչության թվի ավելացման:
363 թվականին Պապի հյուրն էր Ներսես Մեծ կաթողիկոսը, որն, ի դեպ, իր աթոռին էր վերադարձել միայն Պապի թագադրումից հետո: Այսպիսով, վերոնշյալ հանդիպումից հետո կաթողիկոսը՝ թոքերի ուռուցքի պայթելու արդյունքում մահանում է: Պապը ոչ մի կապ չուներ Ներսեսի մահվան հետ, սակայն հաշվի առնելով իր վարած «հակաեկեղեցական» գործունեությունը՝ 5-րդ դարի պատմիչները, մասնավորապես Բուզանդը, մեղադրում են նրան այս հարցում:
- Պապի օրոք հայ եկեղեցին անկախություն ձեռք բերեց, և Ներսեսին հաջորդող կաթողիկոսները այլևս օծվում էին Հայաստանում, ոչ թե Կեսարիայում, ինչպես դա տեղի էր ունենում Պապից առաջ:
Իր գահակալության հատկապես վերջին տարիներին Պապը, որը իր նախորդների համեմատությամբ շատ ավելի չեզոք արտաքին քաղաքականություն էր վարում, սկսում է լիարժեք ինքնավար քաղաքականություն տանել՝ չծառայելով Հռոմեական կայսրությանը. նա դիվանագիտորեն դուրս է բերում Հայաստանից հռոմեական կայազորը: Այս ամենն իհարկե չէր կարող անհետևանք մնալ, արդյունքում Վաղես կայսրին սուտ լուրեր են հասցնում Պապի գործունեության մասին և վերջինս Պապին հրավիրում է Տարսոն. տեղի հայ պաշտոնյաները զգուշացնում են նրան, որ Վաղեսն այլևս թույլ չի տալու հայոց թագավորին վերադառնալ հայրենիք: Նույն օրվա գիշերը պապը իր թիկնազորով ճեղքում է քաղաքի պաշտպանությունն ու հասնում Հայաստան:
Սեպտեմբերի 16-20
1. Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի բարեփոխումները՝
Արտաշես I-ը մեծ բարեփոխումներ կատարեց: Նա հայկական բանակը բաժանեց 4 մասի: Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների: Նա կարգավորեց երկրի կառավարման համակարգը: Նրա օրոք մեծ զարգացում ապրեց երկրի տնտեսությունը նաև բարեփոխեց տոմարը: Նաև կարևոր իրադարձություն էր նոր մայրաքաղաքի՝ Արատաշատի հիմնադրումը:
2. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք: Համեմատե՛ք այն ՀՀ ներկայիս պետական կարգի հետ։
Արշակունիների օրոք արքան դեռ ուներ անսահմանափակ իշխանություն, սակայն արքունի գործակալությունները նրան օգնում էին։ Դրանք կարծում եմ շատ են նման ներկայիս նախարարություններին։
3. Ներկայացրե՛ք Վանի թագավորությունում կիրառված գրային համակարգերը
Վանի թագավորությունում օգտագործում էին սեպագրեր և մեհենագրեր։ Սեպագրերը սկսվել է օգտագործվել ք․ա․ 9-րդ դարից։ Դրանք գրվում էին ձախից աջ, չկային բառանջատումներ։ Մեհենագրերը ավելի դժվար էին, քանի որ ունեին 300-ից ավել նշաններ։ Դրանք գրվում էին աջից ձախ և նույնպես չունեին բառանջատումներ։
Սեպտեմբերի 9-13
1. Ներկայացրե՛ք Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները։
Հայկական լեռնաշխարհն ունի գերազանցապես լեռնային տեղանք։ Հայաստանի տարածքը հարևան երկրների համեմատ բարձր է։ Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են Հայկական Տավրոսի, հյուսիս արևմուտքում՝Պոնտոսի լեռներին։Հյուսիսում Կուր գետն է, արևելքում՝Կասպից ծովը և Ուրմիա լիճը, արևմուտքում Փոքրասիական սարահարթը։ Լեռնաշխարհի կենտրոնական մասը կոչվել է Միջնաշխարհ։ Արարատ լեռը Հայերի համար համարվում է սուրբ լեռ, որովհետև ըստ Աստվածաշնչի՝ջրհեղեղի ժամանակ Նոյ նահապետի տապանը հանգրվանել է Արարատի գագաթին։ Հայաստանի Հանրապետության տարածքի ամենաբարձր լեռը Արագածն է։ Ըստ ավանդության՝Արագածի գագաթին է Հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի կանթեղը։ Հայոց հայրենիքի տարածքը հարուստ է ջրային պաշարներով։ Կան երեք խոշոր լճեր՝Սևանը, Վանը և Ուրմիան։ Հայկական լեռնաշխարհը հարուստ է մեծ և փոքր գետերի առկայությամբ։ Հայաստանից են սկզբնավորվում մի քանի հայտնի գետեր՝Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Ճորոխը և Կուրը։ Մեծ Հայքի 15 նահանգներն են, Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, Վասպուրական, Սյունիք, Արցախ, Ուտիք, Փայտական, Տայք, Գուգարք, Այրարատ։
2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ ներկայացրե՛ք հայոց ծագումնաբանության վերաբերյալ հայկական ավանդազրույցը։
Մինչև 19-րդ դարի վերջը տարածված էր հայ ժողովրդի ծագման առասպելական տարբերակը, որ գրի էր առնվել Մովսես Խորենացու կողմից։ Սակայն ինչպես մյուս հին պատմիչները, Մովսես Խորենացին նույնպես չգիտեր Ուրարտու պետության գոյության մասին և Վանի շրջակայքի ուրարտական հուշարձանները վերագրում էր լեգենդար Արա Գեղեցիկին։
Նախաքրիստոնեականում չէր ասվում թե հայերի նախահայր՝ Հայկի հայրը ով է։ Սակայն Ք.ա. III հազարամյակով թվագրվում է շումերաքադդական սեպագիր արձանագրությունը, որտեղ ասվում է, որ Հայկը Հայի որդին է։ Հայը եղել է տիեզերական ջրերի և իմաստության աստվածը։ Նրա թիկունքից են բխել Եփրատ և Տիգրիս գետերը։
Քրիստոնեական շերտում Հայկը Նոյի որդի Հաբեթի որդի Թորգոմի ժառանգներից է։ Այդտեղից էլ՝ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված «Թորգոմա տուն» և հայերին տրված «թորգոմյան ազգ» անվանումները:Աստվածաշնչի Թորգոմ նահապետը համարվում է Հայաստանի հնագույն պետական կազմավորումներից մեկի՝ Եփրատի ավազանում գտնված Թեգարամա-Թոգարմայի անվանադիր նախնին. այդ պետական կազմավորման մասին վաղագույն տեղեկությունները վերաբերում են Ք.ա. 20-18-րդ դարերին։
Վրացական ավանդազրույց
11-րդ դարի վրաց պատմիչ Լեոնտի Մրովելիի «Վրաց թագավորների և նախահայրերի պատմություն»-ում ասվում է, որ կովկասյան բոլոր ազգերի նախահայրը Նոյի որդի Հաբեթի թոռ Թարգամոսն էր՝ մի քաջ մարդ, որը Բաբելոնի աշտարակաշինությունից ու լեզուների բաժանումից հետո իր տոհմով եկավ ու բնակություն հաստատեց մարդկանց համար անմատչելի երկու լեռների՝ Արարադի (Կորդվաց լեռներ) և Մասիսի միջև ընկած տարածքում: Նրա ութ որդիները հզոր ու անվանի հսկաներ էին: Նրանցից Հայոսը, որն առավել զորեղն էր, ստացավ հոր ժառանգության (երկրի) կեսը: Մյուս յոթ եղբայրները հպատակվում էին նրան: Վրացական ավանդության համաձայն Հայկը (Հայոսը) հայերի նախահայրն է,Քարթլոսը՝ վրացիների, Ռանոսը՝ աղվանների, Եգրեսը՝ եգերների և այլն: Այս ավանդությունը առանձնակի, որոշիչ արժեք չի ներկայացնում, քանի որ ստեղծվել է արդեն գոյություն ունեցող հայկական ավանդության ազդեցությամբ ու նմանությամբ:
Հինեբրայական (հրեական) ավանդություն
Գրի է առնվել Հովսեպոս Փլավիոսի (Ք.ա. I – Ք.հ. I դդ.) «Հրեական հնախոսության» էջերում։ Հաղորդման համաձայն՝ «Ուրոսը հաստատեց Հայաստանը»։ Հայագիտության մեջ այդ տեղեկության սկզբնաղբյուրի և մեկնաբանության վերաբերյալ չկա միասնական տեսակետ։ Կա կարծիք, որ այստեղ խոսքը Արամ նահապետի որդի Արա Գեղեցիկի մասին է, քանի որ հրեական ավանդության մեջ Ուրոսը (Ուլոսը) համարվում էր Հին Կտակարանի Արամ նահապետի որդին։ Ըստ մեկ այլ տեսակետի, Ուրոսը կարող է լինել Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում հիշատակվող արքա «Ռուսա Էրիմենայի որդին». ասորեստանյան սեպագիր աղբյուրներում «Ռուսա» անունը հիշատակվում է նաև «Ուրսա» տարբերակով, իսկ «Էրիմենա» անունը կարող է մեկնաբանվել և’ որպես անձնանուն, և’ որպես ցեղանուն։
Հունական ավանդազրույց
Հույն պատմիչ, աշխարհագրագրետ Ստրաբոնն իր«Աշխարհագրություն» աշխատությունում, հիմք ընդունելով Հոմերոսի Ոդիսական պոեմի վկայությունը, նշում է, որ արգոնավորդներից մեկը՝ Թեսալիայի Արմենիոն քաղաքից Արմենոսը անցել է Իբերիան ու Աղվանքը, հասել՝ մինչև Կասպից ծով և Արմենիա ու Մեդիա, ապա իր ուղեկիցների հետ հաստատվել է Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան շրջաններում, բնակեցրել Եկեղիքն ու Սպերը: Հենց Արմենոսն էլ իր անունը թողել է Արմենիային: Սակայն այդ ժամանակաշրջանում Առաջավոր Ասիայի խորքերը հույների թափանցելու վերաբերյալ պատմական տեղեկություններ չկան:
3. Ներկայացրե՛ք Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները։
Սարդուրի 1 ( Ք. ա. մոտ 835 – 825թթ.)
- Ք. ա. մոտ 830ական կառուցեց նոր մայրաքաղաք ՝ Տուշպան
- Վանի թագավորությունը ընդլայնվում էր
Իշպուինի ( Ք. ա. մոտ 825 – 810)
- Տեղական սեպագրի ստեղծումը
- ողջ թագավորության համար միասնական դիցարանի ստեղծումը
- նախկին դաշնային աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ կանոնավոր բանակով
- ընդլայնվեց Վանի թագավորությունը Ուրմիո լճի ավազանի հարավում
Մենուա (Ք. ա. մոտ 810 – 786)
- Կառուցվեց 72կմ երկարությամբ «Մենուայի ջրանցքը»
- Արարատյան դաշտում հիմնում է ռազմավարական խոշոր հենակետ ՝ Մենուախինլին
- Դիաուխին հարկատու է դարձնում
- հաղթարշավում է դեպի Ասորեստան
- հարկատու է դարձնում Մելիտեայի թագավորությունը
- Մանայի թագավորությունը անցնում է Մենուայի գերիշխանության տակ
- Հայկական լեռնաշխարհի հիմնական մասն անցավ նրա վերահսկողության տակ
Արգիշտի 1 (Ք. ա. 786 – 764թթ. )
- Վանի թագավորությունը հասավ իր գագաթնակետին
- Դիաուխին միանում է Արգիշտիի տերությանը
- կրկին գրավում է Մելիտեան և ուրիշ երկրներ
- Հիմնում է Էրեբունի ամրոցը
- նրա առաջնորդությամբ ստեղծվում է Վանի աշխարհակալությունը
- Բաբելոնիայի նվաճումը
- Բիայնիլի – Ուրարտու – Արարատ թագավորությունը հասավ աննախադեպ հաջողությունների ՝ վերածվելով Առաջավոր Ասիայի հզորագույն ուժի
Սարդուրի 2րդ ( Ք. ա. 764 – 735)
- Հայոց աշխարհակալության հարավային սահմանը կրկին հասնում է Պարսից ծոց
- Դուրս է գալիս Միջերկրական ծովի արևելյան ավազան
- Վանի թագավորությունը տվել է մեծ տարածքային աճ
- վերացրել է կախյալ թագավորությունները, վերածելով պետության վարչական միավորների
- համադաշնային կառավարման համակարգից անցնում է կենտրոնացված պետության
Ռուսա 1 (Ք. ա. 735 – 710)
- վերակառուցեց 2 խոշոր ամրոցներ և անվանակոչեց Խալդի և Թեյշբա գերագույն աստվածների անուններով
- գանընկեց արեց Ասորեստանի թագավորին և նշանակեց իր կողմից վստահված անձին
- ետ է նվաճում Արդինի – Մուսասիրը
Արգիշտի 2րդ
- Մերձեցում է կատարվում Ասորեստանի և Վանի թագավորության հարաբերություններում
Ռուսա 2րդ (Ք. ա. մոտ 685 – 645)
- համադաշնությունների համակարգից անցել է գերկենտրոնացված պետական կառավարման տարրաձևի
- հիմնեց և վերակառուցեց բազմաթիվ ամրոցներ
- անցկացրեց նոր ջրանցքներ, զարգացրեց արվեստներն ու առևտուրը
- նրան հաջողվեց բարեկամական և դաշնակցային հարաբերություններ հաստատել կիմերների հետ և նպաստել նրանց ՝ Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն
4. Համեմատե՛ք Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը
Ե.Սակավակյացի ժամանակ հայոց թագավորությունն ուներ քառասուն հազարանոց զորք: Նրա ժամանակ թագավորության հյուսիս-արևմուտքում՝ Սև ծով, արևելքում՝ Մարաստան, իսկ հարավում Հյուսիսային Միջագետք: Ե. Սակավակյացը Մարաստանի արքա Կիաքսարի դեմ պատերազմում անհաջղություն կրելով, պահպանել էր իր թագավորությունը, սակայն ստիպված ճանաչել էր մարական գերիշխանությունը: Ք.ա. VI դարի կեսին, Երվանդ I-ի որդի Տիգրան Երվանդյանը պարսից արքա Կյուրոս Մեծի հետ միանալով ապստամբեց Մարաստանի դեմ: Մարաստանի դեմ ապստամբությունը սկսվեց Ք.ա. 553 թվականին: Ըստ ավանդության՝ հենց Տիգրանն էլ այդ թեժ պայքարում սպանեց Մարաստանի արքա Աժդահակին: Նաև Տիգրան Երվանդյանը Ք.ա. 538 թվականին գրավեց Բաբելոնը։