Եթե սեբաստացի ես, ուրեմն…

Ես նախկինում Սիամանթոյական էի։  Նախկինում ես չէի սիրում դպրոց այցելել, և պատճառ էի ման գալիս դպրոց չգնալու, քանի որ այդ դպրոցը ինձ դուր չէր գալիս։

Այս դպրոցում ես նորեկ եմ։ Դպրոցն ինձ գերեց՝ մեծությամբ, ուսումնական ծրագրով, երիտասարդ ուսուցիչներով, հետաքրքիր ճամփորդություններով  և իհարկե՝ ազատությամբ։ Այստեղ ուսուցիչների մոտեցումն այլ է, դասավանդման ձևը տարբերվող և ավելի հետաքրքիր։ Այս դպրոցում ես ինձ ավելի լավ և ազատ եմ զգում, քան իմ նախկին դպրոցում։ Այստեղ ինձ ավելի շատ ժամանակ է տրվում հանձնրարությունները կատարելու համար։ Կան նաև լրացուցիչ կրթություններ, և շատ սպորտաձևեր, դա շատ ավելի լավ է, քանի որ ստիպված չես կատարել այն ինչ դու չես կարողանում, կամ քեզ դուր չի գալիս։ Ես ընտրել եմ հրաձգությունը, քանի որ կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է կարողանա ճիշտ նշան բռնել և կրակել։

Սիրում եմ, երբ մենք ճամփորդում ենք, տեսնում և սովորում նորանոր բաներ, վայելում ենք բնությունը՝ իր ձայներուվ, և այդ ամեն տպավորություներով կիսվում մեր կայքում։ Ես շատ եմ սիրում իմ դպրոցը։ Եթե Սեբաստացի ես, ուրեմն խելացի ես։

Երազում եմ, որ…

Ամեն մարդ ունի իր երազանքը։ Ես ունեմ շատ երազանքներ, բայց ամենից շատ երազում եմ ունենալ փոքրիկ քույրիկ։ Ես շատ եմ սիրում փոքրիկ երեխաներին, հատկապես աղջիկներին, չէ որ աղջիկները քնքուշ և նուրբ անզավորություններ են, որոնք հաճախ ժամերով կանգնում են հայելու առաջ և հիանում իրենցով, ամեն ձև փորձում են էլ ավելի ընդգծել իրենց գեղեցկությունը։

Իմ ընտանիքում կա ընդամենը երկու աղջիկ՝ ես և մայրս։ Երբ իմ ընտանիքի տղաները տանը չեն լինում, մենք մնում ենք միասին, այդ ժամանակ ես օգնում եմ մայրիկին տարբեր գործերում, սովորաբար ամաններն եմ լվանում, ավելի շատ սիրում եմ պատրաստել տարբեր ճաշատեսակներ կամ խմորեղեններ։

Իմ երազանքն է ունենալ գոնե մեկ քույր ինձ հասկանալու և օգնելու համար։ Բաղտավոր եմ, որ  գեղեցիկ  և ինձ ընկեր մայր ունեմ մի հիասքանչ և անկրկնելի էակ։

Սիրում եմ քեզ շատ մայր իմ։

love.jpg

Լռություն

Լռություն պատմվածքի կերպարներից, ամեն մեկը իր դերն ունի և,եթե մի  կերպար չլիներ ինձ չէր հետաքրքրի այդ պատմվածքը։ Բոլոր կերպարներից, ինձ դուր եկավ գլխավոր կերպարը Օձավանը։ Օձավանը չուներ ոչ մի ընկեր, բայց ուներ թշնամի՝ Աոկինը։ Նա, ինձ համար գաղտնի ուժեղ տղա էր, քանի որ նա ոչ ոքի չէր պատմում իր սպորտի մասին։ Նա կարող  էր պատմել սպորտի մասին իր դասընկերներին, և պարծենալ, բայց նա լուռ էր մնում։

Ինձ շատ դուր եկավ այս պատմվածքը և սովորեցրեց որ, պետք է միշտ պայքարել և երբեք չհազնվել, լինել բարի, համբերատար, և մաքուր հոգով։

Պատմվածքից ինձ դուր եկավ այս հատվածը. Զգացածս աչքերումս դրոշմված՝ նայում էի նրան: Մենք երկար զննեցինք իրար, ու նա հասկացավ, որ եթե հայացքը փախցնի` կպարտվի: Ոչ մեկս չէինք զիջում միչև հաջորդ կանգառը, բայց վերջին պահին Աոկին տեղի տվեց: Հազիվ նկատելի, բայց ես դա զգացի: Երբ երկար զբաղվում ես բոքսով, սկսում ես արագ որսալ հակառակորդիդ աչքերի շարժումը: Հակառակորդ, որի ոտքերն այլևս չեն գործում: Նա կարծում է, թե առաջվա պես գործում են, բայց դրանք արդեն չեն շարժվում: Ոտքերից հետո ուսերն են կանգնում ու էլ հարվածելու ուժ չկա: Էդպիսին էին Աոկիի աչքերը: Տարօրինակ է. ինքն էլ չգիտեր բանն ինչում է:
Էդպիսի երջանիկ պատահարն ինձ ոգեկոչեց: Սկսեցի գիշերները քնել, ախորժակս բացվեց, վերադարձա մարզումներիս: Ես ինձ համոզեցի, որ պարտվելու իրավունք պարզապես չունեմ, թույլ չեմ տա տրորել ինձ: Ու արդեն դիմացա հինգ ամիս, էդպես էլ ոչ մեկի հետ ոչ մի բառ չփոխանակելով: Ես մեղավոր չէի, մյուսներն էին սխալվել: Ամեն օր գլուխս բարձր դպրոց էի գնում ու վերադառնում տուն` արժանապատիվ:

Ես ուզում եմ խոսել մարդու համար ամենաթանկ բանի մասին

Մարդու համար ամենաթանկ բանը դա կյանքն է։ Սակայն իմ կարծիքով այն իմաստավորվում և արժեք է ստանում,երբ քո կյանքը, լցնում ես քեզ հարազատ և քեզ համար թանկ մարդկանցով և ում անմնացորդ նվիրվում ես։ Դա քո ընտանիքն է, քո հայրն ու մայրը, քեզ հետ միշտ վիճող, բայց և քեզ շատ սիրող եղբայրն ու քույրն է։ Ինձ համար նույնպես այդպես է։ Կյանքը միապաղաղ և անհետաքրքիր կլիներ, եթե չլիներ իմ ընտանիքը, իմ դպրոցը, իմ ընկերները և իմ հայրենիքը, որի համար կյանքս կտամ, եթե մի օր այն պետք լինի։ Ես սիրում եմ նրանց բոլորին և ինձ համար ամենաթանկը դա իմ սիրելիների հետ իմ հայրենիքի կապույտ ու խաղաղ երկնքի տակ ապրելն ու խաղալն է։ Իմ հայրենիքի արևն է , որն այնքան ջերմ է և այնքան յուրահատուկ է դարձնում հայրենիքիս հողում աճող ծիրանն ու դեղձը։ Թանկ բաներ շատ կան, բայց ես չեմ կարող բոլորը թվարկել։

Երբեմն մարդ չի գիտակցում կամ գնահատում այն թանկը, որն ունի, և միայն կորստից հետո է զգում նրա արժեքը։ Ես փորձում եմ գոհանալ և սիրել այն ամենն ինչ ունեմ։ ԵՎ ամենաթանկը որը ես ունեմ՝ ազատ հայրենիքն է, իմ հայերենն է և իմ հավատն է։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Ընկերությունը իմ համար շատ կարևոր է: Եթե ունես լավ ընկերներ նրանք միշտ քեզ հետ կլինեն դժվար պահին, կօգնեն քեզ, կկիսեն թե քո ուրախութությունը, թե տխրությունը: Ընկերներն այն մարդիկ են, առանց որոնց կյանքն այդքան էլ հետաքրքիր չէ։  Եթե ընկերներն իսկական են, ապա նրանց ոչինչ չի կարող բաժանել: Իմ կարծիքով աշխարհում չկա ավելի լավ բան քան լավ ընկերը, ու իհարկե ընկերությունը: Ես ունեմ լավ օրինակ, իմ տատիկը և  իր մտերիմ ընկերուհին արդեն հիսուն տարի ամենամտերիմ ընկերներ են սկսած հինգ տարեկանից։ Հուսով եմ ես էլ կունենամ այնպիսի ընկերուհի, որի հետ ընկերություն կանեմ մինչև կյանքիս մայրամուտը։ Երբ իմ ընկերուհին տխրում է կամ անհաջողություն է ունենում,  ես փորձում եմ նրան օգնել, բարձրացնել նրա տրամադրությունը: Ես փորձում եմ լինել լավ ընկեր, նվիրված և անկեղծ և իմ ընկերներից էլ նունն եմ ակնկալում։ Ավելի լավ է ունենալ մեկ ընկեր, բայց հավատարիմ ու նվիրված:

Իմ սիրելի կենդանին

Իմ սիրելի կենդանին դա շունն է։ Ես սիրում եմ շների Պուձել տեսակը։ Առանց շների մեր կյանքը ուրիշ ձև կդասավորվոր չէր լինի հավատարիմ էակներ չէր լինի ամենահետաքրքիր և իմ ամենասիրելի ֆիլմերը։ Շները շատ բարի և անմեղ կենդանիներ են։

Աշխարհում կա շուրջ 500 միլիոն շուն, որոնց 75%-ը թափառող շներն են։ Դրանց հետ կապված խնդիրներն ավելի ընդգծված են զարգացող երկրներում։ Շները հանդիսանում են տարբեր հիվանդությունների կրողներ ու փոխանցողներ։ Այժմ կա շների մի քանի հարյուր տեսակ, նրանց միջին չափերը հիմնականում տատանվում են 15-84 սմ միջև, քաշը՝ 1-79 կգ միջև։

1521890329641954969

Կարդալ բայը չի սիրում կարդալ

Կարդալ մարդիկ պետք է սիրեն, ոչ թե սպիպողաբար կանդան։ Կարդալ պետք է իմանա ամեն մի մարդ, ամեն մի հայ պետք է իմանա իր մայր լեզուն։ Պետք է շնորհակալ լինի Մեսրոպ մաշտոցին, քանի որ նա փրկեց և մեզ, և մեր պետությունը։ Կարդալ պետք է լավ մարդ լինելու համար։ Այս դարում կարդալը շատ կարևոր է։Ես անվերջ ուզում եմ շնորհակալություն հայտ նել Մեսրոպ Մաշտոցին։

mesrvop-mashtvoc-u72617-1

ԱՆՍՊԱՍԵԼԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՕՐ

Մի հիանալի և շոգ օր  իմ ծնողները ինձ անակնկալ արեցին: Ես իմացա որ, մեր և մորաքրոչս ընտանիքով մեկնում ենք Եգիպտոս :Ես անհամբեր սպասում էի այդ օրին, որ առաջին անգամ կնստեմ ինքնաթիռ:

Մեկ ամիս անց

Արդեն եկավ այդ սպասելի օրը, ես շատ ուախ էյ: Ժամը 6.30  մենք ուղևորվեցինք զվարթնոց օդանավակայան: 8.30 եղավ մեռ թռիչքը դեպի շահմելշեյխ: մոտ 3 ժամից մենք արդեն հասել էինք կարմիր ծովի ափ:  Մեզ տարան մեր հյուրանոց <<IBEROTEL PALASE>>: Մենք այնտեղ մնացինք 7 օր: մենք գնացինք իտալական և առաբական ռեստորաններ: Գիշերվա 2-ին մենք հետ եկանք հայրենիք: Շատ գեղեցիկ էր արևածագը: Ես շատ հավանեցի այդ երկիրը, մյուս անգամ ես կցանկանամ կգնալ տեսնել բուրգերները: Այնեղ ես շատ լավ ժամանակ անցկացրեցի իմ  ընտանիքի հետ: