Դաս 17 գործնական աշխատանք

  1. Ատոմները նյութերի փոքրագույն մասնիկներն են։
  2. <<Ատոմ>> բառը հունարենից թարգմանվում է <<անբաժանելի>>։
  3. Ֆիզիկական երևույթների ժամանակ մոլոկուլները , ատեմները պահպանվում են, իսկ քիմիական երևույթների ժամանակ մոլեկուլները քայքայվում են , իսկ ատեմները պահպանվում։
  4. Գոյություն ունեն ատոմային կամ մոլեկուլային կառուցվածքով նյութեր։
  5. Նյութի ագրեգատային վիճակը կախված է ՝ մասնիկների մոլեկուլների միջև հեռավորությունից։
  6. Եվ ատոմները և մոլեկուլները միշտ գտնվում են շարժման մեջ։
  7. Կարելի է ատոմների կամ մոլեկուլների շարժումը կառավարել ՝ փոխելով նյութի ՝  ջերմաստիճանը, ճնշումը և այն խառնելու միջոցով։
  8. Ատոմը կազմված է միջուկից և նրա կողմը պտտվող էլեկտրոններից , նաև պրոտոններից և նեյտրոններից։
  9. Իսկ միջուկը դրական լիցք ունի , ատոմը էլեկտրո չեզոք է, որովհետև պրոտոնների և նեյտրոնների թիվը միշտ չեզոք է՝ հավասար են։
  10. Նույն տեսակի ատոմները միանալիս առաջացնում են պարզ նյութեր, իսկ տարբեր տեսակի ատոմները միացումից ստացվում են բարդ նյութեր

Դաս. 16 Ատոմ,մոլեկուլ:Պարզ և բարդ նյութեր:

Ատոմ,մոլեկուլ:Պարզ և բարդ նյութեր:

Հին Հունաստանի հռչակավոր փիլիսոփա Դեմոկրիտոսը դեռևս 2500 տարի առաջ եզրակացրեց՝ բոլոր նյութերը կազմված են մանրագույն, անտեսանելի, հավերժ շարժման մեջ գտնվող մասնիկներից: Այդ մասնիկները հույն փիլիսոփաներն անվանեցին ատոմներ(ատոմոս բառը հունարենից թարգմանաբար նշանակում է անբաժանելի): Ժամանակակից ֆիզիկոսները հաստատեցին, որ ատոմները թեև անզեն աչքի համար տեսանելի չեն, բայց իրականում գոյություն ունեն: Ատոմ անվանումը զուտ պատմական է: XX դարում ֆիզիկոսներն ապացուցել են, որ ատոմը ֆիզիկական ճանապարհով կարելի է բաժանել այսպես կոչված տարրական մասնիկների և ստանալ ատոմային էներգիա: Հաստատվել է, որ ատոմը ֆիզիկապես բաժանելի է: Այդ խնդրի ուսումնասիրությամբ զբաղվում է ֆիզիկան: Քիմիան ուսումնասիրում է նյութերն ու քիմիական ռեակցիաները, որոնցում ատոմները չեն բաժանվում:

 Ատոմները նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկներն են,էլեկտրաճեզոք են:

Ներկայումս հայտնի է 117 քիմիական տարր: Երկրի վրա և տիեզերքում հայտնա-բերվել է 92 տեսակի ատոմ, որոնք միմյանցից տարբերվում են կառուցվածքով, չափերով և զանգվածով: Մնացած 25-ը ստացվել են արհեստական ճանապարհով՝ տարբեր ֆիզիկական եղանակներով: Դրանք անկայուն են և փոխարկվում են մեկը մյուսի: Տարբեր տեսակի ատոմների մասին տեղեկություններն ընդհանրացված են Ջոն Դալթոնի մշակած ատոմային տեսության մեջ: Այդ տեսության էությունը հետևյալն է.                                                                                                                                       
 Ատոմա-մոլեկուլային տեսություն
1.Գոյություն ունեն մոլեկուլային,ատոմային և իոնային կառուցվածքով նյութեր: 

  1. Մոլեկուլը նյութի փոքրագույն մասնիկն է,որը պահպանում է նյութի հատկությունները:
  2. Մոլեկուլները կազմված են ատոմներից:
    4.Ատոմը հունարենից թարգմանվում է անբաժանելի:
    5.Ֆիզիկական երևույթների ժամանակ և ատոմները և մոլեկուլները պահպանվում են,քիմիական երևույթների ժամանակ մոլեկուլները քայքայվում  են,ատոմները պահպանվում են:
    6. Ատոմները քիմիապես անբաժանելի մասնիկներ են:
    7.և մոլեկուլները և ատոմները գտնվում են անընհատ շարժման մեջ:
    8.Քիմիական տարրը միատեսակ հատկություններով օժտված ատոմների որոշակի տեսակ է:
    9.Միևնույն տեսակի կամ տարրի ատոմների միացումից առաջանում են պարզ նյութեր,երկու և ավելի տեսակի ատոմների կամ տարրերի միացումից` բարդ նյութեր:

 ԳԻՏԵ՞Ք, ՈՐ

  1. Հին Հունաստանի իմաստուն այրերը տարր հասկացությունը գործածել են դեռևս մեր թվարկությունից 5 դար առաջ: Սակայն նրանք տարրեր (ավելի ճիշտ՝ սկզբնատարրեր) էին համարում հողը, ջուրը, օդն ու կրակը:
  2. XIX դարի հայ գիտնական Մաթևոս Սաղաթելյանը 1842 թ. Վիեննայում հրատարակած «Համառոտ բնական գիտություն» գրքում քիմիային մեծ տեղ է հատկացրել: Սաղաթելյանը քիմիական տարրը սահմանել է հետևյալ ձևով. «Մասերը, որոնք որ ալ ուրիշ կազմիչ մաս չունին, այսինքն մարդուս գիտությունը ալ չկրնար բաժնիլ, տարր կըսվի»:

 Քիմիական տարրերի ատոմները տարբեր ձևերով միանում են` առաջացնելով նյութեր: Նյութերը լինում են պարզ և բարդ:

Քիմիկոսների միջազգային լեզուն տարրերի անվանումն է լատիներենով: Յուրաքանչյուր լեզվով նույնպես տարրերն ունեն իրենց անվանումները, բայց դրանք հաճախ չեն համընկնում լատիներենին: Օրինակ`հայերեն արծաթ տարրի անվանումը լատիներեն Argentum է: Որպես քիմիական նշան՝ շվեդ քիմիկոս Ի. Բերցելիուսի առաջարկությամբ հիմնականում ընդունվել են քիմիական տարրի լատինական կամ հունական անվանումների սկզբնատառերը` գլխատառերով գրված: Եթե մի քանի տարրերի անվանումների սկզբնատառերը նույնն են, ապա Բերցելիուսի առաջարկով առաջին տառի մոտ փոքրատառով գրվում է հաջորդ տառերից որևէ մեկը, օրինակ` կալցիում (Calcium)` Ca, պղինձ (Cuprum)` Cu, կոբալտ (Cobaltum)`Co և այլն:

ԳԻՏԵ՞Ք, ՈՐ

  Գիտնականների խումբը ակադեմիկոս Յ.Ց.Հովհաննեսյանի ղեկավարությամբ սինթեզել է 6 ծանր մետաղ, այդ թվում՝ 107-րդ քիմիական տարրը` բորիում: 1982 և 1986 թթ. Հովհաննեսյանի ղեկավարած լաբորատորիայում սինթեզվել են պարբերական աղյուսակի 114 և 116-րդ տարրերը:

2010թ. գիտնականների խումբը սինթեզել է 117-րդ տարրը, որը, ըստ Յ.Հովհաննեսյանի, հնարավոր  է՝անվանվի «ԱՐՄԵՆԻՈՒՄ>

Դաս 15 քիմիական տարերի նշաններ

Որոշ քիմիական տարրերի նշաններն ու անվանումները

Աղյուսակ

Քիմիական տարրերի

հայերեն

անվանումը

Քիմիական

տարրերի

լատիներեն

անվանումը

Լատինական

անվան արտա- 

սանությունը

Քիմիական

նշանը

Քիմիական

նշանի

արտասանու-

թյունը

1 Թթվածին Oxygenium Օքսիգենիում O O
2 Ջրածին Hydrogenium Հիդրոգենիում H Հաշ
3 Ազոտ Nitrogenium Նիտրոգենիում N Էն
4 Ածխածին Carboneum Կարբոնեում C ցե
5 Ֆոսֆոր Phosphorus Ֆոսֆորուս P Պէ
6 Ֆտոր Fluorum Ֆլուորում F Ֆտոր
7 Յոդ Jodum Իոդում J Յոդ
8 Կալիում Kalium Կալիում K Կալիում
9 Բրոմ Bromum Բրոմում Br Բրոմ
10 Սիլիցիում Silicium Սիլիցիում Si Սիլիցիում
11 Նատրիում Natrium Նատրիում Na Նատրիում
12 Կալցիում Calcium Կալցիում Ca Կալցիում
13 Բարիում Barium Բարիում Ba Բարիում
14 Ալյումին Aluminium Ալյումին Al Ալյումինիում
15 Երկաթ Ferrum Ֆեռում Fe Ֆեռում
16 Ծծումբ Sulphur Սուլֆուր S Սուլֆուր
17 Պղինձ Cuprum Կուպրում Cu Կուպրում
18 Ոսկի Aurum Աուրում Au Աուրում
19 Քլոր ChIorum Քլորում Cl Քլոր
20 Մագնեզիում Magnezium Մագնեզիում Mg Մագնեզիում
21 Արծաթ Argentum Արգենտում Ag Արգենտում
22 Մանգան Manganum Մանգանում Mn Մանգանում
23 Ցինկ Zincum Ցինկում Zn Ցինկում
24 Կապար Plumbum Պլյումբում Pb Պլյումբում
25 Սնդիկ Hydrargyrum Հիդրարգիրում Hg Հիդրարգիրում

Գործնական աշխատանք `Խառնուրդներից մաքուր նյութերի ստացւոմը: Երևանի քարհանքից բերված կերակրի աղի մաքրումը: ԴԱՍ 11

Կերակրի  աղի  մաքրումը

ՍարքավորումներԼաբորատոր  կալանսպիրտայրոցբաժակձագարֆիլտրի  թուղթապակե  ձողկոլբճենապակյա  թաս

Ազդանյութեր`կերակրի  աղջուր

Բաժակում  լցրեք  աղտոտված  կերակրի  աղը  և  վրան  ավելացրեք  ջուրը,  խառնեք   ապակե  ձողի  միջոցովԻնչպիսի՞  խառնուրդ  ստացաքՍտացված  պղտոր  հեղուկը  ֆիլտրեքՉլուծվող  մանր  մասնիկները  հեղուկից  բաժանելու  նպատակով  օգտագործում  են  չսոսնձված  ծակոտեն  թուղթորից  և  պատրաստում  են  ֆիլտր:

Ֆիլտրի  թղթի  պատրաստումը  պատկերված  է  նկարի  վրաԱղի  պղտոր  լուծույթը  ֆիլտրի  վրա  լցրեք  ապակե  ձողի  վրայովորի  ներքին  ծայրն  ուղղեք  դեպի  ձագարի  պատըհեղուկի  շիթը  պետք  է  ուղղվի  ձագարի  պատինԻնչպիսի՞  խառնուրդ  է  ստացված  ֆիլտրատը:

Ստացված  Ֆիլտրատը  լցրեք  գոլորշացման  ճենապակե  թասի  մեջորը  տեղադրեք  կալանի  օղի  վրաՕղի  տակ  տեղավորեք  ու  վառեք  սպիրտայրոցը  այնպեսոր  բոցի  արտաքին  մասը  թասի  հատակին  հպվի,  և  լուծույթը  տաքացրեքՀեղուկ  մերթ  ընդ  մերթ  խառնեք  ապակե  ձողովոր  չցայտիԵրբ  թասի  մեջ  լուծույթը  թանձրանատաքացումը  դադարեցրեք  ու  թողեք  այնքանմինչև  հեղուկն  ամբողջությամբ  շոգեհանվիև  առաջացած  աղի  բյուրեղները  լրիվ  չորանան:

Ստացված  աղը  համեմատեք  այն  աղի  խառնուրդի  հետորը  ձեզ  տրամադրված  էր  սկզբում:

Գործնական աշխատանք`սպիրտի թորումը,ձեթի և ջրի խառնուրդների բաժանումը բաժանիչ ձագարի միջոցով: Դաս 12

ՍարքավորումներԿլորատակ  կոլբքիմիական  սառնարանընդունիչ  կոլբ,սպիրտայրոց

Ազդանյութեր`սպիրտջուր

Այս  եղանակով  կարելի  է  բաժանել  տարբեր  եռման  ջերմաստիճան  ունեցող  համասեռ  խառնուրդներԿլորատակ  կոլբիհաճախ  էլ`  այսպես  կոչված  Վյուրցի կոլբի  մեջ  լցնել  թորվող  հեղուկըընդ  որումհեղուկի  ծավալը  չպետք  է  գերազանցի  կոլբի  ծավալի  ²/3ըայսպես`հեղուկը  դուրս  կշարժվիԿոլբը  միացվում  է  սառնարանինթեք  խողովակն  իջեցվում  է  ընդունիչ  կոլբի  մեջԹորվող  հեղուկով  կոլբի  ներսի  ջերմաստիճանին  հետևում  են  կոլբի  բերանին  խցանով  ամրացված  ջերմաչափի  միջոցով:

Ձեթի  և  ջրի  անհամասեռ  խառնուրդի  բաժանումը  բաժանիչ  ձագարով

Սարքավորումներբաժանիչ  ձագարբաժակ   

Ազդանյութերբուսական  յուղը , ջուր

Խառնուրդը  լցնում  ենք  բաժանիչ  ձագարի  մեջ,  թեթև  հեղուկը`բուսական  յուղը  բարձրանում  է  վերևԲաժանիչ  ձագարի  տակ  բաժակ  ենք  ու  փականը  բացումԾանր  հեղուկըբուսական  յուղը  բաժակի  մեջ  է  լցվում  ևբաժանման  սահմանըփականի  անցքին  հասնելիսփականը  փակում  ենք:

ԴԱՍ.6 Գործնական աշխատանք`նյութերի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրում

Գործնական աշխատանք`նյութերի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրում

Գործնական  աշխատանք `Նյութերի հատկությունների ուսումնասիրում`

Ղեկավարվելով  հետևյալ  սխեմայով  բնութագրեք  հետևյալ  նյութերի` երկաթի,արծաթի,ոսկու, ջրի,կերակրի աղի,պղնձի,կավճի,ալյումինի,պղնձարջասպի , ածխաթթու գազի , շաքարի, էթիլ սպիրտի, քացախաթթվի, ացետոնի  ֆիզիկական հատկությունները  և  ֆիզիոլոգիական  ազդեցությունը  կենդանի   օրգանիզմների  վրա: 

Աղյուսակի սյունակում գրանցե՛ք տեղեկություն նյութի հոտի մասին: Ձեռքի թեթև շարժումով նյութի մակերեսից օդն ուղղեք ձեր կողմը և որոշե՛ք հոտ ունի՞արդյոք նյութը

Նյութի անվան. Ագրեգ.

վիճակը

գույնը հոտը համը Խտու-

թյունը
գ/մլ
ρ

Լուծ.

ջրում

tհալմ.

tեռմ.

Ջերմա-

Էլեկտրա-հաղորդակց.

Պլաստ.
Ջուր հեղուկ թափանցիկ անհոտ անհամ 1,00 չի լուծվում
Շաքար պինդ սպիտակ անհոտ քաղցր 1,59 լավ է քայքայվում է   + +
կերակրի աղ պինդ սպիտակ անհոտ աղի 2,17 լավ է
ոսկի պինդ դեղին անհոտ անհամ 19,3 չի լուծվում 1064
կավիճ պինդ սպիտակ անհոտ անհամ 2,71 քայքայվում է քայքայվում է + +
երկաթ պինդ մոխրագույն անհոտ անհամ 7,87 չի լուծվում 1536 + +

 

Սուրճի մասին լեգենտ

Կա հայտնի պատմություն այն մասին, որ սուրճի ծառի հրաշալի հատկությունների առաջին բացահայտողը եղել է Քալդի անունով եթովպացի հովիվը մոտավորապես 850 թվականին։

Լեռների լանջերին իր հոտն արածեցնելիս հովիվն ուշադրություն է դարձրել այծերի զարմանալի պահվածքի վրա։ Այդ բույսի տերևներն ուտելով` նրանք սկսում էին վազվզել այս ու այն կողմ և ցատկոտել։

Քալդիի պատմածը լսելով` մոտակա վանքի վերակացուն նույնպես փորձում է տերևները և զգում դրանց առույգացնող հատկությունը։ Սուրճի տերևներից և պտուղներից պատրաստված թուրմի օգտագործումը դառնում է վանքի ավանդույթը և շուտով սիրելի է դառնում նաև շրջակա գյուղերի բնակիչների շրջանում։

Եթովպիայում տարածվելուց հետո ըմպելիքը ճանաչվում է Եմենում, իսկ հետագայում՝ նաև ամբողջ աշխարհում։

Roasted_coffee_beans.jpg

 

Դաս 5 Քիմիական նյութերի ճանաչումը ըստ ֆիզիկական.քիմիական և ֆիզիոլոգիական հատկությունների

Ներկայումս ավելի քան 25 միլիոն նյութ է հայտնի: Ինչպե՞ս դրանք տարբերակել,

ինչպե՞ս ուսումնասիրել: Այդ հարցում մեզ կօգնեն մեր տեսողությունը, գիտակցությունը,

լսողությունը, համի, հոտի զգացողությունները և ֆիզիկական գործիքները:

Փորձասեղանին դրված են միատեսակ չորս բաժակ` ապակե, ալյումինե, պղնձե և

կապարե: Պղինձը տարբերվում է մյուսներից իր կարմրավուն գույնով, ապակին

թափանցիկ է, իսկ ալյումինը և կապարը նման են. երկուսն էլ մոխրագույն են: Եթե

բաժակները մեր ձեռքը վերցնենք, կզգանք, որ կապարն անհամեմատ ծանր է ալյումինից:

Ինչպե՞ս տարբերեցինք ապակի, պղինձ, ալյումին և կապար նյութերը: Մենք

առանձնացրինք գլխավոր հատկանիշները` գույնը, թափանցիկությունը, խտությունը:

Հատկանիշները, որոնցով նյութերը տարբերվում են մեկը մյուսից կամ նմանվում են

իրար, անվանվում են հատկություններ:

Հատկություններն ուսումնասիրվում են՝ որոշակի պայմաններում նյութերը

նկարագրելու, տարբերակելու և օգտագործելու համար:

Նկարագրել նյութը՝ նշանակում է թվարկել նրա հատկությունները: Տարբերում են

նյութերի ֆիզիկական, քիմիական հատկությունները և ֆիզիոլոգիական ազդեցությունը կենդանի օրգանիզմի վրա:

Դուք բնագիտությունից և ֆիզիկայից արդեն գիտեք, որ յուրաքանչյուր նյութ ունի

որոշակի ֆիզիկական հատկություններ, որոնցով այն տարբերվում է մյուսներից:

Նյութերի ֆիզիկական հատկություններն են՝ ագրեգատային վիճակը (գազ, հեղուկ,

պինդ), գույնը, հոտը, համը, խտությունը, ջերմահաղորդականությունը, էլեկտ-

րահաղորդականությունը, հալման և եռման ջերմաստիճանները, լուծելիությունը ջրում և այլ լուծիչներում:

Ագրեգատային վիճակը (գազ, հեղուկ, պինդ), գույնը, հոտը, համը կարելի է որոշել և

նկարագրել զգայարանների օգնությամբ:

Նյութերի լուծելիությունը հեշտ կարելի է որոշել փորձով: Այդպիսի փորձ դուք

կատարում եք տանը ամեն օր: Մենք լավ գիտենք, որ շաքարը և աղը հեշտությամբ լուծվում են ջրում:

Բնության մասին գիտելիքը մարդը ստանում է շատ կարևոր եղանակով`

դիտարկումով:

Դիտարկումը ուշադրության կենտրոնացումն է ճանաչվող օբյեկտի վրա` այն

ուսումնասիրելու նպատակով:

Դիտարկումը շրջակա աշխարհի առարկաների մասին պատկերացումների

նպատակաուղղված ընկալման գործընթաց է: Դիտարկումով մարդը տեղեկատվություն է

կուտակում շրջակա աշխարհի վերաբերյալ, համակարգում դրանք և փնտրում

օրինաչափություններ: Հաջորդ կարևոր քայլը այն պատճառների փնտրտուքն է, որոնցով

բացատրվում են գտնված օրինաչափությունները: Որպեսզի դիտարկումը արդյունավետ լինի, անհրաժեշտ է պահպանել հետևյալ պայմանները.

  1. հստակ որոշել ուշադրության առարկան` կոնկրետ նյութը, նրա հատկությունները կամ մի նյութի փոխարկումը մյուսի, այդ փոխարկման իրականացման պայմանները:
  2. Դիտարկողը պետք է իմանա՝ ինչու է անցկացնում դիտարկումը, հստակ ձևակերպի դիտարկման նպատակը:
  3. Որպեսզի դրված նպատակը հասանելի լինի, կարելի է կազմել դիտարկման պլան: Եթե դիտարկումից արդյունք է ստացվել, ապա այն բացատրելու համար կարելի է վարկած առաջ քաշել:

Գիտական դիտարկումը տարբերվում է կենցաղային դիտարկումից: Որպես կանոն,

գիտական դիտարկումը կատարվում է խիստ հսկվող պայմաններում: Առավել հաճախ այդպիսի դիտարկում կատարվում է հատուկ տարածքում`փորձասենյակում .Դիտարկումը, որը կատարվում է հսկվող պայմաններում, անվանվում է

փորձարկում՝ էքսպերիմենտ («էքսպերիմենտ» բառը լատինական ծագում ունի

(experimentum), որը հայերենում թարգմանվում է «փորձ»): Փորձը թույլ է տալիս հաստատել կամ ժխտել այն վարկածը` ենթադրությունը, որը ծնվել է դիտարկումից: Այդպես ձևավորվում է եզրակացությունը:

Ընդունված է փորձը ձևակերպել հատուկ մատյանում, որն անվանվում է լաբո-

րատոր: Այդ նպատակի համար կարելի է վերցնել սովորական տետր, սակայն գրան- ցումը նրանում կլինի մի փոքր անսովոր: Նշվում են փորձի կատարման ժամանակը, անվանումը, փորձի ընթացքը, որը հարմար է գրանցել աղյուսակի ձևով.

https://www.youtube.com/watch?v=6Nio7UmzNtA

 

Լրացուցիչ հարցեր և վարժություններ

Երկաթին  բնութագրական  չէ  հետևյալ  ֆիզիկական  հատկությունները

1.էլեկտրահաղորդականությունը

2.մետաղական  փայլը

3.սովորական  պայմաններում  հեղուկ  վիժակը

4.ջերմահաղորդականությունը

      2.Հաստատեք համապատասխանություն հետևյալ նյութերի ու դրանց բնորոշ հատկությունների միջև,

Ա.Խմելու սոդա       3                1.Պինդ է,մետաղական փայլ ունի,հոտ չունի

Բ.Երկաթ                  1                2.Հեղուկ է,հոտ չունի,թափանցիկ է,անգույն

Գ.Քացախ                4                3.Պինդ է,ջրում լուծվում է,սպիտակ է,բյուրեղային է

Դ.Ջուր                      2               4.Հեղուկ է,թափանցիկ է,հոտ ունի,Տարբեր  նյութերի  ֆիզիկական հատկությունների  ուսումնասիրություն:

Քիմիական նյութեր և սարքեր ԴԱՍ.4

Ամրակալ`

download

Քիմիական ամանեղեն`

download (1)

Սպիրտայրոցի կառուցվածքը, նախապատրաստումը գործածության, վառելն ու հանգցնելը, բոցի  կառուցվածքը  և  նյութերի  տաքացումը  սպիրտայրոցի  վրա¦: 

download (2)

Սպիրտայրոցի կառուցվածքը`

1.-Հեղուկաման (ապակյա կամ մետաղյա անոթ)

  1. սկավառակով խողովակ
  2. բամբակե պատրույգ
  3. թասակ

Հեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ` ամանի ծավալի 2/3-ից ոչ

ավելի, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում են թասակով: Վառում են սպիրտայրոցը այրվող լուցկով: Չի կարելի այն վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով:

Սպիրտայրոցի բոցի առավելագույն ջերմաստիճանը 360C է:

 Մի քանի անգամ վառե՛ք և հանգցրե՛ք սպիրտայրոցը՝ պահպանելով կանոնները:

Հիշե՛ք

Չի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի

պատճառ դառնալ:

 Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է.

պարզապես պետք է ծածկել թասակով

Բոցի կառուցվածքը

download (3)

Բոցի ներքին մասը (1) մյուսների համեմատ մութ է և առավել սառը: Այդ մասում

ածխաջրածիններ են: Բոցի պայծառ և լուսավոր միջին մասը (2) կազմված է վառե- լանյութի շիկացած մասնիկներից: Ներքին մասի համեմատ ջերմաստիճանն այդ գո- տում ավելի բարձր է, սակայն առավել բարձր ջերմաստիճան ունի բոցի վերևի մասը (3): Այդ մասում հիմնականում ածխածնի (IV) օքսիդ է:

Համոզվելու համար, որ բոցի 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիների ջերմաստիճանները տարբեր

են, կատարենք հետևյալ փորձը. լուցկու հատիկը բոցի մեջ տեղավորենք այնպես, որ հատի բոլոր երեք գոտիները: Կտեսնենք, որ լուցկին արագ կածխանա այն մասերում, որոնք ընկել են 2-րդ և 3-րդ գոտիներում : Նշանակում է՝ բոցի ջերմաստիճանն այդ մասերում ավելի բարձր է: