Մեծ Հայքը 3-րդ դարում: Թագավորության հասարակական կյանքը

1. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք։

Արշակունիների պետական կարգը միապետական էր։ Հայոց արքային էին երնթարկվում արքունի գործակալությունները, որոնց միջոցով նա կառավարում էր երկրի տնտեսությունը, շինարարությունը, ռազմական պաշտպանությունը, դտական և այլ բնագավառներին վերաբերվող գործերը։


2. Ներկայացրե՛ք ներկայիս Հայաստանի պետական կառավարման համակարգը։ Ի՞նչ նմանություններ կգտնեք Արշակունիների պետական կարգի և ներկայիս Հայաստանի պետական կարգի միջև

Մեր օրերում Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

6 երկիր, որտեղ աղքատ մարդիկ ամենաշատն են վճարում ջրի համար

1) Պապուա Նոր Գվինեա

Պապուա Նոր Գվինեայում աղքատներից ամենաաղքատները վճարում են մինչև 2,60 ԱՄՆ դոլար կամ իրենց օրական վաստակի 54%-ը , առաքման ծառայության մոտ 50 լիտր ջրի համար: 50 լիտրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող նվազագույն օրական քանակությունն է՝ հիմնական կարիքները բավարարելու համար: Երկրի 7,3 միլիոն բնակչության 60%-ն ապրում է առանց անվտանգ ջրի։

2) Կամբոջա

Վերջին 15 տարիների ընթացքում Կամբոջան զգալիորեն բարելավել է անվտանգ ջրի հասանելիությունը: Մայրաքաղաք Պնոմ Փենը գրեթե ունիվերսալ ջրի հասանելիություն ունի: Սակայն Կամբոջայի բնակչության 80%-ն ապրում է գյուղական վայրերում, որտեղ ամենաաղքատները ջրի վրա ծախսում են իրենց եկամտի ապշեցուցիչ 108%-ը :

3) Եթովպիա

Եթովպիայում ցածրաստիճան պետական ​​աշխատողների օրական աշխատավարձը կազմում է մոտ 0,92 ԱՄՆ դոլար: Նրանց համար ջրի ծախսերը կարող են կազմել իրենց օրական եկամտի մինչև 15%-ը , միայն այն դեպքում, եթե իրենք ջուրը տանեն տուն: Գինը կարող է հասնել նրանց եկամտի 150%-ի, եթե ջուրն առաքեն: Միջին խավի տնային տնտեսությունները, որոնք հասանելիություն ունեն կոմունալ ընկերությունների կողմից տրամադրվող ջրի համար, գրեթե 20 անգամ ավելի քիչ են վճարում իրենց ջրի համար:

4) Մադագասկար

Մադագասկարում մարդիկ իրենց օրական եկամտի 45% -ը կծախսեն իրենց օրական 50 լիտր ջուրը ստանալու համար՝ շատերին այլ ելք չթողնելով, քան ջուր հավաքել անապահով գետերից: Բնակչության գրեթե կեսը չունի ապահով ջրի հասանելիություն

5) Հնդկաստան

Ամենաաղքատ հնդկացիների համար ջուրն արժե 0,71 ԱՄՆ դոլար կամ նրանց օրական եկամտի 17%-ը։ Հնդկաստանն ունի նաև անվտանգ ջրի հասանելիության ամենաշատ մարդիկ՝ 75,8 միլիոն: Ամեն տարի 140,000 հնդիկ երեխա մահանում է փորլուծությունից, քանի որ նրանք մաքուր ջուր չունեն:

6) Գանա

Գանայում, որտեղ խողովակներով ջրամատակարարումը փոփոխական է կամ բացակայում է, աղքատ մարդիկ իրենց աշխատավարձի մինչև 25% -ը վճարում են բեռնատար մեքենաներից ջրի համար: Միջին դասի տների սեփականատերերը, ովքեր կարող են իրենց թույլ տալ կենցաղային ջրի բաք, վճարում են 3 անգամ ավելի քիչ

Աղբյուր

Why is it Important to Learn a Foreign Language?

Knowing a foreign language is very important, it opens many doors for us. I am a future programmer and if I learn foreign languages I will have more achievements. I think every person is obliged to know another foreign language in addition to his native language. We Armenians know Russian very well and can speak freely in our region. but it seems to me that it is not enough, in order to feel yourself fully, you need to know English. I said English because English is the international language. every second person speaks English fluently, and knowing it will make our life in a foreign place much easier. I have understood one thing, if you know foreign languages and communicate freely with people, then the world is in your hands.

 «Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում»

1. Ներկայացրե՛ք ստորև թվարկված արքաների կարևոր ձեռնարկումները.

ա/ Տրդատ 1-ին

Տրդատ Ա-ն վերադառնալով Հայաստան զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ և շինարարական աշխատանքներով։ Տրդատը վերականգնվում է Արտաշատը։ Գառնիում, կառուցվում է բերդ, ինչպես նաև արքայական բաղնիք և այլ կառույցներ։ 77 թվականին կառուցվել է Գառնու հեթանոսական տաճարը: Տրդատ թագավորը 2 անգամ՝ 72 և 75 թվականներին, հակահարված տվեց հյուսիսից ներխուժած ալանական ռազմատենչ ցեղերի ավարառուական արշավանքներին։ Տրդատ Ա-ն գահակալել է 66-88 թվականներին:

բ/ Սանատրուկ 2-րդ

Ըստ Մովսես Խորենացո Սանատրուկը Բ-ն 91 թ. գրավել ու Մեծ Հայքին է միավորել Օսրոյենե–Եդեսիայի թագավորությունը։ Ըստ հունա-հռոմեական պատմիչների Սանատրուկը տիրել է նաև Ասորիքի մի մասին։ Սանատրուկը լավ հարաբերություններ է հաստատել ինչպես Պարթևստանի, այնպես էլ Հռոմի հետ։ Տարոն գավառի արևմտյան կողմում հիմնել է նոր արքայանիստ Մծուրք քաղաքը, նպաստել երկրում առևտրի, արհեստների զարգացմանը։ Ըստ Սեբեոսի, այդտեղ է ապրել “Մարաբայ փիլիսոփա Մծուրնացի” ասորի գիտնականը, որը գրել է “Հայոց պատմություն”։ Ըստ Սեբեոսի ավերված Մծուրքի՝ Սանատրուկ թագավորի ապարանքի ավերակներում, արքայական պալատի դռան դիմաց գտնվել է քարի վրա փորագրված հունարեն արձանագրություն, որը պարունակում էր տեղեկություն հայկական և պարթևական առաջին թագավորների մասին:

գ/ Վաղարշ 1-ին

Վաղարշ Ա-ն 116 թվականի ամռանը, գլխավորելով հռոմեական նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը, վերականգնել է երկրի անկախությունը և պարթեստանի Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ Տրայանոս կայսեր քաղաքականության ձախողումից և 117 թվականին նրա մահից հետո, նոր կայսր Հադրիանոսը ստիպված է եղել Մեծ Հայքից դուրս բերել հռոմեական զորքերը և ճանաչել Վաղարշի անկախությունը։ Վաղարշ Ա-ի գահակալման տարիները եղել են խաղաղ և շինարարական աշխատանքներով լի։ Ըստ Մովսես Խորենացու, Վաղարշը վերակառուցել է հին Վարդգեսավանը և իր անունով կոչել Վաղարշապատ քաղաքը։ Խորենացին Վաղարշ Ա-ին է վերագրում Բասեն գավառի Վաղարշավան քաղաքի հիմնադրումը։

դ/ Վաղարշ 2-րդ

Հռոմի կողմից նշանակված արքա Սոհեմոսի մահից հետո Վաղարշ Բ-ն երկրից դուրս է քշել հռոմեական կայազորը և հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ 193–ին Վաղարշ Բ-ն հրաժարվել է օգնել Հռոմի արևելյան զորքերի հրամանատար Նիգերոսին և նրա պարտությունից հետո բանակցել Սեպտիմիոս Սևերոս կայսեր հետ և կանխել նրա ներխուժման վտանգը։ Հայերին սիրաշահելու և հայ–պարթևական դաշնակցությունը կանխելու համար կայսրը բարեկամության դաշնագիր է կնքել Վաղարշ Բ–ի հետ: Ըստ նրա Մեծ Հայքից դուրս են բերվել հռոմեական զորքերը, Հռոմը պարտավորվել է ամենայն դրամական գումար վճարել հայկական հեծելազորին՝ կովկասյան լեռնանցքները հրոսական ցեղերի ներխուժումից պաշտպանելու համար։ Վաղարշ Բ–ի արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է Մեծ Հայքի անկախությանը, հիմնվել է հայ Արշակունիների ինքնուրույն և ժառանդական արքայատունը։ Վաղարշ Բ-ն զոհվել է Կովկասի լեռնաբնակների դեմ հաղթական կռիվներից մեկում։

English Leader Ex:3 pg 38

3

1. Organised and logical people find it easy to learn grammar rules.

2. Musical people find it easy to develop a good accent.

3. Extroverts find it easy to communicate in their native languageand therefore it is easier for them to speak a foreign language fluently.

4. We can improve our brain performance by developing our memory, attention, flexibility, speed and problem solving.

Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը, բառարանային ֆլեշմոբ

Մխիթարյան կաթոլիկ միաբանության հիմնադիրը: Գիտնականը, կրոնական և հանրային գործիչը:

Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլսում վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Հետապնդումների հետևանքով միաբանությունը երկար ժամանակ գտնվում է դեգերումների մեջ և միայն 1717 թ. սեպտեմբերին մխիթարյանները հաստատվում են Սուրբ Ղազար կղզում, որտեղ գտնվում են մինչև օրս:

Միաբանություն եզրը գործածվել է որևէ խումբ հոգևորականների կամ վանականների միավորման ու եկեղեցական կառույցի ստեղծման համար: Այսպես կաթոլիկ եկեղեցու համակարգում ստեղծվեցին բենեդիկտյանների, ֆրանցիսկյանների, տամպլիերների և այլ միաբանություններ: Միաբանություն է անվանվել նաև որևէ վանքում ծառայություն մատուցող հոգևոր դասը: Այսպես հայ իրականության ամենահայտնի միաբանությունը 1701թ. հիմնադրված Մխիթարյան միաբանությունն…

Մխիթարյանների դերը հայ մշակույթում:

Զգալի է այն ծառայությունը, որ կատարել է նրա անունը կրող միաբանությունը Վենետիկում և Վիեննայում։
Բացի Վենետիկի Սուրբ Ղազար կղզու և Վիեննայի վանքի վանական դպրոցներից, որոնք հիմնականում պատրաստել են հոգևորականներ, Մխիթարյանները դպրոցներ են ունեցել այն բոլոր քաղաքներում, որտեղ մեծ թվով հայեր են ապրել։
Մխիթարյանները խոշոր դեր են կատարել հայ հին մատենագրության նմուշների հավաքման ու հրատարակման գործում։ Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանների վանքերում պահվում են 4000-ի չափ ձեռագրեր, տասնյակ հազարավոր հնագույն տպագրություններից մինչև մեր օրերում լույս տեսած հայերեն գրքեր։
Մխիթարյանները թարգմանել են հունա-հռոմեական դասական գրականության և արևմտաեվրոպական գրականության լավագույն նմուշները։
Մխիթարյանների գրական-բանասիրական աշխատանքն ընդգրկում է հայ մշակույթի բոլոր ոլորտները՝ պատմագրություն, հնագրություն, աշխարհագրություն, մատենագրություն, լեզվաբանություն և այլն։

Բառարանների տեսակները, հայերեն ամենատարածված ու գործածական բառարանները։

Գործնական կամ այլ նպակադրման բառարաններն են՝ դպրոցական բառարան, նաև առձեռն բառարան և տեղեկատու բառարան։ Բառարանների տեսակներից են՝ հանրագիտական, բացատրական, լեզվական և ակադեմիականը։ Լեզվական բառարանները լինում են բացատրական, պարունակում են հոմանիշներ, ուղղագրական, հականիշներ, թարգմանություն, ուղղագրություն և հիմնականում օգտագործվում են օտար լեզուներից թարգմանություններ անելու համար։ Միալեզու բառարաններում բառի իմաստը բացատրվում է մեկ լեզվով, առանց տարգմանության։ Ակադեմիական բառարանը բացատրական բառարանի տարատեսակ է, որտեղ բացատրությունների հիմքում ընկած են լինում բառային երևույթների գիտական քննությամբ վերհանված նորմաները: Հանրագիտական տիպի բառարաններ են՝ հանրագիտարանները, մասնագիտական բառարանների մեծ մասը, կենսագրական բառարանները, անձնանունների բառարանների մեծ մասը և այլն։ Հայերենի բառարաններիվ ամենատարածվածը բացատրականն է:

Բացատրական բառարանից դո՛ւրս գրիր 10-15 քեզ անծանոթ բառ՝ իրենց բացատրություններով:

էմալ-
1. Անթափանցիկ գունավոր ապակենման նյութ, որի բարակ շերտով պատում են մետաղյա իրերը, արծն, արծնապակի:
2. Ատամի արտաքին մակերեսը պատող նյութը:

հկեմ- Հայաստանի կոմունիստական երիտասարդական միություն:

սվիկա- Այս

Գհուկ — Ոչխարի փարախ:

ֆյուզելաժ — Սավառնակի հիմնակմախքը:

Օիդում — 1. Խաղողի ժանգ հիվանդության սնկիկը:
2. Ժանգ հիվանդությունը:

խվակ — Խաղողի մատի մի աչքից մինչև մյուսն ընկած մասը:

կսկիծ— 1. Սուր՝ ծակող ֆիզիկական ցավ:
2. Դառն վիշտ, ցավ, մրմուռ:

ծյուրախտ — Թոքախտ

ֆեդերատիվ — 1. Ֆեդերալիզմի սկզբունքով կառուցված՝ կազմված:
2. Ֆեդերացիա հանդիսացող:

գլազեթ — Ոսկեթել կամ արծաթաթել նախշով դիպակ

Ուա— Սավառնակի հանած հռնդյունի ձայնանմանությունը

Զիարդ -Ինչպե՞ս, ինչու՞:

Անձնանունների բառարանից դուրս գրիր քո, քո մտերիմների, ծանոթների անունները՝ իրենց բացատրություններով:

Մարիամ  —  աստծուց սիրված, դառնության ծով , ծովային աստղ

Մարթա — տիկին , դառնացնող

Գոհար — ադամանտ, անգին քար

Ռայա — դրախտուհի

Ջեյրան — եղնիկ

Պերճուհի — պերճ արտաքինով կին

Դադած — եղբայր, այրունակից

Ուրբաթ – հայկ. առաջացել է շաբաթվա հինգերրորդ օրվա անունով, որպես առանձնահատուկ օր, քանզի այդ օրը մեր Տեր Հիսուս Քրիստոսը խաչվեց ու գերեզման դրվեց:

Ցեզար — թագավոր, արքա

Ցոգայր — Արժանապատիվ տղամարդ

Էրաստ — քանչելի

Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից գտի՛ր և դո՛ւրս գրիր խոսքի պատկերավորման միջոցները՝ մակդիր, համեմատություն, անձնավորում, փոխաբերություն (10-15 օրինակ)

ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…
1904

***

Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ…
Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշող
Արդյոք կապրե՞ս…
Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ…
Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.
Արդյոք կըզգա՞ս…
1904

* * *

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։
1904-1905

Հեզ գունատվող աստղի — մակդիր

մաշող կարոտ — մակդիր

հեզ կարոտ — մակդիր

սիրտ այրող սեր — փոխաբերություն

սեր երազ — մակդիր

մեղավոր աչքեր խոր — փոխաբերություն

Գիշերի պես խորհրդավոր — համեմատություն

թովիչ իրիկնամուտ — մակդիր

Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում

ոսկե մշուշ — մակդիր

անխոս կանչող փարոսի շող- փոխաբերություն

աչքերը հոգի տանջող — փոխաբերություն

գգվող-անգութ աչքերըդ մութ- փոխաբերություն

գարնան իրիկնամուտ- մակդիր

Did you like your winter camb.If Its Yas- Why?If its no — Why ?


Hi, last weeks
Last weeks I spent very wonderful. I was in English group, there we improve our English whit games. We play the game «Who are me»
For example Natali  pull the card, and post it on her forehead. She must ask us different questions, and guess the word on the card.
One day we split into groups, and cook something. I choose American cheese burger, it was so tasty.
my group has become very close to me. it’s very unusual to be surrounded by other people,
Its hard to realise that the camp is already over.

Հայկական նոր հեքիաթ հին հեքիաթների կերպարներից

Մեր ճամբարային չորրորդ օրը  վառ երանգ ստացված Հայոց Լեզվի ժամին։ Մենք վերհիշեցինք Հայկական հին հեքիաթներից մի քանիսը ե նրանց կերպարներին։

Մեր կերպարներից էին`

Կատուն, Հովհաննես Թումանյան, «Շունը և կատուն »

Կիկոսը, «Կիկոսի մահը»

Անբան հուռին

Մի կաթիլ մեղր հեքիաթի Թագավորը,

Եվ այլոք։

Մենք ներկայացնում էինք մի դրվագ որտեղ Կարմիր գլխարկի որսորդը անտառում, մի վրանի տակ էր, նոր էր որս բերել ե պատրաստվում էր ուտել։ Վրան է մտնում Կատուն («Շուն ու կատու») և առաջարկում որսորդին ուտելիքի փոխարեն կարող է իր տաք մարմնով տաքացնել իրեն։ Որսորդը համաձայնվում է և կատուն իր փայը ուտելուն պես հասնում է որսորդի փայտին։ Որսորդը նրան քշում է, բայց կատուն վրանը լքելու փոխարեն մտնում է որսորդի քնապարկի մեջ և քնում։

Հետո սյուժեն ավելի զարգացավ։ Մեր խաղի յուրաքանչյուր վայրկյանից ես մեծ հաճույք ստացա, ինձ շատ դուր եկավ մեր դասը։

Ինքնասպան տղան Վերլուծություն

Ռաֆայել Դիստեյի «Ինքնասպան տղան» շատ տպավորիչ էր ինձ համար։ Այն մեզ պատմում էր մի անծանոթի մասին, ով իր պատմությամբ գրավեց պանդոկապանին, և այլ մարդկանց ովքեր գինովցած էին, և շատ հեշտությամբ փախավ այնտեղից չվճարելով ոչ մի լումա։ Ինձ համար նույնպես նրա հորինած պատմությունը շատ գրավիչ էր, ես կլանված կարդում էի այն։ Շատ հետաքրքիր կլիներ եթե այդպես լիներ կյանքը, մենք մեր կյանքը կսկսեյինք ծերությունից և նորածին ժամանակ կկորցնենք այն, Կարոծում եմ այդքան էլ տարբերության չկա, թե որ եզրից կսկսենք մեր կյանքը, քանզի մահանալուց, յուրաքանչյուր ծեր մարդ այնքան էի մոռանում ամեն ինչ, որ անգամ իր անունը չի հիշում` դառնում է մի փոքրիկ երեխա։

Ավարտին էր մոտենում մի մարդու ճակատագիր, ով ապրում էր հետընթացով, և նա ապաստան էր գտնելու մեծահարուստ տիկնոջ կրծքին, երբ նա քնած կլիներ, սպասելով մինչև որ կվերածվի տզրուկի, հետո՝ դիակի , ապա ՝ փոքրիկ սերմի …