Կրասոսի Արշավանք, Արտավազդ II (Ք.ա 55-34 թթ)

Տիգրան Մեծին հոջորդում է իր որդին՝ Արտավազդ II-ը (Ք.ա 55-34 թթ): Նա նույնպես Արտաշեսյան արքայատոհմից էր: Նա գրել է ՛՛ողբերգություններ,ճառեր ու պատմական երկեր՛՛: 54 թվականին Հռոմը արևելք է ուղարկում Կրասոս զորավարին, որի նպատակն էր Պարթևստանի գրավումը: Քանի-որ Հայաստանը Արտաշատի պայմանագրով համարվում էր Հռոմի դաշնակից: Կրասոսը Արտավազդ  II-ից օգնություն է խնդրում (զորք), սակայն նա չի կատարում Արտավազդ II-ի պայմանները, որոնք Հայաստանի շահերից էին բծում: Բայց Մեծ Հայքի արքան նրան չի՛ օգնում: Եվ 53 թ-ին Կրասոսը սկսեց իր արշավանքը: Նույն թվականին Հռոմեական զորքը ՛՛Խառանի ճակատամարտում՛՛ ջաղջախիչ պարտություն է կրում: Սպանվում է նաև Կրասոսը: Բայց մինչ դա, Պարթևստանի Օրոդես II-ը Կրասոսի դեմ է ուղարկում Սուրեն զորավարին: Հայ և Պարթև արքաները բարեկամության դաշինք են կնքում: Դա ամրապնդում է պարթև արքայազն Բակուրի և Արտավազդ II-ի քրոջ ամուսնությամբ: Արքաները  ներկայացում էին դիտում, երբ բերվում է սպանված Կրասոսի գլուխը: Իսկ Պարթևստանում 38թ-ին գահը զավթում է Օրոդես   II-ի որդի Հրահատը: Եվ նրա գահակալությամբ հայ-պարթևական դաշինքը խզվում է: Շուտով արևելք է արշավում մեկ այլ հռոմեական զորավար՝ Անտոնիոսը, ով նույնպես ծրագրավորում է նվաճել Պարթևստանը: Ելնելով Կրասոսի սխալներից, նախընտրեց արշավել Հայաստանի տարածքով, ինչպես ժամանակին խորհուրդ էր տվել Արտավազդ II-ը: Անտոնիոսը 100000-անոց բանակով Ք.ա 36թ-ին սկսեց արշավը, սակայն պարտություն կրեց: Հռոմեացիները կորցրին 44000 զինվոր: Անտոնիոսի զորքը հետ է քաշվում Հայաստան: Անտոնիոսը Հռոմում արդարանալու համար պարտության մեղքը բարդում է Արտավազդ II-ի վրա: Ք.ա 34 թ. Անտոնիոսի զորքեր անակնկալ ներխուժում են Հայաստան: Հայոց արքան գնում է բանակցությունների արյունահեղությունից խուսափելու համար, սակայն խափեությամբ ձերբակալվում է և տարվում է Եգիպտոս: Մեծ Հայքի թագավոր հռչակվեց Արտավազդի որդին՝ Արտաշեց II-ը (Ք.ա 30-20թթ): Արտաշեսը չկարողացավ պայքարել հռոմեացիների դեմ, և Պարթևստանում ապաստան է գտնում: Անտոնիոսը Եգիպտոսում պահանջեց, որ գերված Արտավազդ II-ը և իր ընտանիքը խոնարհվեն և երկրպագեն իր կնոջը՝ Կլոեպատրային, դրա դիմաց խոստանալով ազատություն: Սակայն վեհանձն արքան և իր ընտանիքը ընտրեց մահը: Անտոնիոսին արհամարհելով: Ք.ա 31թ-ին Արտավազդ II-ը և թագուհին մահապատժի ենթարկվեցին, իսկ նրանց երկու արքայորդիները մնացին պատանդ, ուղարկվեցին Հռոմ:

Հայ մշակույթ

Հայ մշակույթի ակունքները գալիս են դեռևս տոհմա-ցեղային շրջանից։ Մենք դրանց հետ ծանոթանում ենք ոչ միայն առասպելներից, այլ նաև մի քանի պեղումներից, պատմական Հայաստանի տարածքում հայտնաբերված հետաքրքիր նյութերից՝ զենքերից, գործիքներից, կենցաղային առարկաներից, արձանիկներից և զարդերից։ Այդ նյութերը ուսումնասիրելիս մենք արդեն ծանոթանում ենք հին Հայաստանի մշակույթի մասին։ Հայկական մշակույթը մեծ վերելք ապրեց հնագույն ժամանակներում: Հին հայկական մշակույթի ձևավորման և զարգացման մեջ որոշակի դեր ունեցավ Վանի թագավորությունը:
Հին շրջանում՝ հայկական թագավորության վերականգնումից (մ.թ.ա. 331) մինչև քրիստոնեության ընդհունումը  (մ.թ. 301), զգալի էր հունական մշակույթի ազդեցությունը։ Դա պայմանավորված էր վերոնշյալ, ինչպես նաև հարևան ու հեռավոր երկրներում Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներով։ Հելենիզմը կամ հունականությունը Հայաստանում տևեց շուրջ 600 տարի։
Հայաստանից մեզ հասած մոնումենտալ գեղանկարչության միակ նմուշն է: Պատմական Հայաստանի Երզնկայի գավառի Սատաղ տեղանքի մոտ 19-րդ դարավերջին հայտնաբերվել է Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը և աջ ձեռքը (Ք.ա. 2-1-ին դարեր, պահպանվում է Բրիտանական թանգարանում): Հայկական հեթանոսական աստվածությունների դիցարանում (պանթեոնում) Անահիտը մայրության և պտղաբերության աստվածուհին է:

Արշակունիներ․ (66-428) Տրդատ Գ Մեծ (255 կամ 250 – 330)

Արշակունիներ, պարթևական արքայատոհմ։ Պարթև Արշակունիները կարողացել են իրենց գերիշխանությունը և տոհմական ճյուղերը հաստատել Մեծ Հայքում, Վիրքում և Աղվանքում: Հայաստանում բուն Արշակունիների իշխանությունը հաստատվել է մ.թ. 52 թվականից (Ըստ Մ. Խորենացու՝ Արշակունյաց հարստության հիմնադիրը Հայաստանում հանդիսացել է Վաղարշակ Ա-ն /մ.թ.ա. 247-225/, Արշակունի ծագում տալով նաև Արտաշեսյաններին) և իշխել մինչև մ.թ. 428 թվականը։ Հայ Արշակունիների տիրապետության ժամանակ Մեծ Հայքի թագավորությունը կրել է քաղաքական, տնտեսական, մշակութային փոփոխություններ։ Դրանց մեջ առանձնանում է ավատատիրական կարգերի հաստատումը (3-5-րդ դարեր), քրիստոնեության ընդունումը (301) և հայ գրերի գյուտը (405)։ 387 թվականին Հայաստանը առաջին անգամ բաժանվել է Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Արևմտյան հատվածում նոր թագավորներ չեն կարգվել, իսկ արևելյան հատվածում հայ Արշակունիներն իշխել են մինչև 428 թվականը։ Տրդատ Գ Մեծ (255 կամ 250 – 330), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 287 թվականին։

Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու (272-287) որդին։ Կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում: Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում, ինչպես նաև՝ Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։ Հռոմեա-պարսկական պատերզամները իրար հաջորդելով շարունակվում էին՝ կազմաքանդ անելով Հայաստանի տնտեսությունը։ Պատերազմի սկզբում առավելությունը պարսկական զորքերի կողմն էր, սակայն հռոմեացիները, համալրում ստանալով, 297 թվականին հայկական զորամասերի օգնությամբ հռոմեացիները սոսկալի պարտության մատնեցին պարսիկներին։ Ներսեհ արքան գերի ընկավ իր ողջ ընտանիքով հանդերձ։ Վերջինս ստիպված 298 թվականին Մծբինում հաշտության պայմանագիր կնքեց։Հռոմեական զորքերի ուղեկցությամբ 287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք՝ գահը վերադարձնելու։ Նրան է միանում նաև Անակի որդի երիտասարդ Գրիգորը՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Նա Կեսարիայում քրիստոնեական կրթություն էր ստացել։ Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը հրաժարվում է կուռքին զոհ մատուցել։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը (Խոր Վիրապ), ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի։ Տրդատ Մեծը հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար։

LE PETIT PRINCE

Les grandes personnes aiment les chiffres. Quand vous leur parlez d’un nouvel ami, elles ne vous questionnent jamais sur l’essentiel. Elles ne vous disent jamais : « Quel est le son de sa voix ? Quels sont les jeux qu’il préfère ? Est-ce qu’il collectionne les papillons ? » Elles vous demandent : « Quel âge a-t-il ? Combien a-t-il de frères ? Combien pèse-t-il ? Combien gagne son père ? » Alors seulement elles croient le connaître. Si vous dites aux grandes personnes : « J’ai vu une belle maison en briques roses, avec des géraniums aux fenêtres et des colombes sur le toit… » elles ne parviennent pas à s’imaginer cette maison. Il faut leur dire : « J’ai vu une maison de cent mille francs. » Alors elles s’écrient : « Comme c’est joli ! »

Մեծահասակ ները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի․ «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա։ Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ։ Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»։ Նրանք հարցնում են. «Քանի՞ տա րեկան է նա: Քանի՞ եղբայր ունի։ Քաշն ինչքա՞ն է։ Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»։ Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն։ Երբ մեծա հասակներին ասում ես «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհաններին խորդենի կար, իսկ կտուրին աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնի այդ տունը։ Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հարյուր հազար ֆրանկ»։ Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացական չեն. «Ինչպիսի գեղեցկություն»։

Ճակատամարտեր Տիգրան II Մեծի օրոք

Արածանիի ճակատամարտը տեղի է ունեցել Ք. ա. 68 թ. սեպտեմբերի 22-ին հայկական և հռոմեական զորքերի միջև, Արածանի գետի մոտ:

Տիգրանակերտի ճակատամարտը տեղի է ունեցել Ք. ա. 66 թ. հոկտեմբերի 6-ին հայկական և հռոմեական զորքերի միջև, Հայաստանի մայրաքաղաք Տիգրանակերտի մոտ:

Հռոմեա-հայկական պատերազմը

Ք.ա. 71թ. Պոնտոսի արքա Միհրդատ 6-րդը Հռոմի դեմ մղված հերթական պատերազմում պարտվելով, փախավ Հայաստան։ Նրան հետապնդող հռոմեացի զորավար Լուկուլլոսը չհանդգնեց անցնել սահմանը, այլ պատվիրակներ ուղղարկեց ՝ պահանջելով հանձնել Հռոմի թշնամուն։ Տիգրան Մեծը, սակայն մերժեց Հռոմեացիներին և չհանձնեց իր դաշնակցին ու բարեկամին։ Ք.ա. 69թ. գարնանը Հռոմեական բանակը Լուկուլլոսի գլխավորությամբ մտավ Հայաստանի տարածք։ Նույն տարվա հոկտեմբերին հռոմեացիները հաջողության հասան Տիգրանակերտի մոտ մղված ճակատամարտում։ Ք.ա. 68թ. հայերը ջախջախեցին հռոմեական բանակը Արածնիի ճակատամարտում և թշնամուն դուրս քշեցին Հայաստանից։ Հայոց զորքերի օգնությամբ Միհրդատը ազատագրեց Պոնտոսը ՝ այնտեղից դուրս մղելով հռոմեացիներին։ Ք.ա. 66թ. պաշտոնազրկված Լուկուլլոսի փոխարեն արևելք եկավ հռոմեացի զորավոր Պոմպեոսը։ Նա կարողացավ դաշինք կնքել Տիգրան Մեծի դեմ ըմբոստացած Պարթևստանի հետ։ Դաշինքի համաձայն ՝ Հռոմը պետք է պատերազմ սկսեց Պոնտոսի դեմ, իսկ Պարթևստանը ՝ Հայաստանի։ Նույն թվականի գարնանը հռոմեացիները գրավեցին Պոնտոսը։ Հայաստանում պարթևները պարտվեցին և փախուստի դիմեցին։ Ճիշտ է, Տիգրան Մեծը կրկին հաղթեց պարթևներին, սակայն նա կորցրել էր իր դաշնակից Պոնտոսին։

Հայաստանը մնաց մենակ ՝ ընդդեմ Հռոմի և Պարթևստանի։ Սկսվեցին բանակցություններ Հռոմի և Հայաստանի միջև։ Ք.ա. 66թ. Արտաշատում Տիգրան Մեծի ու Պոմպեոսի կողմից ստորագրվեց հայ-հռոմեական հաշտության պայմանագիրը։ Հայաստանը օգուտ Հռոմի հրաժարվեց իր նվաճումներից։ Մեծ Հայքը ճանաչվեց «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից», ինչը ենթադրում էր ռազմական փոխօգնություն։

Փոքրիկ Իշխանի աղոթքը

Այս աղոթքը չլսելն անհնար է, առանց խորանալու ընթերցելն անհնար է։

Այն սովորեցնում է մեզ ճիշտ տնօրինել մեր կյանքը։ Ազատ ժամանակն ճիշտ ծախսել, չէ՞ որ այս աշխարհում, ինչը երբեք չես կարող հետ բերել, ժամանակն է։

Այն մեզ սովորեցնում է ապրել ներկայով, կախվածություն չունենալ անցյալից և երազանքներ չփայփայել ապագայի համար, այլ դնել նպատակ և քայլ առ քայլ հասնել դրան։

Մենք պետք է պատրաստ լինենք կյանքի բոլոր դժվարություներին, հաղթահարենք ամեն մի քարը, քայլ առ քայլ ավելի բարձրացնենք մեր եսը և ապրենք անկախ ազատ, ինքնավստահ։

Աղոթքը մեզ սովորեցնում է լինել ազնիվ, արդար, հույսը դնել միայն մեր և մեր ուժերի վրա և երբեք չհանձնվել։

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Այս շրջանում ձեռք բերեցի շատ գիտելիքներ, սկսեցի սովորել Ֆրանսերեն։ Ֆրանսերեն ընտրել եմ, քանի որ մանկուց շատ եմ սիրում ֆրանսիան: Մասնագիտությամբ ապագա խրագրավորողուհի եմ, վստահ եմ, որ ֆրանսիակն ծրագրեր գրելուց լեզուն ինձ պետք կգա։ Եվ ընդհանրապես ասում են, որ ինչքան լեզու գիտես այդքան մարդ ես։ Այս տարի ֆրանսերենից հայերեն մուլտֆիլմ եմ թարգմանել։

Մեդիահմուտ եմ, շատ լավ կարողանում եմ մոնտաժ անել։ Օգտագործում եմ inshot ծրագիրը։

Այս տարի սկսել եմ ավելի սիրել և ուսումնասիրել անգլերեն լեզուն։

New Year’s Day in Mexico
Translation from Russian to English:
about the Mexican New Year

Իմ Բլոգումս ունեմ այս բաժինները՝

Արտավազդ 2- րդի մասին

Արտավազդ 2- րդը, որը կառավարել է մ․թ․ա․ 55-ից մինչև մ․թ․ա․ 34 թվականը։ Հաջորդել է հորը ՝ Տիգրան Բ- ին, որն էլ ոչ հեռավոր անցյալում Մեծ Հայքը հասցրել էր իր հզորության գագաթնակետին։ Ժառանգել է կայացած պետություն, զարգացած են թակառուցվածքներ և մարտունակ բանակ։

Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները ՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական տերությունը։ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով ՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի դաշնագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին։

Մ․թ․ա․ 54 թվականին Արտավազդը դաշինք է կնքում Հռոմի եռապետ Մարկոս Կրասոսի հետ, սակայն վերջինիս ոչ հեռահար քաղաքականության և սեփական երկրի արտաքին պաշտպանության հանգամանքներով պայմանավորված, Մեծ Հայքը հրաժարվում է տեղի տալ Կրասոսի հավակնություններին։ Արդյունքում Հայքի արտաքին քաղաքականությունը շրջադարձային կերպով թեքվում է դեպի Արևելք և ամրապնդվում հայ-պարթևական դաշինքով։ Սրան հաջորդում է երկու երկրների միացյալ ուժերի առաջին ռազմական խոշոր հաջողությունը հռոմեական բանակի նկատմամբ։ Մ․թ․ա․ 53 թվականին հայ-պարթևական բանակը ՝ Սուրեն զորավարի գլխավորությամբ, հիմնովին ջախջախում է Հայոց Միջագետք ներխուժած հռոմեական լեգեոններին։ Սպանվում է նաև Կրասոսը, որի գլուխը բերվում է Արտաշատ։ Արտավազդ Բ- ի արտաքին ճկուն քաղաքականության շնորհիվ Հայքը հաջորդ տասնամյակում ևս Պարթևստանի հետ դաշնակցային հարաբերությունների պայմաններում կարողանում է պահպանել հայրենիքի անկախությունն ու տարածաշրջանում իր ազդեցիկ դիրքը։

Մ.թ.ա. 37 թվականին ՝ Արտավազդի դաշնակից Որոդես Բ- ի դավադրական սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու պարթևաց նոր արքա Հրահատ Դ- ի հակահայկական դաշինքի կնքումից հետո, հայ-պարթևական հարաբերությունները դառնում են թշնամական։ Արդյունքում, Արտավազդ Բ-ն հաշտության եզրեր է փնտրում Հռոմի հետ ՝ օժանդակելով Ատրպատական ներխուժած Հռոմի նոր եռապետ Մարկոս Անտոնիոսի լեգեոններին։ Վերջիններս, սակայն, Փրաասպայի պարիսպների տակ ջախջախվում են թշնամու կողմից, իսկ Սենատում արդարանալու համար Անտոնիոսն արշավանքի ձախողման մեջ մեղադրում է հայոց արքային։ Վրեժխնդիր լինելու նպատակով Անտոնիոսը քանիցս փորձում է ապօրինաբար ձերբակալել Արտավազդին, ինչը, սակայն, նրան չի հաջողում։ Մ․թ․ա․ 34 թվականին Մարկոս Անտոնիոսի ղեկավարած հռոմեական լեգեոնները ներխուժում են Մեծ Հայքի թագավորություն, իսկ Արտավազդը, սպասվելիք ավերածություններն ու արյունահեղությունը կանխելու նպատակով, գնում է ինքնազոհողության։ Տեղափոխվելով Ալեքսանդրիա ՝ Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հրամանով Արտավազդն ու իր ընտանիքը գլխատվում են։

Հայկական սկզբնաղբյուրներն ու օտարալեզու գրվածքները հավաստում են, որ Արտավազդը ստացել է ժամանակաշրջանի լավագույն կրթությունը։ Նա անթաքույց կերպով հետաքրքրություն էր տածում հելլենիստական մշակույթի նկատմամբ ՝ փայլուն տիրապետելով հունարենին։ Ըստ Պլուտարքոսի ՝ հայոց արքան գիտեր նաև այլ օտար լեզուներ, «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ», որոնք, սակայն, մեզ չեն հասել: Արտավազդը ժողովրդի կողմից աստվածացվել է նույնիսկ իր կենդանության օրոք ՝ ստանալով ,,Աստվածային,, պատվանունը։