Սեռական բազմացումն ունի զգալի առավելություններ անսեռ բազմացման նկատմամբ, քանի որ առաջացած նոր առանձնյակն ունենում է ծնողական օրգանիզմներին նման, բայց ոչ միևնույն հատկանիշները։ Դրանք ունենում են նաև կառուցվածքային և բջիջների միաձուլման տարբերություններ։ Մայրական և հայրական օրգանիզմներիգեների զուգակցումը պայմանավորում է սերունդներում դիտվող գենետիկական զգալի բազմազանությունը։ Այսպիսով, սեռական բազմացումը մի կողմից պայմանավորում է սերունդների նմանությունը ծնողական ձևերին, մյուս կողմից նրանց հատկանիշների զգալի տարբերությունը և ժառանգական հատկանիշները վերահամակցելու հնարավորություն է տալիս։ Սա ունի չափազանց կարևոր կենսաբանական նշանակություն, քանի որ տեսակի ներսում առանձնյակները ժառանգական առումով միմյանցից տարբերվում են, հետևաբար, ունեն տարբեր հատկանիշներ և միջավայրի փոփոխվող պայմաններում կարող են ցուցաբերել հարմարվածության տարբեր դրսևորումներ։ Բնական է, միջավայրի մշտապես փոփոխվող պայմաններում տեսակի ներսում միշտ էլ կգտնվեն առանձնյակներ, որոնց հատկանիշները կհամապատասխանեն փոփոխված պայմաններին։ Այդ իսկ պատճառով սերունդը կարող է ավելի կենսունակ լինել, քան ծնողական առանձնյակներից յուրաքանչյուրը։ Դրանք կգոյատևեն և բեղուն սերունդ կտան՝ ապահովելով տվյալ տեսակի սերնդեսերունդ գոյությունը։ Այսպիսով, սեռական բազմացման գլխավոր առավելությունն անսեռ բազմացման նկատմամբ ժառանգական զգալի բազմազանության ապահովումն է, որը մեծացնում է փոփոխականությունը, որն էլ իր հերթին նյութ է բնական ընտրության համար։ Օրգանիզմների էվոլյուցիայում կարևոր դերը պատկանում է հենց սեռական բազմացմանը։
Դաս 7 Նախակորիզավորներ

Նախակորիզավոր օրգանիզմների կառուցվածքի և կենսագործունեության հետ հարմար է ծանոթանալ բակտերիաների օրինակով: Բակտերիաները հանդիսանում են երկրագնդի հնագույն բնակիչները, որոնք ձևավորվել են մոտ 3,5 միլիարդ տարի առաջ: Բակտերիա հունարեն նշանակում է ձողիկ — «բակտերիոն»: Բակտերիաները միաբջիջ, անզեն աչքով անտեսանելի պարզագույն օրգանիզմներ են:
Բակտերիաների կառուցվածքը համարժեք է բջջի կառուցվածքին, սակայն ունի որոշակի առանձնահատկություններ: Բակտերիալ բջիջը բաղկացած է ցիտոպլազմայից, որի մեջ գտնվում են ռիբոսոմներ, ներառուկներ, օրինակ սպիտակուցներ, արգասիքներ, ժառանգական նյութ։
Բակտերիաները շատ մեծ դեր ունեն բնության մեջ։ Փտացնող և նեխող բակտերիաներ օգնում են բնությանը և ազատում են բնությունից մահացած օրգանիզմները, բայց նաև կան վատ ածխածին բակտերիաներ, որոնք տարբեր հիվանդություններ են առաջացնում։ Հիմնական բակտերիաները լինում են լավ։ Օրինակ պալարաբակտերիաները օրգանական նյութեր են տալիս հողին, իսկ բույսերի մեջ մտնելով նրանց տալիս են սինթեզված ազոտական միացումներ։
Բակտերիաները լինում են Ավտոտրոֆ և Հետերոտրոֆ։ Ավտոտրոֆները սնվում են իրենց ֆոտոսինթեզված նյութերով, իսկ հետերոտրոֆները սնվում են հիմնականում մահացած օրգանիզմների օրգանական նյութերով։ Նաև կան մակբույծներ, որոնք սնվում են կենդանի օրգանիզմների հաշվին։ Պալարաբակտերիաները մտնում են բույսերի մեջ և նրանց տալիս ազոտական միացություններ, իսկ բույսի մահից հետո հողին են տալիս լիքը օրգանական նյութեր։
Բակտերիաների բջջում բացակայում է լավ կազմավորված և հատուկ առանձնացված կորիզը: Կորիզի փոխարեն նրանում պարունակվող ժառանգական նյութը ուղղակի տեղակայված է ցիտոպլազմայում` առանց որևէ սահմանազատման: Այդ պատճառով այս օրգանիզմները կոչվում են նախակորիզավորներ կամ պրոկարիոտներ:
Բակտերիալ ցիտոպլազման պատված է բջջաթաղանթով, որը կոչվում է ցիտոպլազմատիկ թաղանթ: Արտաքինից բակտերիալ բջիջը պատված է բավականին հաստ և ամուր բջջապատով: Այն կազմված է հատուկ ածխաջրերից և ապահովում է բակտերիաների բջջի կայուն ձևը:
Բակտերիաների բջջապատը հիմնականում արտաքինից պատված է լորձաթաղանթով: Այն պաշտպանում է բջիջը արտաքին միջավայրի անբարենպաստ ազդեցությունից` չորացումից, ցրտահարումից, քիմիական ազդեցությունից և այլն:
Բակտերիաները կարող են լինել անշարժ և ակտիվ շարժվող: Շարժուն բակտերիաների բջջապատի արտաքին մակերեսին առկա են մտրակներ և թարթիչներ, որոնք ծառայում են շարժման համար:
Բակտերիաները՝ որպես հնագույն օրգանիզմներ, կենսագործում են ամենուրեք` օդում, ջրում, հողում, այլ կենդանի օրգանիզմներում: Մեկ գրամ հողում հաշվվում է մոտավորապես 3 միլիարդ բակտերիալ բջիջ:
Բակտերիաներն ունեն բազմազան ձևեր: Բակտերիալ բջջի ձևից կախված` նրանց տրվում են տարբեր անվանումներ.
- Գնդաձև բակտերիաները կոչվում են կոկեր,
- Զույգերով գոյակցող կոկերը կոչվում են դիպլոկոկեր,
- Շղթա կազմողները՝ ստրեպտոկոկեր,
- Ողկույզի պես խմբավորվածները՝ ստաֆիլոկոկեր,
- Ցուպիկաձև կամ ձողիկաձև բակտերիաները կոչվում են բացիլներ,
- Պարուրաձև ձգվածները` սպիրիլներ,
- Ստորակետաձև, աղեղնաձև կամ կոր բակտերիաները կոչվում են վիբրիոններ:
104

144
144
Ա) 7>3X – 5X2
5X2+2X+3>0
Բ) 2X > -3 +2X2
2X2+2X+3>0
Գ) 13X2 -5<X
13X2 – X-5>0
Դ) 4X +5>X2
-X2 +4X+5>0
Առաջադրանքներ
Ax2 + bx + c = 0
D = b2 – 4ac
ա) 2x2 + 5 +3 = 0
D = 25 – 4 × 2 3 = 0
D= 25-4 × 2 3 = 4 × 2
3 = 25-24 =1
D=1
Բ) 2x2 + 5x – 3 =0
D= 25 – 4 × 2 3 = 0
D= 25 – 4 × 2 3 = 25 – 4 × 2
3 = 25 – 24 = 1
D = 1
Գ) 2x2 + 5x -3 =0
D= 25 – 4 × 2 (-3) = 0
D= 25 – (-24) = 49
D= 49
Դ) 2x2 + 5x — 3 = 0
D= 25 – 4 × 2 (-3) = 0
D= 25 – 4 × 2 (- 3) = 0
D= 25 – 4 × 2 (-3) = 25 – (-24 ) = 49
D= 49
Թթվածին: Օքսիդներ: Այրման ռեակցիաներ
- Թթվածնի տարածվածությունը երկրագնդի վրա
Թթվածինը ամենատարածված քիմիական տարրն է Երկրի վրա։ Կապված թթվածինը կազմում է Երկրի ջրային շերտի զանգվածի 6/7 մասը (85,82 % ըստ զանգվածի), մթնոլորտում, որտեղ նա գտնվում է ազատ վիճակում, պարունակությամբ երկրորդն է (23,15 % ըստ զանգվածի) ազոտից հետո։ Փոփոխությունը օդում 0,1% -ից չի անցնում։ … Երկրագնդի ջրապաշարներում թթվածնի զանգվածային բաժինը 85,82 % է, ավազում՝ 53%, կավերում, լեռնային ապարներում ու հանքերում՝ մոտավորապես 56 %։
- Թթվածնի դիրքը պարբերական համակարգում, ատոմի կառուցվածքը, իզոտոպների բաղադրությունը(պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների քանակը իզոտոպներում), վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում
Պարբերական համակարգի 2-րդ պարբերության, 6-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 8, ատոմական զանգվածը՝ 15,9994։
Էլեկտրոնի լիցքը՝qe=−e=−1,6⋅10−19Կլ, իսկ զանգվածը՝ me=9.1⋅10−31կգ
Թթվածնի ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական հատկությունները
ֆիզիկական հատկությունները
Թթվածնին (երկթթվածնին)՝ որպես պարզ նյութի, ծանոթ չլինել չեք կարող, քանի որ բոլորս ենք այդ նյութը շնչում։ Հայտնի է, որ թթվածինը.
- սովորական պայմաններում գազ է,
- հոտ չունի,
- անգույն է,
- համ չունի,
- եռում է 90,19 Կ (-182,96 °C) ջերմաստիճանում,
- գոլորշիանում է 54,8 Կ (-218,35 °C) ջերմաստիճանում,
- հեղուկ և պինդ վիճակում երկնագույն է,
- հեղուկ վիճակում դեպի մագնիսն է ձգվում
Թթվածնի խտությունը 0 °C ջերմաստիճանում և 101 կՊա ճնշման տակ հավասար է 1,43 գ/լ, ինչը 1,11 անգամ մեծ է օդի խտությունից։ Թթվածինը ջրում քիչ է լուծվում. 20 °C ջերմաստիճանում 100 ծավալ ջրում լուծվում է 3 ծավալ թթվածին, որն էլ, ապահովում է ջրային կենդանիների ու բույսերի շնչառությունը։
Ջերմաստիճանը բարձրացնելիս թթվածնի, ինչպես և՝ ցանկացած այլ գազի, լուծելիությունը ջրում նվազում է, իսկ իջեցնելիս՝ աճում։ Օրինակ՝ 0 °C ջերմաստիճանում թթվածնի լուծելիությունը 100 ծավալ ջրում 5 ծավալ է, և այդ հանգամանքի հետ է մասամբ կապված հյուսիսային ծովերի ձկնառատությունը։Թթվածնի հատկություններն ուսումնասիրելու համար այն պետք է ստանալ մաքուր վիճակում:Շվեդացի գիտնական Կարլ Շելեն 1771թ.առաջին անգամ անգամ թթվածին ստացել,ապա անգլիացի քիմիկոս Ջոզեֆ Փրիսթլին1774թ. կարմիր սնդիկի օքսիդի HgO քայքայումից.
Քիմիական հատկություններ
Թթվածինն ազատ վիճակում քիմիապես ակտիվ պարզ նյութերից է ու հեշտությամբ փոխազդում է մեծ թվով պարզ և բարդ նյութերի հետ։
- Թթվածնի փոխազդեցությունը ոչ մետաղների հետ.
Թթվածնի հետ անմիջականորեն փոխազդում են գրեթե բոլոր ոչ մետաղները՝ ֆտորից (F2), քլորից (Cl2), բրոմից (Br2) և յոդից (J2) բացի։
Փոխազդում է ածխի հետ։
Կարևոր է նշել, որ թթվածնի պակասի դեպքում ածխի այրումից առաջանում է խիստ վտանգավոր գազ՝ ածխածնի (II) օքսիդ (CO՝ շմոլ գազ).
Սենյակային ջերմաստիճանում ծծումբը նույնիսկ մաքուր թթվածնում չի փոփոխվում, բայց օդում տաքացնելիս այրվում է թույլ երկնագույն բոցով։
Փոխազդում է ֆոսֆորի հետ․
Այս ռեակցիան սկսելու համար անհրաժեշտ է բարձր ջերմաստիճան ռեակցիան ընթանում է ինքնաբերաբար՝ լույսի ու ջերմության անջատմամբ։
- Սահմանել օքսիդները, դասակարգել, կազմել օքսիդների բանաձևերը և անվանել, գրել օքսիդների ֆիզիկական և քիմիական հատկությունները
Մոլեկուլում -2 օքսիդացման աստիճանով թթվածնի ատոմ պարունակող երկտարր այն միացությունները, որոնցում թթվածնի ատոմներն անմիջականորեն միացած են մեկ այլ տարրի ատոմների հետ, իսկ միմյանց հետ միացած չեն, անվանվում են օքսիդներ:
Օքսիդները դասակարգվում են ըստ քիմիական հատկությունների.
1.Հիմնային օքսիդներ՝ Na2O,CaO,CuO,FeO,MnO,Cu2O և այլն:
Հիմնային են կոչվում այն օքսիդները, որոնց համապատասխանող հիդրատները հիմքեր են:
Na2O⇒NaOH,CaO⇒Ca(OH)2
Եթե օքսիդ առաջացնող տարրը ալկալիական կամ հողալկալիական մետաղ է կամ այլ մետաղ է, որը ցուցաբերում է այդ օքսիդում նվազագույն վալենտականություն (I,II),ապա օքսիդը որպես կանոն հիմնային է:
- Օդի բաղադրությունը: Ինչպիսի՞ թունավոր նյութեր կարող են պարունակվել օդում(պինդ, հեղուկ,գազային)
Օդն անհոտ, անհամ, տարբեր գազերի համասեռ խառնուրդ է: Հեղուկանում է −200°C-ում: 1774թվականին ֆրանսիացի գիտնական Անտուան Լավուազիեն փորձով բացահայտել է, որ օդի ծավալի մոտ 1/5մասը (21) թթվածինն է, իսկ մոտ 4/5 մասը (78) ` ազոտ և այլ գազեր:
- Օզոն, Օզոնային ճեղքերի առաջացման պատճառները որո՞նք են
Օզոնը թթվածնի երեք ատոմներից բաղկացած եռատոմ մոլեկուլ է։ Օզոնի մոլեկուլը կազմված է թթվածին քիմիական տարրի երեք ատոմից ՝ Օ3: Սովորական ջերմաստիճանում օզոնը կապույտ գազ է։ Մթնոլորտում օզոնի մոլեկուլը անկայուն է։ Օզոնը առաջանում է վերնոլորտում 25-30կմ բարձրություններում և կազմում է Երկրի մթնոլորտի աննշան մասը։ Օզոնային շերտը պահպանում է կենսոլորտը արեգակնային ուլտրամանուշակագույն և ռենտգենյա ճառագայթներից։
- Օքսիդավերականգնման ռեակցիաներ
Այն ռեակցիաները, որոնք ընթանում են նյութերի բաղադրության մեջ առկա տարրերի ատոմների օքսիդացման աստիճանների փոփոխությամբ, անվանում են օքսիդացման-վերականգնման ռեակցիաներ:
Այդ ռեակցիաների ընթացքը պայմանավորված է էլեկտրոնի անցմամբ մեկ ատոմից (իոնից, մոլեկուլից) մյուսին, ինչի հետևանքով էլ օքսիդացման աստիճանի փոփոխություն է տեղի ունենում:
- Որտե՞ղ է կիրառվում թթվածնը:
ազմազան են թթվածնի կիրառման բնագավառները. տեխնիկայում գործընթացների գրեթե 80 %-ն այս նյութի կիրառման վրա է հիմնված։ Մետաղների արտադրություն. Դոմենային վառարանում թուջի ստացման գործընթացն արագացնելու նպատակով հաճախ թթվածնով հարստացված օդ է կիրառվում։
Նոյեմբերի 19
Գործնական աշխատանք
- Ընդգծե՛ք գործողություն նշանակող 3 բառ.
ա. տնտես, բանտես, վերահաս, պսպղաս, խաղող, քաղող
բ. զրկես, կրկես, հապալաս, ծլվլաս, նշաձող, աղանձող
գ. տոկանք, տականք, զգանք, լոգանք, կորանք, փշրանք
Ընդգծե՛ք 3 բայ.
ա. արևագալ, թնդալ, ծխալ, գդալ, սխալ, կանխազգալ
բ. բղավել, ցախավել, հապավել, ծամթել, բազմեն, բազեն
ե. ցեղային, տեղային, գնային, տնային, խորհեմ, խոհեմ
թ. անձավ, անցավ, տարավ, հարավ, հարկավ, ընկավ
ժ. տրոհեր, ալեհեր, եթեր, կթեր, քնաբեր, խաբխբեր
3. Ընդգծե՛ք ժխտական 3 բայաձև.
ա. չախկալ, չողբալ, չաման, չաղան, չանչել, չանցնել
բ. չարադեմ, չաղոթեմ, չորացա, չուրացա, չարակամ, չկամ
գ. չմաշկել, չմշկել, չրխկաց, չթխկաց, չկարդալ, չքանալ
Գործնական աշխատանք
1․Ընդգծե՛ք ե խոնարհման 3 բայ.
ա. ավել, բավել, հմայել, անվայել, բեմել, ջերմել
բ. շահել, ջահել, նիկել, ծլկել, թափարգել, անարգել
գ. կոշկաթել, փիլիսոփայել, ներգաղթել, արժանավայել,
առավել, պառավել
դ. ճոճում է, խղճում է, ճչում է, գոչում է, եռում է, ձմեռում է
2․. Ընդգծե՛ք ա խոնարհման 3 բայ.
ա. անսխալ, մխալ, գեղածալ, կսկծալ, ժուժկալ, հեկեկալ
բ. սոսկալ, քենակալ, շողալ, ձնհալ, կանխակալ, շրխկալ
գ. կրծկալ, նողկալ, փսփսալ, հախճասալ, ծավալ, թվալ
դ. ասա՛, անսա՛, որսում է, դարսում է, գվվում է, գգվում է
ե. ժխտում է, վխտում է, կոպտում է, ժպտում է, սուրում է,
բուրում է
12.Հավասարում, որի մի կողմը հանրահաշվական կոտորակ է, իսկ մյուսը՝ 0

Գործնական աշխատանք Նոյեմբերի 17
1. Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։
1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային
բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ
նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած
բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։
Շրջելիս– ե խոնարհում պարզ բայ
լողալով-ա խոնարհում պարզ բայ
նստած-ե խոնարհում,պարզ բայ
հենած-ե խոնարհում,պարզ բայ
ներս քաշած– ե խոնարհում,բարդ բայ
սուզվելու-ե խոնարհում,պարզ բայ
թողնելու-ե խոնարհում
2. Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ
դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին
շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են
շարժվում դեպի ծանծաղուտը։
Սուզվելու– ե խոնարհում
քշելիս-ե խոնարհում
կազմակերպված– ե խոնարհում
2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել
1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ այն բայը, որը կրավորական ածանց չունի։
1. կոտրվել, գրվել, ծարավել, հաղորդվել
2. սոսնձվել, սեղմվել, ներկվել, գրավել
3. խորովել, վաճառվել, գնահատվել, կրճատվել
4. շարվել, տպագրվել, բղավել, մթերվել
5. գլորվել, գովել, ձևավորվել, միավորվել
2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ նշված սեռի բայը։
1. ներգործական – նիրհել, ցատկել, նկարել, ձգտել
2. ներգործական – խարխափել, բաշխել, զբոսնել, հիանալ
3. ներգործական – սայթաքել, մրսել, շտապել, ստուգել
4. չեզոք – զարդարել, նախորդել, շաղախել, ձուլել
5. չեզոք – ընդգծել, փոփոխել, կուտակել, փայլել
6. չեզոք – ուղղել, թողարկել, ցատկել, հղկել
6. կրավորական – գրավել, սղոցվել, բղավել, խռովել
7. կրավորական – վրդովել, նզովել, հոլովել, վաճառվել
8. կրավորական – կռավել, բովել, ճշգրտվել, թոթովել

