- Տրված տեքստում ընդգծի´ր այն գոյականները, որոնք հոգնակի պիտի լինեն:
Հայաստանում հանդիպում է նաև արագիլի սև տեսակը, որի փետրավորումը սև է, որովայնը`սպիտակ, կտուցն ու ոտքը` կարմիր: Հանդիպում է Իջևանի շրջանի <<անտառում>>: Չափազանց հազվագույտ չվող թռչուն է: Բնադրում է ծառի վրա, գետի հովտում և ճահճուտում: Խուսափում է մարդուց և մարդկային <<շինությունից>>, նախընտրում է անտառի խուլ <<անկյունը>>: Չափազանց զգույշ թռչուն է: Որպես սակավաթիվ տեսակ՝ պահպանվում է օրենքով:
2. Նախորդ վարժության գոյականները հոգնակի´ դարձրու: Ստացված տեքստում ընդգծի´ր այն գոյականները, որոնց թիվը պետք չէ փոխել:
Հայաստանում հանդիպում է նաև արագիլների սև տեսակները, որի փետրավորումը սև է, որովայնը`սպիտակ, կտուցն ու ոտքը` կարմիր: Հանդիպում է Իջևանի շրջանների անտառուներում: Չափազանց հազվագույտ չվող թռչուններ են: Բնադրում են ծառերի վրա, գետի հովտերում և ճահճուտներում: Խուսափում են մարդկանցից և մարդկային շինություններից, նախընտրում են անտառների խուլ անկյունները: Չափազանց զգույշ թռչուններ են: Որպես սակավաթիվ տեսակ՝ պահպանվում է օրենքով:
3. Տրված տեքստում ընդգծի´ր այն գոյականները, որոնք հոգնակի պիտի լինեին:
Շերամի գաղտնիքն առևանգելու փորձ կատարող օտարերկրացուն չինական օրենքով բանտարկություն էր սպասվում, իսկ երկրի պետական գաղտնիքը մատնած չինացուն նույն օրենքը դատապարտում էր տանջալից մահվան: Երբ մեր թվարկությունից երկու հազար տարի առաջ Չինական մեծ պարիսպը կառուցեցին, գաղտնիքը պահպանելու գործը հեշտացավ: Պահնորդը հետևում էր ոչ միայն նրան, ով պարիսպին էր մոտենում դրսից, այլ նաև նրան, ով ներսի կողմից էր մոտենում դարպասին: Եվ շատ մարդ գլխատվեց այն բանի համար, որ կամեցավ շերամի գաղտնիքը գողանալ և Չինաստանից դուրս բերել: Չինացին հինգ հազար տարուց ավելի պահեց այդ գաղտնիքը:
4. Նախորդ վարժության գոյականները հոգնակի´ դարձրու: Ստացված տեքստում ընդգծի´ր այն գոյականները, որոնց թիվը պետք չէ փոխել:
5. Ա և Բ շարքի գոյականները համեմատի´ր և գրի´ր դրանց նմանությունների և տարբերությունների մասին:
Ա. Ծաղիկ-Վարդ, շուշան, մեխակ, զանգակ, նարգիզ,
ծառ-ընկուզենի, թթենի, բարդի, կեչի, թխկի,
կենդանի-,
մարդ:
Բ. Վարդ, շուշան, մեխակ, զանգակ, նարգիզ, ընկուզենի, թթենի, բարդի, կեչի, թխկի, գայլ, աղվես, ավանակ, շուն, ուղտ, պատանի, օդաչու, հողագործ, ջրվոր, հնոցապան:
6. Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:
ա) Խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած:
Վիրավորված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:
Ծաղրուծանակից վիրավորված հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:
բ) Տիրանալ, սեփականել, նվաճել, հրպուրել, հմայել:
Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին:
Որոշել էր անպայման գրավել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:
գ) Բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել:
Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու:
Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել:
7. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված բառերը: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:
Հիվանդության…(շնորհիվ, պատճառով, պատրվակով) դասի չգնաց:
Տղան լավ էր զգում, որ կարողացավ ընկերներին…(պահպանել, պաշտպանել):
Ո՞վ քեզ…(մղեց, դրդեց) այդ արարքին:
…(թողեց, լքեց) իր հոտն ու գնաց լույսի ուղղությամբ: