Արշակունիների ամփոփում

  • Արշակունիների ծագումը, հիմնումը, խորհրդանիշները

Տիրանի գահակալության ժամանակ Հայոց արքան փորձում էր պաշտպանել  իր երկիրը Հռոմեական կայսրության և Պարսկաստանի միջև ընթացող քաղաքական պայքարից։ Տիրանի մի տղայի անունը Տրդատին և նրա որդիներին` Գնելին ու Տիրիթին, Կոստանդիոս II կայսրը պատանդ էր պահում կայսրությունում։ Տիրա նը խնդիրներուներ նաև երկրի ներսում` Հուսիկ կաթողիկոսի և նա խարարների մի խմբավորման հետ։ Օգվելով Տինի համար ստեղծված բարդ իրավիճակից` Հայաստան եկած Ատրպատականի մարզապանը դավադրաբար ձերբակալում է նրան, ածուխով աչքերը դաղում ու տանում պարսից Շապուհ արքայի մոտ։ Պար սիկները ցանկանում էին, որ Տիրանը չգործի իրենց թշնամի հռոմեացիների կողմից: Որոշ ժամանականց, պարսից արքան ազատ է արձակում հայոց թագավորին։ Այդ ժամանակ Մեծ Հայքում թագավորությունն անցնում է Տիրանի մյուսորդուն` Արշակ II –ին։ Նա հիմնադրում է նոր արքայատոհմ Արշակունիներ։

  • Համեմատել ամենահայտնի երկու արքաների գործնեությունը

Տիգրան երկրորդ մեծ- Մեծ Հայքի արշակունիների թագավորության նշանավոր արքա։ Նա ծնվել է մ.թ.ա. 140թ Այրարատ նահանգում ։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր, որից 120 հազարը կազմում էին բուն հայկական ուժերը։ Ստացել է <<Արքայից արքա>> տիտղոսը։ Հիմնել է Տիգրանակերտ քաղաքը։

Տիգրան մեծ.png

Տրդատ Առաջինը հայ ավագանու աջակցությամբ բազմում է հայոց գահին և հիմք դնում հայ Արշակունիների թագավորությանը՝ 52-428թթ․: Սկսվում է երկարատև պատերազմ Հռոմի դեմ, որն ավարտվում է Հռոմի խայտառակ պարտությամբ: Հռոմեական ողջ զորքը՝ անցնում է անարգանքի լծի տակով, և Ներոն կայսրը ստիպված է լինում ճանաչել Արշակունիների իրավունքները Մեծ Հայքում: Տրդատը, հաղթահանդեսով մտնում է Հռոմ, այնտեղ վավերացնում իր իրավունքները հայոց գահին: Կնքված պայմանագրով այնուհետ Մեծ Հայքի թագավորին պետք է առաջադրեր պարթևաց արքան, հաստատեր՝ Հռոմի կայսրը:Տրդատ Ա

 

  • Անկման պատճառները
    Արշակունի վերջին արքայի դեմ պարսից արքունիքի առաջ ամբաստանությամբ հանդես գալուց հրաժարվեց Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչ կաթողիկոս Սահակ Պարթեւը, որի համար ինքը եւս գահազրկվեց:Այսպիսով` տապալվեց Արշակունիների արքայատոհմը եւ վերացավ Հայոց թագավորությունը:

    Հայաստանը վերածվեց պարսից տերության մարզպանության, որի առաջին մարզպան նշանակվեց Վեհմիհրշապուհը (428-443):

    Մարզպանական Հայաստանը թուլացնելու նպատակով նրանից առանձնացվեցին եւ հարեւան մարզպանություններին միացվեցին սահմանային նահանգները` Գուգարքը, Ուտիքը, Արցախը, Փայտակարանը, Պարսկահայքը, Կորճայքը եւ Աղձնիքը:

    Փաստորեն, հայոց թագավորության վերացման ուղղությամբ պարսիկների դարավոր պայքարը, որ միշտ անհաջողության էր մատնվել հայոց բանակի եւ նախարարների դիմադրության շնորհիվ, ի վերջո պսակվեց հաջողությամբ հենց հայ նախարարների միջոցով:

    Թագավորության կորուստը ծանր հարված էր հայ ժողովրդին, քանի որ ազգային պետությունը այն կարեւոր միջոցն է, որով ժողովուրդները պաշտպանվում են օտարների ոտնձգություններից:

    Այս շրջանում հայկական պետականության կրողները մնացին նախարարությունները, որոնց ձեռքում էր կենտրոնացված երկրի տնտեսական ու պետական գործառույթների հիմնական մասը եւ բանակը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s