ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Ես ծնվել եմ 2007.07.07 ։  12 տարեկան եմ և ունեցել եմ շատ լավ մանկություն։ Մանկությունս հիշում եմ, որպես վառ հեքիաթ։ Երբ նայում եմ իմ փոքրիկ ժամանկվա նկարները, տեսնում երջանիկ ժպիտս և փորձում մտովի վերադառնալ այն ժամանակը, երբ դեռ անհոգ մանուկ էի, չունեի ոչ մի պարտականություն, ունեի միայն ցանկություններ, որոնք միշտ կատարվում էին։ Ես հեքիաթում էի և <<Բարի Փերին>> միշտ կատարոմ էր իմ երազանքները։

Մանկությունս անցավ և վերածվեց ուրախ պատանեկության։ Ես այժմ մեծ եմ և չունեմ ցանկություններ, ունեմ միայն նպատակներ, որոնք պարտավոր եմ կատարել իմ ապագայի համար։ Իմ նպատակներից մեկն է լավ սովորելը, բարձրագույն կրթություն ստանալը և դառնամ միջազգային գրող։

Ես հաճախ գնում եմ տարբեր երկրներ, այնտեղ նկարում եմ և պատրաստում  գեղեցիկ ֆիլմեր։ Նկարում եմ այդ երկրի կենդանական աշխարհ, կամ այն ինչ ինձ դուր է գալիս կամ զարմացնում։ Ես հաճախ նկարում եմ վայրի դելֆիններին, որոնք ազատության մեջ են։ Շատ եմ սիրում ծովի կապուտակ ալիքները, և չեմ պատկերացնում իմ կյանքն առանց ծովի։Իմ նպատակներից մյուսը՝ Ֆրանսիա գնալն է և ծանոթանալը այդ երկրի բնությանը, գեղեցկությանը և իհարհե մշակույթին։

Այս բոլոր նպատակները ես անպայման կկատարեմ։ Այսպիսով ես ունեցել եմ շատ լավ  մանկություն և պատանեկություն։ Ես սիրում եմ իմ կյանքը։

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s