Ռուսաստանի ստեղծում

  • Պատմիր ռուսական պետության առաջացման մասին:

Եվրոպայի արևելյան շրջաններում հին ժամանակներից բնակվում էին սլավոնական բազմաթիվ ցեղեր: Առաջին հազարամյակի կեսերին նրանք դեռևս ապրում էին տոհմատիրական հասարակության պայմաններում: VI–VIII դարերում արևելյան սլավոնների մոտ սկսեցին ձևավոր վելցեղային խոշոր միություններ: Դնեպր գետի միջին հոսանքի շրջանում՝ Կիևի (ներկայիս Ուկրաինայի մայրաքաղաքը) մոտ, ապրում էին պոլյանները: Հայտնի էին նաև վյատիչների, դրևլյանների, սևերյանների և այլցեղային միությունները: Ամենազարգացածը պոլյաններն էին: Նրանց տարածքն անվանում էին Ռուս՝ Դնեպրի վտակ Ռոս գետի անունից: Այստեղից էլ հետագայում առաջացել է Արևելյան Եվրոպայի մեծ մասն ընդգրկող պետության Ռուսիաանվանումը: Արևելյան սլավոնների յուրաքանչյուր ցեղային միության գլուխ կանգնած էր ռազմական առաջնորդը՝ իշխանը: Վերջինս ուներ զինված ջոկատ, որը կոչվում էր դրուժինա: Պատերազմի դեպքում հավաքագրվում էր նաև աշխարհազոր ժողովրդից:

  • Հիմնավորիր  քրիստոնության ընդունման կարևորությունը Կիևյան Ռուսիայի համար:

Ռուսիայի մկրտությունը, Հին Ռուսիայում քրիստոնեության ընդունում որպես պետական կրոն, իրականացված X դարի վերջին իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչի կողմից։ Աղբյուրները տալիս են հակասական տեղեկություններ քրիստոնեության ընդունման ճիշտ ժամանակաշրջանի վերաբերյալ։ Ավանդաբար հետևելով մատենագրության ժամանակագրությանը այդ իրադարձությունը տեղի է ունեցել 988 թ., որը և համարվում է Ռուս Եկեղեցու պաշտոնական պատմության սկիզբը (որոշ հետազոտողներ կարծում են, որ Ռուսաստանի քրիստոնեության ընդունումը (մկրտությունը) տեղի է ունեցել ավելի ուշ՝ 990 թ. կամ 991 թ.)։ Մի շարք հեղինակների կողմից տերմինը ընդունվում է որպես քրիստոնեության տարածման գործընթաց Ռուսաստանում XI-XII դարերում։Ռուսիան մտավ քաղաքակիրթ երկրների շարքը և ամրապնդվեցին եվրոպական երկրների հետ, հարաբերությունները:

  • Համեմատիր Յարոսլավ Իմաստունի գործունեությունը Հուստինիանոս Առաջինի գործունեության հետ:

Յարոսլավ Իմաստունի- Յարոսլավ Իմաստունի օրոք կազմվել է ռուսական իրավունքի առաջին հայտնի օրենքների ժողովածուն, որը պատմության մեջ մտել է որպես  Ռուսկայա պռավդա։

Միավորել է գրեթե բոլոր հին ռուսական հողերը։ Արշավել է Լեհաստան, լիտվական ցեղերի դեմ (1030-1040 թվականներին), ջախջախել է պեչենգերեներին (1036 թ.)։ Յարոսլավ Իմաստունի օրոք Կիևյան Ռասիաում զգալիորեն զարգացել են ֆեոդալական հարաբերությունները, Կիևում ծավալել է շինարարություն (Սուրբ Սոֆիայի տաճարը և այլն), ինչպես նաև թարգմանական գործը, զարգացել տարեգրությունը։ Յարոսլավ Իմաստունի նախաձեռնությամբ հաստատվել է առաջին ռուսական մետրոպոլիտը, որով ամրապնդվել է Կիևյան Ռասիաի միջազգային հեղինակությունը։ Յարոսլավ Իմաստունն ազգակցական կապերի մեջ էր Եվրոպական շատ կառավարողների հետ։

  • «Աննա Բյուզանդացի-Ռուսաստանի «կնքամայրը»»/փոքրիկ հետազոտական աշխատանք/

Ես այսօր ձեզ կներկայացնեմ Աննա Բյուզանդացի կամ այլ կերպ կոչված Ռուսատանի կնքամայրի մասին: Աննա եղել է Մեծ Կիևի իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչի կինը, Ռուսաստանի «կնքամայրը», ռուս առաջին կայսրուհին: Հունական Կորսուն քաղաքի գրավումից հետո բյուզանդական կայսր Բարսեղ Երկրորդի հարազատ քույրը կնության ուղարկվեց  ռուս իշխան Վլադիմիրին (այս ամուսնությամբ երկու պետությունների միջեւ կնքված պայմանը կատարված էր համարվում. պայմանագրի համաձայն Ռուսաստանը պետք  է օգնություն ցուցաբերեր Բյուզանդիային պատերազմի ժամանակ): Աննան Բարսեղ Երկրորդի և  Կոնստանտին Ութերորդի միակ հարազատ քույրն էր: Նա ծնվել է իր հոր` Ռոմանոս Երկրորդ կայսեր մահից ընդամենը երկու օր առաջ 963թ.: Այս ամենի մասին վկայում է բյուզանդացի պատմիչ Հովհաննես Սկիլացին: Դե այսքանով ավարտվեց Աննաի տեղկությունները:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s