1.Գտի՛ր թվականները և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականներն ու բայերը ի՞նչ թվով են գործածվում:
Գտածոն յոթանասուն միլիոն տարվա հնություն ուներ: — քանակական թվական, տարվա-տարիների-հոգնակի
Միայն տասը ամիս հետո տուփը կարելի է բացել: — քնակական թվական, ամիս-եզակի
Փոքրիկ հովիվը երեսուն–երեսունհինգ գառ էր պահում: Մի օր երեքը գայլի բաժին դարձավ:-քանակական թվական, գառ,գայլ-եզակի
Հիսուներկու շենքից տասներեքը կառուցվել է:- քանակական թվական, շենքից-շենք -եզակի
Տասներկու օր մնաց քարանձավում, մինչև որ անձավի մուտքը բացվեց: Քանակական թվական, օր-եզակի
Միայն մի քաղաքում Բոմբեյում, մարդիկ յոթանասուն լեզվով ու բարբառով են խոսում: — քանակական թվական, քաղաքում-քաղաք- եզակի թիվ
2.Թվականները գտի՛ր և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականները ո՞ր դեպքում են հոգնակի թվով գործածվում:
Միջոցառմանը հարյուր իննսունվեց երեխա մասնակցեց: — եզակի թիվ
Մասնակից հարյուր իննսունվեց երեխանները նույն երգը երգեցին: — հոգնակի թիվ
Երբեմն, սառնամանիքների ժամանակ, երկնքում երկու կամ երեք արև է երևում: — եզակի թիվ
Մի անգամ, 1868թ. ապրիլի իննին, ուրալյան երկնքում միաժամանակ ութ արև երևաց: — եզակի թիվ, Մեկն իսկական էր, մնացած յոթ արևները կեղծ էին: — հոգնակի թիվ
3. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:
Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ կա: Այդ հազարերեք հարյուր ժողովուրդները խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի լեզվով է խոսում: Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է գործածվում: Կոնգոյում հինգ հարյուր լեզու կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ է բնակվում, և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսում են ավելի քան վաթսուն լեզվով:
4.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:
1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս հրդեհ: Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն հեկտար անտառ: Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն դոլար:
Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի ավելի քան երեք միլիոն ստեղծագործություն է ցուցադրված : Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու դահլիճներում նայելու համար մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր ճամապարհ է անցնում: