Դաս. 16 Ատոմ,մոլեկուլ:Պարզ և բարդ նյութեր:

Ատոմ,մոլեկուլ:Պարզ և բարդ նյութեր:

Հին Հունաստանի հռչակավոր փիլիսոփա Դեմոկրիտոսը դեռևս 2500 տարի առաջ եզրակացրեց՝ բոլոր նյութերը կազմված են մանրագույն, անտեսանելի, հավերժ շարժման մեջ գտնվող մասնիկներից: Այդ մասնիկները հույն փիլիսոփաներն անվանեցին ատոմներ(ատոմոս բառը հունարենից թարգմանաբար նշանակում է անբաժանելի): Ժամանակակից ֆիզիկոսները հաստատեցին, որ ատոմները թեև անզեն աչքի համար տեսանելի չեն, բայց իրականում գոյություն ունեն: Ատոմ անվանումը զուտ պատմական է: XX դարում ֆիզիկոսներն ապացուցել են, որ ատոմը ֆիզիկական ճանապարհով կարելի է բաժանել այսպես կոչված տարրական մասնիկների և ստանալ ատոմային էներգիա: Հաստատվել է, որ ատոմը ֆիզիկապես բաժանելի է: Այդ խնդրի ուսումնասիրությամբ զբաղվում է ֆիզիկան: Քիմիան ուսումնասիրում է նյութերն ու քիմիական ռեակցիաները, որոնցում ատոմները չեն բաժանվում:

 Ատոմները նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկներն են,էլեկտրաճեզոք են:

Ներկայումս հայտնի է 117 քիմիական տարր: Երկրի վրա և տիեզերքում հայտնա-բերվել է 92 տեսակի ատոմ, որոնք միմյանցից տարբերվում են կառուցվածքով, չափերով և զանգվածով: Մնացած 25-ը ստացվել են արհեստական ճանապարհով՝ տարբեր ֆիզիկական եղանակներով: Դրանք անկայուն են և փոխարկվում են մեկը մյուսի: Տարբեր տեսակի ատոմների մասին տեղեկություններն ընդհանրացված են Ջոն Դալթոնի մշակած ատոմային տեսության մեջ: Այդ տեսության էությունը հետևյալն է.                                                                                                                                       
 Ատոմա-մոլեկուլային տեսություն
1.Գոյություն ունեն մոլեկուլային,ատոմային և իոնային կառուցվածքով նյութեր: 

  1. Մոլեկուլը նյութի փոքրագույն մասնիկն է,որը պահպանում է նյութի հատկությունները:
  2. Մոլեկուլները կազմված են ատոմներից:
    4.Ատոմը հունարենից թարգմանվում է անբաժանելի:
    5.Ֆիզիկական երևույթների ժամանակ և ատոմները և մոլեկուլները պահպանվում են,քիմիական երևույթների ժամանակ մոլեկուլները քայքայվում  են,ատոմները պահպանվում են:
    6. Ատոմները քիմիապես անբաժանելի մասնիկներ են:
    7.և մոլեկուլները և ատոմները գտնվում են անընհատ շարժման մեջ:
    8.Քիմիական տարրը միատեսակ հատկություններով օժտված ատոմների որոշակի տեսակ է:
    9.Միևնույն տեսակի կամ տարրի ատոմների միացումից առաջանում են պարզ նյութեր,երկու և ավելի տեսակի ատոմների կամ տարրերի միացումից` բարդ նյութեր:

 ԳԻՏԵ՞Ք, ՈՐ

  1. Հին Հունաստանի իմաստուն այրերը տարր հասկացությունը գործածել են դեռևս մեր թվարկությունից 5 դար առաջ: Սակայն նրանք տարրեր (ավելի ճիշտ՝ սկզբնատարրեր) էին համարում հողը, ջուրը, օդն ու կրակը:
  2. XIX դարի հայ գիտնական Մաթևոս Սաղաթելյանը 1842 թ. Վիեննայում հրատարակած «Համառոտ բնական գիտություն» գրքում քիմիային մեծ տեղ է հատկացրել: Սաղաթելյանը քիմիական տարրը սահմանել է հետևյալ ձևով. «Մասերը, որոնք որ ալ ուրիշ կազմիչ մաս չունին, այսինքն մարդուս գիտությունը ալ չկրնար բաժնիլ, տարր կըսվի»:

 Քիմիական տարրերի ատոմները տարբեր ձևերով միանում են` առաջացնելով նյութեր: Նյութերը լինում են պարզ և բարդ:

Քիմիկոսների միջազգային լեզուն տարրերի անվանումն է լատիներենով: Յուրաքանչյուր լեզվով նույնպես տարրերն ունեն իրենց անվանումները, բայց դրանք հաճախ չեն համընկնում լատիներենին: Օրինակ`հայերեն արծաթ տարրի անվանումը լատիներեն Argentum է: Որպես քիմիական նշան՝ շվեդ քիմիկոս Ի. Բերցելիուսի առաջարկությամբ հիմնականում ընդունվել են քիմիական տարրի լատինական կամ հունական անվանումների սկզբնատառերը` գլխատառերով գրված: Եթե մի քանի տարրերի անվանումների սկզբնատառերը նույնն են, ապա Բերցելիուսի առաջարկով առաջին տառի մոտ փոքրատառով գրվում է հաջորդ տառերից որևէ մեկը, օրինակ` կալցիում (Calcium)` Ca, պղինձ (Cuprum)` Cu, կոբալտ (Cobaltum)`Co և այլն:

ԳԻՏԵ՞Ք, ՈՐ

  Գիտնականների խումբը ակադեմիկոս Յ.Ց.Հովհաննեսյանի ղեկավարությամբ սինթեզել է 6 ծանր մետաղ, այդ թվում՝ 107-րդ քիմիական տարրը` բորիում: 1982 և 1986 թթ. Հովհաննեսյանի ղեկավարած լաբորատորիայում սինթեզվել են պարբերական աղյուսակի 114 և 116-րդ տարրերը:

2010թ. գիտնականների խումբը սինթեզել է 117-րդ տարրը, որը, ըստ Յ.Հովհաննեսյանի, հնարավոր  է՝անվանվի «ԱՐՄԵՆԻՈՒՄ>

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s