- Պատմել խաչակրաց արշավանքի մասին
Խաչակրաց արշավանքներ, 11-րդ դարի վերջերին արևմտյան եկեղեցու հովանու ներքո դեպի Արևելք՝ Սուրբ երկիր կազմակերպված ռազմական արշավանքներ։ Իրենց համատեքստում խաչակրաց արշավանքները պատմականորեն հանդես են գալիս քրիստոնեության համաշխարհային շահերի պաշտպանության դիրքերից և սուր ծայրով ուղղվել են արևելքի մուսուլմանական իշխանությունների դեմ։
Երբեմն «Խաչակրաց արշավանք» են անվանում նաև առանձին հեթանոս ժողովուրդների և որոշ հերետիկոսությունների դեմ պապական Հռոմի ձեռնարկած ռազմական արշավանքները, սակայն դրանք չպետք է շփոթել 11-13-րդ դարերի համանուն արշավանքների հետ։
Խաչակրաց արշավանքներում հատկապես մեծ դերակատարություն ունեցան Ֆրանսիայի թագավորությունն ու Սրբազան Հռոմեական կայսրությունը: Խաչակրաց արշավանքները շարունակվեցին մոտ 200 տարի՝ 1095-1291 թվականներին։ Հետագայում՝ 15-րդ դարում, այդպիսի արշավանքները շարունակվեցին Պիրենեյան թերակղզում և Արևելյան Եվրոպայում: Խաչակիրները մեծ մասամբ կաթոլիկներ էին (ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների առանձնացումից հետո և Բողոքական բարեփոխումներից առաջ), ովքեր կռվում էին մուսուլմանների դեմ Սուրբ Երկրի համար, որը գրավված էր դեռևս Արաբական խալիֆայության ժամանակներից։ Սակայն այդպիսի արշավանքները հետագայում շարունակվեցին հեթանոս սլավոնների և բալթիկ ժողովուրդների, հրեաների, ռուս ուղղափառ քրիստոնյաների, մոնղոլների, աղանդավորների (կատարներ) և Հռոմի Պապի այլ թշնամիների դեմ։
Խաչակիրների առաջնային խնդիրը Երուսաղեմն ազատագրելն էր մուսուլմաններից, ինչպես նաև այն պատասխան էր Բյուզանդական կայսրության օգնության խնդրանքին ընդդեմ մուսուլման սելջուկ թուրքերի։ Այս եզրույթն օգտագործվում է նաև բնութագրելու 16-րդ դարում Սուրբ Երկրից դուրս կատարվող կրոնական արշավանքները՝ սովորաբար հեթանոսների, հերետիկոսների և աղանդավորների դեմ։ Երբեմն խաչակիրներն ու մուսուլմանները դաշինք էին կնքում ընդդեմ ընդհանուր թշնամիների, օրինակ՝ Իկոնիայի սուլթանության և խաչակիրների դաշինքը հինգերորդ խաչակրաց արշավանքի ընթացքում։
Սակայն քրիստոնյա պետությունների միջև տարաձայնությունները հանգեցնում էին նրան, որ խաչակիրները շեղվում էին սկզբնական նպատակներից, օրինակ՝ Չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ, երբ գրավվեց քրիստոնյա Կոստանդնուպոլիսը, Բյուզանդական կայսրությունը կիսվեց Վենետիկի և խաչակիրների միջև։ Իսկ Վեցերորդ խաչակրաց արշավանքն առաջինն էր, երբ խաչակիրները չօրհնվեցին Հռոմի Պապի կողմից[3]։ Յոթերորդ, Ութերորդ և Իններորդ խաչակրաց արշավանքների արդյունքում մամլուքները տարան մի շարք հաղթանակներ, իսկ Իններորդ խաչակրաց արշավանքով ավարտվեց խաչակիրների դարաշրջանը Մերձավոր Արևելքում:
- Գրավոր ներկայացրու քո մտորումները «Երեխաների խաչակրաց արշավանքը» երևույթի մասին /Տեսաֆիլմ /
Մանուկների խաչակրաց արշավանք, 1212 թվականին Ֆրանսիայի և Գերմանիայի մանուկների կողմից դեպի Երուսաղեմի Սուրբ հողեր իրականացված խաչակրաց արշավանք։ Այն իր նպատակին չհասավ և կործանեց տասնյակ հազարավոր եվրոպացի մանուկներ։
13-րդ դարի սկզբին պապականությունը շարունակում էր Երուսաղեմը գրավելու կոչեր հղել կաթոլիկներին։ Սակայն ժողովրդի մեջ այդ կոչերը սկզբնական շրջանում հազվադեպ էին արձագանք գտնում, ինչը չի կարելի ասել հետագա տարիներ համար։ Ֆեոդալական կարգերը մեծապես դժվարացրել էին մարդկանց կյանքը։ Երբ ամենօրյա կյանքի անտանելի դժվարությունները սրեցին ժողովրդի մեջ կրոնական զգացմունքները, այդ ժամանակ մարդիկ սկսեցին ընդունել սրբազան պատերազմի լոզունգները։ Ահա այս ժամանակ՝ 1212 թվականին, տեղի են ունենում նախադեպը չունեցող դաժան և ապարդյուն մանուկների արշավանքները։
- Համեմատել Սալահ ադ Դինին և խաչակրաց արշավանքների մյուս առաջնորդներին
Ան-Նասիր Սալահ ադ-Դին Յուսուֆ իբն Այյուբյան (արաբ․՝ صلاح الدين يوسف بن أيوب (Ṣalāḥ ad-Dīn Yūsuf ibn Ayyūb), քրդ.՝ سەلاحەدینی ئەییووبی (Selahedînê Eyûbî), հայտնի է նաև որպես Սալահ ադ-Դին կամ Սալադին (/ˈsælədɪn/; 1137 թվական-1193 թվականի մարտի 4), Եգիպտոսի և Սիրիայի առաջին սուլթան և Այյուբյան դինաստիայի հիմնադիր։ Քրդական ծագմամբ սուննի մուսուլման Սալադինը ղեկավարել է Լևանտում խաչակրաց պետությունների դեմ ռազմական արշավանքները։ Իր իշխանության գագաթնակետին նրա սուլթանությունն ընդգրկել է Եգիպտոսը, Սիրիան, Ջեզիրեն (Վերին Միջագետք), Հիջազը, Եմենը և Հյուսիսային Աֆրիկայի այլ շրջաններ։
Խաչակրաց արշավանքներ, 11-րդ դարի վերջերին արևմտյան եկեղեցու հովանու ներքո դեպի Արևելք՝ Սուրբ երկիր կազմակերպված ռազմական արշավանքներ։ Իրենց համատեքստում խաչակրաց արշավանքները պատմականորեն հանդես են գալիս քրիստոնեության համաշխարհային շահերի պաշտպանության դիրքերից և սուր ծայրով ուղղվել են արևելքի մուսուլմանական իշխանությունների դեմ։
Երբեմն «Խաչակրաց արշավանք» են անվանում նաև առանձին հեթանոս ժողովուրդների և որոշ հերետիկոսությունների դեմ պապական Հռոմի ձեռնարկած ռազմական արշավանքները, սակայն դրանք չպետք է շփոթել 11-13-րդ դարերի համանուն արշավանքների հետ։