Դաս 20 քիմիական բանաձև, հարաբերական մոլեկուլային զանգված

Մոլեկուլ բառը լատիներեն է և նշանակում է ամենափոքր զանգված: Մոլեկուլները շատ փոքր են: Դրանք անզեն աչքով հնարավոր չէ տեսնել: Այդ մասնիկները չեն երևում նաև օպտիկական մանրադիտակով: Սակայն, ժամանակակից սարքերով հաջողվել է համեմատաբար մեծ մոլեկուլները նկարել:

Մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութի

հիմնական քիմիական հատկությունները: Մոլեկուլները կազմված են ատոմներից:

Նյութը, օրինակ` շաքարը կարելի է մանրացնել, աղալ աղացով, և միևնույնն է,

շաքարի յուրաքանչյուր փոքրիկ հատիկ կազմված կլինի շաքարի մեծաթիվ մոլեկուլներից:

Եթե նույնիսկ նյութը մանրացվի մինչև առանձին մոլեկուլների, ինչպես տեղի է ունենում շաքարը ջրում լուծելիս, ապա նյութը կշարունակի գոյություն ունենալ՝ դրսևորելով իր հատկությունները (դրանում կարելի է հեշտությամբ համոզվել՝ փորձելով համը):

Նշանակում է՝ ինքնուրույն գոյություն ունեցող շաքարի մոլեկուլը դեռևս նյութ է: Եթե մանրացումը շարունակվի, մոլեկուլը կքայքայվի: Իսկ մոլեկուլը քայքայելով, նրանից նույնիսկ մի զույգ ատոմ պոկելով, քայքայում են նաև նյութը: Ճիշտ է, ատոմները չեն անհետանում, պարզապես մտնում են մի այլ նյութի մոլեկուլի բաղադրության մեջ: Բայց շաքարը որպես նյութ դադարում է գոյություն ունենալ. այն փոխարկվում է այլ նյութերի:

Մոլեկուլը նյութի քիմիական բաժանելիության վերջին սահմանն է: Օրինակ` ջուր

նյութը գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի ջրի մոլեկուլը (H2O):

Հենց այդ մոլեկուլը քիմիական ճանապարհով բաժանվում է ջրածին (H2) և թթվածին (O2)պարզ նյութերի մոլեկուլների. ջուր նյութն այլևս դադարում է գոյություն ունենալ.

ջուր = ջրածին + թթվածին

Մոլեկուլներն իրենց հերթին կազմված են ատոմներից, այսինքն, ի տարբերություն

վերջինների, քիմիապես բաժանելի են: Ատոմները տարբեր ձևերով են միանում: Ինչպես այբուբենի տառերով կարելի է կազմել հարյուր հազարավոր բառեր, այնպես էլ տարբեր տարրերի ատոմներից կարող են առաջանալ մեծ թվով նյութերի մոլեկուլներ կամ բյուրեղներ:

Ջրածնի` գազային պարզ նյութի մոլեկուլները կազմված են ջրածնի երկու ատոմից.

 H + H = H2

Նյութի բաղադրությունն արտահայտվում է քիմիական բանաձևով, օրինակ՝ ջրածին

պարզ նյութի քիմիական բանաձևն է H2 : Թիվը, որը բանաձևում գրվում է քիմիական

նշանից ներքև և աջ, անվանվում է ինդեքս: Երկատոմ մոլեկուլ է առաջացնում նաև

թթվածին պարզ նյութը, որի բանաձևն է O2, ազոտը` N2: Ջրի մոլեկուլը կազմված է

ջրածնի երկու և թթվածնի մեկ ատոմից` H2O, ածխաթթու գազի բանաձևն է CO2,

թթվածնի երեք ատոմից առաջանում է օզոն պարզ նյութը` O3:

 Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական

տարրերի նշանների և ինդեքսների միջոցով:

Քիմիական բանաձևը ցույց է տալիս.

ա) նյութի անվանումը,

բ) այդ նյութի մեկ մոլեկուլը,

գ) նյութի որակական բաղադրությունը. ո՞ր տարրերի ատոմներից է կազմված տվյալ նյութը,

դ) նյութի քանակական բաղադրությունը, ի՞նչ զանգվածային հարաբերությամբ են տարրերը միացած:

Քիմիական բանաձևերը միատեսակ են գրվում աշխարհի բոլոր երկրներում, բայց յուրովի են կարդացվում յուրաքանչյուր լեզվով:

Հարաբերական մոլեկուլային զանգված,ըարրի զանգվածային բաժինների որոշումը:

Նյութի մոլեկուլի, ինչպես և ատոմի, իրական զանգվածը շատ փոքր է: Այդ իսկ

պատճառով ընդունվել է հարաբերական մոլեկուլային զանգված հասկացությունը:

Հարաբերական մոլեկուլային զանգվածը նյութի մոլեկուլի զանգվածն է՝ ածխածնային միավորներով արտահայտված:

 Այլ կերպ ասած` հարաբերական մոլեկուլային զանգվածը (Mr) ցույց է տալիս, թե

տվյալ նյութի մեկ մոլեկուլի զանգվածը (m0) քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը (ածխածնի ատոմի զանգվածի 1/12-ը), որը, ինչպես գիտեք, 1,66•10-24գ է կամ 1,66•10-27 կգ.

Mr =mo/1,66•10-27 կգ.

 Հարաբերական մոլեկուլային զանգվածը չափողականություն չունի (հարաբերական թիվ է):

Օրինակ՝ջրի հարաբերական մոլեկուլային զանգվածը գտնելու նպատակով այդ

նյութի մեկ մոլեկուլի զանգվածը բաժանում ենք զանգվածի ատոմային միավորի 

վրա (ածխածնի ատոմի զանգվածի 1/12-ին).

Mr(H2O)=2Ar (H)+ Ar (O) =18

—Նշանակում է՝ ջրի մոլեկուլի զանգվածը 18 անգամ մեծ է զանգվածի ատոմային

միավորից:

Հարաբերական մոլեկուլային զանգվածը հավասար է նյութի մոլեկուլի

բաղադրության մեջ առկա բոլոր ատոմների հարաբերական ատոմային զանգվածների գումարին`հաշվի առնելով ատոմների թիվը: Ուստի, նյութի քիմիական բանաձևը իմանալով, հեշտությամբ կարող ենք հաշվել այդ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը: Նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը հաշվելիս նյութի մոլեկուլի բաղադրության մեջ առկա տարրերի հարաբերական ատոմային զանգվածի ու ինդեքսի արտադրյալները պետք է գումարել: Պարզ նյութերի հարաբերական   մոլեկուլային զանգվածը հաշվելու նպատակով համապատասխան տարրի հարաբերական ատոմային զանգվածը բազմապատկում ենք ինդեքսով, օրինակ.

Mr (O2) = 2Ar (O) = 2 • 16 = 32

 Mr (H2) = 2Ar (H) = 2 • I = 2

Բարդ նյութերի դեպքում`

Mr (H2 SO4) = 2 Ar (H) + Ar (S) + 4 Ar(O) = 2 • I + 32 + 4•16 = 98

Mr (N2O3) = 2 • Ar (N) + 3 • Ar (O) = 2 .14 + 3 . 16 = 28 + 48 = 76

Mr (KOH) = Ar (K) + Ar (O) + Ar (H) = 39 + 16 + I = 56

Հարաբերական մոլեկուլային զանգվածը նյութի հիմնական բնութագրերից է:    

 Զանգվածային բաժինը ցույց է տալիս, թե տարրի հարաբերական ատոմային

զանգվածի ու ինդեքսի արտադրյալը հարաբերական մոլեկուլային զանգվածի որ

մասն է կազմում:

Добавить комментарий