Դաս. 24

Քիմիական տարրերի դասակարգման առաջին փորձերը:Քիմիական տարրերի պարբերական համակարգը,մետաղներ և ոչմետաղներ:Տարրերի տարածվածությունը բնության մեջ-:   

Քիմիական տարրերի առաջացրած պարզ նյութերի, ինչպես նաև միացությունների ձևերն ու հատկությունները պարբերական կախման մեջ են այդ տարրերի հարաբերական ատոմային զանգվածների մեծությունից:

 Տարրերի շարքը, որոնցում դիտվում է հատկությունների հետզհետե փոփոխություն` մինչև շարքի առաջին տարրի հատկությունների կրկնվելը, Մենդելեևն անվանեց պարբերություն:

Պարբերությունը՝տարրերի հորիզոնական շարքեր են, գրված ըստ կարգաթվերի մեծացումով,սկսվում են ալկալիական մետաղով վերջանում ազնիվ գազով:

 Պարբերությունները, բացառությամբ առաջինի, տարրերի այն հորիզոնական շարքերն են, որոնք սկսվում են ալկալիական մետաղով և վերջանում իներտ գազով:

Առաջին պարբերությունն ընդգրկում է 2 տարր` ջրածինը (H), և հելիումը(He) (առաջին հարկում ջրածնի և հելիումի «բնակարաններն են»):

Երկրորդ պարբերությունն ընդգրկում է 8 տարր` սկսվում է լիթիումից`Li և ավարտվում նեոն`Ne իներտ գազով (II հարկում 8 «բնակարան» է):

 Երրորդ պարբերությունը նույնպես ներառում է 8 տարր. սկսվում է նատրիումից`Na և ավարտվում արգոն`Ar իներտ գազով (III հարկում նույնպես 8 «բնակարան» է): Առաջինը հատուկ պարբերություն է: Երկրորդ և երրորդ պարբերությունները կազմված են մեկական շարքից և անվանվում են փոքր պարբերություններ. ընդգրկում են 8-ական տարր:

IV,V և VI պարբերությունները կազմված են տարրերի երկուական շարքից և կոչվումեն մեծ պարբերություններ: IV և V պարբերություններն ընդգրկում են 18-ական տարր, իսկ

VI-ը` 32 տարր:

VII-ը անավարտ պարբերություն է՝ առայժմ կազմված մեկ շարքից:

 Ուղղահայաց սյունակների քիմիական տարրերը, որոնք «ապրում են» նման69 «բնակարաններում», առաջացնում են խմբեր: Դրանք պարբերական համակարգում ութնեն (կարճ ձևում): Յուրաքանչյուր խումբ կազմված է երկու ենթախմբից` գլխավոր և երկրորդական:

Գլխավոր ենթախումբն ընդգրկում է տարրեր և՛ մեծ, և՛ փոքր պարբերություններից: Երկրորդական ենթախմբում ընդգրկված են միայն մեծ պարբերությունների տարրեր:

Այսպես, առաջին խմբի գլխավոր ենթախումբն ընդգրկում է ջրածին`H, լիթիում`Li, նատրիում`Na, կալիում`K, ռուբիդիում`Rb, ցեզիում`Cs, ֆրանցիում`Fr (լիթիումիենթախումբ) տարրերը, իսկ երկրորդական ենթախումբը`պղինձ`Cu, արծաթ`Ag ևոսկի`Au տարրերը (պղնձի ենթախումբ):

Добавить комментарий