Գործնական քերականություն

1. Կազմի´ր մտածել, կարդալ բայերի սահմանական եղանակի ժամանակաձևերը (բացի անցյալ կատարյալից)։

Մտածել

Անկատար ներկա Անկատար անցյալ

մտածում եմ մտածում ենք մտածում էի մտածում է էինք

մտածում ես մտածում եք մտածում էիր մտածում էիք

մտածում է մտածում են մտածում էր մտածում էին

Ապակատար ներկա Ապակատար անցյալ

մտածելու եմ մտածելու ենք մտածելու էի մտածելու էինք

մտածելու ես մտածելու եք մտածելու էիր մտածելու էիք

մտածելու է մտածելու են մտածելու էր մտածելու էին

Վաղակատար ներկա Վաղակատար անցյալ

մտածել եմ մտածել ենք մտածել էի մտածել էինք

մտածել ես մտածել եք մտածել էիր մտածել էիք

մտածել է մտածել են մտածել էր մտածել էին

Կարդալ

Անկատար ներկա Անկատար անցյալ

կարդում եմ կարդում ենք կարդում էի կարդում է էինք

կարդում ես կարդում եք կարդում էիր կարդում էիք

կարդում է կարդում են կարդում էր կարդում էին

Ապակատար ներկա Ապակատար անցյալ

կարդալու եմ կարդալու ենք կարդալու էի կարդալու էինք

կարդալու ես կարդալու եք կարդալու էիր կարդալու էիք

կարդալու է կարդալու են կարդալու էր կարդալու էին

Վաղակատար ներկա Վաղակատար անցյալ

կարդացել եմ կարդացել ենք կարդացել էի կարդացել էինք

կարդացել ես կարդացել եք կարդացել էիր կարդացել էիք

կարդացել է կարդացել են կարդացել էր կարդացել էին

2.Նախադասություններից դո՛ւրս գրիր սահմանական եղանակի ժամանակաձևերը (բացի անցյալ կատարյալից) և կողքը գրի՛ր ժամանակաձևը։

Գարնանային առավոտը խոստանում էր պայծառ և արևոտ օր։ Կուշտ կերած մեր ձիերը արագ քայլերով բարձրանում էին քարոտ արահետը և ամեն քայլափոխին փնչում։ Քրտինքից խոնավացել Էր ձիերի մուգ կապույտ վիզը։

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները, փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում։

Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին։

բացվում են, տաքանում են, պառկում են, կորչում են- Անկատար ներկա

խոստանում էր, բարձրանում էին-Անկատար անցյալ

կերած-Հարակատար

Փնչում են, ծաղկում են, լինում է, հանում են, նստում է, անում են, երևում են, հսկում են

-Անկատար ներկա

բարձրացող-Ենթակայական

3. Կարդա՛տեքստը և հարցերին պատասխանի՛ր: Պատասխաններն այնպես գրի՛ր, որ տեքստի համառոտ փոխադրություն ստացվի:

Մի թագավոր կամենում էր մտնել իր ժողովրդի աչքը և, որքան կարողանում էր, իր անունը բարձրացնում էր։ Նա որոշում է գնալ բանտ և ազատ արձակել այն բանտարկյալներին, ովքեր զղջում էին իրենց վատ արարքների համար՝ այդ կերպ էլ իր անունն ավելի բարձրացնել։ Երբ թագավորը մտավ բանտ բոլորը սկսեցին սուտ բաներ պատմել, արդարացնել իրենց, բայց դա նրանց չհաջողվեց։ Արքան մռայլվեց և հասկացավ, որ այստեղ գտնվող բոլոր բանտարկյալները անսիրտ մարդիկ էին։ Երբ արքան որոշեց գնալ բանտից տեսավ մի մութ խցիկում մի նստած երիտասարդի որը ոչինչ չէր խոսում։Թագավորը հարցրեց թե ով է նա, բայց երիտասարդը չպատասխանեց, և երբ արքան հրամայեց, սկսեց պատմել, թե ինչքան վատ արարքներ է նա գործել, սակայն արքան խոսելաձևից հասկացավ, որ իրոք նա զղջում է իր արարքների համար և հրամայեց, որ բաց թողնեն երիտասարդին։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s