1.Հոլովի՛ր գիրք, շուն, գինի, կին բառերը։
Ուղղական (ո՞վ, ի՞նչ) գիրք շուն գինի կին
Սեռական (ո՞ւմ, ինչի՞) գրքի շան գինու կնոջ
Տրական (ո՞ւմ, ինչի՞ն) գրքին շանը գինին կինոջը
Բացառական (ումի՞ց, ինչի՞ց) գրքից շնից գինից կնոջից
Գործիական (ումո՞վ, ինչո՞վ) գրքով շնով գինով կնոջով
Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ) գրքի մեջ շան մեջ գինու մեջ կնոջ մեջ
2․Դո՛ւրս գրիր դերբայներն ու սահմանական եղանակի ժամանակային ձևերը։ Գրի՛ր ժամանակային ձևը, դեմքը, թիվը։
«Ռուբեն, — ասում եմ, — ուզում եմ, որ ինձ մի լավություն անես: Պիտի խնդրեմ, որպեսզի ինձ անկորիզ խաղողի այգին տանես, որ անմիջապես «Արարատ» գերեզմանատան ետևում է, որովհետև խաղողի նորելուկ տերևներն արդեն բավական մեծացել են, և դրանք քաղելու ժամանակն է, ուզում եմ չորս-հինգ դյուժին հավաքել և տոլմա պատրաստել: Ահավոր քաղց եմ զգում Բիթլիսի մեր ամենասիրած կերակուրի հանդեպ»։ Ինչ խոսք, արդեն պարզել էի, որ համենայն դեպս միայն Բիթլիսը չէր, որ ծանոթ էր և սիրում էր խաղողի տերևով տոլմա ուտել։
Այ թե համեղ ուտելիք է, ավանդական մածունն էլ լցնում ես կես դյուժին տոլմաների վրա, հետո մի կես դյուժին էլ ես ավելացնում: «Որքան հասկանում եմ, — ասում է Ռուբենը, — խաղողի տերև հավաքելիս, սովորաբար, ճյուղի կամ որթի վրայի յուրաքանչյուր երրորդ տերևն են պոկում, այդ մասին լսե՞լ ես»։
3․Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ջորդանո Բրունոն ամբողջ․ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտալի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին, աստվածաբառեր էին ուղարկում նրա խու.ը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկմղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:
4․ Տեքստում գտի՛ր տրված բառերի հոմանիշները, տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն:
Ենթադրություն, ինչքան, հերիք, մի, տեսնել, ժամանակ, հաստատել, նայել, համընկել, թիվ, ամբողջական:
Հերիք է՝ հայացք նետեք գլոբուսին, որ նկատեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը ինչքա՜ն լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա տեսնել է դեռևս 1620 թվին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի ենթադրություն առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մի ամբողջական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության ժամանակ այդ վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հաստատում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ կան: