• Նշեք երեք իրավիճակ, որում Ձեզ համար հաճելի է նմանվել այլ մարդկանց:

Երբ ընկերներիս հետ գնում եմ բնության գիրկ, փրձում եմ նմանվել ինչ որ ֆիլմի հերոսի, օրինակ Հարրի Փոթերին կամ Հերմիոնային, կամ այլ անվախ կերպարների և ցույց չտալ իմ վախերը։

Երբ երեխաներով հավաքված ենք լինում կատակով փորձում ենք նմանվել մեկս մյուսին և շատ ծիծաղելի է լինում։

Երբ փոքր ես լինում փորձում ես նմանվել մեծերին, և բարկացնել նրանց, նրանք բարկանում են իսկ դու զվարճանում․․․․

Նշեք երեք իրավիճակ, որում Ձեզ համար հաճելի է տարբերվել այլ մարդկանցից:

Կան եղաբայրներ կամ քույրեր, որոնք միշտ կռվում են և միմյանց չեն հասկանում, և ինձ հաճելի է տարբերվել այդպիսի քույրերից կամ եղբայրներից։

Ես աշխատում եմ կարդալ շատ, որ երբ ինչ-որ բանից զրուցեն կարողանամ ցույց տալ իմ գիտելիքները և այդ ժամանակ ես ինձ զգում եմ տարբերվող բոլորից և դա ինձ դուր է գալիս։

Սիրում եմ տարբերվել նաև հագուստով։

  • Նշեք մարդկանց խմբեր, որոնց վատ են վերաբերվում: Ո՞վքեր են վատ վերաբերվում:

Կան մարդիկ ովքեր ծխում են, խմում, և նմանատիպ վատ սովորություններ ունեն, կամ ինչ-որ բանից օրինակ հոգեմետ հաբերից կախում ունեն— մարդիկ այդ տեսակի մարդկանց վատ են վերաբերվում։

Կան մարդիկ ովքեր մտածում են մի բան և կրկնում այդ ամենը ամեն օր, օրինակ <<Մենք մեռնելու ենք, կամ չի ստացվելու, չեմ կարող և այլն>>։ Այդ մարդիկ շատ են մարդկանց նյարդերի վրա ազդում, և մտածում են միայն վատը։ Նրանք շուտ պանիկայի մեջ են ընկնում և գցում իրենց շրջապատին։

Վատ են վերաբերվում նաև անտուններին, որոնք հիմնականում ձեռքի ընկած փողը վատնում են միայն ալկոհոլի վրա։ Վատ են վերաբերվում նաև գողերին և այլ հանցագործություն կատարածներին։

Ընթերցել տեքստը և պատասխանել հարցերին.

Կղզու սեփականատերը հնարավորություն տվեց նավաբեկությունից փրկված 13 մարդու ապրել իր կղզում: Փրկվածներից էր Վիկտորը՝ իր հղի կնոջ և մանկահասակ երկու երեխաների հետ: Մյուսը 64-ամյա Արթուրն էր, որը մեծահարուստ էր և խմբի ամենատարեց անդամը: Նա իր հետ ուներ զգալի ադամանդեղեն և ոսկյա զարդեր: Աննան, Լևոնը, Գևորգը և Արուսյակը երիտասարդներ են, որոնք առողջ են և ունեն տարարեսակ հմտություններ: Նախկինում նրանք վերանորոգել են բազում կացարաններ: Մարիան իրավաբան է, դասավանդում է համալսարանում և ունի ֆիզիկական հաշմանդամություն: Նա շատ դանդաղ է քայլում՝ ոտքերի հետ կապված խնդրի պատճառով: Նրան ուղեկցում է իր օգնականը՝ Մարկը: Վերջապես խմբում է նաև նավի անձնակազմի անդամներից մեկը՝ իր ընկերուհու հետ: Նա նավաբեկության պահին կարողացել էր հափշտակել զգալի գումարներ և սննդի պաշարներ: Կղզում կա մի խարխուլ տնակ, որն ունի վերանորոգման կարիք: Այն ունի մեկ սենյակ և կաող է տեղավորել 2-3 հոգու:

Ձեր կարծիքով ո՞ւմ պետք է հատկացվի տնակը և ինչո՞ւ:

Իմ կարծիքով սենյակը պետք չէ, Արթուրը խմբի ամենամեծ մարդը կարող է իր գումարներով ինքնաթիռ կանչել և բոլորին կղզուց տանել։

Կամ ՝ Աննան, Լևոնը, Գևորգը և Արուսյակը , ովքեր երիտասարդներ են, որոնք առողջ են և ունեն տարարեսակ հմտություններ կարող են պատրաստել այլ կացարաններ և օգնել մյուսներին ,որ ժամանակավորապես ապրեն կղզում մինչև օգնություն կգա դրսից։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s