1.Ներկայացրու 19-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանի վարչական բաժանումները, օգտ.քարտեզից/

25-1826-1828թթ.-ռուս-պարսկական-և-1828-1829թթ1

Էրզրում, Վան, Կարս, Ախալցխայի, Դիարբերքիրի և Սեբաստիայի:

  • 1806-1812թթ.ռուս-թուրքական պատերազմի ընթացքն ու արդյունքները , Բուխարեստի պայմանագիր:

1806-1812թթ ռուս-թուրքական պատերազմը շատ թեժ և ուժեղ էր: 1806թ թուրքական զորքը Ֆրանսիայի դրդմամբ հարձակվում է ռուսաստանի վրա (այդ պահին ռուսական կայսրության տիրապետության տակ էր գտնվում Արևելյան Հայաստանի մեծ մասը), և ռուսաստանը պետք էր ինքնապաշտպանվեր և պարսկակա զորքին, և թուրքական: Բայց Ռուսաստական կայսրությունը հասավ մեծ և լուրջ հաջողությունների: 1807թ հունիսին Ախուրյան գյուղում տեղի ունեցած ճակատամարտին նրանք պարտության են մատնում թուրքական զորքին: Եվ 1812թ օսմանյան կայսրությունը պարտության գնալուց հետո ստիպված եղավ Բուխարեստում կնքել հաշտության պայմանագիր Ռուսական զորքի հետ, բայց Անդրկովկասում ռուսների գրավված տարածքները անցան Օսմանյան կայսրության:

  • 1806-1812թթ.ռուս-թուրքական պատերազմ

1806 թ․ դեկտեմբերին Օսմանյան կայսրությունը պատերազմ սկսեց Ռուսաստանի դեմ։ Թեև ռուսական բանակները միաժամանակ ստիպած էին մարտեր մղել և՛ թուրքական, և՛ պարսկական զորքերի դեմ, այդուհանդերձ, ունեցան լուրջ հաջողություններ։ 1807 թ․ հունիսի 18-ին Ախուրյանի մոտ՝ Փոքր Ղարաքիլիսա գյուղում, տեղի ունեցած ճակատամարտում նրանք պարտության մատնեցին թուրքական զորքերին։

Ռուսաստանի հաջողությունները ստիպեցին օսմանյան Թուրքիային 1812 թ․ մայիսին հայազգի դիվանագետ Մանուկ բեյի աջակցությամբ Բուխարեստում կնքել հաշտություն։ Սակայն Անդրկովկասում ռուսների գրաված տարածքները վերադարձվեցին թուրքերին։

Բուխարեստի պայմանագիր

Ըստ Բուխարեստի պայմանագրի՝ Պրուտ և Դնեստր գետերի միջև ընկած Մոլդովական իշխանության արևելյան շրջանները անցնում էր Ռուսական կայսրությանը: Ռուսաստանը նաև հստակ ձևակերպումներով պաշտպանում էր Դանուբի նկատմամբ իր իրավունքները։

Պայմանագրի 8-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր տարածք հատկացնել և ինքնավարություն շնորհել Սերբիային։ Այնուամենայնիվ, Բուխարեստի պայմանագրի ստորագրմամբ Ռուսաստանը հերթական անգամ ոտնահարում է հայ և վրաց ժողովուրդների ազգային շահերը։ Մոլդովայի դիմաց ռուսները Թուրքիային են հանձնում արևմտյան Վրաստանի մեծ մասը, Փոթի և Անապա նավահանգիստները, ինչպես նաև Ախալքալաքի շրջանը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s